
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Ինչո՞ւ է խանգարվում դաշտանը
Մայիսի 22, 2017
Ընտանիքը, թե՞ վիրտուալ կյանքը
Փետրվարի 6, 2015
1,368 մեկնաբանույթուն
Goharik
Barev dez mek tari e amusnacel em chat em uzum hxianal aycelel em bjchki amen inch normal e arten 15 ore cikl@ chka vochel hxiutyun testn vochinch cuic chi talis uzi areci asel en garmanalni zboy e
Կար
Երեխուն եսօր տարա բժշկի ասեցին ականջը պռոբլեմ չունի..բայց հենց դզեռք էնք տալիս ցավումա,ասեցին կարողա բորբոքվածա,կարողա գլխի հարվածից լինի
Svetlana
Shutov klinem 15 tarekan
Կար
Ականջն է այս պահին ցավում վոնցվոր հենց սեխմում եմ ականջին լացում է
Կար
Բաչև ձեզ երեխաս 4 ամսեկան է,գլուխը կտրուկ հարվածէլ է դռան երկաթին լացել է շատ այդ պահին հետո,այլևս չի լացել դա վտանգավոր կարող է լինել բայց հիմա լավ է չի լացում
Arina
Barev dzez bjshkuhi jan mi xndranq unem dzez,lav normal mankabuji el.hasce uneq,ete uneq xndrumem greq tvyalnere ,naxoroq shat shnorhakalutyun dzezanic…
Arpi
Barev dzez knereq arden 9 or e ushacele dashtanain cikl@ ..2 hat testem arel arten hxiucyun chka .3 amis arachel aportem arel .hnaravore dranice xangarvac lini
Անանուն
Barev dzez im axjiks 16 tarekan e ev cikl@ xangarvac e 2 amis@ mek 3 amis@ mek e dashtan tenum inchn e pachar@
Anna Petrosyan
Բարև Ձեզ, կխնդրեմ նշեք առաջին դաշտանը ե՞րբ է եղել,ո՞ր տարիքում, նաև դրանից հետո պարբերականությունը։
Arpine
11 tarekanum.grafik@ chem hishum bayc amen amis exele voch nuyn orerin.tarber orer e exel.hasaks 1m53sm e,qashs 62 kg
Len
Glomeruloskleroz
Anna
Len, առանց տեսնելու որևէ բան ասել չեմ կարող, ամեն դեպքում աշխատեք խուսափել հորմոնալ դեղերից։ Երիկամի ի՞նչ խնդիր ունեք։
Anna
Arpine,ո՞ր տարիքում եք ունեցել առաջին դաշտանը, ինչպիսի՞ գրաֆիկով է եղել վերջին 6 ամիսների ընթացքում, գրեք Ձեր հասակը և քաշը։
Len
es xmel em erikamis hamar medipred hormonalni dex,dranic anboxj marmins urel er,dranic mashks dzqvel e voncvor spiner lini u chi ancnum,hima uracutyuny ancel e
Arpine
Barev dzes. es mi harc unem 18 tarekanem dashtans 37 oric avele chi linum. inch i patchar karoxe linel ev inch vtangner ka
Anna
Len, սկզբից այցելեք մաշկաբանի, ախտորոշումը ստանալուց հետո գրեք ինձ այն կամ ուղարկեք էլ. հասցեիս։
Anna
Monika, Ձեզ կօգնի նիշաստան, կկարգավորի աղիների աշխատանքը, իսկ արյան հետքը սկսվող թութքի նշան է, կարող եք գալ խորհրդատվության, կօգնեմ նաև այդ հարցում։
Anna
Laura:Ձեզ մոտ հորմոնալ խանգարման պատկեր է։ Ցանկության դեպքում կարող եք գալ ինձ մոտ խորհրդատվության։ Խուսափեք հորմոնալ դեղերից։
Len
Mashqs dzqvel e..karmic gcer e ammboxjy
Monika
Mi harcel bjshkuhi jan…tsnndaberutyunic heto hamarya mi amise axiners normal chi gorcum,mi qani angam momiknerem ogtagorcel ,artatoranqi jamanak aryan hetqerem nkatum,inch xorhurd ktayiq anel vor axiners kargavorvi,,,
Laura:
Barev cez. xndrum em patasxanek. es 18 tarekanem haraberutyun chem unecel. dashtans ereq angam mek amis jamanakov chi exel bayc voch irar hetevic. anhangstacac em ognek ete karox eq baci ayd nkatum em inchvor spitak erbemn tapancik artadrutyun qich chapov grete amen or ev mi poqr cav ka porics nerqev ays amenn mi 7 amsva @ntacqum exele bayc cavn unem erekvanic
Anna
len, Ձեր գրածը հասկանալի չէ։
Anna
Monika, օրը երկու անգամ մշակեք երիցուկի կամ վաղինակի թուրմով։
Anna
Lilit, քորը կարող է սնկերից լինել,եթե չեք բուժվել, բայց ցանը ուրիշ խնդիր է։
Anna
Svetlana, պիտի իմանամ Ձեր տարիքը և դաշտանի գրաֆիկը և այլ մանրամասներ, որպեսզի հասկանամ, անհանգստանալու կարիք կա՞, թե՞ ոչ։
Monika
Barev dzez hargeli bjshkuhi,dzez uxvac harc unem…mi amis araj tsnndaberelem,nersic ev drsic unem karer,higienayi kanonnere misht pashtpanum em,bayc nkateci vor drsi masum taraxakalvele,cakocnerem zgum,inch xorhurd ktaiq anel,inchov karelie lvacum anel vor ancni?naxoroq shnorhakalutyun. .
len
barev dzez,es hormon em oktagroce anboxj marmins dzqvel e..ev aydpes mnum e spineri pes,,inch xorusrd ktaq
Lilit
erku amis araj qsuki analizum snker kar karoxa dranica
Svetlana
Cez greluc heto kargavorvec exa hunisi 2in tevec 4 or aysinqn anhangstanalu Kariq chka ?
Anna
Lilit, չեմ բացառում հերպեսը կամ մեկ այլ խնդիր, անհրաժեշտ է շտապ ախտորոշվել գինեկոլոգի մոտ։ Դրանից հետո գրեք ախտորոշումը, եթե կցանկանաք բնական միջոցներով լուծել խնդիրը։
Anna
Qristine, պոլիկիստոզը հորմոնալ խանգարման արդյունք է, հայտնաբերվում է ֆոլիկուլոմետրիայով։ Սովորաբար նշանակում են հորմոնալ դեղորայք, սակայն խորհուրդ չեմ տա այդ ուղին։ Ավելի նախընտրելի է բնական միջոցների կիրառումը։
Anna
Svetlana, Ձեզ պետք է պարզել դաշտանի խանգարման պատճառը, և այն վազելու հետ կապ չունի։
Anna
Qristine, պետք է ստուգվել գինեկոլոգի մոտ, նա էլ ըստ խնդրի կասի անհրաժեշտ ստուգումների մասին։
Lilit
barev dzez,knereq kanaci hatvaum ujex qor ka u caner.inchic klini?
Qristine
Barev dzez bjshkuhi….es kuzei imanal inche dzvarani polikistoze?ayn inchi e arajanum?ev ka ardyoq dra haytnaberman puler?xndrum em anpayman patasxaneq I’m harcin da shat karevor e indz hamar….shnorhakalutyun naxapes…..
Svetlana
Karox eq Im harcin patasxanel ardyoq kxangarvi dashtan@ ete amen or durs gam aravotyan vazelu ?
Qristine
Bjshkuhi jan ayd vardaguyn artadrutyune hima darcel e shakanakaguyn,ev dashtannel arden 25ore ushanum e karoxeq asel da inchic karox linel ev anhangstanal petq e?ete ayo apa inch stugumner ancnem?naxapes shnorhakalutyun……….
Anna
Venera, հավանաբար ուղղակի դաշտանի ուշացում է եղել։
Anna
LIANA, նշեք տարիքը ճիշտ և ուշացման գրաֆիկը։
Anna
Qristine, առանց մանրամասներ պարզելու պատճառ ասել չեմ կարող։
Venera
Barev dzez knereq es nor amusnacace dastans normal im orvanic usacel e 6 or ev aysor ka dastan hnaravor e hxi linem ev lini dastan minchev dastan@ exel e glxacav qnelu cankutyun tetev srtxarnoc himael kan nuyn nsanner@
Angel
Barev dzez bjshkuhi jan,mi harc unem,cnndaberelem nersic ev drsic unem karer ,inchpes karelie nersic lvacum anel?
LIANA
ES 154 TAREKAN EM ANCAC TARI EL AYS TARI EL IM MOT DASHTANN USHANUM E DA NORMAL E
Qristine
Barev dzez nereceq mi harc unem……indz mot ays 3ore vardaguyn artadrutyun e linum kaseq da inchic karoxe linel…asem vor arat chi….naxapes shnorhakalutyun…..
Svetlana
Es inkati uney ete aravotyan durs gam hachaxaki vazelu karox e dashtans xangarvi ev aroxchutyuns pchana
Anna
Liana11, խնդիրը հորմոնալ է, ուստի նախապես իմանալ, թե ինչպիսի՞ ընթացք կլինի ծննդաբերությունից հետո, հնարավոր չէ։
Anna
Elen, իսկ Դուք կոնսուլտացիայի չե՞ք հաճախում։
Anna
Svetlana, ճիշտն ասած, Ձեր գրածից քիչ բան հասկացա,նախորդ գրածս ուժի մեջ է, և հանդիպման ժամանակ Ձեր բոլոր հարցերը մանրամասն կպարզաբանեմ։
Anna
Lilit15, վախենալ պետք չէ, կարևոր է իրազեկ լինել։ Վաղ, ինչպես և ուշ սկսվող դաշտանը կապ ունեն հորմոնալ ֆոնի հետ։ Սա արդեն անհատական զրույցի թեմա է։
Liana11
Barev dzez mi harcem uzum tal hargeli bjshkuhi,im mot dzvarani polikistozer ,bujman jamanak hxiacelem,ardyoq cnndaberutyunic heto noric karoxe krknvel te ancnum e???
Elen
Barev dzez bjshkuhi jan,verji dashtans teselem septemberi 8 ,hima qani shabatakane hxiutyuns?
Svetlana
Bjshkuhi jan isk kareli e aroxj aprelakerp varel katarel fizikakan varjutyunner aravotyan gazelle? Dra patcharov ete katarem varjutyunner hnaravor e dashtan@ ankanon lini ev hnaravor e and varjutyunneri patcharov chkargavorvi ev vnasvi aroxjutyuns? Xndrum em patasxaneq