Տորթերը նույնպես կարող են օգտակար լինել
— Կարո՞ղ են արդյոք տորթերը օգտակար լինել։
Մշտ. ընթ.
Տորթերի պատրաստման բաղադրատոմսերին մենք սովորաբար չենք անդրադառնում, եւ դա պատահական չէ: Կարդալով այս հոդվածը՝ կհասկանաք, թե ինչու:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Մարդկանց մեծամասնությունը չի կարողանում հրաժարվել հրուշակեղեն ուտելու հաճույքից: Ոմանք անհարմարավետության զգացողություն են ունենում, եթե օրաբաժնում բացակայում է քաղցրավենիքը՝ կոնֆետը, հրուշակը կամ թխվածքաբլիթը: Բայց, այդուհանդերձ, շատերը պայքարում են այդ հակման դեմ՝ այն համարելով վնասակար:
Տորթերը կալորիական են, դրա համար էլ նպաստում են քաշի ավելացմանը, տորթերը շատ ճարպեր են պարունակում, ինչը վնասակար է լյարդի, ենթաստամոքսային գեղձի, արյունատար անոթների համար: Բացի դրանից, տորթերի մեջ կան սննդային ներկանյութեր, իսկ դրանք նույնպես հարված են հասցնում օրգանիզմին: Այս ամենի մեջ ճշմարտություն կա, դրա համար էլ մարդկանց մեծ մասը ջանում է սահմանափակել քաղցրը: Սակայն, պարզվում է՝ ոչ բոլոր տորթերն ու հրուշակներն են այդչափ վտանգավոր մեր օրգանիզմի եւ կազմվածքի համար:
Եթե թխելուն վերաբերվենք որպես սննդակարգային մթերքի պատրաստման, ապա արդյունքում կարելի է ստանալ համեղ եւ օգտակար անուշեղեն: Իսկական հրուշակագործը պետք է սննդաբանություն գիտենա եւ ծանոթ լինի մթերքի օգտակար հատկություններին: Տորթը կամ հրուշակն օգտակար դարձնելու համար, կարելի է առանց համային որակների կորստի փոփոխել բաղադրությունը: Ցորենի ալյուրը կարելի է փոխարինել վարսակի կամ հնդկաձավարի ալյուրով: Չէ՞ որ այս մթերքներում օրգանիզմի համար օգտակար միկրոտարրերի պարունակությունը շատ մեծ է:
Արհեստավարժ հրուշակագործները երբեք մանկական տորթերի մեջ համի քիմիական ուժեղացուցիչներ եւ գունանյութեր չեն խառնի, իսկ ճարպոտ կարագով կրեմները կփոխարինեն կաթնաշոռայինով կամ բնական սերուցքով:
Եթե բժիշկն արգելել է ձեզ ուտել քաղցր կամ ճարպոտ սնունդ՝ խնայելու համար լյարդն ու ենթաստամոքսային գեղձը, ապա դա բոլորովին չի նշանակում, որ սիրելի տորթի մի կտորը նոպա կառաջացնի: Իսկ գիտե՞ք, որ ամենաանվտանգներն ու նույնիսկ օգտակարները բիսկվիթային խմորով տորթերն են: Թեթեւ խմոր, որի բաղադրամասերը՝ ալյուրը, ձուն եւ մի փոքր շաքարավազն առանց խնդիրների յուրացվում են առողջ օրգանիզմի կողմից: Իսկ եթե որպես կրեմ եւ զարդարանք օգտագործվում են բնական ցածր կալորիականությամբ մթերքներ՝ կաթնաշոռ, թթվասեր կամ թարմ հատապտուղներ, ինչն ավելի լավ է, ապա անգամ հարսանեկան տորթերը, գեղեցիկ եւ ախորժելի տեսք ունենալուց բացի, բոլորովին անվնաս կլինեն:
Իսկ ահա շերտավոր կամ փխրուն խմորներից պատրաստված տորթերից իսկապես ստիպված կլինեք հրաժարվել: Այդ ճարպոտ եւ ծանր տորթերը ստամոքսում առաջացնում են անհարմարության զգացում, վատ են ազդում լյարդի վրա եւ հակացուցված են մարսողության հետ կապված խնդիրներ ունեցողներին: Առողջ սնունդը չի նշանակում անպայման անհամ որեւէ բան, անուշեղենը կարող է նույնիսկ օգտակար լինել, ուղղակի պետք է գտնել ոսկե միջինը:
Աղբյուր` Տնային Առողջարան