Ճաշատեսակներ
Առողջարար սնունդ

Ախորժելի ճաշատեսակներ

Մսով, թռչնամսով, ձկով ճաշատեսակները միշտ գայթակղիչ են, ախորժելի եւ համեղ: Եկե՛ք փորձենք, հատկապես, որ մոտենում են ամանորյա տոնական օրերը, գուցե՞  հենց սրանցից մեկն էլ կզարդարի Ձեր տոնական սեղանը։

Սպագետի բոլոնյեզեՍպագետի բոլոնյեզե


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Անհրաժեշտ մթերքները 4 անձի համար.
350գ սպագետի, 500գ աղացած միս, 4 հատ լոլիկ, 1 գլուխ սոխ, 2 պճեղ սխտոր, կանաչի, ձեթ, համեմունքներ:

Պատրաստումը.

«Բոլոնյեզե» սոուսի համար կտրատել լոլիկը, սոխն ու սխտորը: Տաքացրած ձեթով թավայում տապակել սոխն ու սխտորը: Ավելացնել աղացած միսը եւ խառնելով տապակել 5-7 րոպե: Աղացած մսի վրա լցնել լոլիկը եւ համեմունքները, եփել եւս 10 րոպե: Եռացող, աղ արած ջրով կաթսայի մեջ դնել սպագետին, հասցնել եռման, եփել 10 րոպե: Պատրաստի սպագետին լցնել քամիչի վրա: Ափսեի մեջ դնել սպագետին, վրայից՝ բոլոնյեզե սոուսը: Զարդարել կանաչիով:

Ի դեպ, միսը կարելի էն  փոխարինել սնկով,։ և կրկին շատ համեղ է ստացվում։

Հավը խնձորովՀավը խնձորով

Անհրաժեշտ մթերքները 4 անձի համար.
1 հավ կամ այլ թռչնամիս (2,5 կգ), 2,5 ճ.գ. կարագ, 6 խնձոր, 100 գ բալ (կարելի է սառեցրած), 2 թ.գ. շաքարավազ, 800 գ կարտոֆիլ, աղ՝ ըստ ճաշակի:

Պատրաստումը.
Կարտոֆիլը մաքրել, եփել: Ջուրը թափել, իսկ կարտոֆիլը կարագի հետ տրորել մինչեւ խյուս դառնալը: Հավը լցոնել կարտոֆիլի խյուսով, հավի կտրած մասն ամրացնել ատամի չոփիկներով: Հավն աղ անել, դնել ջեռոցի տապակի վրա: Եփել 1.5 ժամ, 1800C ջերմաստիճանում: Դանակով հանել խնձորների «կափարիչները» եւ հեռացնել միջուկը՝ թողնելով բարակ պատերը: Խնձորները լցնել բալով, վրայից շաքարավազ ցանել: Փակել խնձորների «կափարիչները» 20 րոպե թխել 170 0C ջերմաստիճանում, մատուցել հավի հետ:

Ձկան դոնդողՁկան դոնդող

Անհրաժեշտ մթերքները 4 անձի համար.
1 կգ գետածածան, 10 գ ժելատին, 1 գազար, 1 ճ.գ. 9 %-ոց քացախ, կանաչի, աղ՝ ըստ ճաշակի:

Պատրաստումը.
Ժելատինը թրջել կես բաժակ գոլ ջրի մեջ: Գետածածանը մաքրել, լվանալ, գլուխը կտրել, հեռացնել ողնաշարը եւ փշերը: Բաժանել կտորների, աղ անել: Գազարը մաքրել, լվանալ, ձեւավոր դանակով բարակ կտրատել: Գազարը եւ ձուկը դնել կաթսայի մեջ, եփջուր ավելացնել, կարելի է դափնի տերև դնել, եփել 15-20 րոպե: Ձուկը եւ գազարը հանել, դնել ափսեի մեջ: Արգանակը քամել եւ նորից լցնել կաթսայի մեջ: Դնել մարմանդ կրակին ու եփել: Ավելացնել ժելատինի զանգվածը, խառնել մինչեւ լրիվ լուծվելը: Լցնել քացախը, վերցնել կրակից, թողնել սառչի: Ապակե կաղապարի մեջ դնել ձուկը եւ գազարը: Ժելատինե  արգանակը լցնել ձկան վրա, խառնել, դնել սառնարան: Մի քանի ժամից մատուցել։

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։