Ստամոքսաբորբ
Այլընտրանքային բժշկություն

Ստամոքսաբորբ. ինչպե՞ս բուժել ժողովրդական միջոցներով

Քրոնիկական ստամոքսաբորբի մասին շատ է խոսվում, իսկ սուր ստամոքսաբորբը կարծես մոռացված է:  Չէ՞ որ ոչ պակաս է տարածված և չափազանց վտանգավոր է: Եթե  ուտելուց 20-40 րոպե անց Ձեզ մոտ զարգանում է թքազատություն (կամ հակառակը խիստ չորության զգացում), փսխում անմարս կերերի պարունակությամբ, երբեմն լեղվախառը, կտրուկ սաստիկ ցավեր որովայնում, գլխապտույտ, թուլություն, փորլուծ, ջերմությունը բարձրանում է մինչև 38 աստիճան, դա սուր ստամոքսաբորբի նոպա է:

Դուք ինչ որ բան եք կերել...
Սուր ստամոքսաբորբի առաջացման պատճառները (ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումներ)  շատ չեն:
. Մշտական շատակերությունը
. Հիվանդածին մանրէներով վարակված սննդի ընդունումը:
. Որոշ մթերքների նկատմամբ ալերգիան (գետնամորի, շոկոլադ, ձու և այլն):
. Ոչ վաղուց անցկացրած վարակիչ հիվանդությունները (քութեշը, գրիպը, կարմրուկը, դիֆթերիան կամ վիրուսային հեպատիտը):


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Մաքրենք ստամոքսը
Սուր ստամոքսաբորբի նոպայից անմիջապես հետո անհրաժեշտ է ստամոքսից հեռացնել տոքսիկ նյութերը: Այս նպատակի համար ընդունենք պոլիֆեպան: 1 ճաշի գդալ պոլիֆեպանի փոշին խառնեք 1 բաժակ եռման ջրին: Խմեք փոքր կումերով, ուտելուց 1 ժամ առաջ: Նոպայից հետո առաջին երկու օրը ընդունեք պոլիֆեպան օրական 4 անգամ, ապա էլի օրական 2-3 անգամ, 4-5 օր անընդհատ:

Թույլ տվեք սննունդը բժիշկ դառնա
Սուր ստամոքսաբորբի նոպայից հետո լավ է սոված մնալ: Այդ ընթացքում փոքր կումերով խմեք թունդ ոչ քաղցր թեյ  կամ հանքային ջուր: 2-3րդ օրը կարող եք թույլ տալ ձեզ անյուղ հավի արգանակ, լորձային հատիկային ապուր, սպիտակաձավարի և բրնձի տրորած շիլաներ, կիսելներ:
Այնուհետև անցեք մշակված հետևյալ սննդակարգին:

Կերաբաժնի հիմքը
Անյուղ, անճարպ կոտլետներ տավարի, հավի կամ ձկան (շիղաձուկ, ծածան, գետածածան, պերկես) մսից, մանր կտրտված խաշած վերմիշել կամ մակարոն, քերած ապուրներ , խաշած բանջարեղեն (առանց կաղամբի), կաթնապուր վերմիշելով, խաշած կարտոֆիլ, մանր կտրտած սամիթ, սպիտակաձավարի, վարսակի, բրնձի շիլաներ կաթով կամ ջրով, թեյ, չորացրած սպիտակ հաց, պաքսիմատ, թարմ պանիր, սերուցք, թարմ, անյուղ կաթնաշոռ, թերխաշ ձու (2 հացից ոչ ավելի), քաղցր մրգեր, հատապտուղներով կոմպոտներ, մասուրի պտուղներից հյութ, շաքար, մուրաբաներ, կակաո կաթի հետ, զեֆիր, պաստեղ: Սնվեք օրական 5 անգամ, նույն ժամերին: ՈՒտելիքը պետք է լինի ոչ տաք, ոչ սառը:

Կտրականապես արգելվում են
Սնկեր, տապակած միս, ձուկ, ձկնային և թունդ բանջարեղենային խաշուկներ և արգանակներ, մարինադներ, բոլոր տեսակի սոուսները, բացի կաթնայինից, հում բանջարեղենը և մրգերը: Արգելվում է պաղպաղակը, կվասը, սև սուրճը, գազային ջրերը, շոկոլադը: Իսկ 10-12 օր անց (կախված ինքնազգացողությունից) անցեք սովորական սննակարգին:

Բուրավետ միջոցներ
Նոպան, ցավը, բորբոքումը անցկացնելու,  ստամոքսի լորձաթաղանթի վիճակը լավացնելու համար ընդունեք 1/2 թեյի գդալ անանուխի յուղ, օրական 2-3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ և քնելուց առաջ:

Ուշադրություն. այն հակացուցվում է զարկերակային  բարձր ճնշման  ժամանակ: Անանուխի յուղը  կարելի է փոխարինել չիչխանի յուղով: Ընդունել թեյի գդալով, օրական 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

Բուսաբուժություն
Սուր ստամոքսաբորբից կարելի է ձերբազատվել բուսական թուրմերի օգնությամբ: Դրանք հանում են ցավը և բորբոքումը: 2 շաբաթվա ընթացքում ընդունեք հետևյալ խառնուրդը:

Խառնեք 1ական ճաշի գդալ երիցուկի ծաղիկներ, սրոհունդի խոտը, եռատերև ջրառվույտ, ոսկեհազարուկ, երկտուն եղինջ և դաղձ: 1 լիտր եռման ջրի մեջ լցրեք 4 ճաշի գդալ հումքից, 2 ժամ թրմեք և քամեք: Օրական խմեք 1 բաժակ թուրմը  4-5 անգամվա ընթացքում,  ուտելուց 20-30 րոպե  առաջ: Այնուհետև 2 շաբաթ խմեք ուրիշ խառնուրդ:

Վերցրեք 4 ճաշի գդալ եզան լեզվի տերևներ, 3 ճաշի գդալ մասուրի պտուղներ, սամիթ, 2 ճաշի գդալ օշինդրի տերևներ, հնդկամոլախոտ, 2 ճաշի գդալ հումքին ավելացրեք 2 բաժակ եռման ջուր,  30 րոպե պահեք ջրային բաղնիքում, քամեք: Թուրմը խմեք 1/2ական բաժակ, օրական 4 անգամ, ուտելուց 15-20 րոպե  առաջ:

Ստամոքսի սուր, ուժեղ ցավերը կարող է հանել նշված միջոցներից յուրաքանչյուրը: Անհրաժեշտության դեպքում կարելի է համատեղել:

Խմեք հալվեի տերևից քամած 2 թեյի գդալ հյութը:

Աջ ձեռքի բթամատով սեղմեք 9 անգամ ձախ ափի վեներայի թմբի հիմքից դեպի աջ կետը, ապա նույն գործողությունը կրկնեք ձեռքերը փոխելով: Մերսումից հետո կետերին մի քանի բրնձի հատիկներ կպցրեք ծեփելիքի օգնությամբ: Ցավերը վերանալուց կես ժամ  անց  ապլիկացիաները կարելի է հանել:

Աղբյուր՝ «Տնային առողջարան»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։