
Գանգատվում են տղամարդիկ
«Բալանոպոստիտը կամ թլիփածեփուկաբորբը պաթոլոգիա է, որն իր մեջ ներառում է երկու հիվանդություն` առնանդամի գլխիկի բորբոքում` բալանիտ եւ ծայրային թլիփի բորբոքում` պոստիտ, իսկ միավորված` բալանոպոստիտ»,- «Տնային առողջարանի» հետ զրույցում ասաց մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը:
-Որո՞նք են բալանոպոստիտի առաջացման պատճառները:
-Բալանոպոստիտը կարող է լինել ինֆեկցիոն եւ ոչ ինֆեկցիոն բնույթի: Ինֆեկցիոն բալանոպոստիտի պատճառ կարող են լինել ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, սնկերը, անաէրոբ մանրէները, սպիրոխետները: Բալանոպոստիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ շաքարախտը. Շաքարախտով հիվանդի մոտ կարող է հաճախակի զարգանալ բալանոպոստիտ: Բանն այն է, որ արյան մեջ առաջանում է խաղողաշաքարի մեծ կուտակում, իսկ այն բարենպաստ պայման է ստեղծում ստաֆիլոկոկերի եւ սնկերի բազմացման համար: Բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ ալերգիկ մաշկաբորբերի ժամանակ, ինչպես նաեւ սիֆիլիսի, փափուկ շանկրի, դեղորայքային ալերգիաների ժամանակ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Եկեք խոսենք բալանոպոստիտի տեսակների մասին:
— Ըստ տիպի, տարբերում են առաջնային բալանոպոստիտ, որի ժամանակ առնանդամի գլխիկը եւ ծայրային թլիփը կարմրում են, այտուցվում, առաջանում է քորի, այրոցի զգացում:
Երկրոդ տիպը էրոզիվ բալանոպոստիտն է, որի ժամանակ բորբոքված լորձաթաղանթի վրա առաջանում են ճաքեր: Այն կարող է բավական ցավոտ լինել: Էրոզիվ բալանոպոստիտի ձեւերից մեկը փտախտային (գանգրենոզ) բալանոպոստիտն է, որի ժամանակ միանում է անաէրոբ ֆլորան, ինչի հետեւանքով կարող է ընթանալ հյուսվածքի փտախտ, մեռուկացում: Մյուսը հերպետիկ բալանոպոստիտն է, որն իր տեսքով որոշակի տարբերվում է. առաջանում է խմբավորված բշտիկային ցանավորում, որը, պատռվելով, առաջացնում է էրոզիվ մակերես: Այն սովորաբար տեւում է 5-7 օր:
-Իսկ հնարավո՞ր է, որ բալանոպոստիտի պատճառ դառնա առատորեն գոյացող ու քայքայման ենթարկվող սերմնահեղուկը:
-Բալանոպոստիտի առաջացման պատճառներից մեկը նաեւ հիգիենայի կանոնների խախտումն է, ինչպես նաեւ միզուկաբորբը: Առաջինի խախտման պարագայում առնանդամի լվացումները կատարվում են ուշ, 3-5 օրը մեկ: Այդ պայմաններում հնարավոր է, որ առաջանաթլիփաճարպի քայքայում: Այստեղ միանում է անաէրոբ ֆլորան, խմորասնկերը, եւ այդ ֆոնի վրա կարող է զարգանալ բալանոպոստիտ: Ինչ վերաբերում է սերմնահեղուկի գրգռումներին, ապա, եթե սերմնահեղուկը լցվի գլխիկի վրա եւ չմաքրվի, բնականաբար, կառաջացնի բորբոքային պատկեր: Ի դեպ, նմանատիպ բորբոքային բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ պահպանակների օգտագործումից հետո, եթե օգտագործելուց հետո առնանդամի լվացում չի կատարվում:
