
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Անհանգստացնում է կանանց
Հունվարի 6, 2015
Հեշտանքի գաղտնիքները
Ապրիլի 9, 2019
1,368 մեկնաբանույթուն
Natali
es Natalin em vor dzez zangel ei,hima bexnavorumy exel e,chgitem hxi em te voch amsi 25in parz klini,hima mer mor vardavar e amsi 23in,aydpes kareli e jroci xaxal te vtang ka vor chi lini ayd depqum hxiutyun
Nara
Barev dzez,mi harc unem dzez uxvac …Pregnili,,nerarkeluc heto inchqan jamanake petq vor dzvazatum lini?naxapes shnorhakalutyun
Lilit 97
sxal em grel nereceq,nkati unem kareli e dzernasharjutyun?karoxa vtangavor e?ev orgazm stanum en?
Lilit 97
Mi harc? Ardyoq partadir e dozen as had jutting EV da orgazm talis e? Ta vtangavor e?
Susan
Barev cez.es hxi em hxiutyuns 4 amsekan e ESA 5..mezum spitakuc unem 3 gram incheq xorurt talis shat vtangavor e? Es naxqan hxianaly unecwl em 1 g bayc bujvelem chi ogne
Larisa
Bayc da achkis chi vnasi,? mi banel qani tokosanoc oxi piti lini,u inchqan jamanak piti qsem?
Ani
Isk hxianalu hamar bnakan mijocner@ vorna?
Գայանե
Բարև ձեզ իմ առաջին դաշտանից անցել է 6ամիս, և դեռ չի սկսվել ես շատեմ վախենում կարողե հետագայում բարդություններ առաջանա, և որևէ պատճառը
Anna
Ani, այո,խնդիրն առաջանում է հղիությունից հետո։
Lia
Barev dzez es unem 2 erexa mek@ 9 tarekan myus@ 5 tarekan 2 taruc avela cem unenum haraberutyun amis@ 1 angam haziv lini bayc unem spitak macunanman ba incic klini xndrum em aseq
Anna
Larisa, օրը 2-3 անգամ միայն այդ գնդիկին օղի քսեք։
Ani
Aysinkn vzik@ vor poqraa chi xangarum hxianalun?
Larisa
Achqis tak ka spitak gndik.da inchpes karox em veracnel poqr gund e spitak
Anna
Անի, խորհրդակցեք մի քանի կենտրոններում, հետո նոր որոշում կայացրեք
Anna
Մոնիկա, առանց տեսնելու որևէ խորհուրդ տալ չեմ կարող։
Anna
Ani, բոլորի մոտ էլ մի մասը թափվում է, իսկ արգանդի վզիկից զգուշացեք հղիությունից հետո։ Հղիանալու համար խորհուրդ կտամ կիրառել նաև բնական միջոցներ։
Մոնիկա
Demqis vra pzukner kan u ed pzukner@ aveli en tesaneli darnum dashtanayin orerin inch xorhurd ktak inch anem vor ed pzukner@ anhetanan
Անի
Ayteris vra ka mazacackuyt (stugvel em hormonayin xndir chunem) uzum em dimem epilaciayi inch xorhurd ktaq?
Ani
Barev cez ..es 18 tarekan em amusnacac em 5 amisa…haraberutyunic heto sperman tapuma ..stugvel em argandi vzik@ poqraa inch xorhurd ktaq
Anna
Natali, դաշտանի ավարտից մինչև սկսվելը, 3-4 ամիս շարունակ։
Natali
Dshtanic dashtan?Dashtani avartic heto te sksveluc heto?
Anna
Natali, ուրեմն կազմեք գրաֆիկ, նշելով ամեն օրյա առավոտյան (գրեթե նույն ժամին, անկողնուց չվերկացած) չափումների արդյունքը։
Natali
es amsic em oktvum
Anna
Tatev, ի՞նչ բնույթի է արտադրությունը, օրը քանի՞ անգամ եք կրծքով կերակրում երեխային և ծննդաբերելուց հետո դաշտան տեսե՞լ եք, եթե այո, ապա ե՞րբ։
Anna
Natali, դա նորմալ է, Դուք որքա՞ն ժամանակ եք հիմնային ջերմաստիճանին հետևում,նկատի ունեցեք, որ պիտի գրաֆիկ կազմեք։
Natali
dzer het xosaluc heto chapeci 37.2 e,da normal e che dzvazatmnan hamar te vtangvor e?
Tatev
Barev dzez bjish es 20 tarekan em indz mot dashtanayin cikl@ sksvele 14 tarekanic ev ayd orvanic minchev aysor es unem heshtocayin artadrutyun. Unem 8 amsakan erexa ev nran kerakrum em krcqov erexayi cnveluc heto indz mot dashtanayin cikl@ der chi kargavorvel. Unem evs mek xntir artem 2 tari e ev krknvum etarin mek angam , anmizapahutyun ev mizelu jamanak ujex caver sakayn.da linume miayn aravotyam minchev ereko ancnum e artyoq ays ereq xntirner@ poxkapakcvac em inch xorhurt ktaq
Kar
shnorhakal em shat,parz e
Anna
Kar, 2 օրը մեկ հարաբերությունը բավական է։ Ընդհանուր առմամբ նրբություններ իհարկե շատ կան։
Kar
exav shnorhakal em bayc ete chapem,lini 37 uremn ka che?u ayd ory piti lini haraberutyun? mi harc el,,orinak ete vaxn e dzvazatumy im hashvarkov,piti aysor vaxy ev myus ory lini haraberutyun? ev ete dzvazatumic heto miqano or asenq 4 or irar hetevic lini haraberutyun da vnas e hnaravor e hxiutyun chlini?
Anna
Kar, նշանակում է, որ ձվազատում դեռ չկա և եթե սպասում եք, որ մոտակա 2 օրը կարող է լինել, ուրեմն այսօր հարաբերություն ունեցեք։
Anna
Lilit, նպաստավոր ժամանակահատվածն է 9-18, ավելի ճշգրիտ կարող եք որոշել ձվազատման թեստի օգնությամբ։
Anna
KRISTINE, եթե Ձեզ չի անհանգստացնում, չկա արտադրություն հիությունը կարող է նորմալ ընթանալ։
Anna
Ani19, այս էջի հոդվածի վերջում տրված է հղում հորմոնալ խանգարումների հոդվածին, կարդացեք այն։
Anna
Natali, աշխատեք երկար մնալ պառկած, իսկ ավելի լավ է կիրառել նաև այլ բնական միջոցներ, որոնք կնպաստեն հղիությանը։
Lilit
Im dashtany exel e Hunisi 29in,cilkly 27 or e linum im,,hima im hxiutyan havanakn orery erb e ynknum?
KRISTINE
BAREV DEZ IND SAT E HETAKRKRUM ARGANDI POLIP@ vtangavor e hxiyutyan samanak????
Ani19
Barev cez es cez mek amis araj greli im mot exac problemi masin. Es Aninem 19 es xmeci duphaston@ ev im mot exab asakan hima knoric mek amis chexav inchek xorurd talis
Natali
Haraberutyunic hero inch dirqpv patqe parkem vor hxiutyan havanakanutyuny mecana ? Bayc ete sharkvum em kisanstum tapvum e
Natali
Chgitem uxaki mi vorpsh chappv tapvum e eye sharjvum em
Anna
Kar, այո։
Anna
Natali, իսկ ի՞նչն է խնդիրը։
Kar
Bayc sovorakan jermachapov linuma che? U piti 10 rope MNA?
Natali
Barev dzez haraberutyunic heto vorosh sperma dues e galis .hnaravor e argand chi hasnum yndanrapes.ginekolgi aycelel em amen inch normall e
Anna
Kar, ավելի արդյունավետ է հարաբերություն ունենալ ձվազատումից 1–2 օր առաջ և ձվազատումից հետո մոտավորապես մինչև 48 ժամվա ընթացքում։
Kar
Lav shat shnorhakal em,duq shat bari eq:Dzvazatumy mek or e linum,aysinqn hnaravorutyuny hxianalu miyayn dzvazatman orn e ?te dranic heto kam araj nuynpes hnaravor e?
Anna
Kar, 37 և ավելի, 0.4–0.5–ով սովորականից բարձր։
Kar
Barev dzez inchpes karox em imanal vor dzvazatum e sksvum.orinak eye himqayin jermastichanov chapem inchqan piti lini
Anna
Lilit, այո և դա նշանակում է, որ խնդիր կա, որը չի կարելի անտեսել։ Պետք է բուժել երիկամները, և որքան արագ, այնքան լավ։
Anna
AREVIK, տվյալ դեպքում անհրաժեշտ է անհատական հանգամանալից զրույց։ Խորհուրդներ կարող եմ տալ միայն մանրամասն ծանոթանալով ձեր առողջական վիճակի և բոլոր խնդիրների հետ։ Դրանից ելած՝ մշակում եմ օրգանիզմի առողջացման անհատական ծրագիր։ Առաջին կոնսուլտացիան անվճար է։ Գրանցվելու համար կարող եք զանգահարել աշխատանքային օրերին 010–73-15-21 համարով։
Anna
Nar, սպասեք դաշտանը սկսվի,մի քանի օր ուշացում միշտ էլ կարող է լինել, ինչպես և դրա հետ մեկտեղ Ձեր թվարկած բոլոր երևույթները։