
Գանգատվում են տղամարդիկ
«Բալանոպոստիտը կամ թլիփածեփուկաբորբը պաթոլոգիա է, որն իր մեջ ներառում է երկու հիվանդություն` առնանդամի գլխիկի բորբոքում` բալանիտ եւ ծայրային թլիփի բորբոքում` պոստիտ, իսկ միավորված` բալանոպոստիտ»,- «Տնային առողջարանի» հետ զրույցում ասաց մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը:
-Որո՞նք են բալանոպոստիտի առաջացման պատճառները:
-Բալանոպոստիտը կարող է լինել ինֆեկցիոն եւ ոչ ինֆեկցիոն բնույթի: Ինֆեկցիոն բալանոպոստիտի պատճառ կարող են լինել ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, սնկերը, անաէրոբ մանրէները, սպիրոխետները: Բալանոպոստիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ շաքարախտը. Շաքարախտով հիվանդի մոտ կարող է հաճախակի զարգանալ բալանոպոստիտ: Բանն այն է, որ արյան մեջ առաջանում է խաղողաշաքարի մեծ կուտակում, իսկ այն բարենպաստ պայման է ստեղծում ստաֆիլոկոկերի եւ սնկերի բազմացման համար: Բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ ալերգիկ մաշկաբորբերի ժամանակ, ինչպես նաեւ սիֆիլիսի, փափուկ շանկրի, դեղորայքային ալերգիաների ժամանակ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Եկեք խոսենք բալանոպոստիտի տեսակների մասին:
— Ըստ տիպի, տարբերում են առաջնային բալանոպոստիտ, որի ժամանակ առնանդամի գլխիկը եւ ծայրային թլիփը կարմրում են, այտուցվում, առաջանում է քորի, այրոցի զգացում:
Երկրոդ տիպը էրոզիվ բալանոպոստիտն է, որի ժամանակ բորբոքված լորձաթաղանթի վրա առաջանում են ճաքեր: Այն կարող է բավական ցավոտ լինել: Էրոզիվ բալանոպոստիտի ձեւերից մեկը փտախտային (գանգրենոզ) բալանոպոստիտն է, որի ժամանակ միանում է անաէրոբ ֆլորան, ինչի հետեւանքով կարող է ընթանալ հյուսվածքի փտախտ, մեռուկացում: Մյուսը հերպետիկ բալանոպոստիտն է, որն իր տեսքով որոշակի տարբերվում է. առաջանում է խմբավորված բշտիկային ցանավորում, որը, պատռվելով, առաջացնում է էրոզիվ մակերես: Այն սովորաբար տեւում է 5-7 օր:
-Իսկ հնարավո՞ր է, որ բալանոպոստիտի պատճառ դառնա առատորեն գոյացող ու քայքայման ենթարկվող սերմնահեղուկը:
-Բալանոպոստիտի առաջացման պատճառներից մեկը նաեւ հիգիենայի կանոնների խախտումն է, ինչպես նաեւ միզուկաբորբը: Առաջինի խախտման պարագայում առնանդամի լվացումները կատարվում են ուշ, 3-5 օրը մեկ: Այդ պայմաններում հնարավոր է, որ առաջանաթլիփաճարպի քայքայում: Այստեղ միանում է անաէրոբ ֆլորան, խմորասնկերը, եւ այդ ֆոնի վրա կարող է զարգանալ բալանոպոստիտ: Ինչ վերաբերում է սերմնահեղուկի գրգռումներին, ապա, եթե սերմնահեղուկը լցվի գլխիկի վրա եւ չմաքրվի, բնականաբար, կառաջացնի բորբոքային պատկեր: Ի դեպ, նմանատիպ բորբոքային բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ պահպանակների օգտագործումից հետո, եթե օգտագործելուց հետո առնանդամի լվացում չի կատարվում:
