Նրբահամ ուտեստ ճագարի մսից՝ հունական «Ստիֆադո»
Անհրաժեշտ մթերքները.
1 կգ ճագարի միս, կես կգ մանր գլուխ սոխ, 800գ լոլիկ, 5 պճեղ սխտոր, 8 ճ.գ. ձեթ, 2 ճ.գ. քացախ, աղ, սեւ պղպեղ՝ աղացած եւ հատիկ, 2 դափնու տերեւ, 0.5 ճ.գ. կտրարած համեմ, 2 շերտ չաղացած դարչին, 1 նարինջ:
Պատրաստումը.
Միսը բաժանել մեծ կտորների, ավելացնել կտրատած լոլիկը, 4 մասի կտրատած նարինջը, բուսայուղը, աղը, պղպեղը, քացախը, բոլոր համեմունքները, մի քիչ ջուր եւ դանդաղ շոգեխաշել ամուր փակած կափարիչի տակ, մարմանդ կրակով: Մոտավորապես կես ժամ հետո ավելացնել մաքրած սոխուկները եւ շարունակել շոգեխաշել, մոտ 1 ժամից ստուգել պատրաստ լինելը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Այնուհետեւ պատրաստի ուտեստից հանել պղպեղի հատիկները, դափնու տերեւները, դարչինը եւ մատուցել՝ ափսեի մի կողմում դնելով միսը, մյուսում՝ սոխուկները:
Վերջում ստիֆադոն զարդարել կտրատած նարնջի «ծաղկով»: Ստիֆադոն մատուցում են սպիտակ գինու հետ, դրան կներդաշնակի նաեւ կարտոֆիլի խավարտը:
Աղբյուր` Տնային Առողջարան