Աննա Պետրոսյան
Տղամարդ եվ կին,  Փորձագետի խորհուրդներ

Ինչո՞ւ է խանգարվում դաշտանը

Որո՞նք են դաշտանի խանգարման պատճառները։ Այսօր դաշտանի խանգարումը իրոք ցավոտ խնդիր է` ոչ միայն տարածված լինելու և օրեցօր էլ ավելի մեծ տարածում գտնելու պատճառով, այլև  դրա դրդապատճառների տեսականու աճի, զանազանության, իրական պատճառների չափազանց թաքնված լինելու պատճառով։  Ի վերջո դա անպտղության պատճառ է։ Բոլորին է հայտնի, որ բուժումն արդյունավետ է,  երբ հայտնի է պատճառը, հակառակ դեպքում՝ դա փակ արատավոր շղթա է։ Իսկ դաշտանի խանգարման իրական պատճառը գտնել շատ դժվար է, եթե չասեմ` գրեթե անհնար ։ Ինչո՞ւ գրեթե։ Որովհետև, եթե խանգարումն արդյունք է վերարտադրողական օրգանների ակնհայտ անառողջ վիճակի՝ բորբոքային կամ այլ, այս դեպքում բժիշկը հաջողությամբ բուժում է այն։

Սակայն բոլոր այլ դեպքերում, երբ  դրդապատճառը հորմոնալ դաշտում է, իսկ դրանք այսօր կազմում են ճնշող մեծամասնությունը, խնդիրը պտտվում է արատավոր շղթայով` տարիներով չգտնելով իր լուծումը։ Ասեմ ավելին, տարատեսակ դեղորայքային բուժումների արդյունքում առաջանում են լրացուցիչ առողջական խնդիրներ, օրինակ, հորմոնալ դեղորայքով բուժումը հետագայում շատերի մոտ առաջ է բերում միոմայի առաջացում, նյութափոխանակության խանգարում, գիրացման  և տարբեր այլ խնդիրներ, որոնք շատերը չեն էլ դիտարկում որպես իրենց ստացած բուժման հետևանք, իսկ բուժող բժիշկն ինքը դրա մասին երբեք չի ասի Ձեզ։ Նա լավագույն դեպքում կառաջարկի Ձեզ հիմա էլ դա բուժել և կրկին դեղորայքով, որն ունի կողմնակի ազդեցությունների պատկառելի ցանկ։ Երբևէ կարդացե՞լ եք այն։ Հենց խնդիրն էլ դրանում է։


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ընդհանրապես մարդու օրգանիզմն ինքնակարգավորվող, արագ հարմարվող և վերականգնվող խելացի (ես կասեի նույնիսկ չափից ավելի խելացի) համակարգ է։ Դրա հետ պետք է հաշվի նստել։ Իսկ այսօրվա գիտական բժշկությունն անտեսում է դա. օրինակ, կարճատեսին նշանակում են ակնոց կրել, և նա այլևս երբեք չի վերադարձնում իր տեսողությունը, իսկ բնաբուժությունն այն վերականգնում է։

Ինչո՞ւ է այդպես։
Մարդու օրգանիզմում կան գործառույթներ, որոնց ընթացքի արհեստական միջամտության, օրինակ, դեղորայքի, ակնոցի և այլն, դեպքում տվյալ օրգանը կամ համակարգն սկսում է «ծուլանալ», և խինդիրն էլ ավելի է խորանում։ Այդ շարքին են պատկանում նաև հորմոնալ բնույթի դաշտանային խանգարումները։ Երբ օրգանիզմը, օրինակ, լրացուցիչ հորմոն է ստանում դեղորայքի ձևով, սկսում է էլ ավելի քիչ ինքնուրույն արտադրել այն։ Դեղորայքի ազդեցության տակ հորմոնալ խանգարումը որոշ ժամանակ,  կարծես թե, կարգավորվում է, սակայն հետո ամենը կրկնվում է։ Օրգանիզմը շատ արագ ընտելանում է նույն դեղորայքին, արդյունքը թուլանում է, հարկ է լինում փոխել մեկ այլով, հետզհետե գումարվում են նաև այլ խնդիրներ։ Իսկ ամենակարևոր հարցը մնում է չլուծված։

Հորմոնները սինթեզվում են օրգանիզմի տարբեր օրգաններում. ինչպե՞ս   հասնել նրան, որ այդ օրգաններն ինքնուրույն ճիշտ աշխատեն, չէ՞ որ արհեստական ներմուծումը չի կարգավորում տվյալ օրգանի աշխատանքը, այն ընդամենը ժամանակավորապես լրացնում է պակասը, սակայն օրգանիզմը, ստանալով տեղեկություն, որ թերին լրացված է, այլևս չի էլ փորձում ինքնուրույն արտադրել այդ հորմոնը, նա գիտի, որ դրա կարիքը չկա։ Նույն մեխանիզմն է աշխատում, երբ շաքարախտով հիվանդն սկսում է դեղորայքային ինսուլին ընդունել։ Փաստացի տեղի է ունենում  ոչ թե օրգանիզմի բուժում, այլ խնդրի էլ ավելի խորացման գործընթաց։ Սա է այսօրվա բժշկության ընտրած  ուղին։

Մեկ այլ հարց. իսկ ի՞նչն է հորմոնալ խախտում առաջացնում։ Երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ Ինչո՞ւ է այն այդպիսի ահագնացող տեմպերով աճում հենց այս վերջին տասնամյակների ընթացքում, ի՞նչ կարող եք անել Դուք այդ խնդրից խուսափելու կամ ազատվելու համար։

Եթե Ձեզ թվում է, որ այս հարցերով պիտի զբաղվեն բժիշկները, և Դուք այստեղ անելիք չունեք, չարաչար սխալվում եք, որովհետև հորմոնալ խանգարման դեպքում հիմնական անելիքը Ձերն է։

Ինչո՞ւ է այդպես։
Մարդն իր կառուցվածքով նախատեսված չէ վարելու այնպիսի կյանք, որը  քաղաքակրթության և տեխնոլոգիաների զարգացման «շնորհիվ» վարում է այսօր։ Այդ զարգացումը շատ ավելի արագընթաց է հենց վերջին երկու տասնամյակներում։ Մենք զբոսնում ենք, խաղում ենք, հյուր ենք գնում, երկրից երկիր ենք մեկնում համակարգչի առջև նստած, առանց շարժվելու. փաստացի համակարգչի կցորդ ենք։ Մենք կլոր տարի ուտում ենք այնպիսի մթերքներ, որոնք խաթարում են մեր օրգանների աշխատանքը, մենք, ձգտելով էլ ավելի մեծ հարմարությունների, օգտվում ենք այնպիսի սարքերից, որոնք մեզ վնասում են։  Բնավ, կոչ չեմ անում այդ ամենից հրաժարվելու, ո՜չ, ուղղակի հուշում եմ, որ դաշտանի խանգարումների դրդապատճառների տեսականու աճը, զանազանությունը, իրական պատճառների չափազանց թաքնված լինելն ապահովում են հենց այսպիսի գործոնները, և ոչ մի բժիշկ սրա մեջ չի խորանում։

Հուշում եմ նաև, որ ցանկացածից պետք է օգտվել` պահպանելով «անվտանգության տեխնիկայի» կանոնները, ծանր ու թեթև անելով առողջության տեսանկյունից։ Իսկ այս ամենը, համաձայնե’ք, հենց Ձեր ձեռքերում է։  Առօրյայում որոշակի  փոփոխություններ կատարելու, սովորություններ փոխելու և կանոնների հետևելու դեպքում հորմոնալ խանգարումները կարգավորվում են։ Այս ամենը, բնաբուժության հետ զուգորդմամբ, կարգավորում է օրգանիզմի խաթարված գործառույթը, հիմնովին վերականգնում նրա ճիշտ աշխատանքը։ Հասկանալի է, որ դա միանգամից չի կատարվում, խախտումն էլ միանգամից չի եղել։ Այն արտահայտվել է Ձեզ համար գուցե անսպասելի, ուստի միանգամից, բայց  հասունացել, կուտակվել և խաթարել է  օրգանիզմի աշխատանքը տարիներ շարունակ։ Հիմա էլ պահանջվում են ջանքեր և ժամանակ օրգանիզմը կարգի բերելու համար։ Եվ բնությանը համահունչ լինելու դեպքում այդ կարգավորումը կատարվում է անվնաս և հիմնովին։

Այս խնդրին վերաբերող  իրավիճակներն արտացոլվում են բազում ստացած հարցերում։ «16 տարեկան եմ, դաշտան չեմ տեսնում։ Դաշտանս 2-3 ամիս մեկ է լինում, 23 տարեկան եմ։ Չեմ հղիանում, ֆոլիկուլ չի ձևավորվում։» և այլն։

Եվ, իհարկե, հարց՝ ի՞նչ անել։
Պատասխանը մեկն է՝ զբաղվել խնդրով. դիմել բժշկի, ստանալ ախտորոշում, որից հետո որոշել` բուժվել դեղորայքով, թե՞ բնաբուժության մեթոդներով, թե՞ զուգորդել այդ 2–ը։ Սակայն  այս 2 դեպքում էլ սխալ է ակնկալել բուժում հեռակա կարգով, ինչը փորձում են անել շատերը։ Սա ևս դասում եմ տեխնոլոգիաների վնասակար կողմին։ Լավ է, որ կարելի է դրանց շնորհիվ ստանալ բազմաթիվ տեղեկություններ առողջության մասին, հեռակա շփվելով պարզել ընդհանուր հարցեր, սակայն 2 կամ թեկուզ 10 բառով նկարագրել խնդիրն ու սպասել, որ  Ձեզ բուժում կնշանակեն, առնվազն անլուրջ է։  Անհրաժեշտ է մանրամասն տեղեկություն ողջ օրգանիզմի վիճակի, առկա հիվանդությունների և ախտորոշումների մասին, անհրաժեշտ է զրույց, որի ընթացքում քննարկվում են  կարևոր հարցեր։ Եվ այդ ամենից հետո միայն մշակվում է բուժման անհատական  ծրագիր։ Այսինքն`բուժում, որը կազմվել է միայն Ձեզ համար և ոչ հարևանի, բարեկամի խնդրի լուծման. «ինձ օգնել է, դու էլ փորձիր» սկզբունքով։

 

Ցավոք,  հեռանում ենք բնությունից, չգիտենք ու չենք վստահում նրա ուժին, բայց նա զորեղ է։ Ի սկզբանե նա տվել է մեզ ամենակարևորը՝ առողջութունը, իսկ  դրա տնօրինումն արդեն յուրաքանչյուրի  ձեռքում է։ Պահպանե՛ք  Ձեր առողջությունը  բնական միջոցներով, դա լավագույն ուղին է։

Հեղինակ՝ Աննա Պետրոսյան

549 մեկնաբանույթուն

  • Միլլի

    Բարև Ձեզ բժշկուհի ջան, խնդրում եմ օգնեք, հուլիս ամսում ձվարանս բորբոքված էր, բժշկուհին սվեչա էր նշանակել օգտագործել եմ ու անցելա ու դարնիս մի քանի օր հետո ձախ ձվարանիս վրա կար ֆոլեկուլյար կիստա, դաշտանից հետո փոքրանում է ու 15-րդ օրը նորից մեծանում ու չի պայթում..նախորդ ամսում հերթը որ աջ ձվարանինն էր էլի չի պայթել.. այսօր դաշտանիս 17-րդ օրն է, սոնոգրաֆիա եմ արել ու էլի ձախ ձվարանիս ֆոլիկուլը չի պայթել հասելա 24մմ-ի, այսինքն արդեն 3 ամիս է ձվազատում չի կատարվում սոնոգրաֆիան այդպես է ցույց տալիս, դաշտանիս հետ կապված խնդիրներ չունեմ ու ամուսնացած չեմ..բնական միջոցներով կարող եմ բուժել? խնդրում եմ կասեք դա հեշտ է բուժվում? հետագայում կարող է խնդիր առաջանալ հղիության հետ կապված?

