Նևրոզով տառապող կին
Հոգեբանություն

Նևրոզը` դարի հիվանդություն

-Ինձ մոտ ախտորոշել էին նեւրոզ: Բուժումն ընդունելուց հետո ասացին, որ ապաքինվել եմ: Սակայն ինձ այժմ անհանգստացնում են հետեւյալ ախտանիշները. վախի զգացում, ճնշվածություն, սրտխփոց, գլխացավեր, խառը մտքեր… Ի՞նչ անեմ, ի՞նչ խորհուրդ կտաք:
Ալվարդ

Նեւրոզները հոգեծին, նյարդահոգեկան խանգարումներ են, որոնք առաջանում են մարդու կյանքի կարեւոր հարաբերությունների խանգարման ժամանակ, արտահայտվում են կլինիկական ֆենոմեններով եւ բնորոշվում են պսիխոտիկ երեւույթների բացակայությամբ:  Ցավոք, տարբեր գործոններով պայմանավորված, նեւրոզով հիվանդների թիվը գնալով աճում է:
“Նեւրոզ” կոչվող հիվանդության սահմանումն անգամ ցույց է տալիս, որ խնդիրը հոգեբանական, հոգեկան ոլորտում է, հետեւաբար մեր ընթերցող Ալվարդի նամակին հնարավորինս արդյունավետ արձագանքելու համար զրուցեցինք ե՛ւ հոգեբանի, ե՛ւ հոգեբույժի հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ինչպես նշեց հոգեբան Մարինե Սահակյանը՝
-Անձը գերբարձր արժեք է, նրան ուղղակի մոտենալ չի կարելի, հատկապես եթե նեւրոզն է խնդիրը: Պետք է անպայման խոսել հիվանդի հետ եւ մանրամասներն իմանալ, պետք է պարզել, թե ո՞ր դաշտն է ախտահարված, որտեղի՞ց է խնդիրը, ի՞նչ բնույթի է, ի՞նչ դրսեւորում ունի, առաջացման ինչպիսի՞ պատճառներ կան՝ ժառանգական, հոգեբանական, սեռական անբավարարվածության. չէ՞ որ կան պաթոլոգիայի դրսեւորման տարբեր տարատեսակներ: Իսկ եթե հիվանդը գանգատվում է՝ ասելով, որ ունի վախի զգացողություն, ճնշվածություն, խառը մտքեր, գլխացավ, սրտխփոցներ, խնդիր այստեղ, իհարկե, կա, եւ դա նեւրոտիկ բնույթի է, որն առաջանում է անորոշությունից, կպչուն մտքերից:
Իսկ ահա, մյուս զրուցակիցս՝ հոգեբույժ Գոհար Շիրինի Սրապյանը, նեւրոզների հետ կապված իր մեկնաբանությունը տվեց:

-Ի՞նչ է նեւրոզը, ի՞նչ տեսակներ ունի:
-Նեւրոզը հավաքական հիվանդություն է, որն ունի ֆունկցիոնալ բնույթ (օրգանական հիվանդությամբ պայմանավորված չէ) ունի որոշակի սկիզբ, պատճառ, չի ուղեկցվում հոգեկան խանգարումներով, եւ հիվանդը չի կորցնում իրականության զգացումը: Նեւրոզների համախտանիշներն ու տեսակները բազմազան են՝ ասթենիկ, նեւրասթենիկ, տագնապային եւ դեպրեսիվ, օբսեսիվ եւ ֆոբիկ, ինչպես նաեւ դեպերսոնալիզացիայի եւ դեռեալիզացիայի համախտանիշներ, դեզադապտատիվ եւ սթրեսային հակազդեցություններ, հիպոքոնդրիկ եւ հիսթերիկ խանգարումներ: Նշված տեսակներից ամենաթեթեւը նեւրասթենիկն է (նյարդաթուլություն), որ կազմում է նրանցից յուրաքանչյուրի հիմքը: Այն արտահայտվում է դյուրագրգռությամբ, դյուրաբորբոքությամբ, աղմուկից վիճակի վատթարացմամբ, թուլությամբ, լացկանությամբ, ոչ կայուն դեպրեսիայով, տրամադրության փոփոխականությամբ:


