Աղջիկները գինեկոլոգի մոտ
Այցելություն գինեկոլոգին: Շատ դեռահաս աղջիկների համար այդ մասին միտքն անգամ սարսափելի է թվում: Իրականում վախենալու ոչինչ չկա, բացի դրանից, հենց այդ տարիքից կարելի է խուսափել անպտղության հանգեցնող բազմաթիվ գինեկոլոգիական հիվանդություններից` ուշադիր լինելով առողջության նկատմամբ: Այժմ 15 տարեկանը լրացած աղջիկները պիտի պարտադիր այցելեն տեղամասային գինեկոլոգին՝ կանխարգելիչ հետազոտման նպատակով: Գինեկոլոգիական ինչպիսի՞ խնդիրներ ունեն դեռահաս աղջիկները, ո՞ր հիվանդություններն են առավել հաճախ հանդիպում նրանց մոտ, եւ ինչպե՞ս է իրականացվում բուժումը: Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգ Սոնյա Իսպիրյանին:
— Ձեր շրջանում ապրող աղջիկների կանխարգելիչ հետազոտումն ի՞նչ հիվանդություններ է բացահայտում, դրանցից որո՞նք են առավել հաճախ հանդիպում:
— Պետք է նշեմ, որ երիտասարդ աղջիկների մոտ հանդիպում են այն բոլոր ախտածնությունները, որոնք բնորոշ են նաեւ ավելի մեծ տարիքի կանանց: Օրինակ՝ հեշտոցաբորբը բավականին մեծ տոկոս է կազմում անգամ մանկահասակ երեխաների, այդ թվում՝ նորածինների մոտ: Այն կարող է ի հայտ գալ այնպիսի վարակիչ հիվանդություններից հետո, ինչպիսիք են կարմրուկը, քութեշը, ջրծաղիկը:
Հեշտոցաբորբը կարող է առաջ գալ նաեւ սնկային ֆոնի վրա: Սնկերը, ինչպես հայտնի է, առաջանում են հակաբիոտիկ դեղամիջոցների օգտագործումից: Կան նաեւ դեպքեր, երբ սնկերը զարգանում են ի ծնե շաքարախտով հիվանդ աղջիկների հեշտոցում: Այս դեպքում սնկերի առաջացման պատճառը հորմոնալ խանգարումն է, որը բնորոշ է շաքարախտով հիվանդ օրգանիզմին:
Հեշտոցաբորբը կարող է ունենալ նաեւ ոչ վարակիչ բնույթ: Եղել են դեպքեր, երբ երեխան խաղալիս ինչ-որ մանր առարկաներ է մտցրել հեշտոցի մեջ: Օրինակ՝ ուլունքը հեշտությամբ կարող է թափանցել կուսաթաղանթի բնական անցքերից ավելի խորը՝ առաջացնելով բորբոքում:
Հեշտոցաբորբը կարող է զարգանալ նաեւ, եթե հեշտոցում հայտնվեն եւ բազմանան մանր որդեր:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Իսկ որտեղի՞ց կարող են որդերը հայտնվել սեռական օրգանում:
— Հայտնի է, որ էնտերոբիոզ (սրատուտ) կոչվող մանր որդերն ապրում են աղիներում եւ ձվադրում հետանցքի շրջանում: Եթե ծնողը ճիճվակիր երեխայի հետանցքը կեղտոտելուց հետո մաքրում է ոչ թե դեպի դուրս, այլ դեպի հեշտոց, ապա հեշտությամբ տեղափոխում է էնտերոբիոզի ձվիկները, որոնք հեշտոցում զարգանում ու բազմանում են: Բացի դրանից, ձվիկները հետանցքի շրջանում առաջացնում են քոր, եւ երեխան, քորելով իրեն, անզգուշորեն կարող է տեղափոխել այդ ձվիկները:
— Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը, հատկապես՝ վաղ մանկական տարիքում:
— Հոգատար մայրիկը վաղ հասակի երեխայի մոտ հեշտությամբ կնկատի հեշտոցի կարմրություն եւ առատ արտադրություն. վարտիքը հաճախակի կեղտոտվում է: Իսկ եթե բորբոքման պատճառը սնկերն են, ապա անպայման առկա է քորը:
