Ձիթապտղի յուղը երկարացնում է երիտասարդությունը
— Խնդրում եմ մանրամասն գրել ձիթապտղի յուղի օգտակար հատությունների մասին:
Հ. Առաքելյան, Երեւանից
Ձիթապտղի յուղը բնական միջոց է սրտանոթային հիվանդությունների, հատկապես ինֆարկտի և ինսուլտի կանխարգելման համար: Ինչպես և բոլոր բուսական յուղերը` այն խոլեստերին չի պարունակում և օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ձիթապտղի յուղը շատ օգտակար է մարսողական համակարգի համար. լավացնում է ստամոքսի, աղիների, ենթաստամոքսային գեղձի և լյարդի գործունեությունը, նպաստում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի ապաքինմանը: Ձիթապտղի յուղն օժտված է թեթև թուլացնող հատկությամբ: Խորհուրդ է տրվում թութքի բուժման համար: Նրանք, ովքեր տառապում են փորկապությունից, պետք է առավոտյան քաղցած վիճակում խմեն մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ: Բացի այդ, ձիթապտղի յուղն օժտված է լեղամուղ հատկությամբ, այդ պատճառով էլ դրա կանոնավոր օգտագործումը կօգնի լեղաքարային հիվանդության կամ լեղապարկի հեռացման դեպքում, ինչպես նաեւ շատ անհրաժեշտ է լեղապարկը հեռացրած մարդկանց:
Ձիթապտղի յուղն օժտված է երիտասարդացնող հատկությամբ, E վիտամինի և հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ այն իրոք խոչընդոտում է բջիջների ծերացմանը, հարթեցնում է կնճիռները և կանխում դրանց առաջացումը, ինչը թույլ է տալիս երկար ժամանակ պահպանել մաշկի երիտասարդությունն ու առաձգականությունը:
Ձիթապտղի յուղն օգտակար է նաեւ արտաքին ընդունման դեպքում: Այն հիանալի է ազդում չոր և զգայուն մաշկի վրա` փափկեցնելով այն և խոչընդոտելով բջիջների ջրազրկումը:
Ձիթապտղի պտուղներում պարունակվում են գործնականում մարդուն անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոտարրերը, եւ դրանք լավ են յուրացվում մարդու օրգանիզմի կողմից: Ի տարբերություն կենդանական ճարպերի` ձիթապտուղը խոչընդոտում է աթերոսկլերոզի, սրտի և անոթների հիվանդությունների զարգացմանը, նպաստում է խոլեստերինի դուրս բերմանը, օգնում է մարսողական օրգանների բուժման գործընթացին, ամրացնում է ոսկրահյուսվածքը: Ձիթապտղի յուղի կազմի մեջ մտնող օգտակար թթուներն անհրաժեշտ են որպես բջջաթաղանթի շինանյութ (օրգանիզմն ինքը դրանք սինթեզում է միայն մասամբ): Ճարպերի մշակման և յուրացման գործընթացների վրա բարերար ազդեցություն թողնող օլեինաթթվի մեծ քանակության շնորհիվ ձիթապտղի յուղը դասվում է դիետիկ մթերքների թվին:
Այն օժտված է իմունախթանող ազդեցությամբ: Ձիթապտղի յուղի հակաաթերոսկլերոտիկ հատկությունները բացատրվում են նրանում կենսաբանորեն ակտիվ ածխաջրերի, ստերոլների, տերպենային դիսպիրտների և տոկոֆերոլի պարունակությամբ: Օլեոկանտալի պարունակությունը ցուցաբերում է նույնպիսի ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն: Օրգանիզմից խոլեստերինի դուրսբերմանը նպաստող լինոլաթթվի պարունակությունը ձիթապտղի յուղում մի քանի անգամ ավելի է, քան սովորական ձեթում: Ձիթապտղի յուղը նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը, ինչպես նաև վերքերի, խոցերի, կտրվածքների ապաքինմանը:
Ձիթապտղի յուղի բուժիչ հատկությունները