-Ի՞նչ հետազոտության է ենթարկվում հիվանդը ախտորոշման համար:
-Հիվանդը տարբեր հետազոտություններ է անցնում: Եթե կարիք կա, քերուկ են վերցնում առնանդամի գլխիկից: Շատ դեպքերում ցուցվում է արյան հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կատարվում է հետազոտություն սիֆիլիսը բացառելու համար, որից հետո նշանակվում է համապատասխան բուժում: Այն անհատական է: Վարակիչ բալանոպոստիտի ժամանակ հարկ է բուժել նաեւ զուգընկերուհուն:
-Այդ դեպքում ի՞նչ խորհուրդ կտաք:
-Այս հիվանդությունից զերծ մնալու համար անհրաժեշտ է պահպանել ինտիմ հիգիենայի կանոնները: Սեռական ակտից, պահպանակ օգտագործելուց հետո պարտադիր պետք է լվացումներ կատարել, ինչպես նաեւ լողանալուց հետո պարտադիր չորացնել առնանդամը: Ի դեպ, լվացումների համար կարելի է օգտագործել ինտիմ գելեր կամ սովորական օճառ: Ինչպես նաեւ ցանկալի է միզելիս առնանդամի մաշկը ետ տանել ու նոր միզել:
Չի բացառվում, որ բորբոքման ֆոնի վրա զարգանա ֆիմոզ` երբ ծայրային թլիփը ետ չի գնում, իսկ ցավերի առկայությամբ` պարաֆիմոզ: Հիվանդության նշաններն զգալուն պես հարկ է դիմել մասնագետի՝ մաշկավեներաբանի օգնությանը:
— Արդյո՞ք բալանոպոստիտի ժամանակ ցուցվում է նաեւ թլփատում:
-Թլփատելը պետք է, եթե առկա է բնածին ֆիմոզի պատկեր: Բնածին ֆիմոզով տղամարդկանց մոտ կուտակվող թլիփաճարպը կարող է երկրորդային վարակի զարգացման պատճառ հանդիսանալ: Ընդ որում, թլփատված տղամարդիկ, որպես կանոն, բալանոպոստիտով չեն հիվանդանում:
— Շնորհակալություն հետաքրքիր զրույցի եւ խորհուրդների համար:

Կանխարգելեք դիսբակտերիոզը

Կյանքը սկսվում է 40-ից հետո
Հարակից նյութեր

Սեռական դաստիարակության սխալները
Օգոստոսի 1, 2014
Երբ առաջանում է հիդրոնեֆրոզ
Մայիսի 14, 2015
1,170 մեկնաբանույթուն
Taron
Es 14 tarekan em ev arnandamis glxiki vra can karmir guyni can e haytnel inch karox em anel
Anna
No name, իզուր եք անհանգստանում, դա նորմալ է, հստակ ժամկետ գոյություն չունի, բայց հիմնականում սեռական կյանք վարելու դեպքում անցնում է։
Anna
Goqor, ստուգվեք ուրոլոգի մոտ, հեռակա կարգով դա ասել հնարավոր չէ։
Karen
Arnadami glxi ezrerin nkatel em spitak bshtikner inch anem tnain paymanerum
Anna
Լյով, սկզբից պետք է ախտորոշվել ուրոլոգի մոտ, հակառակ դեպքում կփոխվի պատկերը և սխալ ախտորոշում կլինի։
Anna
Arsen, չի բացառվում, բայց ճիշտ կլինի համենայն դեպս դիմեք սրտաբանի։
Edgarrr
Bjishk jan xndrum em patasxaneq,es grete amen or zbaxvum em dzernasharjutyamb,arnandamis kashin urel e karces puchik e tvel kaseq da inchice vonc karelia demn arnel?
No name
Barev dzez hargeli bjishk es 15 tarekanem ev gisherayin sermnajaytqum@ im mot chi ancel ayn krknvume amis@ 1 angam
Karoxeq indz tal texekutyun dra masin ev uzumem imanal vor tariqum kancni?
