Թեփ… ականջում
— Ականջիս մեջ թեփոտվում է, ի՞նչ անեմ (նշեմ, որ ալերգիկ եմ):
Գրիգորյան Գ. Երեւանից
Հարգելի Գ.Գրիգորյան, ամենից առաջ դիմեք բժշկի, որպեսզի բժիշկն ախտորոշի, թե ինչից է ձեր ականջի թեփոտումը: Ձեզ մոտ ամենայն հավանականությամբ սնկային հիվանդություն է, իսկ այդ թեփը սնկերի կենսագործունեության արգասիքն է: Այդ հիվանդությունը կոչվում է ասպերգիլիոզ, որի հարուցիչներն են ասկոմիցենտներին պատկանող սնկերը: Դրանք են՝ Aspergilus niger, fumigatus, flavus, glaucus: Այդ սնկերը հյուսվածքներում առաջացնում են երկարատեւ գրգռում, քոր, անհանգստություն, երբեմն էլ նաեւ արտադրություն: Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում: Այն երկարատեւ է եւ համառ բուժում է պահանջում:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ավանդական բժշկության կողմից առաջարկվում են ֆտորի մի շարք պատրաստուկներ` օծանելիքների ձեւով, բայց քանի որ դուք ալերգիկ եք, ձեզ համար աննպատակահարմար է վերջինիս օգտագործումը:
Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս կաթի մեջ ավելացնել յոդի 0.5%-անոց լուծույթ: Վերցնել մեկ թեյի գդալ կաթ, ցանկալի է կնոջ կաթ, նրա մեջ կաթեցնել 0.5 %-անոց յոդի լուծույթից 2 կաթիլ եւ ականջամաքրիչն այդ լուծույթում թաթախելով` մաքրել ականջները:
Օգտակար է նաեւ սեփական մեզով կամ խնձորի քացախ նույն եղանակով ականջները մաքրելը;
Հեղինակ` Ե. Հովհաննիսյան