Հաջողության գրավականը
Մեր առօրյան լի է փորձություններով, զանազան խնդիրներով եւ դժվարություններով: Էլ չենք խոսում դեռահասների մասին, որոնց տարիքային առանձնահատկությունները, անցումային շրջանն անպայման անդրադառնում են միջանձնային հարաբերությունների վրա: Ինչպե՞ս վարվել կյանքի դժվար պահերին:
“Դոմինոյի սկզբունքով”
Երբ ինչ-որ բան չի ստացվում, դրա մասին պատմվածք գրիր: Եվ հենց նույն պահին հորինիր մեկ ուրիշը, բայց` երջանիկ ավարտով: Մի՛ տխրիր:
Կյանքդ լցրու ուրախությամբ, խինդով եւ անկեղծությամբ: Գնա՛ զբոսայգի: Գնի՛ր փուչիկներ եւ նվիրիր մայրիկիդ կամ տատիկիդ: Ճոճանակ նստիր հայրիկիդ հետ: Ընկերուհուդ հետ ցատկոտելով վազիր բլուրից ցած: Պարի՛ր: Պարզապես զվարճացի՛ր: Մի խոսքով, արա՛ այն, ինչը քեզ հաճույք կպատճառի եւ կստիպի ժպտալ շրջապատողներին: Նման պահերը ոչ միայն դրական զգացմունքներ են պարգեւում, այլեւ դառնում են բարի հիշողություններ, որոնք օգնում են մեզ դժվարին րոպեներին:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Նպատակներդ հստակ ձեւակերպիր
Կազմիր ցանկություններիդ ցանկը: Թվարկիր քո “միջավայրի” ամենակարեւոր “բաղադրամասերը”` ընտանիք, ընկերներ եւ այլն: Գրի՛ր, թե ինչ կցանկանայիր ունենալ այդ ասպարեզներից յուրաքանչյուրում եւ ամեն կետի դիմաց նշիր իրականացման ժամկետը: Նպատակը ցանկություն է, որը կապ ունի ժամանակի հետ:
Կարելի է յուրօրինակ խաղ խաղալ: Բաժանիր ցանկություններիդ ցանկը գծերով: Ընտրիր դրանցից ամենագլխավորը` այն մեկը, որին պետք է հասնես առաջին հերթին: Ինքդ քեզ խոսք տուր` շարժվել դեպի նշված նպատակը` առանց ուղուց շեղվելու:
Հոգեբաններն առաջարկում են հաջողության հասնելու հետեւյալ տարբերակը. երբեք մի՛ վախեցիր տալու ավելին, քան վերցնում ես, ներդնել ավելին, քան ստացել ես: Թույլ մի տուր, որ վիրավորվածության ու վրեժի զգացումը ղեկավարեն քո գործողությունները:
Մի խոսքով, ապրի՛ր թեթեւ եւ կենսուրախ: Վստա՛հ եղիր, որ դու կարող ես հաղթահարել ցանկացած դժվարություն:
Իմ երեխան իմ հպարտությունն է
Հպարտացի՛ր քո երեխայով եւ հաճա՛խ ասա նրան այդ մասին: Մի՛ հոգնիր ասելուց, թե որքան խելացի, բարի, հնարամիտ, տաղանդավոր եւ լսող է նա: Դա կօգնի ձեւավորել եւ ամրապնդել մանկանդրական վերաբերմունքն իր նկատմամբ: Բայց կարեւոր է ոչ միայն ասելը, այլեւ այդպես մտածելը:
Անկեղծորեն հավատա՛, որ իսկապես հրաշալի երեխա է` խելացի, բարի եւ ենթարկվող: Եվ նա կդառնա այդպիսին` փոքրիկները զգայուն են ենթագիտակցական ազդակների նկատմամբ: Եվ եթե փոխես քո ներքին դիրքորոշումը, կփոխվի նաեւ փոքրիկը:
Սովորեցրո՛ւ երեխային անել մեկ բան, բայց`լավ անել: Ընտրիր այն, ինչի նկատմամբ հակումներ ունի եւ զարգացրու այդ ջիղը: Թող այդ ունակությունը շահավետորեն առանձնացնի քո փոքրիկին հասակակիցներից: Եվ այդ ժամանակ նա արժանվույն կգնահատվի ոչ միայն քո, այլեւ մյուսների կողմից:
Առօրյա շփումներում օգտագործիր ողջույնի արտահայտություններ. “Ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ”, “Ինձ դուր է գալիս, թե ինչպես ես դու դա անում”, “Դու իմ խելոքն ես”, “Ինչ լավ է, որ մենք ունենք քեզ”:
Այս խոսքերի շնորհիվ երեխան կզգա, որ ծնողները սիրում են իրեն, գնահատում հենց միայն նրա համար, որ ինքը կա:
Հաճախակի գրկի՛ր փոքրիկին: Գրկախառնություններն ու շոյանքները սիրված լինելու լավագույն “ազդանշաններն” են:
Թույլ տուր փոքրիկին սխալվել: Նա հասակ է առնում եւ սովորում ամեն ինչ ճիշտ անել:
Սխալվիր նաեւ ինքդ: Դու պարտավոր չես իդեալական մայրիկ լինել:
Հիշի՛ր գլխավորը` թե՛ դու, թե՛ փոքրիկդ արժանի եք սիրո եւ ուրախության: