
Գանգատվում են տղամարդիկ
«Բալանոպոստիտը կամ թլիփածեփուկաբորբը պաթոլոգիա է, որն իր մեջ ներառում է երկու հիվանդություն` առնանդամի գլխիկի բորբոքում` բալանիտ եւ ծայրային թլիփի բորբոքում` պոստիտ, իսկ միավորված` բալանոպոստիտ»,- «Տնային առողջարանի» հետ զրույցում ասաց մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը:
-Որո՞նք են բալանոպոստիտի առաջացման պատճառները:
-Բալանոպոստիտը կարող է լինել ինֆեկցիոն եւ ոչ ինֆեկցիոն բնույթի: Ինֆեկցիոն բալանոպոստիտի պատճառ կարող են լինել ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, սնկերը, անաէրոբ մանրէները, սպիրոխետները: Բալանոպոստիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ շաքարախտը. Շաքարախտով հիվանդի մոտ կարող է հաճախակի զարգանալ բալանոպոստիտ: Բանն այն է, որ արյան մեջ առաջանում է խաղողաշաքարի մեծ կուտակում, իսկ այն բարենպաստ պայման է ստեղծում ստաֆիլոկոկերի եւ սնկերի բազմացման համար: Բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ ալերգիկ մաշկաբորբերի ժամանակ, ինչպես նաեւ սիֆիլիսի, փափուկ շանկրի, դեղորայքային ալերգիաների ժամանակ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Եկեք խոսենք բալանոպոստիտի տեսակների մասին:
— Ըստ տիպի, տարբերում են առաջնային բալանոպոստիտ, որի ժամանակ առնանդամի գլխիկը եւ ծայրային թլիփը կարմրում են, այտուցվում, առաջանում է քորի, այրոցի զգացում:
Երկրոդ տիպը էրոզիվ բալանոպոստիտն է, որի ժամանակ բորբոքված լորձաթաղանթի վրա առաջանում են ճաքեր: Այն կարող է բավական ցավոտ լինել: Էրոզիվ բալանոպոստիտի ձեւերից մեկը փտախտային (գանգրենոզ) բալանոպոստիտն է, որի ժամանակ միանում է անաէրոբ ֆլորան, ինչի հետեւանքով կարող է ընթանալ հյուսվածքի փտախտ, մեռուկացում: Մյուսը հերպետիկ բալանոպոստիտն է, որն իր տեսքով որոշակի տարբերվում է. առաջանում է խմբավորված բշտիկային ցանավորում, որը, պատռվելով, առաջացնում է էրոզիվ մակերես: Այն սովորաբար տեւում է 5-7 օր:
-Իսկ հնարավո՞ր է, որ բալանոպոստիտի պատճառ դառնա առատորեն գոյացող ու քայքայման ենթարկվող սերմնահեղուկը:
-Բալանոպոստիտի առաջացման պատճառներից մեկը նաեւ հիգիենայի կանոնների խախտումն է, ինչպես նաեւ միզուկաբորբը: Առաջինի խախտման պարագայում առնանդամի լվացումները կատարվում են ուշ, 3-5 օրը մեկ: Այդ պայմաններում հնարավոր է, որ առաջանաթլիփաճարպի քայքայում: Այստեղ միանում է անաէրոբ ֆլորան, խմորասնկերը, եւ այդ ֆոնի վրա կարող է զարգանալ բալանոպոստիտ: Ինչ վերաբերում է սերմնահեղուկի գրգռումներին, ապա, եթե սերմնահեղուկը լցվի գլխիկի վրա եւ չմաքրվի, բնականաբար, կառաջացնի բորբոքային պատկեր: Ի դեպ, նմանատիպ բորբոքային բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ պահպանակների օգտագործումից հետո, եթե օգտագործելուց հետո առնանդամի լվացում չի կատարվում:
-Ի՞նչ հետազոտության է ենթարկվում հիվանդը ախտորոշման համար:
-Հիվանդը տարբեր հետազոտություններ է անցնում: Եթե կարիք կա, քերուկ են վերցնում առնանդամի գլխիկից: Շատ դեպքերում ցուցվում է արյան հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կատարվում է հետազոտություն սիֆիլիսը բացառելու համար, որից հետո նշանակվում է համապատասխան բուժում: Այն անհատական է: Վարակիչ բալանոպոստիտի ժամանակ հարկ է բուժել նաեւ զուգընկերուհուն:
-Այդ դեպքում ի՞նչ խորհուրդ կտաք:
-Այս հիվանդությունից զերծ մնալու համար անհրաժեշտ է պահպանել ինտիմ հիգիենայի կանոնները: Սեռական ակտից, պահպանակ օգտագործելուց հետո պարտադիր պետք է լվացումներ կատարել, ինչպես նաեւ լողանալուց հետո պարտադիր չորացնել առնանդամը: Ի դեպ, լվացումների համար կարելի է օգտագործել ինտիմ գելեր կամ սովորական օճառ: Ինչպես նաեւ ցանկալի է միզելիս առնանդամի մաշկը ետ տանել ու նոր միզել:
Չի բացառվում, որ բորբոքման ֆոնի վրա զարգանա ֆիմոզ` երբ ծայրային թլիփը ետ չի գնում, իսկ ցավերի առկայությամբ` պարաֆիմոզ: Հիվանդության նշաններն զգալուն պես հարկ է դիմել մասնագետի՝ մաշկավեներաբանի օգնությանը:
— Արդյո՞ք բալանոպոստիտի ժամանակ ցուցվում է նաեւ թլփատում:
-Թլփատելը պետք է, եթե առկա է բնածին ֆիմոզի պատկեր: Բնածին ֆիմոզով տղամարդկանց մոտ կուտակվող թլիփաճարպը կարող է երկրորդային վարակի զարգացման պատճառ հանդիսանալ: Ընդ որում, թլփատված տղամարդիկ, որպես կանոն, բալանոպոստիտով չեն հիվանդանում:
— Շնորհակալություն հետաքրքիր զրույցի եւ խորհուրդների համար:

Կանխարգելեք դիսբակտերիոզը

Կյանքը սկսվում է 40-ից հետո
Հարակից նյութեր

Այդ վտանգավոր վիրուսները
Ապրիլի 1, 2015
Ի՞նչ է պապիլոմավիրուսը
Դեկտեմբերի 10, 2014
1,170 մեկնաբանույթուն
Kar
Barev dzez .uzum em imanam vor arnandami sandzik@ karch e linum.aveli lav e ktrel ayn te erkaracnel?
gor
shabatakan mek erku angam
gor
Narek /iharke unecel em
Narek
Anchao Shnorakalucyun
Sh
Mashkaban@ tesele ev xorhurde tvel mankakan ochar ev margancovkayov lvacumner. Da artagna ashxatanqi jamanake ihayt yekel ayt [email protected] em vor nerqnashorice da arachacel
Levon
Bshshkuhi jan vor asumeiq dimem urologi dzer kentronum lav masnagetner kan .tank arjen stugumner@ mekel hascen kaseq heraxosi hamar@ zangaharem paymanavorvem naxapes shnorhakalem dzezanic
Gor
minjev glxiki kes@ shat heshta bacvum kesic en koxma indz nexutyun talis. isk erb glxik@ bacvuma mi tesak shat dzgvaca linum anhangstacnuma indz
Gor
che nman ban chka uxxaki bacvac vichakum cav ka mi tesak. bacvelnel uxxaki hesht che xndrum em kaseq inch anel vorpesi et proces@ texi unena normal dzevov
Anna
Narek, ամեն դեպքում հարաբերություն ունեցեք միայն պահպանակով։
Anna
Narek, եթե պոկվի հարաբերության ժամանակ, պետք է հարաբերությունն ընդհատել, վնասված մասն ամուր սեղմել ձեռքով մինչև արյան կտրվելը (եթե արյուն է գալիս), դրանից հետո լվանալ ախտահանիչ հեղուկով, օրինակ ֆուրացիլինի կամ թույլ վարդագույն կալիումի գերմանգանատի (марганцовка)։ Հարաբերություն չունենաք մինչև լիարժեք ապաքինումը, բարդանալու դեպքում գրեք։
Anna
Gor, իսկ երբ դժվար է բացվում, մինչև վերջ բացվու՞մ է, սպիտակ փառ մաշկի տակ չկա՞ կամ տհաճ սեղման զգացում։
Anna
gor, շաբաթը քանի՞ անգամ եք հարաբերություն ունենում։
Anna
Sh, վերքի նմանվող լաքան մաշկավեներաբանը տեսե՞լ է։ Իսկ միզելուց Ձեզ ոչինչ չի՞ անհանգստացնում, մեզի շիթը չի՞ ընդհատվում։
Narek
gor mi harch unem … duq haraberucyun unecheleq ?
Narek
Bjshkuhi jan isk ete teliky ktrvi inch klini
Gor
barev dzez xndrum em kaseq indz anhangstacnuma mi harc. im arnandami glxika djvare bacvum. bayc bacvum e uxxaki hesht che . hesht bacvum e hangist vichakum. xndrum em kaseq inch anel. 23 tarekan.
Sh
Shabat@ mek kam erku angam.vochmi ayl caver chkan miayn achukayin hatvacum verqeri nmanvox laqaner kan
Anna
Levon, Ero, հետո լուրջ խնդիրներ չունենալու համար, ճիշտ է սկզբից ախտորոշում ստանալ։ Դիմեք ուրոլոգի, ախտորոշվելուց հետո գրեք։
Anna
Sh, ինչպիսի՞ հաճախությամբ եք սեռական հարաբերություն ունենում, միզասեռական օրգանների այլ գանգատներ չունե՞ք։
Anna
gor, եթե սերմնաժայթքումից հետո է առնանդամը փոքրանում, դա նորմալ է։ Դուք քանի՞ տարեկան եք, ամուսնացա՞ծ եք։
Anna
Narek, ես չեմ ասել, որ դա բուժման կարիք ունի, գուցե ոչինչ էլ պետք չէ, սակայն ուրոլոգի անպայման դիմեք։ Իսկ այդպես սեռական հարաբերություն ունենալու դեպքում թելիկը կպատռվի։
Anna
է.է., Ձեր նշած գանգատը լինում է և սեռավարակների, և բորբոքումների, և այլ խնդիրների դեպքում։ Պարզելու համար, թե ի՞նչ է, պետք է դիմել ուրոլոգի։
Anna
K, գրեք այս հասցեով՝ [email protected]
Sh
Barev dzez bjishk jan serakan haraberutyun@ indz mot erkar chi tevum erku ropeic arachi sermnajaytqumic heto ijnume inchic karoxe da linel es 32 tarekanem.
gor
qnac jamanak seqsual erazner em tesnum u sermnajaytqum e katarvum inchic e//u jamanaki het arnandams poqranum e
gor
arnandams jamanki het poqranum e inchn e patchare
gor
qnac jamanak sermnajaytqum e katarvum/inchne patchare
Narek
Bjshkuhi jan isk tnayin paymanerum chem karoxa bujel ….mi harch karoxem haraberucyun unenam ayt vichakum ???
է.է.
bjshkuhi jan mi ban harcnem .arnandamis kashin vor qashum em het glxi tak karmracutyun ka u qora galis es mi qani orna tenc exel seraka haraberutyunov mot mi qan amis chem zbaxvel.. vor xndrem kaseq inchic klini..
K
Barev dzez .knereq kaseq dzer mail@ .uzum em mi qani indz anhangstacnox Ban harcnem.
Anna
Narek, դիմեք ուրոլոգի։
Anna
Սլավիկ, հավանաբար վիտիլիգո է, սակայն հերքելու կամ հաստատելու համար անպայման դիմեք մաշկաբան– վեներոլոգի։
Anna
HH, այո, բուժվում է։
Anna
Armen, ժամանակավոր ընդհատեք սեռական հարաբերությունները, մեկ շաբաթ ամեն օր սոդայաջրով անդամի լոգանք կատարեք։ Եթե դրանից հետո չկարգավորվի, դիմեք ուրոլոգի։
Anna
RR, Ձեզ պետք է դիմել սեքսոպաթոլոգի։
Anna
Davo, հանգիստ լինելու համար ճիշտ կլինի այցելեք ուրոլոգի։
Ero
barev dzez mi harc tam.arnandams mrmruma ahavor. serakan haraberutyun unenalis
Levon
Shatem xndrum ete inchvor maz ka dra hamar aseq kam dex
Levon
Uxaki vaxenumem heto problem chdarna
Levon
Barev bjishk jan knereq anhangstacnelu hamar im arnandamis vra kan shat poqrik anshan karmir keter kashfi tak jrjrotume u heto spitak pare havaqvum mek mekel mrmroc kan amen or margancovkov lvacumem anum indz tvume da texi unecav apahovich ogtagorceluc uxaki gumar chunem bjishkin bimelu xndrumem ete karoxeq ogneq
Narek
Bjshkuhi jan jamanak ka heta gnum baych cavuma u kaptuma glxiky
Narek
Bjshkuhi jan xntrumem patasxaneq
Narek
17 tarekanem haraberucyun chem unecel baych andamis glxiky mashki het miacvate telikov grgrvac jamanak chem maroxanum liarjeq het tanel kaseq inch anem
HH
Bjishk jan bayc da tekuz urologi ognutyamb bujvuma?uzum em asem bujelia?
Սլավիկ
Բժիշկ ջան առնանդամիս կաշվի վրա սպիտակ հատվածներ կան ինձ չի անհանգստացնում ցավեր չեմ ունեցել ինչ խորհուրդ կտաք?
Armen
Barev dzhez knereq arnandams teqvate aj koxmi vra ..mi poqr glxiki vra karmrutyun ka u lav chi kangnum..hnaravora vor irar vra serakan kaper em unecel mot 7 or amen or dra hamar tulacele .kangnuma uxaki shat lav che..koqneq indzh?
RR
baev dzez.inchica vor hangstanumem bayc chem tapum
Davo
Bjshkuhi jan glxiki nerqevi masum poqr ketikner kan pzuki nman miayn taki masum et normala es chem hishum araj erela te che
Anna
Tiko, HH սոդայաջուրը կամ շատ թույլ վարդագույն գերմանգանատի (մարգանցովկայի)լուծույթը կարող են թեթևացնել վիճակը, սակայն միևնույն է, ճիշտ է սկզբից դիմել ուրոլոգի։
HH
Bjishk jan,Che miayn mizancqi mota karmir u verj.Qor chka.Miayn kpneluc cavume.Inch karelie anel vor kpneluc chcava?