Փորկապության և կղանքի քարերի դեպքում. 3-4 թ.գդալ յուղը խառնել հում ձվի դեղնուցի հետ և նոսրացնել 1 բաժակ տաք ջրով: Այն մաքրող միջոց է հոգնաների համար: Ձիթապտղի յուղը նաև բնական լուծողական միջոց է: Առավոտյան խմել 1 ճ.գդալ, քաղցած վիճակում: Վրայից խմել մեկ բաժակ գոլ ջուր` մեջը ճզմելով մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Պառկել:
Հարբուխի դեպքում. 100գ արևածաղկի կամ ձիթապտղի յուղին ավելացնել 1 լիքը ճաշի գդալ մանրացրած լավդանոն, թրմել 21 օր մութ տեղում` ամեն օր թափահարելով: Քամել, մզել, 2-3 կաթիլ կաթեցնել յուրաքանչյուր քթանցքի մեջ՝ առաջին անգամ: Հետո` 1-ական կաթիլ, օրական 3-4 անգամ: Կաթեցնել առավելագույնը մեկ շաբաթ:
Ձիթապտղի յուղը եւ մազերի խնամքը
Խառնեք կես բաժակ մեղրը և քառորդ բաժակ տաք ձիթապտղի յուղը (եթե ձեր մազերը ճարպոտ են կամ նորմալ, ավելի լավ է սահմանափակվել երկու ճաշի գդալ յուղով): Արագ քսեք մազերին, հագեք լոգանքի գլխարկ և կոմպրեսը թողեք 20-30 րոպե: Լվացեք շամպունով և լավ ջրցողեք: Եթե մեղր չկա, կարելի է մազերի դիմակ պատրաստել միայն ձիթապտղի յուղից: Այս լավ միջոցը օգնում է մազերի կոտրատվող ծայրերի, չորության, չոր թեփի դեպքում:
Մազերի ճյուղավորվող ծայրերի համար. ձի-թապտղի յուղը լավ քսել մազերի բաց ծայրերին` ձեռք չտալով արմատներին: Դրա համար անհրաժեշտ է 2 ճ.գդալ ձիթապտղի յուղի, 1 ճ.գդալ քացախի և մեկ ձվի խառնուրդը տաքացնել` եռման չհասցնելով: Խառնուրդը քսել մազերի ծայրերին և լվանալ 30 րոպեից:
Ձեռքերի խնամքի համար պարբերաբար ձեռքերի մաշկը ներմերսեք ձիթապտղի յուղի և խոշոր աղի խառնուրդով: Լվացեք ջրով:
Եթե գոնե շաբաթական մեկ անգամ 30 րոպեով ձեռքերի դաստակները պահեք տաքացրած (ոչ շատ տաք) ձիթապտղի յուղի մեջ, ապա կազատվեք մաշկի չորությունից: Այդպիսի լոգանքից հետո մատնահարդարումն անելը դյուրին է:
Որպեսզի մաշկն առաձգական լինի. լոգանքներ ընդունեք` ջրին ավելացնելով 20 մլ կաթի և 50 մլ ձիթապտղի յուղի խառնուրդ: Եթե կանոնավորապես այսպիսի լոգանքներ ընդունեք, մաշկը նկատելիորեն փափուկ կդառնա:
Ձիթապտղի յուղի բուժական հատկությունների օգտագործումը ականջացավերի դեպքում. անհրաժեշտ է 2-ական կաթիլ տաք ձիթապտղի յուղ կաթեցնել և անմիջապես ականջները փակել նույն յուղով ներծծված բամբակե խծուծներով:
Մազերին փայլ հաղորդելու համար. խառնեք 1 ձվի դեղնուց, 2 ճ.գդալ կիտրոնահյութ, 1 ճ.գդալ ձիթապտղի յուղ և 6 լ գարեջուր: Այս ամենը լավ հարեք, ստացված զանգվածով լվացեք մազերը:
Եթե մազերը չոր և կոտրատվող են, օգտագործեք հետևյալ խառնուրդը. 70 գ ձիթապտղի յուղ, 150 գ ռոմ և 5 գ. նարդոսի էսենցիա: Ներմերսեք գլխա-մաշկին և այդպես թողեք ողջ գիշերը: Առավոտյան լվացեք տաք ջրով:
Ձիթապտղի յուղը եղունգների ամրացման համար
Եղունգների ամրացման և կուտիկուլների փափկեցման համար խորհուրդ է տրվում քնելուց առաջ ձեռքերը պահել կիտրոնի հյութի և ձիթապտղի տաք յուղի խառնուրդով լոգնոցի մեջ: Առավել մեծ արդյունքի կհասնեք, եթե դրանից հետո գիշերը փափուկ կտորից ձեռնոցներ դնեք, որպեսզի ձեռքերը գիշերվա ընթացքում լավ ներծծեն յուղը: Շերտավորվող կամ կոտրտվող եղունգները լավ կլինի 10 րոպե պահել տաք ձիթապտղի յուղի մեջ, հետո մշակել յոդացված սպիրտով: