Իջեցրու քաշն ու խոլեստերինը հաճելի ձևով
Օրաբաժնում նուշ ընդգրկելը կօգնի ոչ միայն ավելի լավ վերահսկել քաշը, այլեւ կիջեցնի խոլեստերինի մակարդակը:
Նոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերահսկվող խմբի մասնակիցների մոտ խոլեստերինի մակարդակն իջել է դեցիլիտրում 8.7 միլիգրամով, ի տարբերություն նրանց, ովքեր նուշ չէին օգտագործել (0.1մգ/դլ): Հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշից տառապող 123 մարդ: 18 ամսվա ընթացքում առաջին խմբին առաջարկվել է նուշ ընդգրկող սննդակարգ, երկրորդ խմբի օրաբաժինը նուշ չէր պարունակում:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Հետազոտության ավարտից հետո խոլեստերինի ցուցանիշները բոլոր մասնակիցների մոտ բարձրացան, բացառությամբ նրանցից, ում օրաբաժինը նուշ էր պարունակում. առաջին խմբի խոլեստերինի մակարդակը, միեւնույնն է, ցածր էր:
Դա պայմանավորված է նրանով, որ նուշը հարուստ է հակաօքսիդանտներով՝ նյութեր, որոնք օրգանիզմից դուրս են բերում ազատ ռադիկալները, թույլ չեն տալիս քայքայել բջիջները, իսկ մեզ՝ ծերանալ: Հակաօքսիդանտ—ֆլավոնոիդներ հատկապես շատ կան նուշի կեղեւում: Այսպիսով, պատահական չէ, որ նուշն անվանում են ընկույզների արքա:
Ի դեպ, կան բնական բազմաթիվ այլ միջոցներ, որոնք օգնում են նվազեցնել և՛ քաշը, և՛ խոլեստերինը, բնությունն ավելի կատարյալ է, քան դուք կարծում եք։
Աղբյուր` Տնային Առողջարան