Garik
Bjishk jan chem karox gnal bjshki inch anem vor ham cav ancni ham thaj hot
Anna Petrosyan
Garik, առանց ախտորոշում ունենալու հարցը չի լուծվի, ստացեք ուրոլոգի ախտորոշում, ուղարկեք նայեմ։
Goqor
Barev dzez bjishk arnandamis kashvi tak spitak paranman injvor ban ka et vtangavora injpes karam tnayin paymanerum bujem
Լյով
Բժիշկ ջան առնանդամիս գլխիկում ցակոց կա ու տհաճ հոտա գալի՚ մոտակա մեկ ամիս չեմ կարա այցելի բժշկի՚կասեք շատ կբարդանա՞ իսկ մինչեվ ետ ինչ բուժում կա տնաին պայմաններում՞
Arsen
bjishk jan yes hachax em zbaxvum cernasharjutyam amen or…u srtis mot zgum em cav chakoc…srti cakocn karox e kapvac linel cernasharjutyam het???
Anna
Hovo, ստուգվեք ուրոլոգի մոտ, դա հեռակա կարգով ախտորոշել չի լինի։
Anna
Art, ախտորոշիչ լաբորատորիայիմ կատարեք քսուկի անալիզ, պատասխանը ուղարկեք նայեմ,կամ այցելեք ուրոլոգի, առանց պատճառը պարզելու, դեղեր խմել չի կարելի, Դուք հո փորձադաշտ չե՞ք։
Anna
Volodya, ախտորոշիչ լաբորատորիայում հանձնեք բկանցքից քսուկ բակ.անալիզի, հետազոտման այդ պատասխանը և սեռավարակի պատասխանը բերեք նայեն, Ձեզ հետ բերեք նաև բոլոր ախտորոշումները։
Hovo
Bjishk jan mi xndranq unem arnandamis kashin ijecnumem nerqev glxiki amenanerqevi masum poqr bshtikner kan xndrumem patasxaneq
Art
Bjshkuhi jan barev dzez xndranqs dzez ogneq.arnandamis vra 3 amis araj karmir laqaner ein haytvel sodayajrov lvacumner areci 10 or .u ancav bayc noric sksvec .nuyn dzevov noric hima glxiki tak spitak pzuk voncvor lini 3 hat u voncvor chmrtvac lini.es hayastanum chem bnakvum expayrs asec vor snkayiina u dexer asec vor xmem.3 kochak flyukonazol u qsuk klotrimazol .qsuke sax qseci mot 20 or bayc popoxutyun chka vapshe.inch xorhurd ktaq anem .lurja te che.michev hayastan gals vor senc mna kbartana?virusa inchvor te uxaki borboqvaca kam snkayin.xndrum em ogneq
անդո
բժիշկ իսկ մոտավոր ինչից կլինի
Volodya
Bzhshkuhi jan es 10 amisa tarapum em arnandami glxiki cavov dra het mek tegh cavum e naev kokords,bayc glanners chi. Skzbnakan shrjanum kar tetev artadrutyun tapancik, parakalum gxiki hatvacum,ev stabil jermutyun 37,tulutyn ntaceci seravaraka bayc analizneri ardyunqum parzvec vor varakvac chem dimeci urologi evs amen inch kagine ibrev, sakayn kaskacum em et urologi masnagitutyan mej xndrum em ogneq.
Anna
Gor, եկեք խորհրդատվության, կփորձեմ օգնել։
Anna
Manv, Ձեզ մոտ հավանաբար սնկային է, հեռակա կարգով խորհուրդ տալ չեմ կարող, այցելեք, նաև որոշ հարցեր պիտի պարզեմ։
Anna
անդո, դիմեք մեկ այլ բժշկի, կատարեք սոնոգրաֆիա լիքը միզապարկով, արդյունքները բերեք նայեմ։
Gor
isk hima cheq karox ognel tekuz mi xorhurdov gone.
Manv
Hargeli bjoshk xndrum em shtap ardzaganqeq mek erku or araj mots sksvel er arnandami qor karmrac er margancovkayov lvanaluc heto karces te ancav sakayn jamanakavor bnuyter da dranic heto ocharov lvaci ev sodayajrov aysor aravotyan vran spitak par kar da maqreluc heto noric sodayajrov lvaci aysor erekoyan arden arnandamis glximy ev arnandami glxiky baceluc heto arajacac kashin avor choracel ev chmrtvel e xndrum em shtap ardzaganqeq aseq qsukner vorov karox em kanxel .. minch ays mek tari araj mots fimoz kar bjishki gnaci qsukov ev mkratanman gorciqov sexmecin ev flyucinar maz nshanakecin dranic heto mek amis ogtagorceci glxikn ardne normal bacvum er hima es xnfirna xndru. Em ogneq …..