-Նեւրոզները պարտադիր ունենու՞մ են առաջացման պատճառ:
-Կան այնպիսինները, որոնք ունեն առաջացման կոնկրետ պատճառ, կան նաեւ այնպիսիք, որոնք տարիքի հետ են կապված եւ առաջանում են աթերոսկլերոզից, անոթային խնդիրներից, սթրեսներից, կյանքի անբարենպաստ պայմաններից, շատ մեծ նշանակություն ունի նաեւ անձի տեսակը, հոգեբանական որակները: Օրինակ՝ հարմոնիկ մարդկանց մոտ հազվադեպ են նեւրոզներ առաջանում, նեւրոզները հիմնականում բնորոշ են ինչ-որ շեշտվածություն ունեցող մարդկանց:
Մեծ նշանակություն ունեն նաեւ ժառանգականությունը, ծննդաբերության ժամանակ երեխայի ունեցած վնասվածքները՝ երբ փոքրիկը ծնվում է պորտալարը պարանոցին փաթաթված կամ, ինչպես ասում են, խեղդված. սրանք խնդիրներ են, որոնք աչքի համար ոչ տեսանելի են եւ անգամ ժամանակակից հետազոտություններով հնարավոր չէ հայտնաբերել, բայց հետագայում առաջանում են խնդիրներ բնավորության հետ կապված, որն էլ հող է նախապատրաստում նեւրոզների համար: Կարեւոր է նաեւ դաստիարակությունը, ընտանիքի պայմանները, միջանձնային փոխհարաբերությունները. անհամերաշխությունն ու փոխզիջման բացակայությունը միանշանակ կարող են դառնալ նեւրոզի առաջացման պատճառ:

— Ի՞նչ հիմքեր կարող է ունենալ հասուն տարիքում ի հայտ եկած նեւրոզը:
-Շատ կարեւոր է, թե այժմ անձն ինչ խնդիրներ ունի, ինչ պայմաններում է ապրում, որովհետեւ նախկինում տարած սթրեսները կարծես թե թարմանում են նոր վնասվածքներով եւ բերում նեւրոզների: Օրինակ՝ կենցաղային խնդիրները, ֆինանսական դժվարությունները քիչ-քիչ խաթարում են նյարդային համակարգը, ինչն էլ հետո արտահայտվում է հակազդեցություններով: Մեծ նշանակություն ունեն նաեւ նախկինում ունեցած հիվանդությունները, անզգայացումները,  ուղեղի ցնցումները, գանգուղեղային վնասվածքները, կանանց կլիմաքսի շրջանը:

-Բուժման դեղատոմս առաջարկելիս ի՞նչն եք հաշվի առնում:
-Նեւրոզի ախտորոշման համար պետք է շատ մանրամասն տեղեկություն ունենալ:
Գոյություն ունեն նեւրոզներ, որոնք դեղորայքային լուրջ բուժում են պահանջում, չնայած բոլոր դեպքերում պետք է սկսել նվազագույն չափաբաժնից՝ անկախ նրանից, թե նեւրոզի ինչ աստիճան է հիվանդի մոտ նկատվում: Հիմնականում բուժման ընթացքը համակցվում է հոգեթերապիայի՝ հոգեբանի եւ հոգեբույժի ներգրավմամբ:

-Իսկ ո՞րն է պատճառը, որ մեր ընթերցողի մոտ բուժումից հետո խնդիրը կրկին ի հայտ է եկել:
-Կա երկու տարբերակ՝ կամ բուժումը կիսատ է մնացել, կամ լիարժեք չի եղել: Նեւրոզով հիվանդը պետք է իմանա իր խնդրի առաջացման պատճառն ու կարողանա համապատասխան լուծում գտնել դրա համար, կանխել եւ դեղորայք չօգտագործելուց հետո հասնել նրան, որ հիվանդությունը նորից չկրկնվի: Միգուցե խնդիրը շատ ավելի բարդ է եղել, իսկ հիմա սա է մնացել, ինչը նկարագրում է անձը: Բայց եթե կա գանգատ, որն անհանգստացնում է նրան, պետք է դիմի մասնագետի:

-Իսկ ինչպե՞ս, ի՞նչ խորհրդով կարող եք օգնել մեր ընթերցողին:
-Հիվանդի միայն մի քանի գանգատներով դժվար է կողմնորոշվել: Նույնիսկ անձի տեսքը բավականին բան է ասում՝սանրվածքը, դիմահարդարումը, դեմքի արտահայտությունը: Օրինակ՝ դեպրեսիան բնորոշվում է դեմքի թախծոտ, տխուր արտահայտությամբ, լարվածությամբ: Օգնելու համար անգամ կարիք է լինում դիմել հարազատների միջամտությանը: Հիվանդը հաճախ որոշ կարեւոր բաներ չի հիշում, չի ասում, չի կարողանում պատմել, իսկ հարազատները բավականին շատ տեղեկություն են տալիս: Երբեմն հիվանդները մեզ մոտ ծանր գանգատներ են ներկայացնում, բայց տանն իրենց լավ են զգում, կամ հակառակը՝ հիվանդի վիճակը թեթեւանում է, բայց մտերիմներին ասում է, որ ամբողջ օրն  ինքը տանը լաց է լինում:
Ալվարդին կարող եմ առաջարկել բուժման չեզոք տարբերակ, որը նեւրոզի ցանկացած դրսեւորման դեպքում չի վնասի՝ կանոնավոր գրաֆիկով կատվախոտի կաթիլներ  խմել, օրական 3 անգամ, 30-ական կաթիլ:  “Պերսեն Ֆորտեն” կկարգավորի սրտխփոցի խնդիրը: Նեւրոզների բուժման համար շատ լավ են  օգնում նաեւ հանգիստը, պարը, աէրոբիկան, շեյփինգը, լոգանքը, ֆիզիկական այն աշխատանքը, որը հաճելի է: Իսկ լողը նեւրոզի բուժման համար նշվածներից ամենաարդյունավետ տարբերակն է:

-Հայաստանում շա՞տ են նեւրոզով հիվանդ մարդիկ:
-Շա՜տ-շա՜տ: Դրանում վստահ եմ:

-Հնարավո՞ր է  նեւրոզ ունենալ եւ չիմանալ դրա մասին:
-Նեւրոզն այն հիվանդություններից է, որն անհանգստացնում է անգամ ամենափոքր աստիճանի դեպքում, նույնիսկ չնչին տագնապից մարդն սկսում է գանգատվել: Սա թաքնված հիվանդություն չէ, հիվանդը միանգամից արձագանքում է եւ պահանջում, որ իրեն լսեն, օգնեն:

Հուսով ենք՝ մեր տված տեղեկություններն ինչ-որ չափով կօգնեն Ձեզ հաղթահարել բոլոր տեսակի հոգեբանական խնդիրներն ու  հնարավորինս խուսափել նեւրոզից:

Հեղինակ՝ Էթերի Մամուլյան

7,131 մեկնաբանույթուն

  • Sona

    T jan haa pochkeqiser xpum.es gitei pochkeqsa gnaci pochkeqs nkari mezi analiz tvi vor asin ban chka hima vor cavael shat bani yex chem dnum.dzax tevsa meke anndhat uss depi tikunqov cavum ujex.meke mi angamic chnshums @ngnuma sirts araganum u shmchahexdzem wxnum sax jans drruma tulanum indz tvuma verjsa

  • Sona

    Nare jan invh cav u tarorinak ban gites im het es 6 amsum katarvuma.glxacav antaneli
    Glxaptui.dzerqeri glxi tmracutyn.anirakanutyan zgacum.srti cakoc cav sexmvavutyn.vorovain kanacii antaneli caver dzax tevi tulutyn ujex cav.krcqi caver.krcqavandakum.anndhat sexmvacutyan zgacum voncbor jacs mnacac doshis.anndhat ods palvuma chem karum shnchem alergik erevuitner boskorneri cav mejqi ujex cav.el vor mekn asem asa.haz hima tenc che baic unecel em u himnakanum aravptnerner.ajavor vaxer vat mtqer vor merneluem angam im mahnem patkeracre bonca linelu .inch hivamdutyn la vres vervelem patkeracrelem vatacelem.en largi vor hivandanocen tare.himael chem havatum vor nerversa anndhat et baxn mejsa vor im mot irish xndira.hima abeli shat shncharutynsa anndhat vaat chem karum shnchem voncbor xexdbem
    Qters pakvuma gripi nman.achqi trtroc.el inch asem asa

  • Nare

    Sona jan es vaxuc unemm et nevroz@ motavor mi 2 tari klini..bayc hamarya mi tari klini ancel er el etqan vat chei ashxatum ei moracel ei sax jishta vaxter linum eli vat ei zgum bayc arajva pes cher …hima vor mi qich eli stres tara sksvec eli …mejqsa shat anhangstacnum cavuma erkar chem karum kangnem gorc anem cavuma brnvuma vonc vor jans jardvi cav ta nersic ..ods pakvuma gluxsa pttvum shut em hognum …gripov vijak el ka mots mek el chor haz ..du unes chor haz ?

  • Sona

    Nare esel unem mejqi caber vor mi qich hencvac nstum em mejqis vraya linum canrutynn mernum em.ete pori vra gishern qnem mi jam petqa tanjvem vor karanam dzvem.et shncharutyan xndirn anndhat unem anndhat ods pakvuma en.qtersela hetn paha gali pkbum voncvor ujex grip.ahavor bana.glxacavel glxaptuite dra het mektex achqic kopn kam nerqebi tartichis masn anndhat trtruma.sirts tulanum vobcvor vraics hanen sirts.inchqqn jamanaka vor unes nebroz

  • Alina

    Joxovurd xndrum em shat shat ogneq jaskanam es incha eli aseq ov uni.glxacaver sexmox tarber komeric.gluxn anndhat pttvi daje nstac tex.u amenakarveor@ shncharutyan het xndir nstac texe spazmi nman xpi odn pakvi voncvor qit nerant pind paken .ttvacint cherqiqi qez tva hesa merar shuncht kangnec antaneli bana xndrum em greq eli

  • Ani

    Xndrum em aseq ov uni nman ban parkes gishern vor qnes sirtt nemc ashxati gluxt drac et dzenn akanjnerumt lini.achqert pakes voncvor karavatic brten qcen tenc antaneli baner.ahavor dox @ngni jan5 mrses kam hakarak@ parkac tex jir darnas.shuncht vatana.axineri xangarum ahabor caber axineri hatvacum.shat em xndrum patasxaneq

    • TM

      Erexeqqq um kokordna vaat pqvuma u voncvor kokordss mi ban paki kangni bgis…..doshis hatvacov sxmvum pakvum stamoqss caavuma akanjners pakvuma….atamners. szuya talis….ell inch aseem. Saaaax inch kaa im het linuma. Shunchs pakvuma….kokordums pahi tak cakocner cavem unenum

  • Sona

    Axjikner xndrum em shat aseq ov uni srti antaneli pahi tak cakocnrr canrtyn en tipi vor qez tba henc shmches mernelues.dzax krcqi hatvacum tevataki komic cakckoc cav.tevi cav usi het miasin.anndhat hognacutyan zgacum qnelu anhag cankutyn.tulutyn ahavor glxacaver cakox sexmox.shncharutyan vatacum odi pakasutyn.dzerqeri tmracutyn

  • Georgi

    Eliza jan en inch du nkaragrel es qo grac araji namakum nuyn banere unecel em es u tarapel em erkar jamanak,ete kcankanas kasem inch anes vor moranas dra masin,mi tarberak asa kapnvem qo het kam kuzes es asem du kapnvi im het kasem,mi anhangstaci nra hamar vor kara xndir lini mer zruycic heto, es sayti mec mesi axjikneri het es minjev hima el unem kap bolornel giten indz,enpes vor hangist karox es kapnvel im het,ete jisht kgtnes du asa mi tvyal qezic ete che asa es grem mi tvyal indznic du gti indz kkapnvenq kxosenq u vstah em lav klini…

  • Eliza

    հա իհարկե ունեմ( իմ մեջքի կողմից թիակիս մի տոչկա կա , էդ ամեն օր ա ցավում , հետո օր կա մի եէկու օր շնչառության հետ կապված եմ խնդիրներ ունենում, ոմց որ մինչեվ վերջ շունչ չքաշեմ, թեվս բայց չի ցավում,,, մինչեվ երկու քայլ անում եմ ուզում եմ անըմդհատ արտաշնչեմ, չեմ հասկանում իմչի ա տենգ

  • Sona

    Eliza jan ai es pahin nenc srti hatvacum cav unem u dzax tebi u usi.shunchse vatanuma dpshics pakvuma .vaxenum em amen rope kaskacn srtumsa vvor esim imch xndira indz mot .ahavora es qez haskanum em havata prostn anhnara gitakvel u haskanal dyaya xndirn vor chishta jaskanum enq nerberba baic chenq karum mez karavarenq vor karananq karavarel hivamdel cheinq lini es grox nevrozov.isk du tevi isi cav unes kam vor shuncht pakvi spazm ta qez tva hesa verj ches karana el shnches

  • Eliza

    Սոնա ջան ինչ ասես մտքովս անցնում ա հեսա գնում եմ արյան անալոզ տամ( չգիտեմ էլ ինչ անեմ ամեն օր տկարացած եմ արթնանում , էս ինչ ա ախր(((((

  • Sona

    Erexeq kaseq ov uni dzax usi u tevi anndhqt cav voncvor tul tevs u usis masic shata cavum el um mota temc aseq eli xndrum em meke eresnern pahi tak ujex karmri u varvi voncvor taqutyan mej varves .alergyai nman qor sksi eresnerit glxit paranocov.

  • Sona

    Eliza jan et himaes asum infakticem vaxum imanam et chi khamdartbem.baic erani etpes limer esel democ etei mtacum hima orn mi vt hivandutyna mtnum mejs u verj uexs dra vraya exnum mekn amcnuma mekn sksuma.sirts pahi tak nemca ashxatum qrtinqn xpuma vres.pha linum eresners sksuma varvel karmruma shunchs vatamuma ods chi jeriqum u temc liq@ banwr

  • Eliza

    Տաթեվ ջան ընդհամենը 4 ամիս է, բայց կարծես տարիներով էսպես ապրում էի ահավոր ա , էս սրտիս ցավերը, ողնաշարի կողմից ցավերը, ամեն օր արթնանում ես կարծես կոկորդիտ մի բան կանգնած լինի , էս դոշի ցավերը, ծանրությունը, ոնց որ շատ ծանր քար դրած լինեն ու սեխմեն, էս իբր գլխապտույտները , որ չես էլ հասկանում ինչ ա , էս շնչահեղձ լինելն էլ նոր ա, շնչում եմ խորը, ինչ որ խզոց ա գալիս թոքերս կտ արեցին ասեցին լրիվ մաքուր ա, շունչս կիսատ ա միշտ , կարծես անբավարարություն լինի բայս սրտիս հետ էլ խնդիր չտեսան, էս ինչ դժոխքի մեջ ենք մենք…(((((

  • Tatev

    Eliza Jan mi vaxeceq da nevroza vore qajqajuma mardun es 6 tari et vitakumem amen or mi texs cavuma hima el votqersa cavum kanaci organers mi vaxeci. Mtati mi Ban inch lineluja lineluja u apri vajeli amen ort es korcrel em im tarinere hima chem cankanum dez

  • Eliza

    իսկ ձեզ մոտ հիմա սրտխփոց կա՞ ինձ մոտ չի անցնում , չգիտեմ ինչ անեմ, ինձ թվում է ամեն անգամ քնելու եմ էլ չարթնանամ , ինֆարկտը խփի մահանամ։ ես էս կյանքում նեվրոզից չեմ վախում մի միայն ինֆակտից եմ վախենում։ գոնե իմանամ լուրջ բան չկա , ինֆակտ չի խփի կհանդարտվեմ, բայց ինձ անընդհատ թվում է հեսա սիրտս արագ կաշխատի կաշխատի ու կկանգնի(

  • Sona

    Eliza tochni im nmanes exe cavt tanem ese mi or zartnel em tochni qo nman vonc nkaragrumes u sirtseler im xarrnum gluxser frum u et orvanic amen or hemc mutn @nknumer es vatanumei.hima anndhat shunchsa ktrvum glxacaver unem dzerqersa tmrum dzax dzersa cavum ussa tulacac.of ahavor vichaki mejem es 6 amsva mej hashvac erevi 6 orem liarjeq lav indz zgace anndhat tulem qunsa tanum.anndhat.sirts pahi tak mi angamic voncvor vraics gna sirys vatanuma sirts nenc araga xpum vor kangnac lsum em et dzen@ qrtinqa xpum vres

  • Eliza

    Արմեն ջան հոգեբանն ասաց նեվրոզ է եվ որ պիտի լողի գնամ, հետո շատ զբոսնեմ, սպորտով զբաղվեմ, մի որոշ ժամանակ թեթեվացավ վիճակս, հենց թողեցի էլի սկսվեց… ուղղակի պիտի պարապ չմնանք, պարապությունոց սկսում ենք մեզ տրամադրել

  • Armen2

    Eliz jan ba heto inch aretir dex xmel es kam hogeban inch asav . Gites es el em erpes meqenan misht patrast em pahum vor hasnem prgen inchit es el chgitem . Joxovurd im kartikov sa hogekan xndirnere uxaki gitakcutyan chi harvadel zgum ek meks mi normal ban chenk grum cavum em mer hamar vor mer kyank espes poxvet 360 astijanov hamozvat em bolort el normal urax der hamar aprel ek u meke verj sksvav tanjankneri mi xoskov

  • Eliza

    ասենք նստում եմ ինքնաթիռ սկսվում է պանիկա սիրտս արագ է աշխատում պուլսս զգում եմ ամբողջ մարմնով, ասես հեսա օդում կմեռնեմ եվ ինձ օգնող բժիշկ չկա, առհասարակ ինձ մոտ շատհանկարծակի սկսվեց առավոտյան արթնացա սրտիս արագ աշխատանքից պանիկայից ու զարկերակի ճնշումից, շտապ օգնություն կանչեցինք , իրենց խասյաթի համաձայն էկան անալգին դիմեդրոլ սրսկեցին գնացին.. բացարցակ չթուլացա, դրան հաջորդող մի քանի օրը երեկոն գալիս էր եսվատանում էի տանում էին հասցնում հիվանդանոց ուղղվում էի, ես մահերի հանդեպ եմ շատ էմոցիոնալ, հերիք է լսեմ ինչ որ մեկը մահացելէ սկսում եմ ինձ տրամադրլ , որ ես էլ հեսա իր պես նույն ախտանիշով մեռնելու եմ((( ահա այսպիսի պատմություն(!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։