Ժողովրդական միջոցներն ընդդեմ հիպերտոնիկ հիվանդության
Արյան բարձր ճնշման դեպքում. 60գ մեղրի հետ խառնած 100գ ընկույզն ուտել օրական 3-4 անգամ: Ունի անոթալայնիչ եւ միզամուղ ազդեցություն:
Թեյասունկ. 7-8 օրվա թեյասնկի թուրմն ընդունել օրական 3-4 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ, 1/2-ական բաժակ: Այս միջոցը զգալիորեն կիջեցնի զարկերակային ճնշումը, արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կլավացնի հիվանդի ինքնազգացողությունը: Կպակասեն կամ լրիվ կանհետանան գլխացավը, սրտի ցավերը, կկարգավորվի քունը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Զարկերակային ճնշումը կարելի է արագ իջեցնել պարզ ձեւով բավական է ներբաններին 10-15 րոպե խնձորի քացախով թրջոց դնել:
Սեզոնին օրաբաժնում ներառել ձմերուկ` օրգանիզմից ավելորդ հեղուկը դուրս բերելու համար: Այն նպաստում է զարկերակային ճնշման նվազմանը:
2 ճ.գ. չորացրած սեւ հաղարջի վրա 1 բաժակ եռացրած ջուր լցնել, թրմել 1 ժամ, քամել, ընդունել օրական 4 անգամ, 1/4-ական բաժակ, 2-3 շաբաթ շարունակ: Ձմռանը եւ վաղ գարնանը նույն արդյունք ապահովում են սեւ հաղարջի չորացրած տերեւները: Պատրաստման եղանակը նույնն է:
Բազուկի թարմ քամած հյութը նույնքան մեղրի հետ խառնած ընդունում են օրական 4-5 անգամ` 1-ական ճ.գ., ուտելուց առաջ:
Կարտոֆիլի կճեպի եփուկ. նախօրոք լավ լվացված 4-5 կարտոֆիլի կճեպի վրա լցնել 0.5լ եռացրած ջուր, մարմանդ կրակի վրա 15 րոպե եռացնել (բերանը փակած): Թրմել, քամել: Խմել օրական 1-2 բաժակ:
1 ճ.գ. մեղրը լուծել 1 բաժակ հանքային ջրում, ավելացնել կես կիտրոնի հյութ: Խմել միանգամից, քաղցած վիճակում: Բուժումը շարունակել 7-10 օր: Այս միջոցը կիրառում են ոչ միայն արյան բաձր ճնշման, այլեւ անքնության եւ դյուրագրգռության դեմ:
1 ճ.գ. չորացրած սամիթի վրա լցնել 0.5լ եռացրած ջուր, թրմել 1 ժամ եւ խմել օրական 3 անգամ` 0,5-ական բաժակ, ուտելուց առաջ:
Արնակարմիր ալոճենու 1 ճ.գ. չորացրած պտուղների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, 2 ժամ թրմել տաք տեղում (ջեռոցում, սալիկի վրա), քամել: Թուրմն օգտագործել օրական 3-4 անգամ, մինչեւ ուտելը, 1-2-ական ճ.գ.:
Կլիմաքսի շրջանում կանանց մոտ արյան բարձր ճնշման դեպքում ցուցված է հետեւյալ բաղադրատոմսը. 15 հատ համեմունք մեխակի վրա երեկոյան լցնել 300մլ գոլ (390C) ջուր, փաթաթած վիճակում թրմել ամբողջ գիշեր, խմել առավոտյան:
20գ սխտորի շիլան խառնել 100գ շաքարավազի հետ, ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, խառնել, թրմել 6 ժամ: Պահել մութ, զով տեղում: Ընդունել օրական 3 անգամ, ուտելուց առաջ 1-ական ճ.գ.:
Հայտնի են դեպքեր, երբ հիպերտոնիկ հիվանդությունը բուժել են հետեւյալ տարօրինակ միջոցով: Այդ նպատակով երեկոյան պետք է սեղանին 1 բաժակ խմելու ջուր դնել: Առավոտյան մատներով մերսել գլուխը, ձգվել ու վեր կանալ: Ջրով բաժակը բարձրացնել գլխից վեր եւ այդ ջուրը լցնել մյուս ձեռքի մեկ այլ` դատարկ բաժակի մեջ: Կրկնել դա 30 անգամ: Այն, ինչ կմնա բաժակում, խմել փոքր կումերով: Բուժման կուրսը 1 ամիս է: Դրանից հետո, որպես կանոն, անցնում են գլխացավերն ու սրտխառնոցը, ճնշումն իջնում է: Պնդում են, որ շատ արդյունավետ միջոց է:
Սեւ հաղարջի կամ գետնամորու տերեւները թույլ կտան ճնշումը պահել նորմայի սահմաններում: Սեւ հաղարջի տերեւների (կարելի է նաեւ չորացրած) մեծ պտղունցի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10 րոպե, քամել: Խմել փոքր կումերով 0.5-ական բաժակ, օրական 2-3 անգամ: Նույն կերպ եփել նաեւ ելակի տերեւները: Խմել որպես թեյ:
Մեխակը (համեմունք) գերազանց միջոց է արյան բարձր ճնշամ դեմ:
Եփուկ. 40 հատ մեխակի վրա 4 բաժակ ջուր լցնել, եռացնել մարմանդ կրակի վրա այնքան, մինչեւ մնա 500մլ, լցնել շշի մեջ: Խմել օրական 3 անգամ, 1-ական ճ.գ.: Պահել սառնարանում: Կուրսը` 1-2 տարի:
Արյան բարձր ճնշման դեպքում օգտակար է կաղնու տերեւների բույրը: Կաղնու առատ տերեւներով ավելներ պատրաստեք եւ ցածր կախեք մահճակալի վերեւում: Ավելների հոտը շատ դուրեկան է եւ բավական կայուն: Եթե ավելները չորանան, թրմեք եռման ջրի մեջ, 10 րոպե կափարիչով փակեք, ապա շնչեք կաղնու թանձր թուրմի բույրը: Այս միջոցի տեւական կիրառման դեպքում նույնիսկ ստաժավոր հիպերտոնիկներն անցնում են հիպոտոնիկների շարքը: Ի դեպ, մահճակալի վերեւում կախված կաղնու ավելների վրա արեւի լույս չպետք է ընկնի:
Մագնիսը ճնշում է իջեցնում
Եթե զարկերակային ճնշման բարձրացումն այնքան էլ մեծ չէ (160/90 կամ 160/100) մագնիսը դրեք կզակին, եւ որոշ ժամանակ անց ճնշումը կկարգավորվի:
Սննդում ներառեք գլուխ սոխ` օրական 1-2 գլուխ:
Ուտելուց առաջ օրական 80-100գ սեւ հաղարջ կերեք:
Սննդում որքան հնարավոր է հաճախ ներառեք ջեռոցում կճեպով խորոված կարտոֆիլ:
Ահա այսքանը, մաղթում ենք առողջություն: