Օգտակար աղցաններ
Առողջարար սնունդ

Առողջարար աղցաններ

Ինչպե՞ս ավելի բազմազան, համեղ եւ օգտակար դարձնել սննդակարգը: Չէ՞ որ համեղ եւ վիտամիններով հարուստ կերակրատեսակները կարող են բարձրացնել Ձեր եւ Ձեր մտերիմների տրամադրությունը, օգնել սթրեսի դեպքում… Դե ինչ, սիրելի՛ տանտիրուհիներ, Ձեր բաղադրատոմսերին ավելացրեք ստորեւ ներկայացվող աղցանները:

Աղցան վարունգով խնձորովՎարունգով, գազարով և խնձորով աղցան
Վարունգը, գազարը եւ խնձորը մանր կտրատել, հազարի տերեւները կտրատել 3-4 մասի: Այս ամենին ավելացնել թթվասեր,  աղ՝ ըստ ճաշակի: Աղցանը զարդարել կտրատած լոլիկով եւ կանաչիով:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Սնկով աղցանՍնկով աղցան
500 գ սպիտակ սունկը մաքրել, լվանալ, վրան լցնել 1/2 բաժակ ջուր, աղ, 1 ճաշի գդալ քացախ եւ եփել: Եփելուց հետո սառեցնել, կտրատել, ավելացնել ձեթ, 1 ճաշի գդալ քացախ, սեւ պղպեղ, աղ, վերջում՝ կտրատած մաղադանոս:

Հավի մսով աղցանՀավի մսով աղցան
Հավի միսը (կրծքի մասից) եփել եւ շատ մանր կտրատել, ավելացնել 3 հատ քերած գազար, աղ, սեւ պղպեղ, մաղադանոս եւ կես բաժակ մանրացրած ընկույզ, 2 պճեղ սխտոր եւ 1 տուփ թթվասեր:
Զարդարել գազարով եւ մաղադանոսով:

Խորհուրդներ “Տնային Առողջարանի” կողմից

Սունկը կարող եք եփել նախապես, պահել սառցախցիկում։

Հավի միսը ցանկալի է լինի տնական հավի։

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։