Մաշկի համար
Առողջություն եվ գեղեցկություն

Գեղեցիկ մաշկի գաղտնիքը

Յուրաքանչյուր կին երազում է գեղեցիկ եւ առողջ մաշկի մասին: Իրականում, սիրելիներս, դա Ձեր իսկ ձեռքերում է: Լիարժեք քունը, սննդակարգը, ջրի բավականաչափ օգտագործումը բարերար են ազդում մեր մաշկի վրա: Չմոռանաք նաեւ դիմակների մասին:

. Դիմակ գազարից (ճարպոտ, կորյակավոր և թառամած մաշկի համար):
Միջին մեծության 1-2 գազարը մաքրել, մանր քերել և ավելացնել մի քիչ օսլա կամ թեփ, խառնել, մինչև ստացվի բավական թանձր խյուս: Հետո քսել դեմքին, թողնել 20 րոպե, լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

. Գազարով եւ խնձորով դիմակը հարթեցնում է կնճիռները: Դրա համար պետք է հավասար քանակությամբ խառնել քերած գազարը և թթու խնձորը, քսել դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետեւ լվանալ գոլ ջրով:

. Վիտամինային, թարմացնող և սպիտակեցնող հատկություններով են օժտված վարունգի, լոլիկի և դդումի դիմակները: Կարելի է օգտագործել նաև այլ սեզոնային մրգեր, բանջարեղեն և հատապտուղներ: Դրանք պետք է կտրել կամ տրորել, քսել դեմքին, թողնել 15-20 րոպե եւ դեմքը լվանալ գոլ ջրով:

. Թարմացնող և կորյակների տարածումը կանխող դիմակկոմպրես
2-2,5լ եռացող ջրի մեջ լցնել մեկական թեյի գդալ դեղաբույսեր՝ անանուխ, երիցուկ և ձիաձետ: Եռացնել 10-15 րոպե և քամել: Միջին մեծության խավոտ սրբիչը թրջել տաք եփուկի մեջ, քամել և տաք-տաք դնել դեմքին: Այս գործողությունը կատարել 3-4 անգամ: Որպեսզի սրբիչը շուտ չսառչի, պոլիէթիլենային տոպրակով փաթաթեք այն: Արարողակարգը ավարտեք սառը ջրի  կամ հանքային ջրի կոմպրեսով:

Իսկ եթե գտնում եք, որ Ձեզ անհրաժեշտ են ավելի մեծ արդյունքներ, իմացեք, որ բնական միջոցների շնորհիվ դա էլ հնարավոր է։

Մի փոքր ժամանակ, գիտելիք,  գումարած ձեռքի տակ եղած միջոցները … եւ Դուք հիասքանչ եք:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։