Դաշտանի խանգարումներ
Տղամարդ եվ կին,  Փորձագետի խորհուրդներ

Դաշտանի խանգարումներ

Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ:  Մանկաբարձ-գինեկոլոգ  Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի  խանգարումները կարող են ծագել տարբեր  պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական  գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան  ցնցումների հետեւանքով:

-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում  հետեւել է խիստ սննդակարգի  եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի:  Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:

-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:

-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը  կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում  չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:

-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել  մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն  անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն  առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում  կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել  հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել   սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում  են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ  առատանում: Դաշտանային ցիկլի  ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր  գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են  որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին  ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում  գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ  փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին  լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական  ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն  տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն  իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

1,368 մեկնաբանույթուն

  • Անի

    Es 16 tarekan em dashtan unenum em amen amis tarber oreri u karoxa mi amis 3or tevi mi amis 4 mi amis 5…ed inchic e
    Ha u mekel unem heshtocic artadrutyun spitak guyni thach hotov erbemn heshtoci qor bayc voch shat…inchic e da karoxe hetagayum erexa chunenalu patchar linel???

  • MARIAM

    Barev cez es 23 tarekan em cnndameruthunic het 3 amis dashtan chem tesel isk hma mari 1 tesa arajin 5or erkrord ankam hivandaca 13in ev marti 28in ays angam shat arat aryun em tesnum inchic karox e linel erexain krcqov chem kerakrum naxapes shnorhakalutyun

  • MARIAM

    Barev cez es 23 tarekan em cnndameruthunic het 3 amis dashtan chem tesel isk hma mari 1 tesa arajin 5or erkrord ankam hivandaca 13in ev marti 28in ays angam shat arat aryun em tesnum inchic karox e linel erexain krcqov chem kerakrum naxapes shnorhakalutyun

    • MS

      Barev dzez es 20 tarekanem ev unem dashtani ushacumner nayev linumen vor mek amis chem tesnum bayc myus amis tesnumem ..ev unem artadrucyun (spitak).. mekel mek harc ichqan karoxe ancnel dashtanic dashtan aysinqn ete es amsi 6tesnumem petqe myus amis noric 6tesnem te …………. Ev es arten 3req amise inch amusnacac em…korcrelem erexa karoxe dranic linel vor dashtans xaxtvace …

      • Anna Petrosyan

        MS, այո, հիմնականում նույն ամսաթվին +- մի քանի օր տատանումը նորմալ է, իսկ ամսով ուշացումն արդեն խախտում է, եթե վիժել եք, կարող է հորմոնալ ֆոնը դեռ չի կարգավորվել, բայց հիմա խորհուրդ կտամ չշտապալ հղիանալ, այլ կարգավորել առողջությունը։

  • Anna

    Lilit, երեխան լսում է ծնված առաջին օրվանից, Ձեր ստուգումը կարող եք կրկնել, ավելի ստույգ հասկանալու համար։ Կարող եք նաև երեխային բերել ինձ մոտ նայեմ, առանց տեսնելու թեփուկները չեմ կարող ասել, թե ինչ է, սակայն կարծում եմ, դա լսողության հետ կապ չունի։

  • Anna

    Lilit, կարող եք ինքնուրույն ստուգել լսողությունը. որևէ աղմկոտ խաղալիքով աղմկեք երեխայի աջ ականջի մոտ (միայն չափը չանցնեք, երեխան վախենա), հետո՝ ձախ։ Հետևեք, թեքու՞մ է գլուխը կամ աչքերն այդ կողմ, թե՞ ոչ։ Արդյունքի մասին գրեք։

  • Anna

    Լեն, ես դեղորայքի կողմնակից չեմ, որոշակի բույսերը, սննդի հատուկ ռեժիմը և վարժությունները կօգնեն կարգավորել կրեատինինը։ Խորհուրդներս անհատական են, և ախտորոշունը տեսնելուց հետո միայն։

  • Anna

    Միլենա, հավանական է, սակայն կան որոշակի բնական միջոցներ, որոնք կարող են օգնել, օրինակ հատուկ վարժություններ, բույսեր։

  • Anna

    Aaa22, պետք է ստուգվել գինեկոլոգի մոտ և վահանագեղձը ստուգել։ Ախտորոշվելուց հետո գրեք,հորմոնալ դեղեր խորհուրդ չեմ տալիս օգտագործել։

  • Anna

    Լուսինե, պիտի աշխատեք բնական միջոցներով պրոլակտինը պահեք նորմայի սահմաններում, բարձրի դեպքում հղիություն չի լինում, իսկ հղիության ընթացքում բարձրանալու դեպքուն՝ հղիությունն ընդհատվում է։ Խորհուրդներ կկարողանամ տալ Ձեր ախտորոշումները տեսնելուց հետո։

  • Anna

    Nune, կարծում եմ, այո, սկզբից ստուգեք վահանագեղձը, հետո գրեք ախտորոշումը։ Եթե հորմոններ նշանակեն, խորհուրդ չեմ տա ընդունել։

  • Aaa22

    Barev dzez,es dashtan unecel ei dektemberi 12in hunvarin amusnacel em ev hajord dashtane exel e petrvari 12in arden marti 22ne der dashtan chi exel isk hxiutya teste bacasakane patasxane….kaseq inchic kaoxe linel xangarume……naxapes shnorhakalutyun….

