Գերհոգնածությունն անհրաժեշտ է բուժել
Քրոնիկական գերհոգնածության համախտանիշը իր ախտաբանական ձևակերպումը ստացավ վերջին տասնամյակներում, հիմնականում դրանով տառապում են 25-40 տարեկան այն անձինք, ովքեր աշխատում են մտավոր, գիտական, տեղեկատվական կամ ղեկավար ոլորտներում: Սակայն այս հիվանդության զոհ կարող է դառնալ նաեւ մենեջերը, հավաքարարը եւ ցանկացած մարդ, ով աշխատում է երկար ժամանակ եւ առանց հանգստի: Քրոնիկական գերհոգնածությամբ կարող են տառապելլ նաեւ միայնակ մայրերը, ովքեր մենակ, լռությամբ տանում են իրենց ծանր լուծը:
Այժմ աշխարհում այս հիվանդությամբ տառապում է առանձին երկրների հաշվով 5 միլիոնից ավելի մարդ:
Քրոնիկական գերհոգնածությունը պետք է տարբերակել ֆիզիոլոգիական հոգնածությունից:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Եթե մի քանի օրից հոգնածությունն անցնում է եւ մարդը վերադառնում է նորմալ կյանքի, ապա հարկ չկա անհանգստանալու: Իսկ եթե մարդը զգում է իրեն ջարդված, թույլ, բարձրանում է ջերմաստիճանը, առաջանում է քրոնիկական ըմպանաբորբ, մեծանում են ավշային հանգույցները, առաջանում են մկանային եւ հոդային ցավեր, հաճախակի առաջանում է քնի խանգարում, վատթրանում է հիշողությունը, առաջանում է դեպրեսիվ վիճակ, վատանում է ախորժակը, ապա այս բոլորը սպառնալի ախտանշաններ են:
Քրոնիկական գերհոգնածության ժամանակ տուժում է կենտրոնական նյարդային համակարգը, առաջանում է ներզատիչ եւ իմունային համակարգերի գերբեռնվածություն: Կարող է առաջանալ սրտային անբավարարություն, ստամոքսի խոց:
Մինչեւ այժմ չի բացահայտված այս հիվանդության բնույթը: Գիտնականներից ոմանք համարում են, որ այս հիվանդությունը պսիխոգեն հիվանդություն է, մյուսները՝ ժառանգական, կա նաեւ կարծիք, որ հիվանդության պատճառ կարող է հանդիսանալ վիրուսային վարակը:
Այնուամենայնիվ, հարգելի՛ ընթերցողներ, եթե Ձեզ ծանոթ են վերոհիշյալ ախտանշանները, կամ էլ Դուք մասնագիտության բերումով գտնվում եք ռիսկի խմբում, բաց մի՛ թողեք ամռանը լիարժեք հանգստանալու, վիտամիններով հարուստ սնունդ ընդունելու, բնության հետ շփվելու հնարավորությունները: Իսկ եթե դա էլ չօգնի, ուրեմն գիտակցե՛ք, որ խնդիրը բուժման կարիք ունի, և դա բավականին լուրջ է։
Աղբյուր` Տնային Առողջարան