Էկզեմա
Փորձագետի խորհուրդներ

Բուսաբուժությունն ընդդեմ մաշկային հիվանդությունների

Մաշկաբորբը` մաշկիբորբոքումն է զանազան գրգռող կամ գերգրգռող ներգործության  հետևնքով:
Մաշկաբորբերը մեծ մասամբ լինում են սուր, հազվադեպ՝ քրոնիկական: Բնորոշ են տեղային բորբոքման նշաններ՝ կարմրություն, այտուց, ցավ, քոր, այրոցի զգացողություն, ջերմաստիճանի տեղային բարձրացում, հյուսվածքների նեկրոզ խոցերով:

Տարբերում են հասարակ, շփումային և ալերգիկ մաշկաբորբեր:
Հասարակ շփումային մաշկաբորբը զարգանում է բազմապիսի արտաքին ազդակներից (մեխանիկական, շփման), ֆիզիկական (բարձր և ցածր ջերմաստիճանային տատանումներից, ռենտգենյան, ռադիոակտիվ ճառագայթեցումից), քիմիական (թունդ թթուներից, հիմքերից կամ նրանց աղերից), կենսաբանական թունավոր հատկություններով  բույսերից (բույսեր տոկսիկ՝ թունավոր հատկություններով): Ալերգիկ մաշկաբորբերը կարող են առաջանալ կենցաղային քիմիայի պարագաներից, կոսմետիկ միջոցներից, որոշ դեղորայքից  և այլ նյութերից:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Էկզեմա

Մաշկիսուրևկրկնվողքրոնիկականհիվանդությունէորըբնութագրվումէցանիձևաբանականտարրերիբազմազանությամբ:

Էկզեման կազմում է  մաշկային հիվանդությունների 30-40 %:
Այս հիվանդությանը բնորոշ է  բշտիկային ցանը և այն հայտնվում է շատ արագ:Էկզեմայի քրոնիկական ձևին բնորոշ են սրացման և առողջացման շրջանները:Էկզեման հայտնի է նաև տարիներ շարունակ երկարաձգձգվող փուլերով: Ձևաբանական տարբեր ցաները միանում են միմյանց` առաջացնելով կապտականաչավուն գունավորում, որոնք հետևանք են պայթող բշտիկների:Առաջանում է ուժեղ քոր, հետագայում կեղևի գոյացում, թեփակալում, ճաքեր և մաշկի թեթև վնասվածք: Մաշկաբորբը և էկզեման ախտորոշելը դժվար չէ` հիմնվելով կլինիկական նշանների վրա: Մաշկաբորբերի ժամանակ շատ լավ օգնում է տանինի 5%-անոց սպիրտային լուծույթը, չեզոք փոշին, որի հիմնական ազդող նյութը մենթոլն է և գինու սպիրտը: Մաշկաբորբերից և էկզեմայից զերծ մնալու համար արևի տակ դուրս գալու դեպքում անհրաժեշտ է կրել շղարշներ, գլխարկներ: Առաջին աստիճանի մաշկաբորբերը բուժում համարյա չեն պահանջում: II աստիճանի ժամանակ օգտագործում են կապակցող լուծույթներ՝ 1% -անոց ռեզորցինի լուծույթ, կորտիկոստերոիդային օծանելիքներ, լինոլ: III աստիճանի մաշկաբորբի ժամանակ օգտագործում են անիլինային ներկեր: IV աստիճանի  բուժումը բավական բարդ է և, եթե միջոցներ ձեռք չեն առնվում, վեր են ածվում տրոֆիկ խոցերի:

Բուժումը

Սուր շրջանում արտահայտված թրծվածության դեպքում նշանակում են սառը թրջոցներ (կապարաջրի, 1%-անոց ռեզորցինի) լուծույթով: Ընդհանուր բուժումը նյարդերը հանգստացնող դեղերի օգտագործումն է. (բրոմ, կատվախոտ, քլորահիդրատ, տրիոլսազին և այլն): Քրոնիկական ձևի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել կուպր (մազութ) իխտեոլի 2-5%-անոց մածուկ: Լավ արդյունք է տալիս ACD բուժամիջոցի օգտագործումը:

Ժողովրդական բժշկությունն  առաջարկում է:

Սուր մաշկաբորբի ձևերի ժամանակ
Վերցնում են կեչու տերևներ, կղմուխ, խնկածաղկի խոտ,մարգարտածաղիկ, ջրապղպեղ, նվենու տերևներ հավասար քանակությամբ: Խառնուրդից վերցնել 7 գրամ, ավելացնել 450 մլ եռման ջուր, եռացնել 3 րոպե, թողնել տաք տեղում, 1,5 ժամ թրմել: Ընդունել տաք վիճակում 1/2 բաժակ, օրական 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ:

Վերցնել հավասար քանակությամբ մանուշակի ծաղիկներ, ջրապղպեղի արմատներ, սրոհունդի խոտ, իսլանդական մամուռ, նարդոսի ծաղիկ, կռատուկի արմատներ, հնդկական ընկույզի տերևներ, տատրակի տերևներ, խատուտիկի արմատներ: Պատրաստել և օգտագործել նույն ձևով:

Վերցնել հավասար քանակությամբ թանթրվենու ծաղիկներ, կապույտ տատրակի ծաղիկներ, հազարատերևուկի խոտ, սովորական օշինդր, փռնչուկ:

Պատրաստման և օգտագործման ձևը նույնն է:

Հիվանդության նահանջի  շրջանում 1.5-2 ամիս օգտագործել հետևյալ բույսերի խառնուրդը:

Վերցնել կեչու տերևներ, նեղտերևի տերևներ, թուրինջախոտն ամբողջությամբ, յասամանի ծաղիկներ, կատվալեզու հավասար քանակույամբ: 4 գրամ մանրացված և փոշու վերածված բուսահավաքի վրա ավելացնել 350 գր. եռման ջուր, թրմել թերմոսում 2 ժամ, այնուհետև քամել: Ընդունել ամբողջ թուրմը 3-4 անգամվա ընթացքում, տաք վիճակում, ուտելուց հետո:

Վերցնել մարգագետնային խորդենու տերևներ, դաղձի տերևներ, սպանախի արմատներ, հապալասի ընձյուղներ: Պատրաստել և ընդունել նախորդի պես:

Պետք է հիշել, որ մաշկաբորբի և էկզեմայի քրոնիկական ձևերի ժամանակ արդյունքը միանգամից չի ստացվում: Տեղային և ընդհանուր բուսաբուժությունը պետք է անցկացնել միաժամանակ: Տեղային բուժումը կատարվում է թրջոցների, լվացումների, օծանելիքների, լոգանքնե-րի, չորացնող փոշիների, օրինակ, տալկի փոշու օգնությամբ: Թրջոցների և լոգանքների համար օգտակար են  բույսերի  հետևյալ  հավաքներըը:

Վերցնել հավասար քանակությամբ տուղտի արմատներ, խնկածաղկի խոտ, սրոհունդի խոտ, լորենու ծաղիկներ, եզան լեզվի տերևներ, երիցուկի ծաղիկներ, գիհու ընձյուղներ:

Վերցնել սև թանթրվենու ծաղիկներ, մարգագետնային խորդենու խոտ, մոշի տերևներ, իսլանդական մամուռ, չիչխանի տերևներ, օշինդրի խոտ, սպանախի արմատներ, հազարատերևուկի խոտ:

Վնասված հյուսվածքների լվացումը պետք է կատարել զգուշորեն, փափուկ կտորով կամ բամբակյա խծուծով: Խծուծները փոխել 3-4 ժամը մեկ:

Դրական արդյունք ստանալուց հետո թրջոցների և լոգանքների համար կարելի է օգտագործել առանձին բույսերի թուրմեր.

Կռատուկի արմատների թուրմ

Վերցնել 10 գրամ նյութից, ավելացնել 250 մլ եռման ջուր, եռացնել 15 րոպե, թողնել տաք տեղ 2 ժամ:

Գիհու պտուղների լուծույթ

Վերցնել 20 գրամ հումքից, ավելացնել 1 լիտր եռման ջուր, եռացնել 30 րոպե, թողնել տաք տեղ 2 ժամ:

Օծանելիքների համար օգտագործում են հետևյալ բուսախառնուրդները

Հավամրգի խոտ, մարգագետնային խորդենու խոտ, երիցուկի ծաղիկներ:

Ջրային երեքնուկ, խնկածաղիկ, մոշի տերևներ, կտավատի սերմեր, եզան լեզվի տերևներ, դաշտային ձիաձետի, յասամանի ծաղիկներ:

Օծանելիքները պատրաստում են որպես հիմք ընդունելով բուսական յուղ, խոզի յուղ, մեղր: Օծանելիքներ պատրաստում են տարբեր ձևերով:

Վերցնել 50 գրամ մանրացված հումք, ավելացնել 250 մլ. դեղձի կամ ձիթապտղի յուղ, եռացնել ջրային բաղնիքում 20 ր. թողնել տաք տեղ 6-8 ժամ:

Բացի բուսահավաքներից օծանելիքներ պատրաստում են նաև առանձին բույսերից.

Օծանելիք հնդկական ընկույզից

15 գրամ տերևների վրա ավելացնել 100մլ. ձիթապտղի յուղ, թողնել 7 օր, հետո ջրային բաղնիքի վրա եռացնել 1 ժամ, քամել, ավելացնել 15 գրամ մեղրամոմ և բոլորը խառնել:

Օծանելիք խատուտիկից

Մանրացված և աղացած խատուտիկը 1:4 հարաբերակցությամբ խառնել մեղրի հետ: Օգտագործելուց առաջ թեթևկի տաքացնել:

Մաշկաբորբերի և էկզեմայի սրացման շրջանում ընդունել լոգանք, օրական 2-3 անգամ, շաբաթվա ընթացքում:

Այս բոլոլին զուգընթաց պետք է պահպանել մաքրություն: Սա է հիվանդությունների բուժման կարևոր պայմանը:

Աղբյուր՝ «Տնային Առողջարան»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։