Բնական սնունդ
Առողջ ապրելակերպ,  Առողջարար սնունդ

Առողջացում բնական սննդով

Փառքն ու հարստությունը ոչինչ են, եթե առողջ չես: Մենք՝ հասարակ մահկանացուներս, անհասկանալի ու անծանոթ դեղորայքի սովորներս, չգիտենք, թե ինչպիսի բուժման միջոցներ կարելի է գտնել բնությունից: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու հիվանդություններից շատերը կարելի է կանխարգելել, իսկ որոշ դեպքերում՝  նույնիսկ վերացնել՝ բնական սննդի եւ կենսաձեւի օգնությամբ:

Բնական սնունդ ասելով պետք է հասկանալ կենսականորեն ակտիվ, բնատուր նյութեր եւ էնզիմներ (հորմոններ, խմորիչներ) պարունակող մթերքներ: Դրանց շարքին են պատկանում բոլոր մրգերն ու բանջարեղենը, դրանցից պատրաստած հյութերը, սնունդը, ընդեղենը, մեղրը, սերմերը, ծովային եւ այլ կենդանական մթերքները:
Բնական սննդով բուժումը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր մարդ ունի իր՝ բնական մթերքներով սնվելու բուժման կանոնակարգը: Յուրաքանչյուր մարդու սննդատոմսն անհատական է, այն կազմվում է՝ հաշվի առնելով տվյալ մարդու տարիքը, հասակը, քաշը, հիվանդությունների պատմությունը՝ ներառյալ բուժման համար ձեռնարկված միջոցները, տարվա եղանակն ու ամիսը, բնավորությունը, մասնագիտությունը, սոցիալ տնտեսական վիճակը եւ այլն:
Բնական սննդով առողջացման էությունը բնության օրենքների կիրառման մեջ է: Խնդիրը ոչ միայն հիվանդություններից ազատվելն է, կոսմետիկական հարցերի լուծումը, ծերացման ընթացքի դանդաղեցումը, այլեւ երիտասարդացումը եւ երկարակեցության ապահովումը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Բնական սննդով առողջացման համար պահանջվում է մեծ վճռականություն եւ կամքի ուժ: ”Մարդը բնության մեջ է, եւ բնությունը մարդու մեջ”, ահա հիմնական սկզբունքը, որով առաջնորդվում է այս մոտեցումը:

Բնատուր  տարբերակով խնդիրների լուծման միջոցները վստահելի են, փորձված եւ անվտանգ, դրանք այն միջոցներն են, որոնցից մենք օգտվում ենք առօրյայում, հեշտ են, մատչելի, նպատակահարմար եւ սովորական:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։