Ռուլետ՝ լցոնած խոզի մսով և սև սալորաչրով
Բաղադրությունը.
800 գրամ տավարի միս, 300-400 գրամ խոզի մսի լցոն, 100 գրամ սեւ սալորաչիր առանց կորիզների, 2 ճաշի գդալ կարմիր քաղցր գինի, 2 գլուխ սոխ, 2-3 պճեղ սխտոր, 1 միջին չափսի գազար, ձեթ, աղը, սեւ աղացած պղպեղը ըստ ճաշակի:
Պատրաստումը.
Տավարի միսը լվալ սառը ջրով, չորացնել, կտրատել բարակ շերտերով, առանձին-առանձին կտորներով: Փոքր-ինչ աղ անել և մուրճիկով լավ խփել երկու կողմից , որպեսզի որքան հնարավոր է բարակեն : Խոզի մսի լցոնը խառնել քաղցր գինու, մանրացված սխտորի եւ սեւ սալորաչրի հետ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Խճողակը բարակ շերտով դնել մսի կտորների վրա: Ամեն մեկը ռուլետի նման փաթաթել եւ խնամքով կապել թելով: Ռուլետների վրա լցնել աղ եւ պղպեղ, իսկ հետո թեթեւակի տապակել ձեթի մեջ:
Առանձին սոուս պատրաստել։ Տապակի մեջ ձեթով տապակել կլոր-կլոր կտրատած սոխը եւ խոշոր քերած գազարը: Վրան դնել մսով ռուլետները, ավելացնել մի քիչ ջուր (այն չպետք է լրիվ ծածկի ռուլետները), աղ անել: Փակել տապակը կափարիչով եւ դնել վառարան` ցածր կրակի վրա, 45 րոպե: Մի մոռացեք շուռ տալ ռուլետները:
Պատրաստի ռուլետները մատուցել շոգեխաշած բանջարեղենով, վրան լցնել մաղադանոս եւ կետչուպ:
Աղբյուր` Տնային Առողջարան