Հաստ աղիքի բորբոքում
Այլընտրանքային բժշկություն

Հաստ աղիքի բորբոքում. ժողովրդական բաղադրատոմսեր

Հաստ աղիքի բորբոքումն ավելի հաճախ լինում է վարակային ծագման, ավելի հազվադեպ պատահում է որոշ թունավորումների դեպքում, օրինակ՝ սնդիկից, արյունամիզությունից: Հաստ աղիքի բորբոքումը կարող է լինել աղիքերի ճարպային թաղանթի քայքայման հետեւանք, և այդ ժամանակ թթուները, անմիջականորեն ներգործելով աղիքի պատերի վրա, առաջ են բերում հաստ աղիքի բորբոքում:

20-30 տարեկանից հետո աղիքում սկսում է քայքայվել օգտակար միկրոֆլորան, որի հետեւանքով նույնպես առաջանում է հաստ աղիքի բորբոքում, էնտերոկոլիտներ, որոնք հաճախ վերածվում են խոցի եւ աղիքների քաղցկեղի: Դա մեծ քանակությամբ անկանոն սնունդ ընդունելու, հաճախ նույնիսկ առանց քաղցի զգացողության ուտելու արդյունք է:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Արտազատվող կղանքի քանակության նվազեցման, արտաթորումների միջեւ ընկած ժամանակահատվածի երկարելու եւ ախորժակի վատացման դեպքում պետք է մտածել աղիքների հիվանդության առկայության մասին:

Հիվանդը փսխելու ցանկություն եւ սրտխառնոց է ունենում  հատկապես յուղոտ սննդի օգտագործման դեպքում: Նա անընդհատ խմել է ուզում, ցավ է զգում թիկունքում եւ սրունքների շրջանում: Ցավն սկսվում է որովայնի ներքեւի աջ կողմից ու տարածվում է դեպի վեր եւ դեպի ձախ: Այս դեպքում հարկավոր է կիրառել մոմիկներ եւ դեղային սպեղանիներ, 3 օրով լիովին հրաժարվել սննդից: Հիվանդը պետք է ավելի շատ քնի եւ հիվանդ տեղին դնի տաքացրած կորեկով կամ աղով լցված տոպրակներ:
Հիվանդության պատճառ կարող են հանդիսանալ խցանումները, որոնք խոչընդոտում են կղանքի, հյութերի եւ գազերի դուրս գալուն:

Ժողովրդական  բժշկությունն  առաջարկում  է

Հաստ աղիքի եւ աղեստամոքսային ուղու այլ հիվանդությունների ժամանակ 1 բաժակ եփջրի մեջ լցնել 1-ական թեյի գդալ ոսկեհազարուկ, եղեսպակ եւ դեղատնային երիցուկ: Ծածկել բաժակապնակով, թողնել, որ սառչի եւ քամել: Ընդունել հաստ աղիքի ցավերի սրացման դեպքում, օրը 5-7 անգամ, 1-ական ճաշի գդալ:

Հաստ աղիքի բորբոքումների եւ ստամոքսային արյունահոսությունների ժամանակ 2 բաժակ եփջրի մեջ լցնել 4 թեյի գդալ մորի կամ այլ հատապտուղներ եւ թրմել 30 րոպե: Խմել օրը 4 անգամ, ուտելուց առաջ, 1/2-ական բաժակ:

Հաստ աղիքի խոցի դեպքում. հավասար բաժիններով իրար խառնել դաշտային ձիաձետը  եւ սովորական ծտապաշարը: 1 բաժակ եփջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ այդ հավաքածուից եւ թրմել 2-3 ժամ: Խմել օրը 4 անգամ, 3 ճաշի գդալ:

Հաստ աղիքի սուր եւ քրոնիկական բորբոքումների դեպքում, որոնք ուղեկցվում են թուլացման եւ ջղաձգման փորկապությամբ, ինչպես նաեւ խմորման եւ փտման գործընթացներով. 1.5 բաժակ եփջրի մեջ լցնել 3 ճաշի գդալ սրոհունդ,   թրմել 1 ժամ: Խմել օրը 3-4 անգամ, 1/3-ական բաժակ, ուտելուց 30 րոպե առաջ:  Եթե կղանքը ջրիկ է կամ նորմալ, այդ արարողակարգն օգնում է 3-4 շաբաթ բուժումից հետո:

Թուլացած եւ պրոկտոգեն փորկապության դեպքում (թութքով) վերոնշյալ թուրմի մեջ պետք է լցնել 1 ճաշի գդալ  մատիտեղի  թրմօղի, որը պատրաստելու համար պետք է 14 օրվա ընթացքում 2 ճաշի գդալ մատիտեղը թրմել 100 մլ օղու մեջ: Այն  կարելի է ընդունել նաեւ առանձին, օրը 3 անգամ՝ մեկական թեյի գդալ, ուտելուց 30 րոպե առաջ, 3-4 շաբաթ, որից հետո դադար տալ:
Ոշադրություն. Երիկամների սուր բորբոքումով տառապող հիվանդներին  մատիտեղը հակացուցված է:

Հաստ աղիքի բորբոքման դեպքում օրը 2 անգամ խմել ոչխարի պանրի շիճուկը, խուսափել յուղոտ սննդից:

Հաստ աղիքի բորբոքման ժամանակ խառնել մեկական թեյի գդալ ոսկեհազարուկ, եղեսպակ  եւ դեղատնային երիցուկ: Այդ հավաքածուի վրա լցնել 1 բաժակ եփջուր եւ թրմել 30 րոպե: Խմել 2 ժամը մեկ, 1-ական ճաշի գդալ: 1-3 ամիս հետո չափաքանակը կրճատել՝ երկարացնելով  թուրմի ընդունումների միջեւ ընկած ժամանակահատվածները:

Հաստ աղիքի սուր եւ քրոնիկական բորբոքումների, արյունահոսությամբ էնտերոկոլիտի դեպքում խմել օձտակի (օձի ավելուկի) արմատի եփուկ: 1 բաժակ եփջրի մեջ լցնել 2 թեյի գդալ արմատ, հասցնել եռման, 15 րոպե եռացնել մարմանդ կրակի վրա, մի քիչ թողնել եւ քամել: Ընդունել օրը 3-4 անգամ՝ 2-ական ճաշի գդալ, ուտելուց 30 րոպե առաջ: Ցավերը հանգստանալուց եւ արյունահոսությունը դադարելուց հետո շարունակել խմել  1-ական ճաշի գդալ այդ եփուկից:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։