
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Անհանգստացնում է կանանց
Հունվարի 6, 2015
Ինչպե՞ս բարձրացնել սերմնաբջջի ակտիվությունը
Ապրիլի 25, 2019
1,368 մեկնաբանույթուն
Anna
Լուսինե, Դուք քանի՞ տարեկան եք։
Լուսինե 1
Եղավ շատ շնորհակալ եմ,,Աստված տա առողջ բալիկ ուենամ:vaxy gnalu em heazotvem
Լուսինե
Barev dzez indz mot arden dashtani ushacum@ hasel e 21 orva. Mot 2 tari e inch dashtans sksvel e. Kariq ka voreve hetazotutyun ancnelu?
Anna
Լուսինե, ախտանիշներն իսկապես նույնն են, ամենօրյա սրտխառնոցը Ձեզ իհարկե տհաճ է, սակայն իմացեք, որ դա լավ է։ Աշխատեք չմտածել բացասականի մասին, հատկապես, որ դա Ձեզ դեռևս չի վերաբերում, մտածեք դրականի մասին, մտածեք, թե ինչ պիտի անեք, որ Ձեր երեխան ստանա ամուր առողջություն։ Հիմա դա է կարևոր։
Anna
Ani, քորը սնկային ախտահարման պատճառ է, որը կարող է ներառել միզասեռական համակարգը։ Դիմեք գինեկոլոգի ախտորոշման համար։ Ձեզ պետք է ամրապնդել նաև իմունային համակարգը և ճիշտ կլինի դիմել բնական միջոցների օգնությանը։
Լուսինե
Չգիտեմ,աստված չանի,ուղակի կարդացել եմ դրա մասին դրա համար:Նուն ախտանիշներնեն դրա համար սրտխառնոցը ամեն օրյա
Ani
Barev dzez,mi harc unem xndrumem xorhurd tveq,unem heshtoci shrjanum ujex qor,xmum em dyufaston,katoxa henc dranic lini qori arajacyme?unem artadrutyun,hamel mizelu jamanak thach hote galis ,mtacumem karoxa patchare mizuxineri borboqum lini,,,,xndrumem mi xorhurd tveq
Anna
Լուսինե, ինքնազգացողությամբ հիմա չեք տարբերի, իսկ ինչու՞ եք ենթադրում, որ արտարգանդային է։ 6 շաբաթականի դեպքում ուլտրաձայնային հետազոտությունը ստույգ պատասխան կտա։
Լուսինե
Բարև Ձեզ,մի հարց ունեմ,ինչպես տարբերել արտարգանդայի և արգանդայն հղիությունը?Եթե հղիությունը 1 ամսեկան է,միքիչ ավել:Հղիության թեստը դրական է,ունեմ սրտխառնոց,քնկոտ եմ դառձել:
Lilit
exav shat shnorhakal em
Anna
Lilit, եկեք գուշակությամբ չզբաղվենք, ուղղակի ստուգվեք։ Հանգիստ կարող եք հարաբերություն ունենալ, եթե Ձեզ լավ եք զգում, մեջքի և որովայնի հատվածում ցավեր չունեք, ղեկավարվեք Ձեր ինքնազգացողությամբ։ Պահպանակով պաշտպանվել պետք չէ, եթե վստահ եք, որ զուգընկերը սեռավարակներ չունի։
Lilit
Mibanel harabaerutyun karox em unenal,ete der 7 shabatakan e,vtangavor che?ev petq e pashtpanvem te voch
Lilit
Bayc cheq asi yst dzez inch klini,minchev gnam sonografiai
Իրինա
Անչափ շնորհակալ եմ:
Anna
Lilit, լիարժեք հանգիստ լինելու համար խորհուրդ կտամ կատարել ուլտրաձայնային հետազոտում։
Anna
Իրինա, տաքացրեք որովայնը, մեջքը և որքերն այնքան, որքան հաճելի կլինի։ Հարաբերություն ունեցեք,ավելի լավ,եթե ամեն օր։ Անանուխով, ուրցով թեյեր խմեք, օրը 2-3 ամգամ։ Եթե չօգնի, զանգահարեք։
Lilit
