
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Ինչպե՞ս բարձրացնել սերմնաբջջի ակտիվությունը
Ապրիլի 25, 2019
Կարմիր խնձոր, թե կռվախնձոր
Հունիսի 15, 2014
1,368 մեկնաբանույթուն
Anna
Ani, խնդրում եմ նշեք քանի՞ օր տարբերությամբ է լինում դաշտանը, կամ վերջին մի քանի ամիսների օրերը օրեք։
@@@
Barev dzez bjshkuhi es 20tarekan em amusnacac unem 1 erexa 1t5am erexayi cnvelic heto unem dashtani xangarum mi qani amis Chi linum mi amis linum erexayi kerakrum em krcqov
Alina
Barev dzez.Es 36 tarekan em.hrtazotutyunn cuyc tvec vor mioma unem.arden 2 amis e dachtan chem tesnum.da hnaravor e miomayic linel?kam miguce dachtanadadar e .sksvum.nchem vor unem stamoqsi ev arineri het xndirner.srtxarnoc ev mec qanakutyamb gazer.axorjaki bacaksyutyun.xndrum em aseq inch anem
Քրիստինա
Նախապես մերսի
Քրիստինա
Բարեվ ձեզ բժշկուհի ջան ձեզ մի հարց ունեմ դաշտանի խանգարում ունեմ միշտ ուշացումա լինում վերջին դաշտան տեսելեմ փետրվարի 7 ին տեվում ե 5 օր դա կարողե ազդել հղիության վրա
QRISTINA
Xndrum em patasxaneq anhangstanum em anhangstutyan Kariq ardyoq ka?
ՍՈՆԱ
Barev dzez es 23 tarekan em amusnacac chem…2 amis e dashtans xangarvel e….hunvar amsin sksel e 27 in ev petrvari 8 in nor aveartvel e….isk marti 1ic shat tuyl artadrutyun unei isk marti 9ic arden sovorakan dashtani nman minch aysor xndrum em aseq lurj xndir ka ardyoq??u hnaravor e da mrseluc lini kam canrabernvacutyunic…u ete hnaravor e xorurd tveq inch anem vor kargavorvi dashtanayin cikls…asem vor minch ays xndir chem unecel..
QRISTINA
Xndrum em patasxaneq bjshkuhi ardyoq inch vor xndri patcharov e te qashi patcharov?\\r\\n
Mane
Barev dzez mi harc unem xndrum em patashxanel patahabar hxiatel em ev chem imacel ayd @ndacqum voroch chapov alkahol em ogtagorcel da vnas e ptxin
QRISTINA
Barev cez bjshkuji es 14 tarekan em ev arden 4 amis e chem linum da inchi e? Naxapes shnorhakalutyun
Ani
Bjshkuhi janes amen amis dashtan uneneum em,bayc tarber oreri ed inchic e inchanem vor kargavorvi
Anna
Ani, վերցրեք թղթի վրա տպագրած օրացույց, նշեք յուրաքանչուր դաշտանի սկիզբի օրը և վերջին։
Anna
GOHAR, սկզբից պետք է ստուգվեք գինեկոլոգի մոտ, դրանից հետո եթե գրեք եզրակացությունը, կփորձեմ օգնել։
Ani
Bjshkuhi jan inchpes hashvem dashtanis orer@…grafika inchpes kaźmem???
GOHAR
BAREV DZEZ ES 41 TAREKAN EM ARDEN 3 AMISN E UNEM XANGARUMNER MEK AMSVA MEJ 2 ANGAM DASHTAN EM TESNUM ARAJIN ANGAM@ ARYUN@ SHAT E LINUM 2-RD ANGAM@ QIC XNDRUM EM XORHORD TVEQ
Anna
Sona, երեխայի սեռի որևէ հուսալի հաշվարկ չկա։
Sona
Barev dzez bjshkuhi jan,dzez mi harc unem,hashvarkov uzumem imanal apaga erexayi sere ,karox eq hashvel u parzel erexayi sere??
Yelena
Bjshkuhi jan es hetevel em yntacqin,artadrutyan hotn u qanaky kargavorvel e,anhangstacnox nshanner aylevs chunem,mi qani oric ciklis orern en,arden krcqers cavum en,mejqs el,anhangstanalu arit chka che? Artadrutyunn el im mshtakani pes e dardzel,thach hoty 3-4 or tevec u ancav. Dzez shat shnorhakalutyun!
Anna
Yelena, դաշտանի ժամանակ հարաբերությունն անկասկած ազդել է, սակայն հասկանալու համար միայն դա է, թե նաև այլ խնդիր կա, պետք է հետևեք ընթացքին. արտադրության քանակին, գույնին, այլ անհանգստացնող նշաններին։
Anna
Elen, եթե արգանդի լարում չունեք և Ձեզ լավ եք զգում, այո։
Anna
Ani, եթե 14 օր շեղումը հազվադեպ է լինում, հիմնականում մինչև 5օր ուշացում է լինում և Դուք այլ գանգատներ չունեք, ուրեմն Ձեզ համար դա նորմալ է։
Yelena
Barev Dzez Bjshkuhi jan,es 20 tarekan em,amusnacac,dashtani 4rd ory haraberutyun em unecel,dranic heto 2 or el aryun em tesel u verj,bayc hima artadrutyun unem katnaguyn u mi poqr thach hotov,asem,vor haraberutyunic arden 10 or e ancel,kaseq inchi het e kapvac? U ardyoq vtangavor ban ka? Karogh e kapvac linel dashtani jamanak haraberutyun unelau het?
Elen
Barev dzez,mi harc unem dzez uxxvac…hxiutyan @ntacqum karelie zbaxvel dzernasharjutyamb??nshem vor hxiutyune arden 18 shabatakane.
Ani
Barev dzez.es 18 tarekan em,amusnacac chem.dashtan tesnum em amen amis 4- 6 or ush.Linum e nayev ushanum e 14 or.Da normal e?Xndrum em aseq es xndirner unem?
Anna
Maya, անհրաժեշտ է ստուգվել, սկսեք գինեկոլոգին այցելելուց։
Maya
Barev dzez es 20 tarekanem arden 5 amise dashtanis orere tevuma 40 ic 50 or inchic klini da es amusnacacem hnaravora indz mot lini hormonal lurj xangaruner
Anna
Sofia, խմեք շատ հեղուկ, ավելի լավ է կանաչ թեյ՝ կիտրոնով, ազնվամորիով, մոշով, հոնով, կերեք սխտոր, սոխ,մեղր, բազուկ, դոշաբ։
Sofia
Knereq bjshkuhi jan mi harcel tam,gripov varaqvelem inch xorhurd ktayiq anel vorpesi shut ancni,ptxi hamar vtangavora???shatem xndrum aseq,mi xorhurd tveq…naxoroq shnorhakalutyun
Anna
Sofia, ճիշտ կլինի հարցն ուղղեք դեղորայք նշանակող բժշկին, քանի որ նա ավելի լավ գիտի ձեր առողջական ընդհանուր վիճակը։
Sofia
Barev dzez xndrumem aseq ,15 shapatakan hxiutyune mots,ardyoq karelie serakan haraberutyun unenal???bayc nshem vor xmum em dyufaston u Mgb6
Anna
Angelina,մի քանի օր ուշացման դեպքում նախանշանները հստակ չեն լինում։
Anna
Melina M, ոչ դրա պատճառով չէր կարող ուշանալ։
Angelina
Isk naxanshanernn ete hxi lineyi aydpisi ban cher lini che?
Melina M
18 es dashtann piti liner ev henc ayd ornel haraberutyunem unecel karoxe dra pacharove ushanal
Anna
Angelina, նման դեպքեր հազվադեպ, բայց լինում են։ Իսկ հղիության համար կարող եք թեստ կատարել, վաճառվում է դեղատներում։
Anna
Melina M, դաշտանի ժամանակ հարաբերություն ունենալ չի կարելի։
Angelina
Barev dzez xndrum em asel hnaravor e hxianal haraberutyan @ndacqum ,ete sermnajaytqum@ nersum chi linum??? Ev cikls arden 6 ore ushacele . Es unem dashtani xangarumner.bayc unem dashtani naxanshan cavume pors mejks . Xndrumem patasxangeq bjshkuhi
Melina M
barev dzez hargeli bjisht es 22 tarekan em 3amis e @nkerojs het prum em serakan kyanqov. bayc mi dashtani xangarumner unem.. bayc indz mi ban e mtahogum dashtani jamanak haraberutyun unenaluc heto sa arden 2rd amisn e linelu dashtan chem unecel.. bayc dashtani naxanshaner unem krcqers cavum en. Caver unem pori hatvacum u mejkis
Anna
Naira, ուրեմն անհանգստանալու կարիք չկա, դա նորմալ է։
Naira
Mrsacutyun chem zgum,argandi larvacutyun shoshapelu jamanak chka,indz tvume argandi dzgvacutyune im mot,anndhat nuyn texe chi cavum,vorovayni vra tarber texer pahi tak cavum u ancnum e
Anna
Naira, կան մի քանի տարբերակներ.
1. արգանդը ձգվում է,
2. շոշափեք որովայնը, ձգվածություն, լարում չկա՞
3. մրսածության արդյունք է։
Սկսեք այս տարբերակներից։ Հետո գրեք։
Naira
Nshem vor anndhat chi cavum,pahi tak cakocnerem zgum,caver…erexayi xax der chem zgum
Naira
Barev dzez bjshkuhi jan,mi harc unem…hxiem arten 13 shapatakane ,arten mi shabate inch koxqers cavum e vorovaynic nerqev,inche katarvum xndrumem mi xorhurd tveq inch anel
Lilit
Ayo
Anna
Լիլիթ, իմ խորհուրդներին հետևե՞լ եք, եթե ճիշտ հասկացա, պառկած վիճակում խաղը զգու՞մ եք։
Լիլիթ
Ոչ չեմ հիվանդացել,երբ պարկում եմ մի փոքր զգում եմ բայց,նստած ժամանակ ոչ,բայց այն ժամանակ նստած ժամանակ էլ եմ զգացել պարկած էլ ու ավելի պարզ
Anna
Լիլիթ, դուրս եկեք գոնե 10–15 րոպե զբոսնեք, դրանից հետո հաճելի գոլ ջեռակ դրեք որովայնին 5 րոպեից ոչ ավելի, նախաճաշեք և քաղցր թեյ խմեք։ Կեսօրին պառկեք հանգստացեք։ Դրանից հետո գրեք Ձեր վիճակի մասին։ Վերջերս վարակային հիվանդությամբ չե՞ք հիվանդացել։
Լիլիթ
Բարև ձեզ,ես 5 ամսեկան հղի եմ ,երեխայի խաղը զգացել եմ 4 ամսեկանից հետո,բայց մեկ օր է արդեն չեմ զգում,հնարավոր է ուղակի եղել ես չէմ նկատել?վախենալ պետք է?
Anna
Anna, անհրաժեշտ է սկսել ախտորոշումից, բուժման ընթացքը յուրաքանչյուրի մոտ յուրովի է։ Ես բնական միջոցների կողմնակից եմ, իսկ ընտրությունը Ձերն է։
Anna
erkaratev bujum e anhrajesht??? u dexorayqov hnaravor e bujvel???