
Գանգատվում են տղամարդիկ
«Բալանոպոստիտը կամ թլիփածեփուկաբորբը պաթոլոգիա է, որն իր մեջ ներառում է երկու հիվանդություն` առնանդամի գլխիկի բորբոքում` բալանիտ եւ ծայրային թլիփի բորբոքում` պոստիտ, իսկ միավորված` բալանոպոստիտ»,- «Տնային առողջարանի» հետ զրույցում ասաց մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը:
-Որո՞նք են բալանոպոստիտի առաջացման պատճառները:
-Բալանոպոստիտը կարող է լինել ինֆեկցիոն եւ ոչ ինֆեկցիոն բնույթի: Ինֆեկցիոն բալանոպոստիտի պատճառ կարող են լինել ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, սնկերը, անաէրոբ մանրէները, սպիրոխետները: Բալանոպոստիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ շաքարախտը. Շաքարախտով հիվանդի մոտ կարող է հաճախակի զարգանալ բալանոպոստիտ: Բանն այն է, որ արյան մեջ առաջանում է խաղողաշաքարի մեծ կուտակում, իսկ այն բարենպաստ պայման է ստեղծում ստաֆիլոկոկերի եւ սնկերի բազմացման համար: Բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ ալերգիկ մաշկաբորբերի ժամանակ, ինչպես նաեւ սիֆիլիսի, փափուկ շանկրի, դեղորայքային ալերգիաների ժամանակ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Եկեք խոսենք բալանոպոստիտի տեսակների մասին:
— Ըստ տիպի, տարբերում են առաջնային բալանոպոստիտ, որի ժամանակ առնանդամի գլխիկը եւ ծայրային թլիփը կարմրում են, այտուցվում, առաջանում է քորի, այրոցի զգացում:
Երկրոդ տիպը էրոզիվ բալանոպոստիտն է, որի ժամանակ բորբոքված լորձաթաղանթի վրա առաջանում են ճաքեր: Այն կարող է բավական ցավոտ լինել: Էրոզիվ բալանոպոստիտի ձեւերից մեկը փտախտային (գանգրենոզ) բալանոպոստիտն է, որի ժամանակ միանում է անաէրոբ ֆլորան, ինչի հետեւանքով կարող է ընթանալ հյուսվածքի փտախտ, մեռուկացում: Մյուսը հերպետիկ բալանոպոստիտն է, որն իր տեսքով որոշակի տարբերվում է. առաջանում է խմբավորված բշտիկային ցանավորում, որը, պատռվելով, առաջացնում է էրոզիվ մակերես: Այն սովորաբար տեւում է 5-7 օր:
-Իսկ հնարավո՞ր է, որ բալանոպոստիտի պատճառ դառնա առատորեն գոյացող ու քայքայման ենթարկվող սերմնահեղուկը:
-Բալանոպոստիտի առաջացման պատճառներից մեկը նաեւ հիգիենայի կանոնների խախտումն է, ինչպես նաեւ միզուկաբորբը: Առաջինի խախտման պարագայում առնանդամի լվացումները կատարվում են ուշ, 3-5 օրը մեկ: Այդ պայմաններում հնարավոր է, որ առաջանաթլիփաճարպի քայքայում: Այստեղ միանում է անաէրոբ ֆլորան, խմորասնկերը, եւ այդ ֆոնի վրա կարող է զարգանալ բալանոպոստիտ: Ինչ վերաբերում է սերմնահեղուկի գրգռումներին, ապա, եթե սերմնահեղուկը լցվի գլխիկի վրա եւ չմաքրվի, բնականաբար, կառաջացնի բորբոքային պատկեր: Ի դեպ, նմանատիպ բորբոքային բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ պահպանակների օգտագործումից հետո, եթե օգտագործելուց հետո առնանդամի լվացում չի կատարվում:
-Ի՞նչ հետազոտության է ենթարկվում հիվանդը ախտորոշման համար:
-Հիվանդը տարբեր հետազոտություններ է անցնում: Եթե կարիք կա, քերուկ են վերցնում առնանդամի գլխիկից: Շատ դեպքերում ցուցվում է արյան հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կատարվում է հետազոտություն սիֆիլիսը բացառելու համար, որից հետո նշանակվում է համապատասխան բուժում: Այն անհատական է: Վարակիչ բալանոպոստիտի ժամանակ հարկ է բուժել նաեւ զուգընկերուհուն:
-Այդ դեպքում ի՞նչ խորհուրդ կտաք:
-Այս հիվանդությունից զերծ մնալու համար անհրաժեշտ է պահպանել ինտիմ հիգիենայի կանոնները: Սեռական ակտից, պահպանակ օգտագործելուց հետո պարտադիր պետք է լվացումներ կատարել, ինչպես նաեւ լողանալուց հետո պարտադիր չորացնել առնանդամը: Ի դեպ, լվացումների համար կարելի է օգտագործել ինտիմ գելեր կամ սովորական օճառ: Ինչպես նաեւ ցանկալի է միզելիս առնանդամի մաշկը ետ տանել ու նոր միզել:
Չի բացառվում, որ բորբոքման ֆոնի վրա զարգանա ֆիմոզ` երբ ծայրային թլիփը ետ չի գնում, իսկ ցավերի առկայությամբ` պարաֆիմոզ: Հիվանդության նշաններն զգալուն պես հարկ է դիմել մասնագետի՝ մաշկավեներաբանի օգնությանը:
— Արդյո՞ք բալանոպոստիտի ժամանակ ցուցվում է նաեւ թլփատում:
-Թլփատելը պետք է, եթե առկա է բնածին ֆիմոզի պատկեր: Բնածին ֆիմոզով տղամարդկանց մոտ կուտակվող թլիփաճարպը կարող է երկրորդային վարակի զարգացման պատճառ հանդիսանալ: Ընդ որում, թլփատված տղամարդիկ, որպես կանոն, բալանոպոստիտով չեն հիվանդանում:
— Շնորհակալություն հետաքրքիր զրույցի եւ խորհուրդների համար:

Կանխարգելեք դիսբակտերիոզը

Կյանքը սկսվում է 40-ից հետո
Հարակից նյութեր

Երբ առաջանում է հիդրոնեֆրոզ
Մայիսի 14, 2015
Գրիպը և հղիությունը
Փետրվարի 1, 2015
1,170 մեկնաբանույթուն
Anna
Garik, զանգահարեք (091)517-207 համարով
նախապես պայմանավորվելու համար։
Garik
Shnorakalutyun bjhskuhi Jan isk vortex e dzr bujman ket@ greq xndrum em dzer hascen es uzum em erku shabti dzer klinikayum hetazotvel
Narek
Ես Երևանից չեմ այդ իսկ պատճառով գուցե շատ կուզեի գաի բայց չեմ կարող։ Եթե հնարավոր է խնդրում եմ բուժման եղանակ ասեք տնային պայմաններում շատ շնորհակալ կլինեմ Շնորհակալություն։
Anna
Արմեն, վերոնշյալ ո՞ր հիվանդության մասին է խոսքը։
Արմեն
Ես ունեմ վերոնշյալ հիվանդությունը և բուժվում եմ: Կցանկանայի իմանալ, այս հիվանդությունը ամբողջական վերանում է բուժումից հետո?
Շնորհ
Anna
Narek, գուցե հնարավոր է, սակայն մինչև մանրամասներ չպարզեմ, չեմ կարող ասել։ Դրա համար էլ առաջարկեցի գալ ինձ մոտ խորհրդատվության և պատասխանել իմ հարցերին։
Narek
Տնային պայմաններում ոչինչ անել հնարավոր չէ՞։ Դեղեր և այլն։
Anna
Narek, Ձեզ մոտ թլիփի նեղացում կա։ Այսպես թողնել չի կարելի։ Եթե ուզում եք, կարող եք գալ ինձ մոտ խորհրդակցության կամ այցելեք Ձեզ մոտակա հիվանդանոցի ուրոլոգի։
Narek
Հարգելի բժիշկ գրգռված ժամանակ արնանդամիս մաշկը գրեթե ետ չի գնում։ 16 տարեկան եմ: Շնորհակալություն։
Anna
Vazgen, հավանաբար սնկային է, ես բնական միջոցներ եմ խորհուրդ տալիս, կարող եմ առաջարկել իմ խորհրդատվությունը կամ դիմեք ուրոլոգի։ Բուժում պիտի ստանա նաև Ձեր սեռական զուգընկերը։
Vazgen
Anna jan,haraberutyun unenaluc heto,arnandams sksela ujex qor gal,inchic da karox e linel,ev inch dex xorhurd ktaiq,vorpeszi ancni
Anna
Garik, միկոպլազման պայմանական ախտածին մարէ է, դրանք կան մարդու օրգանիզմում և, եթե նորման չեն գերազանցում, խնդիր չեն առաջացնում, իսկ գերազանցելու դեպքում առաջանում է հիվանդություն։ Ձեր գրածից կարող եմ ենթադրել, որ Ձեզ մոտ խնդիր չպիտի առաջացնի, սակայն առանց հետազոտության արդյունքը տեսնելու չեմ կարող վստահ լինել, որ ամեն ինչ նորմալ է։ Իսկ եթե գանգատներ ունեք, եկեք խորհրդակցության, այս կերպ հնարավոր չէ բոլոր մանրամասները պարզել։։
Anna
Նարեկ Բոջուկ, գրգռված ժամանակ ետ չպիտի էլ գնա, մինչև գրգռվածությունը չանցնի։ Կարծում եմ Ձեզ մոտ ամենը նորմալ է, սակայն ցավը չհասկացա։
Anna
Narek, ես մի քիչ ավելի լայն կդիտարկեի։ Սնկային հայտնվում է նաև օրգանիզմի ուժերի, դիմադրողականության անկման պատճառով։ Իսկ եթե դրան գունարվուն են նաև այլ խնդիրներ, էլ ի՞նչ ցանկություն։ Ամեն դեպքում խորհուրդ կտամ դիմել բնական միջոցների օգնությանը, և բարձրացնել և՛ ներքին ուժերը, և՛ ցանկությունը։
Anna
al, այո, եթե գրգռման արդյունք է։ Իսկ Դուք քանի՞ տարեկան եք։
Garik
Bjhskuhi Jan aseq xntrum em mikoprazma da inch hivandutyan e es analiz em tvel patasxan@ 0.8 e exel bjishk@ asac da pedq e lini 1 asac bayc da vtangavor chi bayc chi bojvi unem arnandami sur cav bayc hachaxaki chi linum da ev koxqern e sakocner linum
Նարեկ Բոջուկ.
Արնանդամս գրգռված ժամանակ գրեթե ետ չի գնում։ 16 տարեկան եմ ինչ խորհուրդ կտաք տնային պայմաններում։ Մերկացած ճամանակ դիպչելիս տհաճ կամ ցավ զգացողություն կա արդյոք բոլորի մոտ է , չի ազդի սեռական հարաբերության ժամանակ։ Շնորհակալություն։
Narek
Barev dzez
Cheiq asi hnaravore serakan cankutyun chunenaln kapvac lini snkain hivandutyan het?
al
barev bjshkui im mot tuyl artadrutyun e hamarya cherevacox urish voch mi ban chi anhangstacnum da normal e
Anna
Գագիկ, կանանց մոտ ընթացքը մի փոքր այլ է, առանց անհատական հանդիպման և նախորդ բուժումը տեսնելու չեմ կարող խորհուրդ տալ։ Ուրախ եմ, որ ապաքինվում եք։
Գագիկ
Մերսի Աննա այդ ձևով անում եմ ահագին փոփոխություն կա քորը համարյա անցելը իսկ նույն ձևով զուգընկերնել պետքա անի որովհետև իրա մոտել կա էտ քորը հեշտոցում չնայած նրան որ մոտը բորբոքում կար մի քանի ամիս առաջ բայց բուժվավ
Anna
Սարգիս, հավանաբար գլխիկի բորբոքում է, ստույգ կախտորոշի ուրոլոգը։ Քանի որ արտահայտվում է ժամանակ առ ժամանակ չեմ բացառում որ կարող է գրգռվել կիպ վարտիքից, կամ գուցե ալերգիկ հակազդեցություն է օճառի, լվացքի փոշու նկատմամբ։ Եթե սրանք չեն պատճառը, ստուգվեք և ախտորոշումը գրեք, կփորձեմ օգնել։
Anna
Գագիկ, կես բաժակ գոլ ջրին կես թեյի գդալ սոդա, կատարեք 10 օր դրա հետ մեկտեղ պետք է բուժում ստանա զուգընկերը և անպայման պետք է ամրապնդել իմունիտետը։ Սեռավարակների գաղտնի շրջանը տարբեր է, իսկ սնկային առաջանում է ոչ միայն սեռական ճանապարհով վարակվելով, նաև օրգանիզմի դիմադրողականության անկման արդյունքում։
Գագիկ
Աննա ջան որ խնդրեմ կնշեք սոդայաջրով լվացումը ինչ չափաբաժնի մասինա խոսքը ինչքան ջրին որքան սոդա պետքա ավելացվի և սոդայի շատի դեպքում վնաս է ? և մի բանել հարցնեմ սեռավարկը ինչքան ժամանակ հետո է ի հայտ գալիս օրգանիզմում ? Նախապես շնորհակալություն
Սարգիս
Բժշկուհի ջան, գլխիկը պատող մաշկս ժամանակ առ ժամանակ ուռում ա (չգիտեմ ուրիշ ոնց ասեմ), ու բացելուց ցավոտ ա լինում,մենակ էդ մասնա ուռում ու ներսի կողմից,, էդ պահին բնականաբար հարաբերություն չեմ էլ կարա ունենամ,կարող եք ասել՝ դա ի՞նչ խնդիր ա
շնորհակալություն
Anna
Հայկ,եթե կենտրոնանաք դրա վրա կարող է դառնալ խնդիր, իսկ հիմա նստելով մեքենա մտածեք այլ խնդիրների մասին։ Դուք քանի՞ տարեկան եք։
Anna
Արամ, տեսականորեն այո, սակայն ոչ միայն կին–տղամարդու մոտ, այլև ամեն մարդու մոտ ցիստիտի պատճառները և հարուցիչները տարբեր կարող են լինել, ուստի պետք է սկզբից դա պարզել։ Բացի դա, ինչի՞ց որոշեցիք, որ ցիստիտ է, իսկ գուցե պրոստատի՞տ է։ Ճիշտ է ստանալ ախտորոշում, և ընդունել դեղորայք առանց ախտորոշման խորհուրդ չեմ տա։
Արամ
բժիշկ ջան տղամարդկանց ցիստիտի դեպքում կարելի է բուժվել այն դեղերով որոնք օգտագործում են կանայք ցիստիտի ժամանակ նախապես մերսի
Հայկ
Barev dzez, im mot misht grgrvacutyun e arajanum meqenayov yntanalis, u da sksel e ayn jamanak erb inch vor meki het hamarya serakan akti pahy hasunacav, bayc da chexav ,, kaseq xndir e da te voch? Im mot orva mej paher en galis vor tvum e hima sermnajaytqum kunenam, kaseq inch xndir karoxa linelu? U lurj e da te che??
Գագիկ
Մերսի շատ
Anna
Սերժ,ոչ, դրանք տարբեր հիվանդություններ են, սկզբից ախտորոշվեք մաշկային բժշկի մոտ, քանի որ սոդայի կիրառումը կարող է ազդել ախտորոշման արդյունքի վրա։
Սերժ
Հարգելի բժշկուհի, առնանդամիս գլխիկը պարբերաբար քոր է գալիս (պարբերությունը կարող է լինել շատ տարբեր,հնարավոր է ամսվա մեջ մի անգամ կամ 2 շաբաթը մեկ կամ էլ ավելի ուշ): Լինում է, որ քորի ժամանակ ցան է առաջանում գլխիկի վրա, պատահել է նույնիսկ մաշկը ուռել է և գլխիկը բացելիս ցավոտ ու տհաճ է եղել։ Գլխիկի ներքևի մասում նկատվում են սպիտակ գոյացություններ(կարծես պզուկներ լինեն), բայց դա էլ քորի նման մեկ երևում է, մեկ տեսնում եմ բան էլ չկա։ Այս ամենը մի հիվանդության պատճա՞ռ է։ Սոդայաջրով ողողումները կօգնե՞ն
Anna
Ա.Մ, եթե տեսնեմ Ձեր ախտորոշումը, կարող եմ առողջացման ծրագիր մշակել։ Իմացեք, որ միզուղիների բորբոքումն անտեսելը վտանգավոր է։
Ա.Մ
շատ շնորհակալություն ևս մեկ բան ինձ արաջարկել են Chitosan եթե օգտագորտեմ կարողա վատ արդյունք ունենա իմ կարծիքով միզուղիների բորբոքում է այն արդեն 1 տարի է կա
Anna
Ա.Մ, այցելեք ուրոլոգի, հավանաբար վարակ կա, ճիշտ կլինի նաև մեզի զննություն կատարեք։
Anna
Գագիկ, դա հավանաբար սնկային ախտահարում է, մինչև բժշկի այցելելը կարող եք սոդայաջրի լվացումներ և տեղային լոգանք կատարել։
Anna
Էրիկ, այցելեք մաշկաբանի կամ ուրոլոգի, այլ կերպ հնարավոր չէ որևէ բան ասել։
Ա.Մ
ավելի ճիշտ միզուղուս վերջին հատվածում և ինչ անեմ
Ա.Մ
Բժիկ ջան միզելուց միզուղիս մրմրում ցավում է ինչ խնդիր է
Գագիկ
Սերմնաժայթքումից հետո առնանդամի գլխիկը քոր է գալիս ինչից կլինի լվանալուց հետո քորը թեթևանում է
Էրիկ
Արնանդամիս վրա դուրս տվածներ կա ինչից կարող է լինել։
GG
knereq baec tuxt@ korcrelem chemhishum te incher axtoroshel
Anna
GG,գրեք ախտորոշումը (диагноз), հիվանդության անվանումը։
GG
mashkaban@ naela terbizila nshanakel ev silicyattvi spirt bayc chi oqnum mshk@s varuma
Anna
Կարեն, Ձեզ մոտ սնկային ախտահարում է։ Ինքն իրեն դա չի անցնի,երևույթները կարող են ժամանակ առ ժամանակ ավելանալ կամ պակասել։ Կարող եք դիմել ուրոլոգի, կամ կարող եմ առաջարկել անհատական կոնսուլտացիա, ցանկության դեպքում գրեք։ Ամեն դեպքում խնդիրը պիտի լուծեք և ավելի լավ, եթե բնական միջոցներով։
Anna
Gago, պարտադիր չի, որ այն պոկվի, շատ են դեպքերը, երբ ամբողջ կյանքի ընթացքում, ունենալով սեռական հարաբերություններ չի էլ պոկվում։ Սակայն եթե պոկվի, պետք է հարաբերությունն ընդհատել, վնասված մասն ամուր սեղմել ձեռքով մինչև արյան կտրվելը (եթե արյուն է գալիս), դրանից հետո լվանալ ախտահանիչ հեղուկով, օրինակ ֆուրացիլինի կամ թույլ վարդագույն կալիումի գերմանգանատի (марганцовка)։ Հարաբերություն չունենակ մինչև լիարժեք ապաքինումը, բարդանալու դեպքում դիմել ուրոլոգի։
Anna
GG, ախտորոշվեք մաշկաբանի մոտ։ Ախտորոշում ունենալու դեպքում գրեք, կարող եմ առաջարկել խնդիրը լուծել բնական միջոցների օգնությամբ։
Anna
Hovij, պետք է այցելեք ուրոլոգի ախտորոշվելու համար, շատ կարևոր է ճիշտ ախտորոշում ստանալը։ Դրանից հետո գրեք ախտորոշումը, կփորձեմ օգնել։
Anna
Hayk, այդ մոտեցումը ճիշտ չէ, կարելի է սոդայաջրով կամ թույլ վարդագույն կալիումի գերմանգանատի (марганцовка)տեղային լոգանք կատարել 5-10 րոպե, դա ժամանակավոր կթեթևացնի վիժակը, սակայն կդժվարացնի ախտորոշումըж
Կարեն
Առնանդամիս ծայրը կարմրելէ և. այտուցվել. ու. քորէ գալիս։։։։։։։ երբեք. այդպիսի. խնդիր չեմ. ունեցել. և. սեռական. ակտիվ. կյանք. չեմ. վարում. հնարավոր է որ ինքն իրեն անցնի՞՞՞՞՞՞