Barev dzez, es 7 shabTakan hxi em.stamoqsics nerqev mi poqr u dzax koxmi vra xpoc ka.voncvor srti ashxatanqy ayetpes.da inch kaaara lini
Իրինա
20 տարեկան եմ:
Anna
Իրինա, օդափոխությունը կարող էր ազդել, իսկ այս կերպ որևէ բան ստույգ ասել հնարավոր չէ։ Դուք քանի՞ տարեկան եք։
Իրինա
Խնդրում եմ,փորձեք հնարավորինս շուտ ու ստույգ ասել,թե ի՞նչ է կատարվում ինձ հետ և ի՞նչ պետք է անել: Մի բան էլ մոռացա նշել,1 շաբաթ քաղաքից դուրս եմ եղել,օդափոխությունն էլ ինչ-որ կապ ու՞նի:
Իրինա
Այո,իսկ ի՞նչու էք հարցնում:
Anna
Իրինա, համենայն դեպս հարցնեմ, Ձեզ համար հղիությունն անցանկալի՞ է։
Իրինա
Պատասպանեք,խնդրում եմ:Առավոտյան ևս թեստ եմ անցկացրել,նորից բացասական պատասխան,դաշտանի ուշացման արդեն 5րդ օրն է,օգնեք խնդրում եմ:
Իրինա
Այսինքն,եթե նշածս օրը ունեցած սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի մի մաս մնացել է հեշտոցումս,բայց չեմ հղիաացել,այդ ամենը կապ ու՞նի դաշտանի ուշացման հետ:Համարյա համոզված եմ,որ հղի չեմ,քանի որ տարբեր արտադրողների թեստ եմ անցկացրել ուշացումից հետո 3 օր:Խնդրում եմ օգնեք հասկանամ ինչ պետք է անել:
Իրինա
Իսկ սեռական հարաբերությունը ինչ-որ կապ ու՞նի դաշտանի ուշացման հետ:
Իրինա
Եվ դեմքիս վրա դուրս տված մասեր կան,քիթ,ճակատ,դունչ.. Ի՞նչ խորհուրդ կտաք անել,որպեսզի դաշտանը սկսվի:
Իրինա
Շատ շնորհակալ եմ,ուղղակի ուժեղ գլխացավ եմ ունենում երբեմն և կրծքերս ցավում են,դաշտանից մի քանի օր առաջ ինձ մոտ միշտ այպես է լինում,ի՞նչ կարելի է անել բացի սպասելուց:
Anna
Ani, Դուք քանի՞ տարեկան եք։
Anna
Իրինա, օրգանիզմի վիճակն էլ, դեղերն էլ կարող են ազդել դաշտանային ցիկլի վրա։ Իսկ ստամոքսը խորհուրդ կտամ կարգավորել բնական միջոցներով։
Իրինա
Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանեք:
Իրինա
Եվ մի բան էլ,ստամոքսի ցավ եմ ունեցել և ալերգիկ վիճակ,դեղ եմ խմել,смекта,линех форте,кестин.. Հնարավո՞ր է դեղերի պատճառով լինի դաշտանի ուշացումը:
Իրինա
Բարև Ձեզ,սեռական հարաբերություն եմ ունեցել օգոստոսի 7-ին պահպանակով,պահպանակը պատռվելու պահին ամուսինս զգաց,անմիջապես միզել եմ,որ խուսափեմ հղիությունից.. Բայց այս ամիս դաշտանիս օրերը չեն սկսվել,հուլիսի 18-ին էի եղել.. 3 օր է թեստ եմ արել ու արդյունքը բացասական է.. Խնդրում եմ օգնեք հասկանամ ինչ պետք է անել,նախապես շնորհակալություն:
Ani
Es hulisi 20-in hivandacel arajin angam ev arten petq e hivandanai bayc chem hivandacel karoxa inchvor xndirner kan shat em vaxenum
Anna
Liana, սրտխառնոցը, փսխումը նորմալ են, սեռական հարաբերությունը կարելի է, եթե չունեք հակացուցումներ և ինքնազգացողությունը լավ է։ Իսկ սպիտակուցն աշխատեք կարգավորել ճիշտ ընտրված սննդով։
Liana
Mi harcel,hxiutyuan jamnak kareli e serkaan haraberutyun? es ete unem mezum spitakuc aravel evs kareli e?