Naxoroq shnorhakal em
Vache
Bjishk jan arnandamis pzukic baci mot 3 amis araj andamis mashki mi vorosh hatvac karces choracav tepotec ev cernasharjutyan jamanak chxvec ev nor mashk durs ekav texum bayc ayt nor mashk@ guynov tarbervume hin mashkic arnandamis mash@ 2guynie
անդո
բժիշկ ջան ես թղթերը չեմ վերցռել բայց բժիշկը բարացի ասեց որ իմ մեզի անալիզը նորմալա և բորբոքային մաս չկա և ասեց որ ես վիրաբույժի դիմեմ , բայց չհասկացա ինչի վիրաբույժի,,, իսկ գանգատներն այն են որ ես միզելուց իմ անդամի գլխիկի մասում ցավ մռմռոց կա և ամեն սերմնաժայթքելուց հետո այն ավելիա ցավացնում, բժշկի ասելով որ կարողա ավազա կամ քարա պակել դիմացը, բացի այդ մեզի շիթը շատ կամացա, օգնեք ելի բժիշկ ջան
Garik
Barev dez bjishk jan arnandamis glxikum unem caver u shat thaj hota galis inch karoxem anel
Garik
Tan paymanerum
Anna
Armine, որևէ խորհուրդ տալուց առաջ անհրաժեշտ է լիարժեք տեղեկություն, ուստի ավելի արագ և ճիշտ կլինի դիմեք ուրոլոգի։
Anna
Felo, խորհուրդներ կկարողանամ տալ ուրոլոգի ախտորոշումը տեսնելուց հետո միայն, սկզբից ախտորոշվեք։
Anna
Gor, ուրեմն ես Ձեզ արդեն ասել եմ, որ այցելեք ուրոլոգի, դրանից հետո գրեք Ձեր ախտորոշումը, այդ դեպքում կկարողանամ օգնել։
Anna
Valod, հեռակա կերպով ախտորոշել չի կարելի։ Այցելեք ուրոլոգի, ստացեք ախտորոշում թղթային տարբերակով, դրանից հետո բերեք նայեմ, կամ ուղարկեք։ Հստակ ախտորոշում ունենալու դեպքում կկարողանամ օգնել։
Anna
Գաբրիել, այցելեք մաշկաբանի, եթե կհաստատվի սնկային խնդիրը կամ այլ բան կախտորոշեն, գրեք։ Սկզբից պետք է ախտորոշվել։
Anna
Կարեն, սկզբից այցելեք ուրոլոգի, կա 2 հիվանդություն, որոնց նման է Ձեր նկարագրածը, դրանցից ոչ մեկն ինք իրեն չի անցնում և ժամանակի կորուստն էլ Ձեր օգտին չէ աշխատում, ախտորոշումն անպայման գրեք։ Մի հետաձգեք, ախտորոշվեք և գրեք կամ ուղարկեք ախտորոշման թղթային տարբերակը նայեմ։ Դրանից հետո կասեմ այն բնական միջոցները, որոնք Ձեզ կօգնեն։
Anna
??, այցելեք ուրոլոգի կամ մաշկաբանի, ախտորոշվելուց հետո գրեք։
Anna
Uuuu, պատճառը հասկանալու համար անհրաժեշտ է մանրամասն տեղեկություն, ցանկության դեպքում կարող եք գալ խորհրդատվության։
Anna
Gagik, այցելեք ուրոլոգի, դրանից հետո ախտորոշումը գրեք։
Anna
անդո, ուղարկեք Ձեր հետազոտության արդյունքները նայեմ, գրեք նաև գանգատները։
Anna
Vache, ավելի հավանական է, որ հիվանդ մարդու սրբիչով եք օգտվել, կամ լողավազանում, կամ այլ կերպ։ Դրանք կարող են նվազել, բայց որոշ ժամանակ անց նաև կրկնվում են։
Armine
barev dzez bjishk jan amusnus arnandame vnasvel e ev arat aryunahosum e arden 10 or klini andamin dipchelis aryunahosutyun e sksvum vonc anenq vor verqe shut lavana naxapes shnorhakalutyun.
