Սկլերոզով տառապող կին
Այլընտրանքային բժշկություն

Ցրված սկլերոզի դեպքում ժողովրդական բժշկությունն առաջարկում է

ժողովրդական բժշկությունն առաջարկում է

 


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

1. 1 բաժին կիտրոնի հյութը, 2 բաժին մեղրը, 0,5 բաժին ձիթապտղի յուղը խառնել: Ընդունել առավոտյան, ուտելուց առաջ, 1 թեյի գդալ:

2. Քանի որ ցրված սկլերոզի ժամանակ լինում է նաև վերջույթների պարեզ, այդ պաթոլոգիայի համար կառաջարկեի  պատրաստել հետևյալ խառնուրդը: 4 կիտրոնն աղալ կեղևով՝ նախապես հեռացնելով կորիզները, ավելացնել 3 ճաշի գդալ պատրինջի տերևների փոշի, 1ճաշի գդալ ուրցի փոշի, ավելացնել 0,5 կգ մեղր, 20գ կատվախոտի ոգեթուրմ, 20գ ալոճենու ոգեթուրմ: Զանգվածը  խառնել և ընդունել օրը 3 անգամ, 1-ական ճաշի գդալ չափաբաժնով, մինչև ուտելը:

3. Ցրված սկլերոզի դեպքում արդյունավետ է օգտագործել աստղիկ ու աստղիկ միջակ բույսերը: Այս բույսերով բուժամիջոցները կարելի է ասել “լվանում” են միելինային թաղանթը և պակասեցնում են ցավային զգացողությունները: Աստղիկի վերգետնյա մասը հում վիճակում 1:1 հարաբերակցությամբ խառնել մեղրի հետ, օգտագործել օրը 5 անգամ, 1ճաշի գդալ չափաբաժնով: Արդյունավետ է օգտագործել բույսի հյութը մեղրով 1:1 հարաբերակցությամբ: Հյութի և մեղրի խառնուրդի օգտագործումը պետք է սկսել ջրով՝ լուծելով 1:1 հարաբերակցությամբ, աստիճանաբար ավելացնելով հյութի և մեղրի խտությունը, այսինքն՝ պակասեցնելով ջրի քանակը:

4. Վերցնել երիտասարդ, մանր կտրատած կամ աղացած եղևնու կամ սոճու ասեղիկներ, 5 ճաշի գդալ աղացած մասուրի պտուղներ, սակայն, եթե հիվանդը տառապում է թրոմբոֆլեբիտից, ապա մասուրի պտուղները կարելի է փոխարինել ալոճենու պտուղներով: Ավելացնել նաեւ 2 ճաշի գդալ նախապես մանրացրած սոխի կեղև: Ամբողջ զանգվածը լցնել 1լիտր ջրի մեջ, եռալուց հետո 8-10 րոպե եփել մարմանդ կրակի վրա, այնուհետև տաք փաթաթել և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան քամել և օրվա ընթացքում օգտագործել սովորական ջրի փոխարեն՝ 0,5 լիտրից աստիճանաբար հասցնելով 1 լիտրի:

5. Մկանային հետաճը բուժելու և նյարդային համակարգն ամրացնելու նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել  ոզնագլխիկ բույսը: Կարելի է վերջինիս պատրաստի թուրմը գնել դեղատնից, կամ էլ պատրաստել ինքնուրույն, տնային պայմաններում: Վերցնել 2 թեյի գդալ բույսի սերմերը, ավելացնել 100մլ սպիրտ, 3 շաբաթ թողնել մութ տեղում, քամել եւ ընդունել առավոտյան և երեկոյան, 15-20-ական կաթիլ:

Միայն թե բոլոր միջոցներն օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք Ձեզ բուժող բժշկի հետ:

Հեղինակ՝ Անի Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։