
Գանգատվում են տղամարդիկ
«Բալանոպոստիտը կամ թլիփածեփուկաբորբը պաթոլոգիա է, որն իր մեջ ներառում է երկու հիվանդություն` առնանդամի գլխիկի բորբոքում` բալանիտ եւ ծայրային թլիփի բորբոքում` պոստիտ, իսկ միավորված` բալանոպոստիտ»,- «Տնային առողջարանի» հետ զրույցում ասաց մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը:
-Որո՞նք են բալանոպոստիտի առաջացման պատճառները:
-Բալանոպոստիտը կարող է լինել ինֆեկցիոն եւ ոչ ինֆեկցիոն բնույթի: Ինֆեկցիոն բալանոպոստիտի պատճառ կարող են լինել ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, սնկերը, անաէրոբ մանրէները, սպիրոխետները: Բալանոպոստիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ շաքարախտը. Շաքարախտով հիվանդի մոտ կարող է հաճախակի զարգանալ բալանոպոստիտ: Բանն այն է, որ արյան մեջ առաջանում է խաղողաշաքարի մեծ կուտակում, իսկ այն բարենպաստ պայման է ստեղծում ստաֆիլոկոկերի եւ սնկերի բազմացման համար: Բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ ալերգիկ մաշկաբորբերի ժամանակ, ինչպես նաեւ սիֆիլիսի, փափուկ շանկրի, դեղորայքային ալերգիաների ժամանակ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Եկեք խոսենք բալանոպոստիտի տեսակների մասին:
— Ըստ տիպի, տարբերում են առաջնային բալանոպոստիտ, որի ժամանակ առնանդամի գլխիկը եւ ծայրային թլիփը կարմրում են, այտուցվում, առաջանում է քորի, այրոցի զգացում:
Երկրոդ տիպը էրոզիվ բալանոպոստիտն է, որի ժամանակ բորբոքված լորձաթաղանթի վրա առաջանում են ճաքեր: Այն կարող է բավական ցավոտ լինել: Էրոզիվ բալանոպոստիտի ձեւերից մեկը փտախտային (գանգրենոզ) բալանոպոստիտն է, որի ժամանակ միանում է անաէրոբ ֆլորան, ինչի հետեւանքով կարող է ընթանալ հյուսվածքի փտախտ, մեռուկացում: Մյուսը հերպետիկ բալանոպոստիտն է, որն իր տեսքով որոշակի տարբերվում է. առաջանում է խմբավորված բշտիկային ցանավորում, որը, պատռվելով, առաջացնում է էրոզիվ մակերես: Այն սովորաբար տեւում է 5-7 օր:
-Իսկ հնարավո՞ր է, որ բալանոպոստիտի պատճառ դառնա առատորեն գոյացող ու քայքայման ենթարկվող սերմնահեղուկը:
-Բալանոպոստիտի առաջացման պատճառներից մեկը նաեւ հիգիենայի կանոնների խախտումն է, ինչպես նաեւ միզուկաբորբը: Առաջինի խախտման պարագայում առնանդամի լվացումները կատարվում են ուշ, 3-5 օրը մեկ: Այդ պայմաններում հնարավոր է, որ առաջանաթլիփաճարպի քայքայում: Այստեղ միանում է անաէրոբ ֆլորան, խմորասնկերը, եւ այդ ֆոնի վրա կարող է զարգանալ բալանոպոստիտ: Ինչ վերաբերում է սերմնահեղուկի գրգռումներին, ապա, եթե սերմնահեղուկը լցվի գլխիկի վրա եւ չմաքրվի, բնականաբար, կառաջացնի բորբոքային պատկեր: Ի դեպ, նմանատիպ բորբոքային բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ պահպանակների օգտագործումից հետո, եթե օգտագործելուց հետո առնանդամի լվացում չի կատարվում:
-Ի՞նչ հետազոտության է ենթարկվում հիվանդը ախտորոշման համար:
-Հիվանդը տարբեր հետազոտություններ է անցնում: Եթե կարիք կա, քերուկ են վերցնում առնանդամի գլխիկից: Շատ դեպքերում ցուցվում է արյան հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կատարվում է հետազոտություն սիֆիլիսը բացառելու համար, որից հետո նշանակվում է համապատասխան բուժում: Այն անհատական է: Վարակիչ բալանոպոստիտի ժամանակ հարկ է բուժել նաեւ զուգընկերուհուն:
-Այդ դեպքում ի՞նչ խորհուրդ կտաք:
-Այս հիվանդությունից զերծ մնալու համար անհրաժեշտ է պահպանել ինտիմ հիգիենայի կանոնները: Սեռական ակտից, պահպանակ օգտագործելուց հետո պարտադիր պետք է լվացումներ կատարել, ինչպես նաեւ լողանալուց հետո պարտադիր չորացնել առնանդամը: Ի դեպ, լվացումների համար կարելի է օգտագործել ինտիմ գելեր կամ սովորական օճառ: Ինչպես նաեւ ցանկալի է միզելիս առնանդամի մաշկը ետ տանել ու նոր միզել:
Չի բացառվում, որ բորբոքման ֆոնի վրա զարգանա ֆիմոզ` երբ ծայրային թլիփը ետ չի գնում, իսկ ցավերի առկայությամբ` պարաֆիմոզ: Հիվանդության նշաններն զգալուն պես հարկ է դիմել մասնագետի՝ մաշկավեներաբանի օգնությանը:
— Արդյո՞ք բալանոպոստիտի ժամանակ ցուցվում է նաեւ թլփատում:
-Թլփատելը պետք է, եթե առկա է բնածին ֆիմոզի պատկեր: Բնածին ֆիմոզով տղամարդկանց մոտ կուտակվող թլիփաճարպը կարող է երկրորդային վարակի զարգացման պատճառ հանդիսանալ: Ընդ որում, թլփատված տղամարդիկ, որպես կանոն, բալանոպոստիտով չեն հիվանդանում:
— Շնորհակալություն հետաքրքիր զրույցի եւ խորհուրդների համար:

Կանխարգելեք դիսբակտերիոզը

Կյանքը սկսվում է 40-ից հետո
Հարակից նյութեր

Խնայեք ողնաշարը
Մարտի 20, 2015
Պիլինգն ունի հակացուցումներ
Նոյեմբերի 25, 2019
1,170 մեկնաբանույթուն
Anna
Gor, զննման արդյունքում Ձեզ կասեն և՛ ինչ խնդիր է, և՛ խնդրի լուծման տարբերակը։
Վաղիկ
Բարև ձեզ ինչնա պատճառը որ սեռական հարաբերության ժամանակ մոտս լարվածությունա առաջանում որի պատչառով դժվարությամբ եմ հանգստանում նախապես շնորակալություն
edo
xndrum em kaseq 2 ora arnandamis glxiki vra spitak keteren haytnvl pzuki nman u spitak parakalum xndrum em asew inchica
Gor
isk karoxeq asel vor depqum karoxe aranc virahatuyan lucvel. karoxem inchvor dev haskanal im moti xndir@ inchpes klucvi
Anna
Gor, չի բացառվում, սակայն նախապես եզրակացություն մի կայացրեք, սկզբից խորհրդակցեք ուրոլոգի հետ, քանի որ կա Ձեր նկարագրածին շատ նման խնդիր,երբ հարցը լուծվում է առանց վիրահատության։
Gor
isk da virahatakan mijamtutyamb petqe uxvi
Anna
Gor, որոշակի խնդիր կա, ճիշտ է ուրոլոգի ախտորոշում ստանալ։
Gor
bjshkuhi jan mi ban harcnem arnandamis glxiki verevi mas@ tlip@ normal bacvume bayc nerqevi hatvacum lav chi bacvum ev glxik@ mi poqr teqvace nerqev. kaseq inch xndire ev da normal e
Anna
Aaaa, եթե ցավ, անհանգստություն, չի պատճառում և միշտ այդպես է եղել, ուրեմն անհանգստանալու պատճառ չկա։
Anna
Artak, դիմեք սեքսոպաթոլոգի և անպայման նշեք վաղաժամ սերմնաժայթքման մասին, իսկ անդամի թեքության համար դիմեք ուրոլոգի։
Anna
Karen, անդամի կորությունը բավականին տարածված երևույթ է։ Եթե կորությունը մինչև 20 աստիճան է և հարաբերության ժամանակ ֆունկցիոնալ խնդիր չի առաջացնում, ուրեմն հանգիստ Ձեզ համար ապրեք,սակայն ամեն դեպքում սկզբից խորհրդակցեք ուրոլոգի կամ անդրոլոգի հետ։
Anna
Arsen, կարելի է տնային պայմաններում, սակայն անհատական խորհրդատվություն ստանալու համար պիտի հանդիպենք, կքննարկենք բոլոր հարցերը, այս ֆորմատը հարմար չէ։ Գրանցվելու համար զանգահարեք աշխատանքային օրերին (010) 73-15-21 կամ (091) 51-72-07 համարով Աննա Պետրոսյանին
Aaaa
bjshkuhi jan amen serakan haraberutyun unenaluc heto e chaqum u miain mi hatvacum .aysinqn vtangavor vochinch chka?naxapes shat shnorhakal em
Karen
Barev dzez im andam@ arden mot 2 tari e teqvel e verev inch xorhurd ktaq………..naxapes shnorhakalutyun
Artak
Barev bjshkuhi jan knereq eli anhangstacnelu hamar uxaki arten inc tvuma lurja sa ach dzus misht miqich heteva linum u arnandams acha teqvac u erp axjka tet shpman mechem linum lordza gali u shut shut eraxaputyun ka mots u ayt lordzi parcharov djvara kangnum ays amen@ shutvanic ka uxaki asumeyi kancni bayc aytpesel chancav xntrumem mi lucum tveq aseq inch anem
Karen
Barev dzez im andam@ arden mot 2 tari e koracel e inch xorhurd ktaq………..naxapes shnorhakalutyun
Arsen
Իսկ թրջոցները ինչքա՞ն ժամանակ դնեմ և օրը քանի անգամ դա գլխիկը բացված վիճակում? Ես չեմ ուզում գնալ բժշկի հնարավոր չէ տնային պայմաններում Բուժվել?
Anna
Arsen, մռմռոց չպիտի լինի, նշանակում է ունեք սնկային կամ բորբոքային խնդիր։ Իսկ գլխիկը պիտի հեշտությամբ բացվի։ Կատարեք սոդայաջրով թրջոցներ և այցելեք ուրոլոգի կամ մաշկավեներաբանի։
Anna
Aaaa, ոչ, դա կապ չունի, իսկ ճաքերի մասին հարցրեք Ձեր ամուսնուն, եթե միշտ եղել են և չեն անհանգստացրել, ուրեմն ամեն ինչ կարգին է։
Arsen
Barev dzez, es 16 tarekan em ev im arnandami glxik@ kashvic heshtutyamb chi arandznanum shat djvar, isk glxiks aranc vrayi mashki shat mrmrume dipeluc da vtangavor e?
Aaaa
Amusnus arnadami kashvi vra mi poqr hatvacum annshan chaqer kan hamarya cherevacox mek linume mek chi linuum.na poqrik jamanak kashin hete qashel chxele kashin arandznacele glxikic u aryune ekel da chaqeri het kap uni?glxiki taki hatvacume linum kashvi vra.da inche vtangavor e te voch?
a.a
barev dzez…bjishk arnadamis glxiki nerqevi hatvacum nkatvume tuyl karmir keter voch aynqan shat…inch xorhurd ktaq ardyoq ayn vtangavor e?
Anna
Alik, ամորձիների քորը կհանի սոդայաջրով(կես թեյի բաժակ ջրին՝ կես թեյի գդալ սոդա) թրջոցը կամ խնձորի քացախով և ջրով՝ 1։1 հարաբերակցությամբ թրջոցը։ Սպիտակ գնդիկներն ախտորոշելու համար դիմեք մաշկավեներաբանի։ Վաղաժամ սերմնաժայթքման հարցում էլ Ձեզ կօգնի սեքսապաթոլոգը։
Anna
HH, անհրաժեշտ է այցելել ուրոլոգի կամ մաշկավեներաբանի, ախտորոշման համար և որքան շուտ, այնքան լավ, և պետք չէ կերառել դեղորայք կամ այլ որևէ բան, պատկերը չաղավաղելու համար։ Ախտորոշվելուց հետո գրեք։
Alik
Barev Dzes. Bghishk jan es Dzez em dimum indz anhangstacnox harcov xndrum em patasxaneq im harcin. Indz mot amordzineri qor ev spitak gndikner kan. Sermnaghaytqums nuynpes shut e linum. Xndrum em xorhurd tveq indz. \\r\\n\\r\\n
HH
Բարև ձեզ ամունուս առնանդամի գլխիկը այտուցվել է կա դեղին գույնի առատ արտադրություն ցավ միզարտադրության ժամանակ։ Ինչ խորհուրդ կտաք անել
Anna
Xcho, ճիշտ է սկզբից բժշկի ախտորոշում ստանալ, հավանաբար սնկային է, որը սրվում է հարաբերությունից հետո, եթե զուգընկերն էլ ունի այդ խնդիրը, կամ իմմունիտետի նվազման արդյունքում։
Xcho
MI harc El eli mek ancnuma heto Eli linuma incic klini
Anna
Xcho, հավանաբար սնկային է, այցելեք մաշկաբան–վեներոլոգի ախտորոշվելու համար։
Xcho
Barev Dez unem arnandami qor u mekel karmrela glxik@ Inc xntir klini kaseq xntrum em
Anna
Համո, այցելեք մաշկաբան–վեներոլոգի ախտորոշման համար, դրանից հետո, եթե խորհրդի կարիք լինի, գրեք։
Համո
Բարև ձեզ,կներեք իմ առնանդամի վրա հաըտնել են սպիտակ գույնի գոյացուցյուներ՞պզուկներ՞կներեք կասեք ինչն է պատճառը և կան վտանգավոր բաներ
Anna
Sasun, դիմեք մաշկաբան–վեներոլոգի ախտորոշման համար, առամց ախտորոշման խորհուրդ տալ չեմ կարող։ Ախտորոշվելուց հետո, եթե կարիք լինի, դիմեք։
Sasun
Ete hnaravor e aseq inch anem es karox em aystexic dzer xorhrdi dimac vcharel xndir chka menak bujvem
Anna
Sasun, առանց ախտորոշման հնարավոր չէ ասել, հասկանալի է, որ դուք կարող եք վարակակիր լինել, և որքան շուտ դիմեք բժշկի, այնքան լավ։ Իսկ Ձեր զուգընկերուհին սնկայինի դեմ բուժում ստացե՞լ է։
Sasun
Karox eq asel vtangavore da te voch ,erb axchka het em linum indz tvum e sksum e shatanal karoxa axchkanica hnaravora axchiknel varaqvac lini,karox em tnayin paymannerum bujvel ete hnaravor e kaseq inch anem es hayastanum chem aprum
Anna
Sasun, խորհուրդ կտամ դիմել նույն բժշկին, դա կարող է լինել կամ բուժման ալերգիկ հակազդեցություն, կամ այլ հիվանդության ախտանիշ։
A
Arman, դա կոչվում է «Ֆորդայսի բծեր», վարակիչ չէ, բուժել պետք չէ։ Հանգիստ ապրեք, սակայն որոշակի բնական միջոցներ կօգնեն նվազեցնել նորերի առաջացումը։
Sasun
Barev dzez indz mot arnandami xndir ka kaseq vonc bujem glxiki taki masum durs e tvel minchev es durs tal@ snkayin hivandutyun er mots bjshki em gnacel maz ev kochak dex e tvel tas orva hamar ogtagorceluc heto ancele parakalum@ hima el durs e tvel vonc bujem
Arman
Barev dzez kaseq inch e "fordyce spot"@ yev inchpes bujel ayn
Hayk
Barev dzez cheq asi im mot inch xndira bjshkuhi jan amorziners qora gali u verqa linum
Anna Petrosyan
Hayk, հավանաբար սնկային է, այցելեք մաշկաբանի, դրանից հետո գրեք ստացած ախտորոշումը։
Anna
Karen, եթե Ձեզ այլ բան չի անհանգստացնում (քոր, կարմրություն, փառ),և թեքությունը շատ չէ,ապա անհանգստանալու կարիք չկա։ Դա համարվում է նորմայի տարբերակ։ Համենայն դեպս կարող եք խորհրդակցել ուրոլոգի հետ։
Garik
Barev dzes im mot ham mezne djvarutyamb galis ham sermnahexuk@ …. dranic anptxutyun hnaravor e?
Anna
ananun, դիմեք բժշկի, Ձեզ մոտ կամ բորբոքային ընթացք է կամ սնկային, բժիշկը կախտորոշի։ Իսկ մինչ այդ սոդայաջրով լոգանքներ կատարեք։
Karen
Barev Dzez,andams depi dzax koxm teqvac e,uxxik chi kangnum,indz mot inch xndir e?
ananun
Unecel em artadrutyun mek tari araj katnaguyn mek amis heto ancela isk himi arnadamis glxik@ nerqevi hatvacum karmira
Anna
Կարեն, սնկային կամ բորբոքային խնդիր ունեք, շտապ դիմեք բժշկի և զերծ մնացեք սեռական կյանքից։ Ախտորոշվելուց հետո բուժում պիտի ստանա նաև սեռական զուգընկերը, եթե այդպիսինը կա։
Կարեն
Barev dzez kaseq inchich e vor andam@ qor e galis u spitak par ka?
Anna
tiko, այո, նորմալ է։
tiko
Barev dzez grgrvac jamanak artadrytiun gale normale
Anna
Բորբոքային կամ այլ խնդիր ունեք, շտապ դիմեք բժշկի։
Mish
Barev dzes Bjishk Karoxeq asel Inchia arnadami glxiki nerqevi hatvacum spitak poqr keter haytnvel Da lurje te voch
ՄՄ
ԻՆՉԻՑ Է ԱՌՆԱՆԴԱՄԸ ՔՈՐ ԳԱԼԻՍ ՈՒ ՏԱՀԱՃ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ?