Ինչպե՞ս ազատվել վիտիլիգոյից
— Խնդրում եմ գրեք, թե վիտիլիգոն ինչ հիվանդություն է եւ ի՞նչ անել դրա առկայության դեպքում:
Մշտ ընթ. Երեւանից
Ըստ անգլիացի գիտնականների տվյալների, այս հիվանդությամբ տառապել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան: Տառապել է նաև փոփ արքա Մայքլ Ջեքսոնը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Հիվանդությունն սկսվում է մաշկի վրա թույլ վարդագույն կամ սպիտակ բծերի հայտնվելով, առավելապես բերանի անկյուններում, ձեռքերի, ոտքերի, պարանոցի, կոպերի շրջանում: Հաճախ այդ բծերը միախառնվում են միմյանց հետ`առաջացնելով մաշկի լայնածավալ գունաթափ հատվածներ: Այդպիսի մաշկի բջիջները դադարում են մելանին (ներկող նյութ) արտադրել: Ենթադրում են, որ առողջական վիճակի վրա այս երեւույթը չի ազդում, սակայն արտաքինին անհրապույր տեսք է տալիս:
Ներկող նյութի՝ մելանինի անհետացումն ազդանշան է, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ: Մելանինը ոչնչանում է մի շարք պատճառներով՝ հորմոնալ եւ ստամոքսաղիքային հիվանդություններ, գլխուղեղի վնասվածքներ, արյան, ճիճվային հիվանդություններ: Այս հիվանդության առաջացման գործում մեծ դեր ունի նաեւ նյարդային գործոնը:
Երբեմն վիտիլիգոն տեւում է տարիներ շարունակ, երբեմն էլ ուղղակի անհետանում է: Շատ հաճախ հենց վիտիլիգոն է օգնում վաղ շրջանում հայտնաբերել լուրջ հիվանդություններն ու ժամանակին բուժել դրանք:
Հիվանդությունը պետք է ախտորոշի եւ բուժի բժիշկը
Ժողովրդական բաղադրատոմսեր
Քերել ծովաբողկը, ստացված զանգվածին ավելացնել տաք ջուր` 1:10 հարաբերակցությամբ, թողնել փակ ամանում 8-12 ժամ, պարբերաբար թափահարել, ապա վնասված հատվածները մշակել այս թուրմով:
Կարելի է վերցնել 1 ճաշի գդալ ջրոսպ, մաքրել, լվանալ, չորացնել եւ մանրացնել, ավելացնել 1 բաժակ օղի, թողնել 3-4 օր, քամել եւ օգտագործել: Ընդունել օրական 15-20 կաթիլ` լուծելով 1 ճաշի գդալ ջրում: Օգտագործել օրական 2-3 անգամ` ուտելուց հետո:
Վիտիլիգոյի ժամանակ խորհուրդ է տրվում օրը 1-2 անգամ սպիտակ բծերը մերսել ստեպղինի արմատների հյութով, զուգահեռաբար ընդունել ուլտրամանուշակագույն ճառագայթներ:
Կարելի է նաեւ տրորել ստեպղինի ծաղիկները՝ մինչեւ շիլա ստանալը: Դրանից հետո 2 ճ. գ. շիլան խառնել 100գ հալեցրած խոզի փորոտիքի ճարպի հետ եւ դնել մարմանդ կրակին 2,5 ժամ: Այս քսուքով պետք է մերսել բծերն օրը 1-2 անգամ:
Վիտիլիգոյի բուժմանը նպաստում է սննդակարգում գետնամորու պարբերաբար օգտագործումը:
Սրոհունդի թանձր թուրմն օգտագործում են վիտիլիգոյի բուժման համար: Ընդ որում, ավելի արդյունավետ է թուրմի օգտագործման հետ մեկտեղ արեւի ճառագայթներ ընդունելը:
Աղբյուր` Տնային Առողջարան