-Ի՞նչ հետազոտության է ենթարկվում հիվանդը ախտորոշման համար:
-Հիվանդը տարբեր հետազոտություններ է անցնում: Եթե կարիք կա, քերուկ են վերցնում առնանդամի գլխիկից: Շատ դեպքերում ցուցվում է արյան հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կատարվում է հետազոտություն սիֆիլիսը բացառելու համար, որից հետո նշանակվում է համապատասխան բուժում: Այն անհատական է: Վարակիչ բալանոպոստիտի ժամանակ հարկ է բուժել նաեւ զուգընկերուհուն:
-Այդ դեպքում ի՞նչ խորհուրդ կտաք:
-Այս հիվանդությունից զերծ մնալու համար անհրաժեշտ է պահպանել ինտիմ հիգիենայի կանոնները: Սեռական ակտից, պահպանակ օգտագործելուց հետո պարտադիր պետք է լվացումներ կատարել, ինչպես նաեւ լողանալուց հետո պարտադիր չորացնել առնանդամը: Ի դեպ, լվացումների համար կարելի է օգտագործել ինտիմ գելեր կամ սովորական օճառ: Ինչպես նաեւ ցանկալի է միզելիս առնանդամի մաշկը ետ տանել ու նոր միզել:
Չի բացառվում, որ բորբոքման ֆոնի վրա զարգանա ֆիմոզ` երբ ծայրային թլիփը ետ չի գնում, իսկ ցավերի առկայությամբ` պարաֆիմոզ: Հիվանդության նշաններն զգալուն պես հարկ է դիմել մասնագետի՝ մաշկավեներաբանի օգնությանը:
— Արդյո՞ք բալանոպոստիտի ժամանակ ցուցվում է նաեւ թլփատում:
-Թլփատելը պետք է, եթե առկա է բնածին ֆիմոզի պատկեր: Բնածին ֆիմոզով տղամարդկանց մոտ կուտակվող թլիփաճարպը կարող է երկրորդային վարակի զարգացման պատճառ հանդիսանալ: Ընդ որում, թլփատված տղամարդիկ, որպես կանոն, բալանոպոստիտով չեն հիվանդանում:
— Շնորհակալություն հետաքրքիր զրույցի եւ խորհուրդների համար:

Կանխարգելեք դիսբակտերիոզը

Կյանքը սկսվում է 40-ից հետո
Հարակից նյութեր

Հումակերություն. կո՞ղմ, թե՞ դեմ
Սեպտեմբերի 25, 2019
Ծաղիկները` առողջության խորհրդանիշ
Նոյեմբերի 15, 2019
1,170 մեկնաբանույթուն
Anna
Felo, հավանաբար սնկային է, եթե իհարկե չի եղել չպաշտպանված սեքս։
Anna
Seko, Ձեր տարիքում հաճախ գրգռվելը նորմալ է, իսկ արագ եք հանգստանում, որովհետև դեռևս լիարժեք չեք տիրապետում սեքսի տեխնիկային։
Anna
Misho, հնարավոր է, որ սնկային է, սակայն չեմ բացառում նաև այլ վարակի զուգորդում, այցելեք մաշկաբանի ստույգ պխարզելու համար։
Anna
Առտակ, Ձեր հարցին կպատասխանի ուրոլոգը զննելուց հետո։
Ashot
Barev dzes bjshkuhi han arnandamics artadrutyun e galis an@dhat xtacrac kati guyn mezelu jamanak mxktoc unem inch anem ?
Misho
Kpatasxanes karevore
Telo
barev zez kashis der pak e 23 tarekan kashvi mej haytnvele verjers spitak lorzanman spitak goyacutyuner xndir ka ettex te snkayine kam borboqvac urish vochmi xndir chi anhangstacnum miayn da.naxorq shnorhakalutyun Bjishk jan
Felo
bari ereko hargeli Anna inchic e vor qor e galis orva mej 1.2 angam u karmrac e glxiky inch kasek???
