Տխուր աղջիկ
Հոգեբանություն

Տխրության պատճառները

Ինչպիսի՞ իրավիճակներն են ծնում մռայլ մտքեր և նույնիսկ չմտածված արարքներ: Ի՞նչ պետք է անել վտանգավոր ճգնաժամից խուսափելու համար:

Ինչպես կարծում են գիտնականները, անկումն առաջացնող ամենադասական իրավիճակն ընտանիքի փլուզումն է: Այն հանդիպում է ամենից հաճախ: Զուգընկերոջ կորուստն ամենածանր փորձությունն է:

Բայց պետք է հիշել, որ դուք ինքնուրույն մարդ եք, ամբողջական անձ: Չի կարելի լրիվ կախված լինել մյուս մարդուց: Եթե հարազատ մարդը հեռացել է, դա չի նշանակում, որ ձեր արտաքին թաղանթը պատռված է և դուք չեք կարող այլևս գոյատևել:
Բոլոր իրավիճակներից ելք կա: Ինչոր մեկը կարող է բանաստեղծություններ կամ նկարներ ստեղծել: Կանայք, պատահում է հրապուրվում են ինչոր պարերով՝ արաբական կամ իսպանական:

Պետք է տեսնել, թե ձեզ ի՞նչն է պահում կյանքում, ո՞վ է ձեր կողքին, հաճախ դրանք երեխաներն են, որոնց համար և արժի ապրել: Կան ծնողներ, ընկերներ, միշտ կա ինչոր մեկը, ով անտարբեր չէ ձեր կյանքի նկատմամբ:
Անմիջապես մի սկսեք կյանքի ուրիշ ընկերներ որոնել, որպեսզի խուսափեք հապշտապ տարբերակից: Կորուստը պետք է ընդունել և տանել, տառապել: Ժամանակը իսկապես բուժում է և մեզ ավելի իմաստուն է դարձնում: Մեզանից ամեն մեկը կարող է մենակ ապրել, իսկ հետո արդեն, երբ որ գալիս է գիտակցումը, ինքնագնահատման զգացումը, արժե նաև մտածել ուրիշ մարդու մասին:

Երկրորդ հոգեբանական վնաս պատճառող իրավիճակը  աշխատանքի կորուստն է:
Հատկապես դժվար էր բոլորի համար այն հիշարժան շրջանը, երբ ձեռնարկություններում բազմաթիվ կրճատումներ էին տեղի ունենում: Մարդն ապրում էր իրեն համար և հանկարծ գործից զրկվեց: Ամենալավ ելքն այս դեպքում  նույնպես տարբերակների որոնումն է: Նույնիսկ հասուն տարիքում հոգեհարազատ տեղ գտնելու մեծ հավանականություն կա, եթե բավականաչափ ջանքեր գործադրվեն:

Աղբյուր՝ «Տնային առողջարան»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։