Անսպառ ուժեր
Առողջ ապրելակերպ

Թո՛ղ ուժերն անսպառ լինեն

Մարդու օրգանիզմը  բավականին բարդ մեխանիզմ է, այն արձագանքում է նրան, թե ինչքան ենք մենք աշխատում, քնում, ինչպես ենք սնվում և այլն: Եթե ձեզ մոտ դիտվում է ուժերի կորուստ, դյուրագրգիռ վիճակ, ուշադրություն դարձրեք ներքոհիշյալ խորհուրդներին: Հնարավոր է, որ դրանց միջոցով գտնեք վատ ինքնազգացողության պատճառները, կամ էլ դրանք օգնեն ձեզ խույս տալ հետագա սխալներից:

1.Դադարեք ըմպել քաղցր ըմպելիքներ` լինի գազավորված ըմպելիք, հյութ, կոմպոտ, շաքարով թեյ կամ սուրճ: Քաղցր ըմպելիքները հանգեցնում են օրգանիզմի միջավայրի թթվայնացմանը, ինչն էլ խթանում է սնկերի, բակտերիաների և վիրուսների աճը, իսկ դրանց դեմ պայքարում օրգանիզմին անհրաժեշտ է մեծ էներգիա վատնել:
2. Շրջապատեք ձեզ բարյացակամ և դրական լիցքեր ունեցող մարդկանցով:
3.Օրվա ընթացքում 30 րոպե զբաղվեք սպորտով: Դրան կարող է փոխարինել նաև հասարակ զբոսանքը կամ մարմնամարզությունը :
4. Սուրճը փոխարինեք կանաչ թեյով:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

5. Առավոտյան և քնելուց առաջ լիցքավորեք ձեզ դրական լիցքերով: Հուզական կայունությունը ձեր վահանն է ընդդեմ սթրեսի, ինչպես նաև վատ տրամադրության, մելանխոլիկ վիճակի և այլնի հետևանքով առաջացած բազմազան հիվանդությունների դեմ:
6.Խուսափեք հիդրոգենեզացված ճարպերից, որոնք բարձրացնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Դրանք հաճախ օգտագործում են հրուշակեղենի արտադրությունում:
7. Եթե անհրաժեշտ է շտապ բարձրացնել տրամադրությունը, լսեք ձեր նախընտրած երաժշտությունը  կամ պարեք:
8. Օրվա  ընթացքում պարտադիր օգտագործեք մրգեր և բանջարեղեն:

9.Սահմանափակեք շաքարի օգտագործումը:
10. Երբ անհանգստանում եք, սթրես եք տանում կամ ուղղակի նյարդայնացած եք, կենտրոնացեք շնչառության վրա: Կատարեք 10 խոր ներշնչում և արտաշնչում: Շնչեք և արտաշնչեք դանդաղ՝ ներշնչելով քթով, արտաշնչելով բերանով: Շնչելիս մի մոռացեք «գործի դնել» նաեւ որովայնը՝  առավելագույնս ներքաշելով այն : Շնչառության կարգավորումն անհրաժեշտ է իմունային համակարգը «չվնասելու» համար, որը զգայուն է շնչառության փոփոխության նկատմամբ:

Դեռևս այսքանը  կիրառեք,  իսկ շարունակությունը կգրեմ  հաջորդիվ։

Սիրով՝  Աննա Պետրոսյան։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։