Արդյո՞ք բարձր է դիմադրողականությունը
Դիմացկո՞ւն է Ձեր օրգանիզմը, բա՞րձր է արդյոք դիմադրողականությունը: Իհարկե, թեստի միջոցով դժվար է ստանալ այս հարցերի լիարժեք պատասխանը: Սակայն, լիովին հնարավոր է պարզել խնդրի լրջության աստիճանը։
Պատասխանեք հարցերին՝ ընդգծելով Ձեր ընտրած տարբերակը
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
1.Զգում եք եղանակի ամենաթեթեւ փոփոխությունն անգամ, ցերեկը հորանջում եք ու երազում, որքան հնարավոր է՝ շուտ հասնել մահճակալին:
ա) այո, հաճախ
բ) երբեմն պատահում է
գ) հազվադեպ կամ երբեք
2.Դժվարությամբ եք լսում երկար պատմությունը եւ հետևում երկխոսության ընթացքին:
ա) այդպես է
բ) պատահում է
գ) ոչ
3. Ալերգի՞կ եք:
ա) այո
բ) ժամանակ առ ժամանակ
գ) չեմ նկատել
4. Առավոտյան արթնանալիս թվում է, թե ամբողջ մարմինը ցավում է, թեև նախորդ օրը ժամանակին եք պառկել:
ա) գրեթե ամեն առավոտ
բ) պատահում է
գ) ես միշտ առույգ եմ
5. Շուտ եք նյարդայնանում և բռնկվող եք
ա) այդպիսին հաճախ եմ լինում
բ) երբեմն
գ) մշտապես փորձում եմ ափերիցս դուրս չգալ
6. Դուք չեք սիրում տնից դուրս գալ, մերժում եք հրավերները, երեկոյան կարծես թմբիրի մեջ լինեք:
ա) հենց այդպես է
բ) ձմռանը պատահում է
գ) ոչ, ես շատ շարժուն եմ
7. Եթե հազում եք, երկա՞ր է տեւում:
ա) այո
բ) երբեմն
գ) ես հազվադեպ եմ հազում
8. Հակվա՞ծ եք մրսածության
ա) խաղ ու պար է
բ) ընդհանուր առմամբ` ոչ
գ) ես հազվադեպ եմ հիվանդանում
9. Զբաղվո՞ւմ եք սպրոտով
ա) չեմ սիրում
բ) ժամանակ առ ժամանակ
գ) պարբերաբար
Այժմ պարզենք արդյունքները
Եթե հիմնականում ընտրել եք «ա» տարբերակը.
Ձեր իմունային համակարգը լավ վիճակում չէ: Դուք կարող եք շտկել իրավիճակը՝ հիմնովին վերանայելով սննդի ռեժիմը, ավելի երկար քնելով, հրաժարվելով չափից շատ ուտելուց եւ 20 րոպե ժամանակ տրամադրելով սպորտին` ամենօրյա մարմնամարզություն բաց պատուհանի դիմաց: Մի մոռացեք նաեւ պարբերական բուժզննումների մասին:
Ավելի շատ նախընտրել եք «բ» տարբերակը.
Ձեր օրգանիզմի դիմադրողականությունը բավականին բարձր է, սակայն, մի’ մոռացեք կանխարգելիչ միջոցառումների մասին: Մասուրի օշարակը, չափավոր քանակությամբ սոխն ու սխտորը, հավասարակշռված սնունդը եւ վիտամինները մեր դաշնակիցն են հոգեմաշ ձմռան ու գարնան ամիսներին: Ու, թեեւ հանգստյան օրերին ցանկանում եք ավելի երկար պառկել վերմակի տակ կամ հեռուստացույց ավելի շատ դիտել, այդուհանդերձ, մի’ մոռացեք զբոսանքների մասին:
Եթե ընտրել եք «գ» տարբերակը.
Ձեզ կարելի է նախանձել. դատելով ամեն ինչից՝ երկաթյա առողջության տեր եք եւ առողջ ապրելակերպի բաղադրատոմսերի կարիք չունեք: Դուք դրանք գիտեք եւ օգտագործում եք:
Եզրակացությունը մեկն է՝ պետք է աշխատել միշտ բարձր դիմադրողականություն ունենալու ուղղությամբ, ընդ որում դրան հասնել բնական միջոցների օգնությամբ։
Աղբյուր` Տնային Առողջարան