  • Լուսինե

    Մերսի բժշկուհի ջան բայց արդեն 3-4 ամիս ոչ մի հօրմոնալ դեղ չեմ օգտագործել բայց դաշտանի թւշացումբերն նորմալ են մի 5 -6 օրով

  • Anna

    @@@, քանի դեռ կրծքով եք կերակրում, դաշտանը չի կարգավորվի և դա նորմալ է։ Սակայն 1.5 տար.(եթե ճիշտ հասկացա) երեխան պետք է ավելի բազմազան սնունդ ուտի և պետք է աշխատել, որ գիշերն էլ արդեն չաթնանա ուտելու համար։ Իսկ մայրական կաթն օրը 1-2 անգամ ուտի որպես դեղորայք, եթե դեռևս ուզում եք պահել։ ։

  • Anna

    Ina,Ձեզ սզբից պետք է այցելել գինեկոլոգի։ Ախտորոշումն ունենալուց հետո գրեք ինձ կամ ուղարկեք, խուսափեք հորմոնալ դեղորայքից։

  • Anna

    Լուսինե, պրոլակտինի կրկնակի ստուգում կատարեք և մի ընդեունեք հորմոնալ դեղորայք։ Փետրվարից հետո էլ նշեք դաշտանի օրերը։

  • Anna

    QRISTINA, եթե ունեք նաև այլ անհանգստացնող հարցեր, օրինակ, ցավ,մզզոց որովայնում, գոտկատեղում, կարող եք սոնոգրաֆիա կատարել։ Կարգավորումը մինչև 16 տար. կարող է տեևել։ Իսկ եթե դրանից հետո անկանոն լինի, արդեն պիտի անհանգստանաք։

  • Ina

    Barev dzez es dashtanic miqani or arach serakan kapic 1 or heto ogtagorcel em dexahab chxianalu hamar dashtans tevec 1 or shat qich aryunov miqani or heto eli qich ekav u ktrvec heto shaganakaguyn artadrucyun u qor serakan organum hima noric aryun e galis aveli mug u lordzot shat em anhangstanum naev arten 2 angam serakan kapi jamanak nkatel em shat qich aryun

  • Լուսինե

    Բարեվ ձեզ բժշկուհի ջան ես 19 տարեկան եմ ամուսնացած եմ արդեն 11 ամիս ,ամուսնուս հետ սկզբնական շրջանում ընդատված կերպ ենք հարաբերություն ունեցել մոտ 3 ամիս հետո լիարժեք 2-րդ ամսում հղիացա վերջին դաշտանս տեսելեմ հուլիսի 23 ին բայց սեպտեմբերի 2 ից վիժման նշաններ եղան ու ամսի 4 ին վակումով մաքրեցին անալիզներ հանձնեցինք ես ե ամուսինս`հոմոցիստեյին,պրոլակտին,պրոգեստերոն,տոքսոպլազմա(ՊՇՌ)իսկ ամուսինս տեստոստերոն անալիզների պատասխանն ցույց տվեց որ պրոլակտինի մակարդակն բարձրա ինչպես կարողեմ պահել նոռմայի վրա? բժիշկն դեղեր նշանակեց մոմիկ ,ացիպոլ,ացիպոյի մազ ու հակաբեղմնավորիչ 2 ամիս խմեցի այդ ընթացքում ամսականս նոռմալ էր առաչի ամսականս եղելե սեպտեմբերի 29- ին դրանից հետո հոկտեմբերի 26- ին նոյեմբերի 27-ին դեկտեմբերի 31 ին փետրվարի 7- ին արդեն 4 ամիս ազատ հարաբերություն ենք ունենու բայց չեմ հղիանում դաշտանս խանգառվածա միշտ ուշացումա լինում կարողա դայե պատճառն չհղիանալու նախապես մերսի։

  • Anna

    ՍՈՆԱ, սկզբում կատարեք սոնոգրաֆիա,գնացեք անպայման լիքը միզապարկով։ Հետազոտման Ձեր օրինակով կարող եք գալ ինձ մոտ կամ ուղարկել մեյլով։

  • Anna

    QRISTINA, սովորաբար մինչև 16 տարեկանը դաշտանը կարգավորվում է։ Այնպես որ հիմա անհանգստանալ պետք չէ, եթե իհարկե Ձեր քաշը նորմայից ցածր չէ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։