— Մանրամասն խոսեցինք մանուկների մասին: Իսկ 15 տարեկաններին ինչպե՞ս եք հետազոտում: Ի՞նչ հիվանդություններ եք բացահայտում:
— 15 տարին լրացած աղջիկներին հետազոտում ենք ուլտրաձայնային մեթոդով:
Առավել հաճախ հայտնաբերում ենք ձվարանների բորբոքում, ձվարանի կիստաներ, պոլիկիստոզներ, արգանդի միոմաներ, այսինքն` ինչպես արդեն նշել եմ, այն բոլոր ախտածնությունները, որոնք բնորոշ են նաեւ կանանց: Եթե կիստաները զարգանում են ձվարանի բորբոքումից, ապա պոլիկիստոզները կարող են առաջանալ` պայմանավորված մակերիկամների հորմոնալ խանգարումով: Այս դեպքում չափից շատ են արտադրվում այրածին հորմոնները, որոնք առաջացնում են ձվարանների գործունեության խանգարում եւ որպես հետեւանք՝ պոլիկիստոզներ:
— Իսկ ինչպիսի՞ բուժում է նշանակվում այս հիվանդությունների դեպքում:
— Արգանդի միոման համարվում է նորագոյացություն: Այստեղ, ինչպես նաեւ կիստաների դեպքում, կատարվում է վիրահատություն: Պոլիկիստոզների պարագայում նախապատվությունը տրվում է դեղորայքային բուժմանը: Եվ միայն ծայրահեղ դեպքում, երբ այն արդյունավետ չէ, դիմում են վիրաբուժական միջամտության:
— Բացի գերձայնային հետազոտմամբ բացահայտվող փոփոխություններից, օրգանիզմում կան բազմաթիվ այլ խանգարումներ: Ինչպե՞ս են դրանք հայտնաբերվում:
— Մեծ նշանակություն ունի անհատական զրույցը, որի ընթացքում պարզվում է դաշտանի հաճախականությունը եւ դրա առատությունը: Զննվում են նաեւ երկրորդային սեռական հատկանիշները՝ մազածածկույթը, կրծքերի զարգացման աստիճանը: Նորմալ է համարվում 11-15 տարեկանում դաշտանի ի հայտ գալը: Եթե այն ուշանում է, ապա անհանգստացած ծնողը դիմում է մանկական գինեկոլոգի:
— Իսկ ո՞րն է դաշտանի ուշացման հիմնական պատճառը, եւ ի՞նչ բուժում է նշանակվում:
— Հիմնականում այն կապված է կամ ձվարանների ուշ զարգացման, կամ էլ դրանց ֆունկցիոնալ խանգարման հետ: Երկրորդ դեպքում իգածին հորմոններն արտադրվում են անբավարար քանակությամբ:
Բուժումը կատարվում է հորմոնի փոքր չափաբաժիններ պարունակող դեղորայքի օգտագործմամբ: Կատարվում են նաեւ ներարկումներ: Դաշտանի տարբեր խանգարումները եւս բուժվում են դեղորայքային միջամտությամբ:
— Լինում են դեպքեր, երբ դաշտանն ընդհանրապես բացակայում է:
— Այդ ախտածնությունը հազվադեպ է պատահում եւ կոչվում է ամենոռեա: Այն կարող է լինել առաջնային (երբ ձվարանը թերզարգացած է ու չի կատարում իր ֆունկցիան) եւ երկրորդային, որը կապված է հորմոնալ անբավարարության հետ: Ամենոռեայի պատճառ կարող են հանդիսանալ նաեւ լյարդի եւ երիկամների հիվանդությունները, քրոնիկական թունավորումները, սթրեսները, գլխի վնասվածքները եւ անգամ՝ նիհարելը: Իմ պրակտիկայում կար մի հիվանդ՝ 17 տարեկան աղջիկ, որը հատուկ սննդակարգի կիրառման պատճառով այնքան էր նիհարել, որ կրծքերը կախվել էին՝ վերածվելով մաշկապարկերի: Նրա մոտ դաշտանն ընդհանրապես բացակայում էր: Հին լուսանկարներից պարզ էր դառնում, որ այդ աղջիկն ուներ թմբլիկ, համաչափ կազմվածք: Քանի որ ոչ մի ախտածնություն աղջկա մոտ չհայտնաբերվեց, նրան նշանակվեց լիարժեք սնունդ, վիտամիններ, թույլ հորմոնալ պատրաստուկ: Այս պատմության մեջ ապշեցուցիչ էր մոր անտարբերությունը: Հատուկ ուզում եմ շեշտել, որ հենց մայրերի ուշադրությունից է կախված աղջկա “անարդյունավետ” ապագան: Յուրաքանչյուր աղջկա մոր պարտականությունն է ժամանակին նկատել այս կամ այն խանգարումը եւ անպայման դիմել գինեկոլոգի: Օրինակ՝ եթե դաշտանը շատ ցավոտ է, դա կարող է լինել թեք արգանդի կամ ձվարանների բորբոքման հետեւանք:
— Շատ մայրեր մտավախություն ունեն, որ դեռատի աղջկա բուժման ժամանակ կարող է վնասվել կուսաթաղանթը: Արդյո՞ք այդ կարծիքն իրատեսական է:
— Իհարկե՝ ոչ: Կուսաթաղանթին ոչ մի սպառնալիք չկա, քանի որ հակասնկային եւ հակաբորբոքային ձողիկները, որոնք կիրառում է գինեկոլոգը, ունեն լուցկու հաստություն եւ հեշտությամբ կարող են անցնել կուսաթաղանթի անցքերով՝ չխախտելով դրա ամբողջականությունը: Նշեմ, որ կուսաթաղանթի բնական անցքերով հեշտությամբ կարող է անցնել կանացի ճկույթը: Այնպես որ, անհանգստանալու կարիք չկա:
— Ի՞նչ խորհուրդներ կտայիք աղջիկներին եւ նրանց մայրերին:
— Քանի որ դեռահաս աղջիկը չունի այնքան փորձ եւ գիտելիքներ, որ ինքնուրույն որոշումներ ընդունի, խորհուրդս վերաբերում է մայրերին: Առաջին հերթին պետք է պահպանել հիգիենայի կանոնները: Ցանկալի է, որ երեխան քնի առանձին՝ իր սեփական անկողնում: Խորհուրդ չի տրվում լվանալ միեւնույն ամանի մեջ մոր եւ աղջկա վարտիքը: Ներքնազգեստը ցանկալի է արդուկել լավ տաք արդուկով: Որպեսզի աղիքային ցուպիկը չհայտնվի հեշտոցային ուղիներում, պետք է ճիշտ մաքրել երեխայի հետանցքը, հաճախակի կատարել արտաքին լվացումներ, լողանալ:
Բնականաբար, կույս աղջկա մոտ չի կարող լինել ոչ մի վեներական վարակ: Նրանք սովորաբար ունենում են ստաֆիլոկոկային, ստրեպտոկոկային եւ սնկային վարակներ: Պատճառների մասին արդեն խոսել ենք: Ուստի առատ արտադրության, քորի, կարմրության, դաշտանային ցիկլի խանգարումների, ուժեղ ցավերի, առատ արյունահոսության դեպքում խորհուրդ եմ տալիս չհապաղել եւ այցելել գինեկոլոգին:
Մայրերը պետք է հասկանան, որ թե՛ հետազոտության, թե՛ բուժման ընթացքում աղջկա կուսությունը մնում է անվնաս:
— Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար:
342 մեկնաբանույթուն
Anna
Барэв цэз бжишк джан ЕС ми тариеа амуснацацэм дэр ерэха чунэм ЕС 43 тарэканэм норэм амуснацэл гнацэлэм стугман инц асэцин вор им зах кохми цвабчичнэр@ кичэ ач кохмин@с нормала мнацац анализнэр нормала ЕС ингнурюун карохэм ерэха унэнал
Անանուն
Barev dzez xndrum em patasxaneq pahpnaky patrvel e heshtocum qani or karox e aydpes mnal minch bjshki gnaly.
