Տհաճ հոտ բերանից
Այլընտրանքային բժշկություն

Ինչպե՞ս ազատվել բերանի տհաճ հոտից

Բերանի տհաճ հոտը պայմանավորված է, որպես կանոն, մարսողական համակարգի օրգանների հիվանդություններով (ստամոքս, լյարդ, աղիներ, բերանի խոռոչ): Այդ իսկ պատճառով, բերանի տհաճ հոտի հայտնվելու դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ հետազոտվել համապատասխան մասնագետի`  ատամնաբույժի և գաստրոէնտերոլոգի մոտ:

Ժողովրդական բժշկությունն այնուամենայնիվ առաջարկում է մի շարգ արդյունավետ դեղատոմսեր.


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Օշինդր դառը. դեղաբույսից 1-2 թ.գ-ի վրա լցնել լավ եռացած 1 բաժակ ջուր, 20 րոպե թրմել և քամել: Ստացված թուրմով ողողել բերանը օրվա ընթացքում 4-6 անգամ:

Լաստենու 20 տերևի վրա լցնել 0,5լ եռացած ջուր: Պատրաստել թուրմ և դրանով օրը 4-6 անգամ ողողել բերանը:

Քեմոն սովորական. 15 գ սերմերի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, պատրաստել թուրմ: Օրը 4-6 անգամ ողողել բերանը:

Անանուխ պղպեղային. դեղաբույսից 1 ճաշի գդալի վրա լցնել 0,5լ եռման ջուր: Թրմել 1 ժամ և օրը 4-6 անգամ ողողել բերանը:

Խնձոր.Կերեք որքան հնարավոր է շատ թարմ խնձորներ:

Վերցնել կաղնու կեղևը, սրոհունդի բույսը, կեչու տերևները, եղնջի բույսը, երիցուկը`  հավասար քանակությամբ, եփել ու խմել որպես թեյ:

Աղբյուր՝ «Տնային առողջարան»

5 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։