Խնձորի քացախ
Այլընտրանքային բժշկություն

Խնձորի քացախ. ունիվերսալ բուժամիջոց

Խնձորի քացախի մասին բազմիցս է խոսվել: Այն հաճույքով օգտագործում ենք խոհանոցում՝ ավելացնելով աղցանների մեջ: Խնձորի քացախն օգնում է ջերմության, ճնշման բարձրացման, օրգանիզմի դիմադրողականության անկման դեպքերում: Կարող են օգտագործել նաեւ նրանք, ովքեր ուզում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Սակայն դա դեռ ամենը չէ:

Ժողովրդական բժշկության հիմնական սկզբունքներից մեկը, որի վրա հիմնվում են նրա մեթոդները,  մարմնի բջիջների ջրային փոխանակությունն է` հեղուկի կլանումն ու դուրսբերումը: Ջրի կլանումը կոչվում է հիդրատացիա, դուրսբերումը` դեհիդրատացիա (ջրազրկում): Ժողովրդական բժշկությունը կարծում է, որ բակտերիաներն իրենց կենսագործունեության համար վերցնում են մարմնի բջիջների հեղուկը: Բայց մարմնի յուրաքանչյուր բջջում կալիումի բավարար քանակության դեպքում այն կսկսի խլել ջուրը` բակտերիաների համար ստեղծելով անբարենպաստ պայմաններ: Հետևաբար, մարմնի բջիջների և բակտերիաների միջև եղած մշտական մրցակցության  մեջ հաղթում է մեկը կամ մյուսը` կախված նրանից, թե որի համար է ավելի բարենպաստ միջավայր ստեղծվում` մարմնի բջիջների՞, թե՞ բակտերիաների: Այս դեպքում հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել կալիումի օգտագործմանը, որը մտնում է մրգերի, ուտելի տերևների, արմտիքի, մեղրի, խնձորի քացախի բաղադրության մեջ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Երբ թվում է, թե այդ մրցակցության մեջ մարմնի բջիջները պարտվում են, կարելի է բուժման ճիշտ մեթոդի ընտրության միջոցով փոխել իրավիճակը` ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն բակտերիաների հաղթանակը:
Գիտական բժշկության մեջ կիրառվող ժամանակակից տարբեր դեղամիջոցների գործունեության առանձնահատկությունը, հավանաբար, հիմնված է բակտերիաների բջիջներից ջուրն արագությամբ խլելու հատկության վրա, ինչի արդյունքում բակտերիաները ոչնչանում են, և հիվանդությունն անցնում է:
Ժողովրդական բժշկության մեջ խնձորի քացախը որպես ունիվերսալ բուժամիջոց կիրառելու բացատրություններից մեկն այն է, որ այն ունակ է կալիումը կապելու այնպիսի հանքային տարրերի, ինչպիսիք են ֆոսֆորը, քլորը, նատրիումը, մանգանը, կալցիումը, ծծումբը, երկաթը, ֆտորը, կայծքարը և մի շարք այլ միկրոտարրեր: Ներքոհիշյալ դիտարկումը տեսանելիորեն վկայում է, որ կենդանիների օրգանիզմը խնձորի կազմի մեջ մտնող կալիումի եւ նրան կապված միկրոտարրերի մեծ պահանջ ունի:

Հայտնի ասացվածքը պնդում է. «Օրական մեկ խնձոր կեր և բժշկի կարիք չես ունենա»: Սրա իրական էությունն այն է, որ խնձորն օժտված է մարդու օրգանիզմի համար բուժիչ հատկություններով:
Խնձորի քացախը պարունակում է խնձորի կազմի մեջ մտնող վերը թվարկված բոլոր հանքային տարրերը: Խնձորի հյութիխնձորի գինու, խնձորի քացախի կիրառման վրա հիմնված բուժական միջոցները միանման արդյունավետ են, քանի որ այդ մթերքներից յուրաքանչյուրն արժեքավոր հանքային տարրերի աղբյուր է: Եթե դուք ուսումնասիրեք տարբեր տեսակի քացախների ազդեցությունը, կհասկանաք, որ նրանցից ոչ մեկը հիվանդություններ բուժելիս չի տալիս այնպիսի արդյունք, ինչպես խնձորի քացախը:
Որպես բուժական միջոց կիրառելիս նմանատիպ արդյունավետություն ապահովում է գինու քացախը, որն օգտագործում են իտալացիները. իր ազդեցությամբ այն մյուսներից ավելի նման է խնձորի քացախին:

Բժշկական նպատակներով օգտագործելու համար խնձորի քացախը պետք է պատրաստված լինի մանրացված առողջ խնձորներից:
Առողջ խնձորների` քացախի վերածվելու գործընթացում դրանց բաղադրության փոփոխության բնույթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ելքային մթերքի (խնձորի) առողջարար հատկությունները պահպանվում են խնձորի քացախում.  բացառությամբ փոփոխությունների, որ տեղի են ունենում այն ժամանակ, երբ շաքարները վերածվում են թթվի, ինչ էլ իրենից ներկայացնում է քացախը:
Կարևոր է ճիշտ իմանալ քացախի ազդեցության բնույթը մարսողական համակարգի` հատկապես ստամոքսի, աղիների վրա, և թե ինչու է ամեն անգամ ուտելուց առաջ երկու թեյի գդալ քացախ ավելացված մեկ բաժակ ջուր խմելն ապահովում մարսողության ու, ի վերջո, ողջ օրգանիզմի լավ գործունեություն:
Կարելի է բերել տեսանելի օրինակ: Դիտարկելու համար, թե ինչպես է խնձորի քացախն ազդում կենդանի բակտերիաների ֆլորայի վրա, այգում կամ բանջարանոցում գտեք անձրևաորդ, դրեք նրան տախտակի կամ որևէ այլ կոշտ մակերևույթի վրա և վրան խնձորի քացախ լցրեք: Սկզբում նա կկծկվի, ասես ցավից, մի քանի վայրկյանից կանշարժանա: Եվս մի քանի վայրկյան անց նրա վարդագույն գունավորումը գրեթե կանհետանա, և նա կգունատվի: Քացախը սպանեց նրան մի քանի վայրկյանում: Նման կերպով էլ խնձորի քացախը ոչնչացնում է մարսողական ուղու բակտերիաները:
Իսկապես, բնությունը շարունակում է զարմացնել մեզ: Այսքան մատչելի պարզ միջոց՝ օժտված մի շարք օգտակար հատկություններով:

Հեղինակ՝ Անահիտ Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։