Has Has
Barev dzez bjishk jan..mi ban harcnem..es kareli e asel haraberutyun unecel em bayc nerhrum chi exel uxaki heshtoci vra mi poqr ners e mtel bayc cav chem zgacel..da exel e hivandanalus orerin mot ev mi qani katio aryun e ekel u hajord ory hiwandacel em..gnacel em ginekologi mot asel e mi poqr vnasvac e bayc kusataxant ka..es uzum em imanam im hajord haraberutyan jamanak aryun kga te voch ete mi poqr vnasvac e kusataxanty?naxapes shnorhakalutyun
Anahit
OO…. LAV CHI LAV CHI
Karine
Barev dzez knereq vor xndrem kpatasxaneq dashtani jamanak msi nman artadranq ka karoxe da vnasel kusataxante
Nona
Barev dzez Xndrum em indz aseq es 3 amis araj em erexa unece hima indz mot artadrutyun ka ayn mizeluc heto e erevum lorcain e ev katnashornman Xndrum em kaseq da inchic klini
Diana
Barev dzez xndrumem aseq dashtanics heto karishnivi artadrutyun unem inchic klini… 4 ore
Mmmmmmmmmmmmmm
Barev dzez es 20 tarekanem zbaxvelem
Dernasarjutyamb dastani 6rd or@ nerhrum chem katarel cav chem zgacel miqij aryun tesa injeq karcum kusataxanti vnasum texi unecela te voch naxoroq snorhakalutyun.
Elya
Barev dzez bjishik es 20 t em u unem qor ev mi poqr artadrutyun shat em xndrum oqneq
Anna Petrosyan
Elya, հավանաբար սնկային է։ Անհրաժեշտ է կատարել քսուկի հետազոտություն, օրինակ, ախտորոշիչ կենտրոնում կամ գինեկոլոգի մոտ, պատասխանը կարող եք ուղարկել՝ կնայեմ, ըստ դրա արդեն կասեմ հաջորդ քայլը։
Ժենյա
Yete axjka mot ka spitak artadrutyun inchic e
Anna Petrosyan
Ժենյա, կախված է քանակից, հոտից և տեսքից, դաշտանային ցիկլի օրերից։ Հասկանալու համար անհրաժեշտ են մանրամասներ։
Մարի
Բարև ձեզ կասեք խնդրում եմ ինչից է որ միզելու տեղը կախված է դա ինձ մոտ փոքրուց է
Ani
Barev dzez,,uzumem imanal inchice vor im heshtoci mejtexi hatvacum bavakanin kax e
Anna Petrosyan
Ani, դա կարող է իջեցում լինել։ Համենայն դեպս ստուգվեք գինեկոլոգի մոտ։
mari
spitak guyni artadrutyun unem bjshkuhi jan kpatasxaneq xndrumem inchic e.amusnacac chem
Anna Petrosyan
mari, հավանաբար սնկայինի արտահայտում է, այցելեք գինեկոլոգի կամ ախտորոշիչ կենտրոնում հանձնեք քսուկն ախտորոշման։ Պատասխանը պարտադիր վերցրեք գրավոր ձևով, դրանից հետո կարող եք ուղարկել՝ նայեմ։
Hhhhhhh
Kareli e saprel heshtoci mazery anchapahas tariqum???
Tamar
Kxntrem patasxaneq shtem xntrum
Karine
Barev dez kaseq kusataxant verakangnel@ karox e xndirner berel ev inch xndirneri karox e hangecnel?
Tamar
Isk karoxe 4 tarekan erexan qoreluc lini u patahakan dipchi kusataxant kvnasvi es depqum kam ete aryun ga dranic heto aranc bjishki karoxe erexayi mot verakangnvel kusataxant
Diana
Barev dzez xndrumem aseq dashtanics heto karishnivi artadrutyun unem inchic klini…
Anna
Barev dzer , xndrum em dzez ognel heshtocho shrtunqneri ezrerin chbanner en linum amen amis . Inchich karox e linel. Serakan haraberutyun chem unenum , arden 8 tari e . Unem 2 erexa.
Anna Petrosyan
Anna, ուրեմն օրգանիզմում ստաֆիլակոկ կա և դիմադրողականությունը ցածր է։ Խորհուրդ կտամ կարգավորել խնդիրը բնական միջոցների օգնությամբ, ցանկության դեպքում կարող եմ անհատական ծրագիր մշակել։
Emka
Barev dzez nereceq ete menak qor e nkatvum ahavor ujex 20 tarekan em
Anna Petrosyan
Emka, քորը մարմնի ո՞ր մասում է, որքա՞ն ժամանակ, ամուսնացա՞ծ եք, հակաբիոտիկներ ընդունե՞լ եք։
Alina
Barev dez mi hacem uzum tal dez bjishk Jan im heshtoci poqr shutrer@ erkusinel lav hasten u mec u kaxvac inchic karox e linelu kanxav shnorhakalutiun
Аро
Барев дез нуйн бан тхамарду мот арнантами кашви вра нерси кохмиц смитак кетикнер вонцвор почук да инче ншанакум
Anna Petrosyan
Аро, դա նշանակում է, որ պիտի շտապեք մաշկաբանի մոտ, կա 2 նման հիվանդություն, հետո մաշկաբանի ախտորոշումը գրեք ինձ, ըստ դրա կօգնեմ։
Anka
Barev dzez ete mrnak qor r nkatvum et depqum inch corurd ktaq
Ani
Isk karoxew aswl da vtangavor e
Anna Petrosyan
Ani, Դուք քանի՞ տարեկան եք, երեխա ունե՞ք, գինեկոլո՞գն է ասե։
zina
Barev dzez matov haraberutyun unenaluc heto karo e kusutyune vnasvel? bayc arun chi ekel dranic heto mizeluc miqich mrmrum er ev verj kariq ka stugel kusutyune?
Անանուն
28
Maria
Isk heshtoci mech spitak ketikneri nman baneren da nuynpes snkayine?
Anna Petrosyan
Maria, ճշգրիտ պարզելու համար պետք է կատարել քսուկի հետազոտություն։
Larisa
Serakan haraberutyuneri jamanak linum e arnahosutyun ev verjin dashtani jamanak ev heto antaneli caver unem
Anna Petrosyan
Larisa, շտապ այցելեք գինեկոլոգի։
Անանուն
Barev dzez ete mrnak qor e nkatvum et depqum inch xorurd ktaq shat em xndrum patasxaneq
Anna Petrosyan
Anonymous, քանի՞ տարեկան եք, ամուսնացա՞ծ եք, հավանաբար սնկային է։
Monika
Barev dzez,unem spitak artadrutyun u mi qani angam aryunem nkatel artadrutyan het,et exela dashtanic 10or anc
Astxik
Barev dzez shat em xndrum patasxaneq harcis unem artadrutyun mi poqr aryan tesqov unem mejqacav ev pors e shat cavum inchic karox e da linel? Shnorhakalutyun
Anna Petrosyan
Astxik, ստուգվեք գինեկոլոգի մոտ կամ կատարեք սոնոգրաֆիա, արդյունքներն ուղարկեք նայեմ։
Meri
Barev dzez bjishk jan dashtanic heto unem artadrutyun dexnavun ev hotov e inchic karox e linel?
Karine
Mersi
Anna Petrosyan
Karine, Ձեր հարցին պատասխանել եմ 02.12-ին, ուշադիր կարդացե՛ք։
Անանւն
Բարև դզեզ,մի բան դզեզ հարցնեմ ելի,իմ արաջին հարաբերւթյան ժամանակ արյւն չի եղել,բայց մեչքիս և փորիս հատվածներւմ ւնեմ ցավեր ,ինչպես իմանամ արդյոք պատռվելա իմ կւսաթաղանթս թե ոչ ,շնորհակալւթյւն։
Anna Petrosyan
Անանւն, պիտի ստուգվեք գինեկոլոգի մոտ։
Ananun
Ginekology tesnum e kusataxanty? Te karox e chtesnel
Anna Petrosyan
Ananun, տեսնում է։
Nina
Barev dzez knereq mi harc em uzum tal ,inchic karox e linel heshtoci aytuce,unem naev thach artadrutyun ,hnaravor e lini snkayin?