Կտրատած հազարն աղիների թշնամին է
Հազարը (մառոլ) շատերիս կողմից սիրված բանջարեղեն է:Այն օգտագործում ենք տարատեսակ աղցաններ պատրաստելու համար: Սովորաբար այդպիսի աղցաններ պատրաստելը մեծ ջանքեր եւ ժամանակ չի պահանջում:
Սակայն, եթե դուք ջանքեր չեք գործադրում սեփական կերակուրը պատրաստելու գործում, պատրաստ եղեք բախվելու վտանգավոր հարուցիչների հետ: Սննդային ծագման տարբեր հիվանդությունների բռնկումները բժիշկներին ստիպեցին ավելի խիստ վերաբերվել հազարով պատրաստվող աղցանների որակի վերահսկմանը:
ԱՄՆի Գյուղատնտեսության նախարարությունը մշակում է տարբեր մեթոդներ, որոնք կօգնեն հազարը թարմ պահել հնարավորինս երկար, սակայն տերևի բջջային կառուցվածքի ցանկացած խանգարում մի քանի անգամ կրճատում է բույսի պիտանելիության ժամկետը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Գյուղատնտեսական հետազոտությունների ծառայության աշխատակից մանրէակենսաբան Մարիա Բրանդլը հանրությանը ներկայացրեց գեների կազմի աշխատանքի սխեման: Այդ գեները ակտիվանում են, երբ կտրատած թարմ հազարի տերևների վրա հայտնվում են աղիքային ցուպիկը կամ ախտածին մանրէները: Հազարի մեխանիկական կտրատումը խաթարում է նրա բջիջների ամբողջականությունը, այդ բջիջներն արտազատում են ածխաջրեր, որոնք մանրէների կողմից օգտագործվում են որպես էներգիայով հարուստ եւ սննդարար միջավայր: Վնասված բջիջները զրկված են նաև հակամանրէային պաշտպանությունից, որը հատուկ է հազարի ամբողջական տերևներին:
Հետազոտության ընթացքում Բրանդլն ու նրա համախոհները հայտնաբերել էին, որ հազարի կտրատված տերևների բջիջները բարենպաստ միջավայր են ստեղծում վտանգավոր աղիքային ցուպիկի բազմացման համար, այն այնտեղ իրեն լավ է «զգում»: Ներկա դրությամբ Բրանդլը խնդրի գիտական լուծման տարբերակ է մշակում հազարի տերևներում աղիքային ցուպիկի բազմացման դեմ պայքարի վերաբերյալ:
Այնպես որ, չարժե աղիքային հիվանդությունների հերթական բռնկման ժամանակ մեղադրել մթերքների անորակությանը: Ավելի հավանական է` մենք ինքներս ծուլանում ենք հոգալ մեր առողջության մասին: Մյուս կողմից, մեր ամենասիրելի աղցաններն, ինչպես, օրինակ՝ «Հունականը», «Կեսարը» եւ այլն պատրաստում ենք հենց կտրատած հազարով… Հուսով ենք, գիտնականներն այդ աղիքային ցուպիկի դեմ պայքարի միջոց անպայման կգտնեն, հակառակ դեպքում ստիպված կլինենք հազարի տերեւներն օգտագործել ամբողջական, ինչն այնքան էլ հարմար չէ: Եվ քանի դեռ գիտնականները փնտրտուքների մեջ են, մենք, եթե պետք է հազարից աղցան պատրաստենք, փորձենք մեր կողմից ամեն ինչ անել՝ առավել անվնաս դարձնելու այն. կտրատենք հնարավորինս խոշոր (հասկանալի է, որ պետք է նաեւ լավ լվանանք, շատ լավ լվանանք), չէ՞ որ որքան քիչ է կտրատված, այնքան լավ է, պատրաստենք անմիջապես մատուցելուց առաջ եւ համեմենք ոչ թե թթվասերով կամ մայոնեզով, այլ խնձորի քացախով, որն աղիքային ցուպիկի «հախից կգա»:
Ախր մենք հազար շա՜տ ենք սիրում:
Աղբյուր` Տնային Առողջարան