Seko
barev dzez 21 tarekanem der kashis chi bacvel bayc zbaxvum em burn serakan kyanqov xndirs ayn e shutem em hangstanum ev orva mej inqn iren shat jamanak grgrvum e inch kaseq .shnorhakalem.
Misho
Barev dzez. Bjshkuhi jan 22 tarekanem haraberutyunner shat em unenum tarber kananc het xndires ena verjers qor e galis zgacoxutyun ka aydpisi hatkapes gishernery ev tuyl e qor galis u karmir ketik e haytnvel mashki vra glxiki koxmic inch kaseq snkayin e ?
Առտակ
բարեվ ձեզ …ես 16 տարեկան եմ իմ ձվարաններց աջը ավելի մեծ է քան ձախը….բացի դա աջը բարձր է ձախը ցածր…վտանգավոր է արդյոք???
Anna
Serine, ոչ, բայց կան դեպքեր, երբ արյուն չկա, որովհետև կուսաթաղանթը առաձգական է։
Anna
Areg, այցելեք ուրոլոգի, ստացեք ախտորոշում դրանից հետո գրեք այն ինձ։
Anna
777, կարելի է նաև մաշկաբանի դիմել, բայց ուրոլոգը նաև միզուղիների խնդիրը կախտորոշի։
Areg
barev dzez arnandamics parberabar spitak artadrutyun ka
aranc apahovich haraberutyunic heto e ihayt ekel
kaseq inch anem
serine
barev dzez. aseq xndum em ginekolog@ karox e parzel kusutyunic zrkvelu hstak jamket@?
Serine
barev dzez. xndrum em aseq. hnaravor e bjishk@ karoxana parzel te erb e axjik@ zrkvel kusutyunic? orinak 1 amis araj te 1 tari araj
Narek
bjishk jan yes deltemberin galu em
xostanum em aycelel cer klinika yev stanal
liarjeq bujum..
777
Barev dzez, isk mashkaban@ kara ogni? Inchvor analizner es piti handznem?
Anna
Narek, ես շատ եմ առնչվել Ռուսաստանում դրված սխալ ախտորոշումների և թերի բուժումների հետ, դրա համար էլ հարցս առաջացավ։ Մարդիկ գալիս են Հայաստան հատուկ ախտորոշվելու համար։
Narek
Che hayastanum chem..bayc vor gam
xostanum em kyacelem cer klinika
Anna
Harut, վտանգավոր է, թե՞ ոչ հնարավոր կլինի հասկանալ ուրոլոգի ախտորոշումը ստանալուց հետո։ Կարող եք այն ուղարկել ինձ կամ ուղղակի գրել։
Anna
Armen, սոդայաջրով թրջոցներ դրեք 1-2 օր, եթե չօգնի, դիմեք ուրոլոգի։
Anna
777, նման է սնկայինի, գուցե սեռավարակի զուգորդմամբ։ Ստույգ ախտորոշվելու համար դիմեք ուրոլոգի։
Levon
Es 23 tarekan em arden 2 or e sermnahexukums aryun ka shat chi bayc ka inchic klini voch mi caver chunem naxkinum chi exel ayspisi depq
Anna
Narek, այո, գրեք դրանից հետո ախտորոշումը,կամ ուղարկեք էլ. հասցեիս, նայեմ։ Դուք հիմա Հայաստանու՞մ եք։
Anna
Apo, սկզբից դիմեք ուրոլոգի, դրանից հետո գրեք ինձ ախտորոշումը։ Իսկ ֆորսայդը ո՞վ է ախտորոշել։
777
Barev dzez, andamis glxik@ inchpes naev mizuxiners ujex qora galis, u vor shoshapumem mizuxiners ayroci nman cakocner kan, u amen aravot spitak guyni para haytnvumerb mashk@ hetem tanum u amen aravot lvanumem, lvanaluc heto erb choracnumem mitesak voncor glxiki mas@ shata choranum u barakum, kaseq inch xndir klini?
Harut
Barev dzez knereq inchic klini glixiki nerqevi masum spitak poqr keter em tesel vtangavor ban ka?