Felo
Barev dez im mot amorfinern cavuma u karces mrmruma inch xorhurt ktak
Gor
nenc tpavorutyuna ases kashin poqra isk glxik@ mec
Gor
barev bjshkuhi jan. es mi angam dzez dimel ey ays harcov arnandamis glxik@ shat djvara bacvum ind, tvuma te kashin kchxvi kases tnayin paymannerum vonc bujem mersi.
Valod
Bjishk jan im arnadams mi qich glxi masy karmrace u anndhat dexin guyni baner en haytnvum nerqnazgestis mej u zzveli hot e galis inch xorhurd ktaq?
Valod
Bjishk jan im arnadams mi qich glxi masy karmrace u anndhat dexin guyni baner en haytnvum nerqnazgestis mej inch xorhurd ktaq?
Գաբրիել
Բարև Ձեզ։ Հարգելի բժշկուհի առնանդամիս ու ազդրիս արանքը քոր է գալիս։ Իսկ քորելուց հետո չորացած սպիտակ մաշկ է առաջանում։ Խնդրում եմ մի խորհուրդ տվեք։ Տնական ի՞նչ մեթոդ կա։
Կարեն
Բայց ոչ մի ցավ ոչ մի խնդիր չունեմ չգիտեմ ինչ է ։ Մնացած ամեն ինչը նորմալ է ։
Կարեն
Տարիներով կա այդ խնդիրը ուղղակի մտածում էի որ կանցնի տարիքային է բայց արդեն 19 տարեկան եմ ու անցնելու փոխարեն շատանում են չափազանց շատ է ։ Ու առնանդամս կանգնելու հետ դրանք էլ մեծանում են ։ Խնդրում եմ մի լուծում տվեք զզվելի է դարձել ։
Կարեն
Բժշկուհի ջան խնդրում եմ ասեք առնանդամիս մաշկի վրա չափազանց շատ կետիկներ կան (արդեն երկար ժամանակ է ու գլխիկի ներքևի հատվածում ) մաշկի վրա կողքերն են ու ներքևի հատվածում մի քանիսի վրա էլ փոքր մազեր են աճել ։ Նունն էլ ձվարաններիս վրա է ։ Խնդրում եմ ասեք այնպիսի բան որ տանը բուժվեմ չայցելեմ բժշկի ։ Եթե այսպես նկարագրել կոնկրետ չեք հասկանում ինչ է մոտավորապես ասեք նմանատիպ բաները առանց ոչինչ անելու կանցնեն ՞՞
??
և գլխապտույտ ունեմ … միշտ ոգտսգորցել եմ պահպանակ
??
Ինչ հիվանդության ախտանիշ է դա
??
Բարև …. սեռական ակտից հետո առնանդամիս գլխիկի մի մաս գունատվեց դրանից հետո սերական հարաբերությունեից հետո քոր ու ցավ ե ի հայտ գալիո կասեկ ինչ հիվանդության ախտորոշումա իմ մոտ
Vache
Shnorakalem bjishk bayc ayt pzukner@ kan arden 1 tari ev chen anhangstacnum inc tvume gnalov ancnume bayc der kan
Uuuu
KNEREQ MI HARC UNEM BJISHK JAN..MINCH AYS AMEN BAN NORMAL ER MOTS BAYC JAMANAK AR JAMANAK ZGUM EM EREKCIAI NVAZUM CHEM GRGRVUM..JAPUM EM MRSACUTYAN HET .ANDAMS JAMANAK AR JAMANAK CHI KANGNUM INDZ ASEQ HNARAVOR PATCHARNER@ XNDRUM EM ES NMAN XNDIR ARACH CHEM UNECEL