Բուսակեր աղջիկ
Առողջ ապրելակերպ,  Առողջարար սնունդ

Բուսակերությունը և հղիությունը

Բուսակերությունը սնման համակարգ է, որի դեպքում բացառվում կամ զգալիորեն սահմանափակվում է կենդանական ծագման սննդամթերքը: Մասնագետները հաստատում են, որ առավել նպատակահարմար է օգտագործել խառը սնունդ` թե՛ բուսական, թե՛ կենդանական ծագման: Իսկ ի՞նչ անել, եթե դուք բուսակերության կողմնակից եք եւ հղի եք:

Երբեմն բուսակերների մոտ հղիության ժամանակ նկատվում է B12 վիտամինի, երկաթի եւ կալցիումի անբավարարություն: Առավել հաճախ դա տեղի է ունենում ձմռան վերջերին եւ գարնան սկզբին, երբ նույնիսկ թարմ մրգերն ու բանջարեղենն այնքան էլ հարուստ չեն վիտամիններով: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կընտրի վիտամինների եւ հանքանյութերի հատուկ համալիր:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Աճող դեռահասների եւ մանկական օրգանիզմի համար կենդանական սպիտակուցները կենսականորեն անհրաժեշտ են: Երեխայի սննդակարգում նվազագույնը շաբաթական 3 անգամ պետք է ներառել միս, ձուկ, կաթնամթերք, ձու եւ այլն: Չէ՞ որ հատկապես կենդանական սպիտակուցներն են օրգանների ու հյուսվածքների մկանների, ոսկրերի, մաշկի, արյան բջիջների եւ այլնի հիմնական շինանյութը: Բուսակեր երեխաների մոտ բավականին հաճախ է զարգանում սակավարյունությունը՝ B խմբի վիտամինների եւ երկաթի անբավարարության պատճառով, ինչը հանգեցնում է հյուծման, շուտ հոգնելուն:

Միայն մսի եւ մսամթերքի մեջ է պարունակվում այն երկաթը, որը, ի տարբերություն բուսական ծագման երկաթի, գտնվում է հեշտ յուրացվող վիճակում: Երկաթը նպաստում է արյունագոյացմանը, մասնակցում է հեմոգլոբինի որոշ ֆերմենտների գոյացմանը, շնչառության,  օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը: Բուսակեր դեռահասները կարող են մտավոր զարգացածությամբ, դիմացկունությամբ փոքր-ինչ հետ մնալ հասակակիցներից: Այդ պատճառով էլ ոչ մի դեպքում չպետք է նրանց սնունդը սահմանափակել ցածր կալորիականությամբ բուսական սննդով:

Բժիշկները զգուշացնում են, որ երեխաների եւ դեռահասների առողջության գրավականը ոչ թե սննդակարգերի, այլ բազմատեսակ սննդի մեջ է:

Հեղինակ՝  Լիլիթ Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։