Liana
Barev dzez es hxi em 4 shabatakan,srtxarnoc unem shat,da normal e?
Anna
Mer, վախենալ պետք չէ, ամեն դեպքում ստուգվեք գինեկոլոգի մոտ և անալիզների պատասխաններն ստանալուց հետո գրեք, ի՞նչ են ախտորոշել։
Mer
bjshkuhi Jan asem vor analizner@ talis hivandey gripov hazov kara? dael xangari analizi patasxanin shatem xntrum patasxaneq
Mer
bjshkuhi Jan unem kanaci borboqvacutyun ev amsekani xangarum men linume amsva skzbin mek verchum EV shat qich qanakutyamb Karelia asel kat kat u muq shaganakaguyn mekel exela back karmir nman cher amsekani gnaci analiz tveci parzvec spitak gndikner@ or chapic shaten u hachaxamizutyun unem bjishkn asec gna ginekologi mot bujvi Nordic kgas analiz khandznes shat vaxeca erp asec spitakucndr@ shaten mi ban aseq xntrumem bjjshkuhi Jan da kyanqin vtang sparnacox? hivanduthuna xntrumem patasxaneq vaxics indz tuylem zgum ahavor xntrumem greq eli asem es gtnvumem hayasyanic durs es 33 tarekanem
Liana
Anchap shnorhakal em
Anna
Sona, հավանաբար խնդիր կա, պետք է դիմել գինեկոլոգի, ախտորոշվելուց հետո գրեք։
Anna
Liana, այդ երևույթները նորմալ են, որքան հնարավոր է քնեք, հաճախ աղով թան, սովորական ջուր խմեք, դա այս շոգերին շատ կարևոր է։
Anna
Roza, աշխատեք շատ հեղուկ խմել, հաճախ ջրազրկումից գլխացավ է առաջանում։ Ուշադիր զննեք պորտի հատվածը և շուրջը, կարմրություն, արտադրություն, որևէ նման բան չկա՞։
Liana
voch jermutyun chunem,isk srtxarnoc unenum em mek mek:shat em qnum:
Sona
Barev dzez es 23 tarekan em ev hulis amsin im dashtan@ sksvec 18in ev tevec mek or….ev ogostosi 2in u shat qich mug guyn artadrutyun e…..karox eq asel inch vor xndir ka?
Roza
Pors e cavum u mejkis hatvacum unem caver Arden 3 or ahavor glxacav unem bayc chem karcum vor drancic mini jermutyuns
Anna
Roza, իսկ ջերմությունից բացի Ձեզ ոչինչ չի՞ անհանգստացնում։
Anna
Liana, ճիշտ կլինի մեկ– երկու շաբաթ սպասեք, պորտի շրջանում ցավեր լինում են շատ տարբեր պատճառներով, այդ թվում,օրինակ, ճիճվակրության։ Իսկ ջերմություն, սրտխառնոց չունե՞ք։
Liana
Uxaki mi poqr cavum e pors,voncvor dashtani jamanak dra hamar chem havatum asum em karoxa bacvi,bayc 3 test 3 drakan patasxan:Ushacumy arden 8 or e:incheq xorurd talis,yst dzeztesty ksxalvi u et cavy injic klni,ujex chi cavum mi 3 varkian e tevum:
Roza
Menak erkoyan e linum aravotyan chka kesoris 36:8 e linum isq erekoyan 37@ ancnum nayac the inchqan khelni 37ic