
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Անհագ ցանկության ծուղակում
Սեպտեմբերի 22, 2014
Ինչպե՞ս բուժել իմպոտենցիան
Ապրիլի 11, 2013
1,368 մեկնաբանույթուն
Liana
Exav shnorhakal em 3 test em dre 3 el drakan chi sxalvi che?ancac amis dastan 25in e exe erb karam gnam bshli stugman
Anna
Roza, եթե չունեք մրսածություն կամ բորբոքային այլ խնդիրներ, ուրեմն ոչինչ, ուղղակի ջերմությունը ամեն օր չափեք, առավոտյան, կեսօրի և երեկոյան։ Ընթացքի մասին գրեք ինձ։
Anna
Liana, ոչինչ, սակայն ամեն օր չափեք։
Roza
Bjshkuhi Jan dashtanis oric Arden ancel e 5 or test em arel u drakan e exel bayc Arden 2 or erekoner@ 37:2jermutyun em unenum inch anem?
Liana
Bjshkuhi..himqayon jermastichany hxiutyan jamanak eye 6.30 e linum vochinch?
Liana
29.07-i drutyamb himqayin jerm. 37 e mek gic e pakas,amen chapelov mi gic pakas kam avel,,bayc tresty drakana exe
Liana
Hxiutyan test dreci 2 gic: hnaravor e testy sxalvi? isk dzernasharjutyun e exel erek hnaravor e testi drakany dranic e?
Liana
marmni jerm.normala chunem,,,testov stugeci 2 gic e
Anna
Liana, մարմնի ջերմաստիճանը չհասկացա, եթե հղիությանը ցանկալի է, խուսափեք հարաբերությունից։
Liana
ev mi banel incheq xorurd talis,serakan haraberutyun lini,es qani ory minj dashtani sksvely te voch?
Liana
Ayo himqayin jermastichan e,caver ayo nuyn cavy inchvor dashtani sksveluny,bayc chi linum dashtan,bayc qich e cavum tevum e 1 rope.Marmni jermutyuny normal e?Isk hnaravor e dzernasharjutyunic lini?yndameny mek angam e exel dzernasharj. u erek:
Anna
Liana, դա հիմքայի՞նն է, իսկ ցավերը կա՞ն, թե անցան, մարմնի ջերմությունն էլ չափեք։
Liana
Aysorel chapeci 37.4 e da normal e?
Liana
exav shnorhakal em
Anna
Liana, ուրեմն առնվազն 1–2 օր էլ դաշտան չի լինի, մի քանի օրից հղիության թեստ արեք։
Liana
himqayin jermastichanov 37.1 e
Anna
Liana, կարող եք հղիության թեստով ստուգել, իսկ ցավը կողմնորոշիչ նշան չի։
Anna
Olya, մի քանի օրից կրկնեք թեստը։
Anna
Vika, կլինի թե ոչ, ոչ ոք չի կարող երաշխավորել, իսկ Ձեր տարիքը թույլ է տալիս փորձել խնդիրը լուծել բնական միջոցների օգնությամբ, հաճախ դրանք արդյունավետ են լինում,ընդհանուր բարերար են ողջ օրգանիզմի համար, չունեն կողմնակի ազդեցություններ, սակայն ժամանակ են պահանջում։
Liana
es mi harc unem,dashtans ushacel e,mtacum em karoxa hxiutyun lini,im cikly 27 or e,2 or ushacel e bayc cav unem vorovaynis shrjanum,en cavy inch vor dashtani ory kam arajin ory mi 3 ora aeden etpesa bayc chi linum?bayc ete cavuma uremn opetq e lini?hxiutyun hnaravor chi?
Olya
patchar@ shertazatnum e exel bayc konkret inchic chgitem…ancac amis aycelel em ginekologis ancel em exo asac vor amen inch normal e im mot voch mi xndir chunem
Olya
arajin hxiutyuns 12-13 shabatakan er…dranicheto ancel e 7 amis u ays @ntacqum unecel em kargavorvac dashtan bayc ays amis ushacel e arden 8r orn e bayc test@ bacasakan e cuyc talis…miguce shut em ance test@ chgitem
Vika
Es 24 tarekanem,arden 5 tarie bujvumem bayc vochmi ardyunq…im bujox bjishke arajarkec anel arhestakan exanakov,,,chgitem hima mtacumem arji anel te karoxa eli chlini
Anna
Vika, արհեստական բեղմնավորնան հավանականության մասին հարցրեք Ձեզ հետազոտող և առաջարկող բժշկից, քանի որ խնդրի մանրամասներին նա ավելի տեղյակ է, քան ես։ Իսկ Դուք ի՞նչ տարիքի եք և որքա՞ն ժամանակ եք բուժվում։ Կարդացեք նաև այս հոդվածի վերջում հղումով հոդվածը։
Anna
Natali, ուրեմն Ձեզ շատ կարևոր է սկզբից երիկամներն առողջացնել, ցանկալի է բնական միջոցներով։
Anna
Vika , այցելեք բժշկի, հնարավոր է մրսծության, բորբոքային խնդիր կա։
Anna
Olya, որք՞ն է Ձեր հղիությունը, և ի՞նչն էր առաջին պտղի կորստի պատճառը։
Vika
Knereq bjshkuhi jan mi harcel…arden 3 ore vorovayni storin hatvacum caver unem aj koxmum,indz tvume aj dzvaranis het xndirner ka henc dzerqov sexmelu depqum avelie ujexanum,inchic karoxe linel,,,nshem vor dyufastonem xmum …
Olya
U nshem vor portis mot vor sexmum em caver unem….sa im 2rd hxiutyunn e arajin@ korcrel em
Olya
Barev dzez hargeli bjishk unem mi harc…es kanonavor dashtan em tesnum yuraqanchyur 31 or@ mek.ancac amis aycelel em ginekologis exo em ancel amen inch normal e im mot…bayc ays amis dashtan chem tesel ushacel e arden 5 or test@ bacasakan e cuyc talis.kxndreyi aseq inch@ karox e linel patchar@? SHNORHAKALUTYUN
Vika
Barev dzez bjshkuhi jan,,,dzez uxxvac mi harc unem,,,im mot polikistoz hamaxtanishne,indz xorhurd en talis anel arhestakan sermnavorum,inch xorhurd ktayiq,kam anelu depqum hxiutyan havanakanutyune qani tokosov klini???
Natali
Ago spitakuc unem erikami xndir ka xronik
Anna
Natali, այդպես լինում է, իսկ Դուք երիկամների խնդի՞ր ունեք։
Natali
shat Shnorhakal em,inc asel en ov mezum uni spitakuc hxiutyan testy sxal e cuyc talis,chisht e?
Anna
Natali, կարող եք խաղալ, բայց չափավոր և մի մրսացրեք Ձեզ, իսկ բարձր հիմքային ջերմաստիճանը կնվազի մոտավորապես 0.4–ով դաշտանի սկսվելուց 1-2 առաջ, կամ կմնա բարձր, եթե կատարվել է բեղմնավորում (Ձեր գրածի անվանումը բեղմնավորում չէ, այլ սեռական հարաբերություն է)։
Anna
Lilit 97, վտանգավոր չէ, եթե հեշտոց ոչինչ չմտցնեք,սոորաբար հեշտանք լինում է։
Anna
Nara, մոտավորապես 35–36 ժամից։
Natali
Bjshkuhi 19.07i drutyamb himqayin jermastichany Der parcr e 37.2 kaseq inchi dzvazatumic Arden 8 or ancel e
Natali
Es aysor shat em vazel EV jrvel..cicaxeli e bayc xaxacel enq gorcagorc da vtangavor klini ete bexnavorum e exel EV hnaravor e hxiem.hnaravore chkpchi dashtams 25 lonely e
Natali
Shat em xndeu. Patasxaneq karevor e
Anna
Ani, բնական միջոցները ներառում եմ որոշակի առողջական խնդրի դեպքում իրեն համապատասխանող սննդատեսակներ, բույսեր, վարժություններ և բնական այլ միջոցներ։ Դա մի ամբողջ համալիր է, որը մշակում եմ անհատական։ Ձեր դեպքում՝ հղիությանը նպաստող միջոցներ կլինեն։
Anna
Susan, լավ է, որ բողոք չունեք, երբ ունենաք, կարող է վտանգավոր լինել։ Իսկ բնության մեջ կան այնպիսի սննդամթերքներ և բույսեր, որոնք օգտակար են և պտղին, և երիկամներին։ Դուք կիրառու՞մ եք դրանք։
Anna
Larisa, առանց տեսնելու դժվար է կողմնորոշվել։ Եթե աչքի կոպին է, հնարավոր է, որ տիտլակլոնձ է, օճառով օրական 2-3 անգամ մռմռացնելու դեպքում,մի քանի օրից կանցնի։ Կարելի է նաև թունդ սև թեյի թրջոցներ դնել։
Ani
Knereq patasxaneq Eli vornaa bnakan mijoc@
Larisa
Bniki mot kopi vra gndiky
Susan
Bayc es poxoq chunem,?isk erexayis hamar vtangavor chi?ujumy?
Anna
Susan, իմ կարծիքով այո, վտանգավոր է, պետք է աշխատել իջեցնել այն։
Larisa
achqi tak,nerqefi masum mi poqr ankyunum
Anna
Գայանե, քանի՞ տարեկան եք։ Սննդակարգ պահու՞մ եք, հասակը և քաշի որքա՞ն են։
Anna
Larisa,գնդիկը դեմքի՞ն է, թե՞ աչքի կոպին։