
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Հեշտանքի գաղտնիքները
Ապրիլի 9, 2019
Անհագ ցանկության ծուղակում
Սեպտեմբերի 22, 2014
1,368 մեկնաբանույթուն
Lilit15
Bjzhkuhi jan bjshki kdimem bayc vaxeca inch vtang karoxe linel
Anna
Lilit15,դուք անհանգստանում եք արտադրության քանակի՞ համար, ինձ ավելի մտահոգում է այն, որ 11 տարեկան է, վաղ դաշտանը, ինչպես և ուշը մտահոգիչ են։
Lilit15
Bjshkuhi jan axchiks 11 tarekane.2 amise dashtane tesnum tevume3 or bayc aryun@ shat che da kkargavorvi te vtangavore
Anna
Svetlana, քիչ սնվելն էլ է վնասում առողջությանը, պետք է ոչ թե քիչ սնվել, այլ ճիշտ սնվել։ Դա իր մեջ ներառում է մի շարք կանոններ, օրինակ, ուտել նիհարեցնող մթերքներ, մշակել և ընդունել դրանք որոշակի ձևով և այլն։ Չեմ ցանկանա, որ Ձեզ վնաս հասցնեք, ուստի առաջարկում եմ գաք ինձ մոտ անվճար խորհրդատվության։
Anna
Mar, ճշգրիտն առավոտյան մեզով ստուգումն է։
Svetlana
Lav shnorhakal em es ksksem Vochte dieta ayl qich snvel
Mar
Mi harc el bjshkuhi Erb hxiutyan testiv stugum em aravotyan men gic e cuyc talks isk orva myus jamerin 2 bayc 2rd gicn annshan e u dashtans ushacumnerov e linum
Anna
Mar, չի բացառվում, սակայն սկսել պետք է գինեկոլոգից, եթե հղիություն չլինի, ստուգվեք էնդոկրինոլոգի մոտ, այդքանից հետո գրեք կամ եկեք ինձ մոտ։ Անպայման վերցրեք հետազոտությունների թղթային Ձեր տարբերակը։
Mar
Isk hnaravor e mek ayl xndir lini
Anna
Meri, եթե խաղը նորմալ է, ուրեմն անհանգստանալու կարիք չկա, կարող էր դիրքը փոխվել։
Anna
Mar, տվյալ դեպքում ճիշտ է ստուգվել գինեկոլոգի մոտ։
Anna
Svetlana, եթե հանդիպենք, անպայման կասեմ բնական միջոցներ, որոնք կօգնեն, իսկ հատուկ նիհարեցնող սննդակարգերից աշխատեք զերծ մնալ, դրանք վնասում են առողջությանը։
Meri
Barev dzez bjshkuhi jan,mi harcem uzum tal,im mot 37 shabatakan hxiutyune,aysor kraca mi qich u zgaci vor vorovaynis mej inchvor ban katarvec ,mtacumem ho vnas chi hascvel erexayis ,hnaravore jardvacq unena??nshem vor xaxe normal zgumem
Mar
Barev dzez bjshkuhi mi ban harcnem erexayis 1tari Arab krcqi katic ktrel em baycc hima krcqerics kat e galis hnaravor e hxiutyun lini bayc dashtan amen amis unenum em
Svetlana
Shnorhakal em isk hnaravor e dieta aseq es anem bayc aranc aroxjutyuns pchacnelov ?
Melin
Barev dzez bjishk indz dexahaber karajarkeq hxiutyunns @ntatelu hamar naxapes shnorakalem
Anna
Svetlana, դեռևս անհանգստանալու կարիք չկա, դիետա պահել խորհուրդ չեմ տալիս։ Եթե ուզում եք նիհարել, եկեք ինձ մոտ խորհրդատվության, ավելի լավ, եթե մայրիկի հետ։
Svetlana
Barev cez es 14 tarekan em shutov Klinem 15 April amsin exel em isk mayis amsin der Voch ardyoq ka anhangstutyan kariq? Ev Kareli e dieta pahel ?
Anna
Hermine, առանց մանրամասներ պարզելու որևէ խորհուրդ տալ չեմ կարող։
Hermine
Es unecelem 4 hxiutyuner anhajox .. hesht hxianumei ..ahavor stresnerem tarel. Hima ovulyatya chi linum arten 3 amisa inch xorurd ktaq anel bjshkuhi jan
Anna
ANN, օրը քանի՞ անգամ եք կրծքով կերակրում երեխային։
ANN
POKRIKS 9 AMSEKANA E ES DER DACHTANI CIKL CHEM UNECEL UZUM EI IMANAL VTANGAVOR INCH VOR BAN KA TE VOCH
Anna
Anush, այո, կարող է, պատճառը պարզելու համար այցելեք գինեկոլոգի, ախտորոշվեք։
Anush
Barev dzez.Arden mi qani amis e inch dashtanis orerin unem shat mug sevin mot artadrytyun u artadrutyun@ pind e. Da inchi het e kapvaccc ev ays iravichak@ karox e xangarel hxianalum?
Anna
Mane, անհանգստանալ դեռևս պետք չէ, եթե մեկ տարի անց չլինի, գրեք։
Anna
Ani, սկզբից հետազոտվեք գինեկոլոգի մոտ, դրանից հետո, եթե կցանկանաք, կարող եք գալ ինձ մոտ խորհրդատվության, առանց լրացուցիչ հարց ու պատասխանի այլ բան ասել չեմ կարող։։
Anna
Lilit15, վիժումը կարող էր լինել խախտման հետևանք։
Karine
Barev dzez bjishk, dashtans ushanum e arden 3 ora…serakan haraberutyun chem unecel bayc exel e sermnajaytqum …hnaravor e hxianal ayd depqum?
Mane
barev dez es 14 tarekan m ev der dashtn chem tesel kaseq inchic ee?
Ani
U ete qaxcac em mnum sksum em caver unenal shat em xndrum patasxaneq
Ani
Barev dzez es 8 amis e amusnacac em 2 amis e dashtans ushacel e 2 amisn el karichnivi guyn aryun ekav 1 or u ktrvec srtxarnoc u tulutyun em unecel 2 amsin kaseq inchic klini
Lilit15
Shnorhakalutyun patasxani hamar.bjshkuhi jan isk da kbujvi.es erku axchik unem ev ancyal tari hxiei vijeci aryunahosutyun uneca hnaravore dranic lini
Anna
Lilit15, եթե ստուգվել եք գինեկոլոգի մոտ և օրգանական խնդիր չկա, ուրեմն հավանաբար, հորմոնալ խնդիր է, կարող եք գալ ինձ մոտ խորհրդատվության, կատարած հետազոտություններով։
Lilit15
Barev cez .bjshkuhi jan mayisi 8in dashtan petqe tesnei bayc 3 or ancele test@ hxiutyu cuyc chi talis.es chem xhianum cvazatuns texie unenum dashtanis 16_17 [email protected] kaseq inch xndir karoxe linel
Anna
ASIS, դաշտանի ավարտից 3 օրվա ընթացքում և 3-4 օր ենթադրյալ դաշտանից առաջ։ Սակայն այս մեթոդից կարող եք օգտվել, եթե Ձեր դաշտանն առանց շեղումների է լինում։
Anna
Լալա, տվյալ դեպքում պատճառը պարզելու համար պետք է դիմել գինեկոլոգի։
ASIS
Barev dzez bjshkuhi.kaseq dashtanic qani or heto petq e haraberutyun unenal vorpisi chxiana.
Լալա
Բարև ձեզ բժշկուհի,ինձ կիսարյն էին արել,,հետո դաշտան տեսա 5 օր,դաշտանից երկու օր հետո սեռական հարաբ. ուցեցա..նորից սկսեց արյուն գալ,քիչ քանակությամբ..կասեք ինչից է?
Anna
ANI, եթե չափավոր է և մի քանի ժամից անցնում է, որեմն անհանգստանալու պատճառ չկա։
Anna
Լեն, վստահ լինելու համար ստուգեք այնպես, ինչպես բացատրել էի։
ANI
barev dzez bjshkuhi inchic karox e linel haraberutyunic heto heshtocum aytucner e linum ev cav
Լեն
erexayn erku amsekan der chka,,ev arevi luysic na achkery sexmum e,,da nshanakum e vor tesnum es? kam lampi luysic
Anna
Լեն, գրպանի լապտերի լույսը միացրեք, երեխայի աչքերից 20-25սմ հեռավորությամբ այն շարժեք ձախից աջ, եթե հայացքով հետևում է, ուրեմն խնդիր չկա։
Լեն
Barev dzez kaseq xndrum em erexu achqery erb ensksum tesnel,arden 40 orekan e poqriky inchpes stugem ?
Anna
AA, սկզբից այցելեք գինեկոլոգի, դրանից գրեք Ձեր ստացած ախտորոշումը։
AA
Test el areci voch drakan cuyc tvec voch el bacasakan
AA
Es erbek xaxtumner chem unecel sa arajin depqn e mezelu jamanak bac aryun ekav u verj mi anqam el shakanakaguyn aryun u verj
AA
Voch sa arajin anqamn e es 27 tarva mej nman depq chem unecel
Anna
AA, իսկ հաջորդ անգամ դաշտան եղե՞լ է, և ինչպե՞ս է եղել ընթացքը, ինչպիսի՞ այլ գանգատներ եք ունեցել այդ ընթացքում։
AA
Kpatasxaneq vor xndrem