
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Առողջ ընկերք, առողջ հղիություն
Հունվարի 4, 2015
Անպտղությունն առանց պատճառի չի լինում
Սեպտեմբերի 24, 2014
1,368 մեկնաբանույթուն
Olya
Շատ կխնդրեի որ իմ հարցին էլ պատասխանեիք շատ անհանգիստ եմ
Anna
Anjela, կիստաների առաջացման պատճառը հորմոնալ խանգարումներն են, և միշտ չէ, որ հորմոնալ դեղերը լիարժեք լուծում են այդ հարցը։ Այդպիսի դեպքում արժի կիրառել բնական միջոցներ, պարզել բուժող բժշկի կարծիքը՝ ինչո՞ւ է կրկնվել և ինքը ինչ է խորհուրդ տալիս։ Այս դեպքում կարող է հղիության խնդիր լինել, և ոչ միայն։ Ճիշտ է զբաղվել օրգանիզմի կարգավորմամբ, գերադասելի են բնական միջոցները։ Բնական միջոցների հարցում կարող եմ օգնել միայն ախտորոշումների թղթային ձևով ունենալու դեպքում, քանի որ այս կերպ մարդիկ հաճախ սխալ բաներ են գրում, դուք էլ բացառություն չէք։ Եթե պետք լինի, գրեք։
Liana
Barev dzez,knereq anhangstacnelu hamar,es amusnacel em dektemberi 27 u arden es erkrord amisn e inch dashtanayin cikl@ chi sksvel.Dektemberi 29 Hayastanic texapoxvel em ,hnaravor e vor odapoxutyunn e pacahar@,inch kareli e anel,xndrum em ogneq.
Olya
Բարև Ձեզ հարցս հետևյալն է ես 14 շաբաթական հղի էի սակայն վիժում սկսվեց և կորցրեցի երեխայիս պատճառը շերտազատումն էր դրանից հետո դաշնային ցիկլը տեսել եմ հունվարի 29-փետրվարի 4 բայց հիմա նորից ունեմ մուգ գույնի արյուն քիչ քանակությամբ կխնդրեի որ ասեք թե ինչը կարող է լինել պատճառը։ Նախապես շնորհակալություն
Լիլիթ
Barev dzez… Es 1 amsic avel e dashtan chem tesel.: Unem ujex glxacaver.. Test arel el arden qani angam,bayc ardyunq@ bacasakan… Unem dexnakattnaguyn artadrutyun.. Inchic klini? Ev inch karox em anel? 19 tarekan em.
Anjela
Mersi vor patasxaneciq u porcum eq ognel,Es19 tarekan em, amusnacac chem , es dimeci ginegolokis analizi patasxan@ , ekel e vor eli manr kistaner en haytnve argantis vra, ayt patjarov el 3 amisa dashtan chem unece ginegoloks zarmacac er nranic vor 6 amis bujveluc heto manr kistaner@ veracel eyin 3 amis anc eli arajacel en en jamanak aj argants chapserov mecacel er bujumneric heto normalacel e menak ena xndir@ vor argantis vra kistaner en arajacel eli ,, inchic en arajanum dranq? Es vaxenum em vor hetagayum erexaner chem unena,,
Anna
Դիմում եմ բոլորին! Մարտի 17–ին, ժ.19։00 կարող եք անվճար մասնակցել Առողջության ժամին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Տնային Առողջարան» ֆեյսբուքյան էջում կամ 010 –731516 հեռախոսով։
Anna
Nana,ռեմենսի ընդունման կուրսը 3–6 ամիս է, այնպես որ կարգավորում 1 ամսից դժվար լինի։ Դուք չեք նշել ձեր ախտորոշումը, միայն դաշտանի խանգարու՞մ է, թե այլ բան էլ կա։ Գրեք։
Anna
Anjela, օրգանիզմում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ։ Դիմեք Ձեր գինեկոլոգին,տեղյակ պահեք դաշտանի բացակայության մասին, պարզեք, արդիո՞ք ընդունած դեղերը չէին կարող նման բանի բերել, ինչն է իր կարծիքով դրա պատճառը։ Դուք չեք նշել ձեր տարիքը։ Այս տեղեկությունը ստանալուց հետո գրեք, կփորձեմ օգնել։
Nana
Barev dez es 35 tarekab em u arden 5 amise dashtani tsikl@ chi linum u hetazotvel em endometrias chi hastanum xmum em mek amise remens u norits chka inch xorhurd ktak
Anjela
Barev cez, im dashtani cikl@ xankarvac e, dimel em ginegoloki , im mot polikistoz en haytnaperel , 6 amis bujumic heto amen inch normal er bjishks asec vor duq el broplem chuneq, ogtakorcel em ,,diyane,, ev djes+,, dexer@ tranic heto 1 amis hivantaca , hima ereq amisa chem hivantace inchanem sa kbujvi i verjo
Anna
lilit, առանց ախտորոշման և մանրամասն տեղեկությունների հնարավոր չէ որևէ բան խորհուրդ տալ։
Իրինա
Շնորհակալություն !!!!
lilit
es shat shnorhakal klinem ete inz ogneq otarutyan mej em bjshki gnaly mi qich djvar e bayc gnacel em 2 angam dex en nshanakel infekciayi den artadrutyuny ancav bayc heto yarina nshanakecin u 10 or dyufaston xmel em u momik nshanakecin ogtagorceci dranic heto zvaranners cavec exo arecin voc mi ban chkar momiknery ogtagorceluc minchev hima unem mug guyni artadrutyun mug karichnivi yarinan der xmum em chgitem inch anem inchn e patchary shat em xndrum patasxaneq mi xorhurd tveq de tariqs el mec e sakayn uzum em balik unenam
Anna
Իրինա,դիմեք գինեկոլոգի, անցեք զննություն, ստացեք ախտորոշումը,գրավոր ցանկալի է։ Դրանից հետո կարող եմ օգնել, եթե անհրաժեշտություն լինի, դիմեք։
Anna
lilit, միանգամայն հնարավոր է, ինչու՞ հեռու գնանք, չէ՞ որ դուք հղիացել եք։ Ուրիշ խոսք, որ դրանից առաջ պետք է լավ առողջություն ունենալ, այդ դեպքում հարակից պրոբլեմներն էլ կամ կբացառվեն, կամ հաղթահարելի կլինեն։ Եթե ազնիվ լինենք, այսօր առանց պրոբլեմի հղիություն գրեթե չես հանդիպի։ Ամեն դեպքում բուժեք տրիխոմոնիազը, անպայման նաև ամուսնուն։ Հղիության ժամանակ խնդիրները նվազագույնի հասցնելու համար , ինչպես նաև առողջ բալիկ ունենալու համար շատ կարևոր է մինչև հղիանալն ամրապնդել առողջությունը բնական միջոցներով, այդ հարցում կարող եմ օգտակար լինել։ Դիմեք,եթե անհրաժեշտ լինի։
lilit
shat em xndrum patasxaneq
Իրինա
Qor mek-mek linum a,bayc karmracuttyun chka.. Dektemberi 27i ei exel dashtans,isk hunvarin chexav.. inch petq e anel?
lilit
barev zec amusnacel em 38 tarekanum ev hxiacel em 2 amis heto bayc exel e chzargacac hxiutyun miajamanak haytnabervel e trixomoniaz xndrum em patasxaneq hnaravor e hxianal 39 tarekanum aranc problemi
Anna
anush, յարինան կողմնակի ազդեցությունների ցանկում ունի նաև ձեր նշած երևույթը։ Խորհրդակցեք ձեզ այդ դեղը նշանակող բժշկի հետ։
Anna
Inna, սա այն դեպքն է, երբ ցանկացած առողջական խնդիր կարող է բերել նման վիճակի։ Ուստի, ճիշտ ուղին սա է. սկզբից այցելեք գինեկոլոգի, անպայման անցեք լաբորատոր զննում։ Երբ ունենաք կոնկրետ ախտորոշում, դիմեք։
Anna
Narine, բժշկի անպայման պիտի դիմեք։ Սակայն երևի թե Ձեզ էլ արդեն հասկանալի է, որ դեղորայքային բուժումը չի վերացրել հիմնախնդիրը։ Դրա շուրջ պետք է հիմնովին զրուցել, ախտորշման հիման վրա։
Anna
Ruzanna, Ձեր դաշտանը կարգավորվե՞ց։ Գլխացավն անցա՞վ։
Anna
Իրինա, քանի որ ունեք արտադրություն, ենթադրում եմ, որ դա կարող է խոսել սնկային խնդրի մասին, դաշտանն էլ այդ պատճառով ուշանա։ Սակայն տեղեկությունը քիչ է, ինձ մոտ հարց կա։ Իսկ քոր, կարմրածություն չկա՞։
Իրինա
Xndrum em patasxaneq..
Anna
Gayane, հնարավոր է, բորբոքային կամ սնկային խնդիր լինի։ Ստուգվեք գինեկոլոգի մոտ։ Ախտորոշվելուց հետո միայն կկարողանամ կոնկրետ խորհուրդ տալ։
Anna
Luiza, anna, որքան հասկանում եմ, Ձեզ մոտ դաշտանային ցիկլը դեռ չի կարգավորվել, և եթե այդպես է, դիմեք գինեկոլոգի, պարզեք խնդիրը։ Ախտորոշումից հետո կարող եք դիմել ինձ, ես բնական միջոցների կիրառման կողմնակից եմ։
Anna
Aqs, Ձեր նշած մի քանի օր շեղումը նորմայի մեջ է, իսկ շատ ուժեղ ցավերի դեպքում կարող եք նո–շպայի 2 հաբ ընդունել։
Inna
es 3 amis dashtan chei unenum unei folelulayin kista asecin xmem dyufaston xmeci u ays amis uneca inknuruyn dashtan kistas el maqrvec bayc asecin vor handznem fsg ev lg , fsgis patasxan@ bardzr ekav asum en vor sksvuma mots klimaks bayc chi karox uxaki es linel xangarum heto noric verakangnvk? xndrum em patasxanek es shat vaxecac em
Իրինա
??????
anush
es 38 tarekan em xmum em yarina ev perca vodyanovo exstrakt jitkiy im mot amisy mi qani or shakanakaguyn artadrutyun e inchic e xndrum em patasxaneq shnorhakalutyun
Իրինա
Kpatasxaneq?? Shatt em xndrumm.
Իրինա
Ev unem arat artadrutyun,spitak guyni.
Իրինա
Dashtanics ushacel e 6 or,mi qani angam test em arel,patasxan@ bacasakan.. Inch petq e anem? Ev inchic klini ushacum@?
Inna
Im mot misht kanonavor 3or e tevel dasjtan isk hima arden mi qani amis e araji varar or@ krchatvel e ev darzel 2or u shat qich e aryun galis kaseq xndrum em inchic karox e da linel ev ardyoq da normal e es 27tarekan em amusnacac em
Viktorya
Der chkargavorvac dashtani depqum amenashat@ qani amis ushacumn e hamar um normal(voch vnas)
Narine
Barev dzez.Es 21 tarekan em,ev jamanak ar jamanak dashtani ushacman xndir unem,1,2 kam 3 amis ushanum e,heto noric kargavorvum.Arden 2u kes amis e dashtan chem tesel. Erbemn tuyl em,glxacaver unem. Dashtani ushacman hamar mi qani tari araj bujvel em,dexerov vorosh jamanak kargavorvec,heto eli nuyny.Inchic karox e da linel,inch xndir karox e arajacnel? Noric petq e bjishki dimel?Kanxav shnorhakalutyun.
Karine
Barev dzez es 26 tarekan rm amusnacac em . Kcankanyi imanal dashtans verjacel e amsi 10 in tevel e 6 ic 7 or isk 10 or e inch chivdatarum aryun gal@ dkzbum qsvum er isk hima gnalov aveli e shatanum e kaseq inch karox e linel ??
Gayane
Xndrum em patasxaneq .
Ruzanna
barev dzes es 26 tarekan em kerakrox mayrem 2 amis dashtan tesel em heto 6 amis 4em tesel dektemberin em tesel 2 angam mi amsva mej u hunvari 13 ei linelu 4exa . u hima shat glxacaver unem ogneq inc xndrum em
Gayane
Xndrum em patasxaneq .naxapes shnohajalutyun
Gayane
Barev dzes xndrum em indz mi harcov ogneq es 20 tarekan em amusnacel em. Ev dashtanayin chiklis xangarvel e. 7 or shuta linum . Da inch vor xndir ee ev der erexa chi bexnavorvel . Xndrum em kaseq inhvor xndir ka
Luiza
Barev dzez es 15 tarekan em verjjin angam dashatanayin cikl@ exele noyemberi 26in isk.hima Der chi exel .karoxe erkar jamanak heto lini?
Aqs
Barev dzez, es 14 tarekana em, normal e, vor dashtany texi e unenum amsva mej mi qani orva tarberutyamb,orinak` mi amis lineum e 18in, myus amis 24? Even inch anem,erb shat ujex poracav em unenum dashtany Jamal, shnorhakalutyun
Hasmik
Shnorhakalutyun patasxani hamar khetevem dzer xorhurdin
Anna
Hasmik, 5օր ուշացումը ոչինչ, բայց 1.5 ամիսը վկայում է առողջական խնդրի մասին՝ մրսածության, բորբոքային,ինֆեկցիոն և այլն։ Մոտակա դաշտանին առավել ուշադիր եղեք, որպեսզի հարկ եղած դեպքում գինեկոլոգին կարողանաք մանրամասներ պատմել։ Իսկ դաշտանի վերջին 1–2 օրը արտադրությունը նորմալ է։
Anna
Karine, հնարավոր է, մի քանի օրից կրկնեք թեստը։
Hasmik
Barev dzez es 17tarekan em amusnacac chem im mot mi qani amis dashtan@ 5ic 10orov ushanum er isk ays angam ushacav 1u kes amsov inchne patchar@?? Ev im mot amen angam dashtani avartic heto erku or shakanakaguyn artadrutyun ka annshan qanakutyamb
karine
barev ches hnaravor e vijumic heto test@ drakan cuyc ta
anna
es 15 tarekan em , es dashtan em unecel mek amis arach hoktemberin isk noyamber amsum chem unecel da jamanaki @ntacqum kkargavorvi ardyoq ?
Anna
Anii, առանց ստուգման և բժշկի նշանակման որևէ հորմոնալ հաբեր ընդունել չի կարելի։