
Աղջիկները գինեկոլոգի մոտ
Այցելություն գինեկոլոգին: Շատ դեռահաս աղջիկների համար այդ մասին միտքն անգամ սարսափելի է թվում: Իրականում վախենալու ոչինչ չկա, բացի դրանից, հենց այդ տարիքից կարելի է խուսափել անպտղության հանգեցնող բազմաթիվ գինեկոլոգիական հիվանդություններից` ուշադիր լինելով առողջության նկատմամբ: Այժմ 15 տարեկանը լրացած աղջիկները պիտի պարտադիր այցելեն տեղամասային գինեկոլոգին՝ կանխարգելիչ հետազոտման նպատակով: Գինեկոլոգիական ինչպիսի՞ խնդիրներ ունեն դեռահաս աղջիկները, ո՞ր հիվանդություններն են առավել հաճախ հանդիպում նրանց մոտ, եւ ինչպե՞ս է իրականացվում բուժումը: Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգ Սոնյա Իսպիրյանին:
— Ձեր շրջանում ապրող աղջիկների կանխարգելիչ հետազոտումն ի՞նչ հիվանդություններ է բացահայտում, դրանցից որո՞նք են առավել հաճախ հանդիպում:
— Պետք է նշեմ, որ երիտասարդ աղջիկների մոտ հանդիպում են այն բոլոր ախտածնությունները, որոնք բնորոշ են նաեւ ավելի մեծ տարիքի կանանց: Օրինակ՝ հեշտոցաբորբը բավականին մեծ տոկոս է կազմում անգամ մանկահասակ երեխաների, այդ թվում՝ նորածինների մոտ: Այն կարող է ի հայտ գալ այնպիսի վարակիչ հիվանդություններից հետո, ինչպիսիք են կարմրուկը, քութեշը, ջրծաղիկը:
Հեշտոցաբորբը կարող է առաջ գալ նաեւ սնկային ֆոնի վրա: Սնկերը, ինչպես հայտնի է, առաջանում են հակաբիոտիկ դեղամիջոցների օգտագործումից: Կան նաեւ դեպքեր, երբ սնկերը զարգանում են ի ծնե շաքարախտով հիվանդ աղջիկների հեշտոցում: Այս դեպքում սնկերի առաջացման պատճառը հորմոնալ խանգարումն է, որը բնորոշ է շաքարախտով հիվանդ օրգանիզմին:
Հեշտոցաբորբը կարող է ունենալ նաեւ ոչ վարակիչ բնույթ: Եղել են դեպքեր, երբ երեխան խաղալիս ինչ-որ մանր առարկաներ է մտցրել հեշտոցի մեջ: Օրինակ՝ ուլունքը հեշտությամբ կարող է թափանցել կուսաթաղանթի բնական անցքերից ավելի խորը՝ առաջացնելով բորբոքում:
Հեշտոցաբորբը կարող է զարգանալ նաեւ, եթե հեշտոցում հայտնվեն եւ բազմանան մանր որդեր:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Իսկ որտեղի՞ց կարող են որդերը հայտնվել սեռական օրգանում:
— Հայտնի է, որ էնտերոբիոզ (սրատուտ) կոչվող մանր որդերն ապրում են աղիներում եւ ձվադրում հետանցքի շրջանում: Եթե ծնողը ճիճվակիր երեխայի հետանցքը կեղտոտելուց հետո մաքրում է ոչ թե դեպի դուրս, այլ դեպի հեշտոց, ապա հեշտությամբ տեղափոխում է էնտերոբիոզի ձվիկները, որոնք հեշտոցում զարգանում ու բազմանում են: Բացի դրանից, ձվիկները հետանցքի շրջանում առաջացնում են քոր, եւ երեխան, քորելով իրեն, անզգուշորեն կարող է տեղափոխել այդ ձվիկները:
— Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը, հատկապես՝ վաղ մանկական տարիքում:
— Հոգատար մայրիկը վաղ հասակի երեխայի մոտ հեշտությամբ կնկատի հեշտոցի կարմրություն եւ առատ արտադրություն. վարտիքը հաճախակի կեղտոտվում է: Իսկ եթե բորբոքման պատճառը սնկերն են, ապա անպայման առկա է քորը:
— Մանրամասն խոսեցինք մանուկների մասին: Իսկ 15 տարեկաններին ինչպե՞ս եք հետազոտում: Ի՞նչ հիվանդություններ եք բացահայտում:
— 15 տարին լրացած աղջիկներին հետազոտում ենք ուլտրաձայնային մեթոդով:
Առավել հաճախ հայտնաբերում ենք ձվարանների բորբոքում, ձվարանի կիստաներ, պոլիկիստոզներ, արգանդի միոմաներ, այսինքն` ինչպես արդեն նշել եմ, այն բոլոր ախտածնությունները, որոնք բնորոշ են նաեւ կանանց: Եթե կիստաները զարգանում են ձվարանի բորբոքումից, ապա պոլիկիստոզները կարող են առաջանալ` պայմանավորված մակերիկամների հորմոնալ խանգարումով: Այս դեպքում չափից շատ են արտադրվում այրածին հորմոնները, որոնք առաջացնում են ձվարանների գործունեության խանգարում եւ որպես հետեւանք՝ պոլիկիստոզներ:
— Իսկ ինչպիսի՞ բուժում է նշանակվում այս հիվանդությունների դեպքում:
— Արգանդի միոման համարվում է նորագոյացություն: Այստեղ, ինչպես նաեւ կիստաների դեպքում, կատարվում է վիրահատություն: Պոլիկիստոզների պարագայում նախապատվությունը տրվում է դեղորայքային բուժմանը: Եվ միայն ծայրահեղ դեպքում, երբ այն արդյունավետ չէ, դիմում են վիրաբուժական միջամտության:
— Բացի գերձայնային հետազոտմամբ բացահայտվող փոփոխություններից, օրգանիզմում կան բազմաթիվ այլ խանգարումներ: Ինչպե՞ս են դրանք հայտնաբերվում:
— Մեծ նշանակություն ունի անհատական զրույցը, որի ընթացքում պարզվում է դաշտանի հաճախականությունը եւ դրա առատությունը: Զննվում են նաեւ երկրորդային սեռական հատկանիշները՝ մազածածկույթը, կրծքերի զարգացման աստիճանը: Նորմալ է համարվում 11-15 տարեկանում դաշտանի ի հայտ գալը: Եթե այն ուշանում է, ապա անհանգստացած ծնողը դիմում է մանկական գինեկոլոգի:
— Իսկ ո՞րն է դաշտանի ուշացման հիմնական պատճառը, եւ ի՞նչ բուժում է նշանակվում:
— Հիմնականում այն կապված է կամ ձվարանների ուշ զարգացման, կամ էլ դրանց ֆունկցիոնալ խանգարման հետ: Երկրորդ դեպքում իգածին հորմոններն արտադրվում են անբավարար քանակությամբ:
Բուժումը կատարվում է հորմոնի փոքր չափաբաժիններ պարունակող դեղորայքի օգտագործմամբ: Կատարվում են նաեւ ներարկումներ: Դաշտանի տարբեր խանգարումները եւս բուժվում են դեղորայքային միջամտությամբ:
— Լինում են դեպքեր, երբ դաշտանն ընդհանրապես բացակայում է:
— Այդ ախտածնությունը հազվադեպ է պատահում եւ կոչվում է ամենոռեա: Այն կարող է լինել առաջնային (երբ ձվարանը թերզարգացած է ու չի կատարում իր ֆունկցիան) եւ երկրորդային, որը կապված է հորմոնալ անբավարարության հետ: Ամենոռեայի պատճառ կարող են հանդիսանալ նաեւ լյարդի եւ երիկամների հիվանդությունները, քրոնիկական թունավորումները, սթրեսները, գլխի վնասվածքները եւ անգամ՝ նիհարելը: Իմ պրակտիկայում կար մի հիվանդ՝ 17 տարեկան աղջիկ, որը հատուկ սննդակարգի կիրառման պատճառով այնքան էր նիհարել, որ կրծքերը կախվել էին՝ վերածվելով մաշկապարկերի: Նրա մոտ դաշտանն ընդհանրապես բացակայում էր: Հին լուսանկարներից պարզ էր դառնում, որ այդ աղջիկն ուներ թմբլիկ, համաչափ կազմվածք: Քանի որ ոչ մի ախտածնություն աղջկա մոտ չհայտնաբերվեց, նրան նշանակվեց լիարժեք սնունդ, վիտամիններ, թույլ հորմոնալ պատրաստուկ: Այս պատմության մեջ ապշեցուցիչ էր մոր անտարբերությունը: Հատուկ ուզում եմ շեշտել, որ հենց մայրերի ուշադրությունից է կախված աղջկա “անարդյունավետ” ապագան: Յուրաքանչյուր աղջկա մոր պարտականությունն է ժամանակին նկատել այս կամ այն խանգարումը եւ անպայման դիմել գինեկոլոգի: Օրինակ՝ եթե դաշտանը շատ ցավոտ է, դա կարող է լինել թեք արգանդի կամ ձվարանների բորբոքման հետեւանք:
— Շատ մայրեր մտավախություն ունեն, որ դեռատի աղջկա բուժման ժամանակ կարող է վնասվել կուսաթաղանթը: Արդյո՞ք այդ կարծիքն իրատեսական է:
— Իհարկե՝ ոչ: Կուսաթաղանթին ոչ մի սպառնալիք չկա, քանի որ հակասնկային եւ հակաբորբոքային ձողիկները, որոնք կիրառում է գինեկոլոգը, ունեն լուցկու հաստություն եւ հեշտությամբ կարող են անցնել կուսաթաղանթի անցքերով՝ չխախտելով դրա ամբողջականությունը: Նշեմ, որ կուսաթաղանթի բնական անցքերով հեշտությամբ կարող է անցնել կանացի ճկույթը: Այնպես որ, անհանգստանալու կարիք չկա:
— Ի՞նչ խորհուրդներ կտայիք աղջիկներին եւ նրանց մայրերին:
— Քանի որ դեռահաս աղջիկը չունի այնքան փորձ եւ գիտելիքներ, որ ինքնուրույն որոշումներ ընդունի, խորհուրդս վերաբերում է մայրերին: Առաջին հերթին պետք է պահպանել հիգիենայի կանոնները: Ցանկալի է, որ երեխան քնի առանձին՝ իր սեփական անկողնում: Խորհուրդ չի տրվում լվանալ միեւնույն ամանի մեջ մոր եւ աղջկա վարտիքը: Ներքնազգեստը ցանկալի է արդուկել լավ տաք արդուկով: Որպեսզի աղիքային ցուպիկը չհայտնվի հեշտոցային ուղիներում, պետք է ճիշտ մաքրել երեխայի հետանցքը, հաճախակի կատարել արտաքին լվացումներ, լողանալ:
Բնականաբար, կույս աղջկա մոտ չի կարող լինել ոչ մի վեներական վարակ: Նրանք սովորաբար ունենում են ստաֆիլոկոկային, ստրեպտոկոկային եւ սնկային վարակներ: Պատճառների մասին արդեն խոսել ենք: Ուստի առատ արտադրության, քորի, կարմրության, դաշտանային ցիկլի խանգարումների, ուժեղ ցավերի, առատ արյունահոսության դեպքում խորհուրդ եմ տալիս չհապաղել եւ այցելել գինեկոլոգին:
Մայրերը պետք է հասկանան, որ թե՛ հետազոտության, թե՛ բուժման ընթացքում աղջկա կուսությունը մնում է անվնաս:
— Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար:

Արգանակն ընդդեմ կոտրվածքների

Հաջողության գրավականը
Հարակից նյութեր

Ադենոիդներ. հեռացնել, թե՞…
Փետրվարի 9, 2015
Կակազությունն ուղղվող լեզվական թերություն է
Մայիսի 18, 2015
342 մեկնաբանույթուն
Ան
BArev dzez … unecelem serakan haraberutyun. Bayc kisataxant chi patrvel … inche karoxe patchar handisanal … naxapes shnorahkalutyun
Anna
Անի, պետք չէ վախենալ, անհրաժեշտ է կրծքագեղձի զննություն կատարել։ Դրանից հետո արդյունքը գրեք։
Անի
Բարեվ ձեզ,ես 23 տարեկան եմ,խնդրում եմ ձեզ ինձ կասեք թե ինչից է կրծքիս վերեվի մասում փոքր կոշտացած գունդ եմ նկատել,դիպչելուց չի ցավում ,նախորոք նշեմ ամուսնացած չեմ օրիորդ եմ , դա ինչ կլինի ? Շատ եմ անհանգստանում ,խնդրում եմ շատ հարցիս պատասխանեք կարեվոր է շատեմ վախենում((((
Մարի
Բարև Ձեզ: Մեկ հարց. հնարավոր է կույս աղջիկը ունենա գարդներելլա
arpine
es unem hestoci qor snkayini dem bujumner areci bjisk@ asec vor arden maqur e bayc qor@ der ka u antaneli e hnaravor e da lini gardnerella i kam sratuti ev askaridi arkayutyan patcar
Anna
Մարի, ոչ։
Մարի
Կներեք մի հարց տամ ծլիկային օրգազմ դաշտանի ժամանակ հնարավոր է բնասել կուսաթաղանթը?
Anna
Alla, այս տեղեկությունը շատ քիչ է հարցին պատասխանելու համար, անհատական զրույց դեպքում հնարավոր է մանրամասներ պարզել։
Alla
Knereq im mot amis@ erku angam e dashtan linum amusnacaelem chem hxianum inchic klini
Anna
Mari, դաշտանի մի քանի օր ուշացման դեպքում կարելի է ստուգել, սակայն 7-10 օր հետո միայն թեստի ճիշտ լինելու հավանականությունը մեծ է։
Mari
isk qani or heto kareli e testi mijocov stugel hxiutyun ka te voch:
Anna
Արմինե, պատճառները շատ տարբեր են. բորբոքային ընթացք, մրսածություն և այլն։ Հիմա ուղղակի հետևեք ընթացքին. որքա՞ն կտևի, գույնը, հոտը, ուղեկցող այլ երևույթներին։ Նախորդ դաշտանն ինչպե՞ս է անցել, հաջորդն ինչպե՞ս կլինի։ Այդ ամենը գրի առեք, կրկնվելու դեպքում այցելեք գինեկոլոգի։ Խորհրդի կարիք ունենաք, գրեք։
Anna
Mari, նման դեպքերը եզակի են, բայց լինում են
Արմինե
Բարե Ձեզ ։Շատ անհանգստացած եմ խնդրում եմ օգնեք։Ամուսնացած չեմ։Այսօր նկատեցի շականակագույն արտադրություն ինչի հետևանք դա կարող է լինել ։Եվ մեկ անգամ լինելուց արժի անհանգստանալ?
Mari
Knereq hnaravor e kuys linelov hxianal ete inch vor kerp kpel es sermnahexuki, Hnaravor e nman depqum sermnabjijy Argand tapanci:
Anna
Լիլիթ, ոչ,հնարավոր չէ։
Լիլիթ
Ներեցեք ուլտրաձայնային հետազոտության ընթացքում հնարավոր է պարզել աղջիկը կույս է, թե ոչ:
Anna
Gayane, Դուք քանի՞ տարեկան եք, ամուսնացա՞ծ եք։
Anna
Ananun, ոչ, դա երևում է գինեկոլոգիական զննման ժամանակ։
Gayane
barev dzez,knereq ete uzum en hxiyanal,petqe dashtanic aracj 5or haraberutyun chunenan???
Ananun
Barew dzez exoyi mijocow hnarawor e imanal kuys e axjik@ te woch.shnorhakalutyun
Anna
Naira, կարող եք իհարկե իմանաք, բայց ի՞նչ իմաստ կա այդ գիտելիքից, եթե չպիտի օգտագործեք։
Naira
barev knereq mi harcel tam isk ampayman petqe bujvem vor hxianam te vonc ete uzum imanam aranc bujumi hnaravor chi lini
Anna
Naira, եթե զույգի վերարտադրողական օրգաններն առողջ են, ապա բնական միջոցները արդյունավետ են լինում, ամենակարևորն այն է, որ չկան կողմնակի բացասական ազդեցություններ,և տեղի է ունենուն ամբողջ օրգանիզմի ընդհանուր բարելավում։
Naira
6 amisa arden chem karoxanum hxianal isk bnakan mijocov karoxem ayd xndir stkel
Anna
Naira, ես բնական միջոցների կողմնակից եմ և դրանց վրա է հիմնվում իմ մշակած ծրագիրը։ Դա կատարվում է անհատական։ Իսկ որքա՞ն ժամանակ եք փորձում հղիանալ։
Naira
hetazotvelem lriv normal exel aselen gna dzvazatman tes ara zangi patasxan asa test dneluc heto mi xaza exel nangelem
asel, asela dashtanic heto 9 ord or kgas u chem gnacel inch bujum piti anem vor lriv normal lini
Anna
naira, վերարտադրողական օրգաններն առո՞ջ են, որևէ բուժում ստացե՞լ եք այդ խնդրի համար։
naira
hetazotvelem u chem karoxanum hxianal dzvazatum mots texi chi unenum inch xorhurd ktaq anem kam inch bujum harkavor
naira
barev dzez inch kareli e anel ete dzvazatum mots texi chi unenum
Anna
Լիանա, հանգիստ կարող եք դիմել գինեկոլոգի, այդ ստուգման ժամանակ կուսաթաղանթը չի վնասվում, համենայն դեպս զգուշացրեք, որ կույս եք։
Լիանա
Կներեք ինչպես կարող եմ իմանալ կույսեմ թե ոչ եվ եթե դիմեմ բժիշկի հնարավոր է ստուգման ժամանակ վնասեն կուսաթաղանթը?
Anna
Մարի, բոլոր փոքր երեխաներն էլ ընկնում են, նայած թե ինչպես եք ընկել, մանրամասները երևի թե չեք հիշի,այնպես որ ստուգվելն ավելի ճիշտ է։ Կարող եք դիմել ցանկացած բժշկական կենտրոնի գինեկոլոգի։ Գները կարող եք պարզել կայքով, հիմա բոլորն էլ ունեն կայք և գնացուցակ կամ հեռախոսով։
Մարի
Կներեք ես չեմ ուզում պոլիկլինիկայում հետազոտվել,խնդրում եմ կասեք վորտեղ կարող եմ հետազոտվել
Մարի
Բայց եթե բարձր տեղից ընկնում են կուսաթաղանթը վնասվում է
Anna
Մարի, տարածքային պոլիկլինիկայում անվճար է։
Մարի
Բարև ձեզ, ես 5 տարեկան հասակում բարձր տեղից ընկել եմ,ու հիշում եմ արյուն եր գալիս,կարող է կուսաթաղանթս վնասվի,ուզում եմ գնալ հետազոտվելու,վոր խնդրեմ կասեք ինչ արժի ստուգումը
Anna
Anna, այո, բայց շատ ռիսկային է։
Anna
Knereq mi harcel.isk hnaravora 3 amsekan hxiutyun@ @ndatel dexi mijocov
Anna
Anna, ստուգեք հղիության թեստով, վաճառվում է դեղատներում։
Anna
Barev dez.kaseq es amen amis dashtan tesnum em nuynisk april amisn 2angam\\\\\\\’bayc pors mikich uraca hlaravora hxi linel
Anna
Ani, պատճառները բազմազան են, սկսած որևէ սննդակարգի հետևելուց, նորմայից ցածր քաշից մինչև հորմոնալ խանգարում։ Դիմեք գինեկոլոգի, ստացեք ախտորոշում։
Ani
knereq indz kaseq es mi amsic avel dastan chem unenum hxiyutyan testnel bacasakana cuc talis inchic kara lini vor chem hivandanum??
Anna
Հասմիկ, ոչ, այդ կերպ կուսաթաղանթից չեք զրկվի, սակայն շագանակագույն արտադրությունը հուշում է, կանացի օրգաններում առողջական խնդիր ունեք։ Դիմեք գինեկոլոգի։
Anna
Lilit, այո, եթե որևէ առարկայի, օրինակ գազար, չեք դիմում, ապա չի վնասվի։
Հասմիկ
Կներեք ես էլ ինքնաբավարարվուն եմ վոտքերի սեղմումով,որից հետո արտադրություն եմ ունենում ու շականակագույն ինչվոր։ բան,հնարավոր է կուսությունից զ զրկվել
Lilit
Isk inchi depqum e hnaravor vor vnasvi da knereq ete kosh mijoneri chen dimum apa chi vnasvum che?
Anna
Աննա, եթե որևէ առարկայով սեղմում չլինի, կուսաթաղանթը չի վնասվի։
Աննա
Ես 21 տարեկան եմ,ամուսնացած չեմ,ինքնաբավարարվում եմ ոտքերի սեղմումով,հետո արտադրություն եմ ունենում,ձախ կողքս ցավումա ,հնարավորե կուսաթաղանթս վնասվի
Աննա
Բարև ձեզ կարող եմ հարց տալ?