Ֆիբրոադենոմա
Առողջություն եվ գեղեցկություն,  Գիտական բժշկություն

Պայքար ֆիբրոադենոմայի դեմ

Ֆիբրոադենոման բարորակ ուռուցք է, որը բաղկացած է կաթնագեղձի  շարակցական եւ գեղձային հյուսվածքներից: Ֆիբրոադենոման ավելի հաճախ է հանդիպում 15 — 30 տարեկան երիտասարդ կանաց մոտ եւ կարող է լինել բալի հատիկից սկսած մինչեւ խնձորի չափի: Այդ գոյացությունը  կարելի է հանգիստ շոշափել եւ նույնիսկ շարժել կաթնագեղձի  մաշկի տակ, հետեւաբար ախտորոշումը բարդություն չի  ներկայացնում:

Սովորաբար ֆիբրոադենոմաները լինում են մի քանիսը, նրանք առաջանում են կրծքագեղձի տարբեր հատվածներում:  Ավելի ճշգրտորեն ֆիբրոադենոման ի հայտ է գալիս ուլտրաձայնային  հետազոտման (ՈՒՁՀ), մամոգրաֆիայի, բիոպսիայի ժամանակ:  Բիոպսիան, մասնավորապես, անցկացվում է կրծքի քաղցկեղը  բացառելու նպատակով:

Ֆիբրոադենոմայի  բուժումը
Շատ հաճախ հորմոնալ ֆոնի տատանման հետեւանքով ֆիբրոադենոման ինքնուրույն ներծծվում է: Դեպքերի կեսի ժամանակ դա տեղի է  ունենում 5 տարվա ընթացքում: Այսպիսով, ֆիբրոադենոմայի  բուժումը հիմնականում այն հետեւողականորեն  զննելն է:
Որոշ դեպքերում խորհուրդ է տրվում գոյացության վիրաբուժական  հեռացում:

Ի՞նչ  կերպ  է  արտահայտվում  ֆիբրոադենոման
Սովորաբար կինն ինքն է հայտնաբերում ֆիբրոադենոման: Այդ  նորագոյացությունն իրեն զգացնել է տալիս իբրեւ “գնդիկ”, որն  ունի հարթ մակերես, հստակ շրջագիծ: Որպես կանոն,  ֆիբրոադենոման շարժուն է: Մի շարք դեպքերում ֆիբրոադենոման  արագորեն աճում է (երկու — երեք անգամ մի քանի ամսվա  ընթացքում):

Ֆիբրոադենոման վերածվում է արդյո՞ք քաղցկեղի
Ո՛չ: Ֆիբրոադենոման չի վերածվում քաղցկեղի: Գիտական  գրականության մեջ քննարկվում է չարորակ ուռուցքի վերածման  հարցը, սակայն եղած դեպքերի թիվն այնքան փոքր է, որ հազիվ թե  հնարավոր լինի խոսել որեւէ լուրջ ռիսկի մասին: Մի շարք  գիտնականներ առհասարակ կասկածելի են համարում ֆիբրոադենոմայի՝  քաղցկեղի վերածվելու հավանականությունը:

Ի՞նչ  է  ֆիլլոիդ  ֆիբրոադենոման
Ֆիլոիդ կամ տերեւաձեւ ուռուցքը կաթնագեղձի բարորակ  ուռուցքների առանձնահատուկ տարատեսակ է: Բնութագրվում է արագ աճով եւ սարկոմայի վերածվելու հնարավորությամբ  (քաղցկեղի պես չարորակ ուռուցք է):

Կարելի՞ է արդյոք ֆիբրոադենոման  բուժել դեղորայքով
Ո՛չ: Թե՛ խմելու համար նախատեսված հակաբեղմնավորիչները, թե՛  հորմոններ պարունակող պատրաստուկները, եւ թե՛ ցանկացած այլ  դեղամիջոց, այդ թվում նաեւ հոմեոպաթիկ միջոցները, չեն կարող  վերացնել  ֆիբրոադենոման:

ֆիբրոադենոման ազդո՞ւմ է արդյոք, հղիության վրա
Ֆիբրոադենոման ոչ մի կերպ չի ազդում հղիության վրա:   Եթե ցուցված չէ վիրահատություն, ապա հղիությունը (գոյություն  ունեցող կամ ծրագրվող) չի կարող ցուցանիշ ծառայել վիրահատական  միջամտության համար: Սակայն կարեւոր է իմանալ, որ հղիության  ընթացքում ֆիբրոադենոման, հորմոնների փոփոխվող մակարդակի  ազդեցության ներքո, կարող է աճել: Դա կարող է պատճառ  հանդիսանալ այն հեռացնելու համար:

Պե՞տք է արդյոք հեռացնել ֆիբրոադենոման
Գոյություն ունեն ֆիբրոադենոման հեռացնելու ցուցումներ:
Քաղցկեղի կասկած (ֆիբրոադենոման կարող է կեղծագործել  քաղցկեղ ինչպես զննելու, այնպես էլ մամոգրաֆիայի կամ ՈՒՁՀ  միջոցով հետազոտվելու ժամանակ):
Ֆիբրոադենոմայի արագ աճ (խոշոր ուռուցքների  հեռացումը երբեմն հանգեցնում է կոսմետիկ թերությունների, ֆիբրոադենոմայի չափազանց արագ աճի դեպքում նրա հեռացումը  կանխարգելում է նշված հետեւանքները):
Ֆիբրոադենոմայի խոշոր չափեր, որոնք կարող են առաջացնել  կոսմետիկ թերություն:

Ֆիբրոադենոմայի բուժման համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է շատ արդյունավետ բաղադրատոմս

Այս թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է. 50 — ական գրամ օշինդր,  հազարատերեւուկ, մասուր, սրոհունդ, սոճու բողբոջ, 200 գրամ չագա,  200 գրամ հալվեի հյութ, 200 գրամ կոնյակ կամ սպիրտ, 500 գրամ  մեղր:

Չագան մուրճով մանրացնել՝ նախապես փաթաթելով լաթի մեջ, լցնել  արծնապատ ամանի մեջ, ավելացնել մնացած բույսերը, երեք լիտր եռացրած սառեցրած ջուր, 2 ժամ եփել մարմանդ կրակի վրա՝ չթողնելով, որ եռա (պարբերաբար վերցնել կրակի վրայից): Հետո փաթաթել կաթսան ծածկոցով եւ թողնել մեկ  օր, որից հետո թուրմը քամել, ավելացնել կոնյակը, հալվեն, մեղրը: Այդ  ամենը խառնել ու երեք օր թրմել մութ, զով տեղում: Բուժամիջոցը  պատրաստ է: Այն պետք է ընդունել հետեւյալ կերպ՝ առաջին օրը՝ 1-ական թ.գ., ուտելուց կես ժամ առաջ, այնուհետեւ՝ 1  — ական ճաշի գդալ: Բուժման կուրսը՝ 3 շաբաթից մինչեւ 3 ամիս:

Հեղինակ՝ Անի

23 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։