
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Անպտղությունն առանց պատճառի չի լինում
Սեպտեմբերի 24, 2014
Անհանգստացնում է կանանց
Հունվարի 6, 2015
1,368 մեկնաբանույթուն
Lilit
Ete mezum spitakuc ka achi kopi urely karoxa dranica?
AREVIK
BAREV DEZ ES UNEM VAHANADEV GEXCI XNTI (YODI PAKAS)EV UNEM DASHTANI XANGARUM .EV EREXA EM UZUM UNENAM INCH XORHURT KTAQ.XNTRUM EM PATASXANEQ\r\n
Nar
Barev dzes xndrumem kpatasxaneq harcis,,,im mot dashtani xangarume xmelem Dyufaston ,arden erku ore ancele dashtanic,unem glxacav,krcqers mecacace u cavem zgum ,,,inch xorhurd ktayiq anel???
Anna
Lilit, կրճատեք աղի քանակը, ջուր մի խմեք և մի ընթրեք ժ.19–ից հետո, մի գերազանցեք 2լ.։ Եթե այս խորհուրդներին հետևելուց հետո փոփոխություն չլինի, ստուգեք սիրտը և երիկամները, մեզի զննություն կատարեք։ Ամեն դեպքում զգուշացնեմ. ջրի քանակը պիտի վերանայվի, եթե սրտի կամ երիկամիների խնդիր հայտնաբերվի։ Հարցեր լինեն, դիմեք։
Lilit
Motavor meku kes erku litr shat em xmum shushut
Anna
Lilit, օրվա մեջ որքա՞ն ջուր եք խմում և ի՞նչ ռեժիմով։
Anna
Susan, լավ կլինի հիմա մեկ անգամ էլ մեզի զննություն կատարեք։
Lilit
Barev dzez achqeris kopery aytucvume inchi hetevanq klini bayc aravotnery miayn erekoyan chashin Arden ancaca libum
Tatevik
Barev dzez kaseq,duq inch amsnagitutyun uneq konkret,vor amen inchic haskanum eq
Karine
Isk dzqvacutyan hamar senc cheq karox asel?
Susan
Arabkir bk….es amusnaca u jermeci mi qani or dra hamar gnaci stugveci teche voch aytuc emunecel voch jerm.voch chnshum uxaki analizis mej mezi spitakuca exel etqany
Anna
Karine, Ձեր նշած բաղադրատոմսում չափաբաժիններ չեք գրել, այդ կերպ խորհուրդ չեմ տա կիրառել, ամեն դեպքում մի ձգտեք արագագործ միջոցներին և միայն մեկ միջոցով արդյունք չեք ստանա, պետք է համալիր մոտեցում։ Իսկ անվտանգ բնական միջոցներ կարող եմ առաջարկել անհատական զրույցի ժամանակ, այս կերպ չի կարելի։ Խորհուրդներ կարող եմ տալ միայն մանրամասն ծանոթանալով ձեր առողջական վիճակի և բոլոր խնդիրների հետ։ Դրանից ելած՝ մշակում եմ օրգանիզմի առողջացման անհատական պլան (նաև մաշկի և մազերի)։ Առաջին կոնսուլտացիան անվճար է։ Գրանցվելու համար կարող եք զանգահարել աշխատանքային օրերին 010–73-15-21 համարով։
Anna
Susan, իսկ ե՞րբ և որտե՞ղ են Ձեզ ախտորոշել գլոմերուլոնեֆրիտ։ Ու եթե Դուք դիմել եք բժշկի, նշանակում է, որ գանգատներ եք ունեցել։ Որո՞նք են Ձեր գանգատները։ Իսկ վախենալ պետք չէ, անհրաժեշտ է կարգավորել առողջությունը։
Karine
ev mi ban inchvor tnayin mijoc chka,mashki dzqvacnery bujelu hamar,hormonalni dexic mashks dzqvela,,mazers el ahavor tapuma,,karoxxa nenc ban lini mazers shut achi?
Karine
chisht e vor es baxadratomsy niharecnum e,mexr,darchin ev jur xarnum en irar u xmum aravot irikun,7 orum aedyunq e talis?da chisht e?es hormonalni dex em xmel hima shat em chaxace arden hamarya nstela bayc eli em uzum,inch anvtang mijoc ka vor erikamnerin chvnasi kaseq?
Susan
Bayc es voch chnshum unem voch mezna qich:enel en depqum vor xronika
Susan
es shat em vaxenum et hivandutyunic,bjishknery vaxecnum en,aseq eli,,shat vtangavora kyanqi hamar?mah klini dranic?
Anna
Susan, ակնհայտ նշաններն են այտուցները, ճնշման բարձրացումը, մեզի քանակի նվազումը։ Մեզի զննությամբ մեզի մեջ հայտնաբերվում է էրիտրոցիտների, սպիտակուցի ավելցուկ, ինչը փաստում է երիկամների խաթարումը։ Այս հիվանդները դեղորայքային բուժումից բացի, պիտի իմանան և պահպանեն որոշակի սննդի, բույսերի, բնական այլ միջոցների կիրառման կանոններ։ Այս կերպ կկարողանան կարգավորել իրենց առողջությունը։
Anna
Lilit, եթե դաշտանը չի ուշացել, սպասեք ժամկետին, թեստը ճշգրիտ չի լինի։ Ստուգեք Ձեր ջերմությունը, տաք պահեք ոտքերը և ձեռքերը։
Lilit
der 5 6 or ka
Susan
Barev dzez,mi poqr karox eq bacatrel,glomerulonefriti nshannery voronq en
Lilit
Bayc der dashtany chi ushacel cuyc kta tenc?
Anna
Lilit, Ձեր նշածը կարող է լինել և՛ հղի, և՛ ոչ հղի վիճակում, օրինակ մրսածության կամ բորբոքային։ Լավագույն տարբերակը թեստով ստուգելն է։
Lilit
Barev dzez,hnaavor e hxiuutyan nshan ete der dashtany chi exel,,,orinak hoqnacutyun ,,vorovayni cav:::Mi banel harcnem,,im mejqi u pori hatvacy hima mqich cavuma,nuyn cavna inch dashtani skselu cavy,,,,ete cvuma uremn hxi chem che,,ur vora kbacvi?te hxiutyan jamanak hnaravora es cavy eli lini
Լենա
Եղավ շատ շնորհակալ եմ պատասխանելու համար
Anna
Kar, չի բացառվում, բայց հավաստի էլ չի կարելի համարել։ Որոշ ժամանակ անց կրկնեք թեստը։
Anna
Լենա,բացառվում է։ Եթե որոշեք խորհրդակցել, զանգահարեք աշխատանքային օրերին 010-73-15-21 համարով,հարցրեք Աննա Պետրոսյանին։ Իսկ խիստ հսկողություն Ձեզ միևնույն է պետք կլինի։
Լենա
Es der 19 tarekanem,im hivandutyuny xronikkakan e ardyoq kbujvi es bujum stacel em erkar ardyunq chka,bjishks asela vtangavor dex ka u shat tanq da e miak elqy bayc aydqan hnaravorutyun chka,ev inqnela asum vor vtangavora karoxa dranic heto ski chkarenam erexa unenam,,heto asec hxiaci shat ujex hskoxutyam amen amis petq e analiz tas,,hima mer mot 6 spitakucov meky erexa e unecel:
Kar
Hnaravor e ardyoq ete der dashtany chi sksvel ev ushacel hxiutyan testy chisht cuyc ta ete arden dzvazzatumic ancel e mek shabat?
Լենա
ev mi ban vortex e gtnvum dzer hivandanocy?u anuny
Լենա
Exav shat shnorhakal em,,,,bayc hnaravor chi? vor yndanrapes bardutyun chlini?
Anna
Լենա, վտանգավոր է և Ձեզ համար, և երեխայի, սպառնում է կյանքին երիկամների խաթարված վիճակը, իսկ սպիտակուցի ցուցանիշը ցույց է տալիս դա։ Հղիությունը իր հերթին ավելացնում է երիկամների ծանրաբեռնվածությունը, ինչը Ձեր դեպքում չափից շատ ռիսկային է՝ 2 կյանքի մասին է խոսքը։ Հորդորում եմ դրան չդիմել, այլ կարգի բերել երիկամները, ընդ որում բնական միջոցներով, կազդուրելով ողջ օրգանիզմը։ Դա Ձեզ կօգնի նաև առողջ հղիություն ունենալ, այդ ընթացքում էլ խուսափել լուրջ խնդիրներից։ Եթե որոշեք խորհրդակցել, զանգահարեք աշխատանքային օրերին 010-73-15-21 համարով, գրանցվելու համար։ Առաջին խորհրդատվությունն անվճար է։
Լենա
Կներեք այսօր անալիզ տվեցի,սպիտակուցս 0.76 է,սխալ էին ախտորոշել 0.3 չի: Բայց արյան անալիզս ամեն ինջ նորմաի մեջ է: Մեզինը մենակ սպիտակուցն է բարձր: Ուղակի հարցս ենա,իմ համարա շատ վտանգաոր թե երերխաիս:Ընդանրապես այդ սպիտակուցը Մարդու կյանքին վտան սպառնացող է?
Լենա
Իմ սպիտակուցը 0.3գ. է,իջել է:Ախտորոշել են Գլոմերուլոսկրելոզ ..Գլոմերուլոնեֆրիտ..:Օգտագործել եմ Մետիպրեդ:Իմ գինեկոլգը ասել է արող ես հղիանալ բայց վտանգ կա,հսկողության տակ:Պաշտպանվել է ամուսինս առանց պահպանակի և հակաբեղմնաորիչների:
Anna
Laya, իմ կարծիքով, թեև նոր է սկսվել, բայց խնդիր կա ու ճիշտ կանեք չբարդացնեք այդ խնդիրը, հնարավորինս շուտ դրանով զբաղվեք։
Laya
Arajinn exel e 3 tari araj u normal er himaya tenc exel
Anna
Անի, ցանը խոսում է օրգանիզմում առկա հորմոնալ, բորբոքյին կամ ալերգիկ ընթացքի մասին։ Ընդհանրապես մաշկի վրա դուրս տվածի մասին կարելի է խոսել միայն տեսնելուց հետո։ Այցելեք բժշկի կամ զանգահարեք ինձ 010–73–15–21 համարով՝ պայմանավորվելու համար։
Anna
Laya, իսկ ե՞րբ եք առաջին դաշտանը ունեցել, և ինչպե՞ս էր դաշտանը լինում մինչև Ձեր նշած վերջին 4 ամիսը։
Anna
Լենա, երիկամների ի՞նչ հիվանդություն են ախտորոշել Ձեզ, նշված սպիտակուցի քանակը խնդրում եմ ճշտեք։ Այդպես հղիանալը վտանգավոր է։ Ինչպե՞ս եք պաշտպանվել հղիությունից։
Լենա
shat em xndrum inel patasxaneq
Anna
Anjela, Ձեզ մազաթափությունը մի քանի գործոնների արդյունք է։ Իսկ խորհուրդներ կարող եմ տալ միայն անհատական հանդիպման ժամանակ, մանրամասներ պարզելուց հետո։ Առաջին խորհրդատվությունն անվճար է։
Անի
Barev cez es 15 tarekan em mejqs amboxjutyamb dursa tvel xndum em aseq da inchic karoxa lini
Laya
Barev dzez es 16 tarekan em u im dashtan@ xangarumnerov e u arten 4 amis e ush e sksvum orinak ete petq e sksver 9 in 23 a sksvum da normala te xndir ka ??
Լենա
Իմ գինեկոլգը ասել է վտանգ կա,հսկողության տակ կարող ես,բայց դուք ինչ կասեք,խնդրում եմ պատասխանեք:Միբանել ասեմ,արդեն 3 ամիս է փորձում ենք չի լինում,բայց ամեն ինչ նոռմալ է ստուգվել եմ:Մեկ տարի պաշտպանվել եմ հնարավոր է դրանից է:
Լենա
Բարև ձեզ,խնդրում եմ պատասխանեք,ես է տարի է ամուսնացած եմ,ունեմ երիկամների հետ խնդիր,մեզում սպիտակուցս 1գ. է,վտանգաոր է այդպես հղիանալ,բուժվել եմ բայց արդյունք չի տվել,օկտագործել եմ Մետիպրեդ:Shat karevor e patasxaneq
Anjela
Barev dzes , im mazer@ ahavor shat tapvumen, es 19 tarekan em , unem dzvarani polikistoz, u xmum em dexer, hnaravora dranica tapvum , ev ete ha inch anem , inch xorhurd eq talis, naxapes merci
Anna
Ani, նման երևույթ չափավոր բոլորի մոտ էլ կա։ Համենայն դեպս հանձնեք արյան ընդհանուր անալիզ։
Ani
Barev dez es 24 tarekan em amen anis normal linum e dashtans baych arune lorzanmana e u pind da vtangavor e
Anna
Ala, բնական միջոցներ կարող եմ առաջարկել անհատական զրույցի ժամանակ, այս կերպ հնարավոր չէ ,և ես Ձեզ դեռևս շատ հարցեր ունեմ տալու։
Anna
նարինե, եթե բնաբուժության կողմնակից եք, ստուգվելուց հետո գրեք Ձեր ախտորոշումը։