Anna
արմեն, Ձեր խնդիրը պիտի ախտորոշի ուրոլոգը, դրանից հետո արդեն ես կկարողանամ խորհուրդներ տալ։
Armen
Barev dez, im amordiner@ tetev karmraca u qore galis.
Narek
bjishk jan mots exela varak knojsela
ancel heto bujvel enq bayc inc normal chein bujel aryan varak er ancel rusastanum bujvel em bjishln asela vor sax lava…hima inch eq xorhurd talis aytqanic heto aycelel eli bjshki???
Apo
fordyce spots bujum uni inch karox enk anel dra dem
Apo
Barev dzez mi harc bjishk jan amordzitneric mek@ myusic aveli mec e ev chapserov mec amordzit@ karces charperi mej lini et vtangavore te voch xndrum em asel inch anem.naxapes shnorakalutyun
արմեն
բժիշկ ջան ես ,էս վորջերես ստուգվելեմ շականագեղձը նորմալ չափեր ուներ, մեզի անալիղերեմ տվել ելի նորմալեր, բայց ցավեր ունեմ միզելուց առնանդամի գլխիկի մասերում ոնց որ արգելք լինի չի թողում ոժեղ միզեմ ու ցավումա , առնանդամիս գլխիկի տակ սպիտակ կետեր կան , ուղակի ես ապրումեմ գյուղում ու մեր մոտակայքում հիվանդանոց չկա , ու ձեզանից խնդրումեմ մի ձեվ դեր հետ կապվեմ ,թեկուզ առնանդամս նկարեմ ետ սպիտակ կետերի հետ ուղարկեմ , մի բանով օգնեք , մի բան անեմ անցնի, նախապես շնորհակալություն , ու հուսովոմ մի բանով կոգնեք
Anna
Narek, կարող է սեռավարակ լինել, պարզելու համար դիմեք ուրոլոգի։
Anna
tyom, պատճառը կպարզվի ախտորոշման ժամանակ, դիմեք ուրոլոգի։
Anna
Mher, ախտորոշման համար դիմեք ուրոլոգի։
Anna
Razmik, հնարավոր է կոնտագիոզ մալուսկ լինի, դիմեք մաշկաբանին ախտորոշման համար։ Եթե հաստատվի, գրեք, կփորձեմ օգնել։
Anna
Aa, արեգ, ախտորոշման համար դիմեք ուրոլոգի։
tyom
barev Dzez,knereq indz mot es 2 ora sermnahexuki guyny karmir e u cayri masum sermnajaytqumi pahin u mi qani jam mrmroc ka,vonc zgacvuma aryuna hety galis,inchy klini patchary?
tyom
barev Dzez,knereq indz mot es 2 ora sermnahexuki guyny karmir e u cayri masum sermnajaytqumi pahin u mi qani jam mrmroc ka,vonc zgacvuma aryuna hety galis,inchy klini patchary?
Narek
bjishk jan amianacac em..Andamics antaneli hot e agalia daje loganqic heto 30 rope anc noric zgacvum e inchn karox e patchar handisanal??
Mher
Barev dzez mi harc arnadamic glxi tak manr pzukneri nman keter ka da inch e
Razmik
Inch bjshki mot gnam??naxapes shnorhakalutyun
Razmik
Bjishk jan mi qani ora andamis mashki vra bshtikner en exel glxikin el spitakanaman mi qani hat eli tenc poqr pzukner en inch klini..voch cavume voch qora galis..
Mher
Barev dzez
արեգ
բժիշկ ջան առնանդամիս գլխիկի տակ սպիտակ կետեր կան , ինչ անեմ որ անցնի
Aa
Barev dzez.mi harc unem.arnandams glxike qora galis.u spitak para linum.ev shutem hangstanum
Artur
U inchica skse et varake.naxapes mersi shat bjshkuhi jan
Artur
Knereq isk et inch hivandutyuna