    • Monika

      Barev dzez, yes 18 tarekan em, chikls ushanum e kam 2 amisy mek e linum anhntat giranum em yev demqi hatvachum sksvel e mazakalum, xmdrum em kasek inchich karox e linel, kam heraxosahamar ktramadrek zangaharem,

      • Anna Petrosyan

        Բարև Ձեզ, ենթադրում եմ, որ հորմոնալ խնդիր ունեք։ Այցելեք գինեկոլոգի, կատարեք հետազոտություններ, արդյունքները կարող եք ուղարկել ինձ՝ նայեմ։

    • Milena

      Bjshkuhi jan dashtanis 15-rd orn e aysor,sonogrfia areci asecin folikuly 18mm-a chi paytel der ovuliaca chi katarvel minchev 17 -rd or karox e katarvi u payti folikuly,,ete vhpayti hnaravor e ardyoq ayd folikuly vor erku amis chi paytum ,,bayc urish folikul dzevavorvi nuyn dxvarani vra u ovuliacian katarvi?hnaravor e?shat em xndrum mi qich manramasn bacatreq..vaxenum em vor ovuliaca chi katarvum

        • Lana

          Bjshkuhi jan unem mek erexa mek tari 3 amis arajem tsnndaberel, dashtans sksvela 11 amis heto, bayc ankanone misht ushanume, minchev 20 or ashacume linum, test cuyce talis tuyl drakan, bayc hxiutyun chka, verjin dashtanis jamanak exele sev guyni artadrutyun, ev unem aj dzvarani tuyl cakox caver, xndrumem aseq da inchi hetevanqe inch petqe anem?

          • Anna Petrosyan

            Lana, իսկ երեխային կրծքո՞վ եք կերակրում, մինչև վերջին դաշտանը գրիպ, մրսածություն ունեցե՞լ եք;

          • Anna

            Բարև Ձեզ։ Բժշկուհի ջան խնդրում ասեք ինձ մտահոգում է այս հարցն։ Արդյոք բարձր է հղիանալու հավանականությունն 30 օր ցիկլի դեպքում ամսականի ավարտի 2_4օրն ընկած ժամանակահատվածն՞։ Եվ ինձ մոտ 28֊30 օր է ցիկլս ինպես իմանամ իմ պտղաբեր օրերն՞։ Շներհակալեւթյուն։

          • Anna Petrosyan

            Anna, դաշտանի ավարտից հետո 2-4 օրերը հակաբեղմնավորման օրեր են, հղիանալն անհնար է։ Հղիության համար օրերը տնային պայմաններում կարող եք պարզել ջերմաչափումային մեթոդով։ Եթե ծանոթ չեք, զանգահարեք, կբացատրեմ։

        • MILENA

          Բժշկուհի ջան ամուսնացած չեմ, 21 տարեկան եմ, խնդրում եմ շատ օգնեք, դեղերի միջոցով դա հեշտ է բուժվում? Դաշտանային ցիկլի խախտումներ չունեմ սակայն օվուլիացիա չի կատարվում,ոչ աջ ոչ էլ ձախ ձվարանից հուլիս ամսից սկսած, դա վտանգավոր է? Ուղղակի շատ եմ անհանգստանում հետագյում երեխա ունենալու համար. .Milli անունով նորից գրել էի,ես էի էլի գրել խնդրում եմ դա էլ կարդացեք.
          Բժշկուհին ինձ ՆՈՐԿՈԼՈՒՏ դեղ էր նշանակել չի օգնել

          • Anna Petrosyan

            MILENA, նույնը մի քանի անգամ գրելու կարիքը չկա։ Դեղը նշանակելուց առաջ ինչպիսի՞ ախտորոշում են ասել և հորմոնների ինչպիսի՞ հետազոտություններ եք կատարել։ Անհրաժեշտ է անհատական զրույց, այս կերպ ավելին ասել և, առավել ևս խորհուրդ տալ, ճիշտ չեմ համարում։

          • Diana

            Barev bshkuhi jan im mot xangarvasa Shutvanic minchev dex chem xmum chi bacvum hima xmumem dex Dufaston amsi 11in piti bacvi Chi bacvel Yaxuyel em drel karoxa dranic lini xangarvela vor chei drel amen amis tenum ei u Shat sanrem taler pristup unei hima xangarvela dexem xmum Vor bacvi 5or zvabjiji dex piti xmem Chi mesanum Or asen dvazatman Asel en Dex piti xmem Dvabjiji Mesana or asen Es uzum em imanam Et vor anenq kxianam arden 2 tarieyem amusnacacem balik chunem U bujvel enq Es u amusins lurj xndir chunenq tokosi pahner dzvela menak ind mot dastani xangaruma

  • ANI

    Barev dzez bjshkuhi jan xndrum eq ogneq,, dzez grel ei dra masin, hulisi 26-in sonografia em arel, dzax dzvaranis vra folekulyar kista kar u et hatvacy cavuma, Ginekologi het xorhrdakcel ei /NORKOLUT / dexn er nshanakel dashtanis 17-rd orn er, xmel em 5 or,, aynuhetev dashtan em tesel ogostosi 6-in, noric sonografia em arel dashtanic heto asec poqreacel er, gnaci noric sonografiayi aysor ogostosi 20, dashtanis 15-rd orna, mi qich chhaskaca, im dzax masum caver unem, bayc sonografiayi bjishky asec vor mi amis dzvazatum katarvuma aj dzvaranic, mi amis dzax, u ays amis aj dzvaranic petqa katarver u hima el aj dzvaranis folikulna mecacel 30mm,, xndrum em ogneq inch xorhurd ktaq? yndhanrapes folekulyar kistan vtangavora?

    • Anna Petrosyan

      ANI, դաշտանն ապահովում են երկու կողմի ձվարանները հերթով, և դրան համապատասխան հասունանում է 1-2 ֆոլիկուլ, որն էլ պատռվելով, ապահովում է դաշտանը։ Որոշ դեպքերում ֆոլիկուլն անվանում են կիստա և այստեղ շփոթմունք է առաջանում։ Ստույգ հասկանալու համար ուղարկեք կամ բերեք Ձեր սոնոգրաֆիայի պատասխանը տեսնեմ։ Իսկ ձախ կողմի ցավի պատճառը հասկանալու համար խորհուրդ կտամ կատարել նաև երիկամների և միզուղու սոնոգրաֆիա լիքը միզապարկով։ Պատասխանն ուղարկեք նայեմ։

  • Anulik

    Barev cez bjshkuhi jan es 15 tarekan em ancyal hunis amsin tesel em dashtan 22-ic grete 26-@ ays arden ogostosn e sakayn der chem hivandacel kxndrem cez parzabaneq ardyoq anhangstanalu kariq ka …. ev vorn e hnaravor or@ vor khivandanam

  • Anush

    barev bjshkuhi jan es 29 tarekan em u unem dastani xangarum araji angam mots hnenc tpavorutyun a vor esa kbacvi bayc ci bacvum arden amsic avela u hxi kasec da shat vtangavora u tan paymannerum inc anem vor normalana noric xndrum em pztasxanek

    • SERINE

      Barev dzez yes 29 tarekan em unem cikli xangarum ,unem 2yerexa, chishte hivandanum em 28 or@ mek amen amis bayc shat qich,arajin or@ tetev erkrord or@ qich mug guyni,prpuri nman,qrtnum em ahavor kargi heto sksum sarchel,yev mots ahavor depresiae sksvum mtqer en arajanum an@ndhat u xangarum bnakanon kyanq in xndrum em inch anel

      • Anna Petrosyan

        SERINE, կատարեք վահանագեղձի և կանացի օրգանների սոնոգրաֆիա, պատասխանները վերցրեք թղթային տարբերակով։ Ես հիմա արձակուրդում եմ, սեպտեմբերի 15-ից հետո զանգահարեք, պայմանավորվենք, բերեք նայեմ։ Եթե ունեք կատարած այլ հետազոտություններ, դրանք էլ բերեք։

  • ANI

    Բժշկուհի ջան բարեվ ձեզ, գրել էի որ ձվարանս չափերով մեծացելա, այսօր նորից սոնոգրաֆիա եմ արել, չափերը հիմա նորմալա ձվարանի, սակայն ձախ ձվարանի վրա ասել են 1 հատ ֆոլիկուլ չի պայթել, ֆոլիկուլյարնի կիստայա, դաշտանիս 14-րդ օրնա այսօր, սոնոգրաֆիայի բժիկը խորհուրդա տվել դյուֆասոն խմեմ , որ մյուս դաշտանի 15-րդ օրը պայթի էդ ֆոլիկուլը, դուք ինչ խորհուրդ կտաք?վտանգավոր է դա ?առանց որևէ դեղի հնարավոր է պայթի դաշտանից հետո կիստան?

  • ԱՆԻ

    Բարև Բժշկուհի ջան խնդրում եմ ասեք, 21 տարեկան եմ,ձախ ձվարանիս հատվածում ցավեր ունեյի 3 օրա թեթև ցավումա,առաջի օրը մի քիչ ուժեղ էր ցավում, էս 2 օրը թեթևակի, բայց ցավը չի անցնում, այսօր սոնոգրաֆիա եմ արել ձախ ձվարանս նորմայի չափերից մի քիչ մեծացելա,,դաշտանս հուլիսի 8-ին եմ վերջացել, անհանգստանալու կարիք կա ? կանցնի ինքն իրեն? Գինեկոլոգի մոտ էլ եղել եմ մենակ դիկլակ սվեչայա նշանակել ցավի համար,, բայց էտքան ուժեղ չի ցավում, էտ չեմ վերցրել /սվեչան էլի/, ձվարանի փոքրանալու համար դեղ չի նշանակել,,վտանգավոր բան կա ձվարանի մեծացման մեջ ? ինքնուրույն կփոքրանա?
    խնդրում եմ պատասխանեք, շնորհակալություն

    • Anna Petrosyan

      ԱՆԻ, աշխատեք Ձեզ չսառեցնել, ծիծաղելի է երևի հնչում այս շոգին, բայց ամենատարածված երևույթն է, խմեք ուրցի, երիցուկի, նանայի թեյեր, կերեք սոխ, սխտոր։ Սպասեք մեկ ամիս, չանցնելու դեպքում՝ գրեք։ Դեղեր ընդհանրապես խորհուրդ չեմ տա կիրառել։

      • Ani

        Barev dzez bjshkuhi jan im dashtan@ misht 2 3 or ushanumer isk ays verchum dashtan teselem mayisi 31in dimeci bjshkin mi qani stugmneric heto asec vor hormonal xangarumner ka u nshanakec (Duphaston) 7orov hima xmumem inchic karoxe linel ayd xndir@ ev kan ardyoq urish dzever da verakangnelu

      • Mariam

        Barev dzez.unem dashtanayin cikli xangarumner.aprum em ukrainayum.dimel em ginekologi aselen vor dzun ushe hasunanum.bayc dashtanayin cikli ushacmsn orerin es indz shat vatem zgum .glxacav.snqnutun.qrtnartafrutyun.asaceq xndrem inchpes verakangnem??

          • Anna Petrosyan

            Qrist,հետևեք արտադրության ընթացքին․ գույն, հոտ, տևողություն։ Կրծքերի ցավը պիտի մի քանի օրից անցնի։ Արդյունքների մասին գրեք։

      • Anna Petrosyan

        Anahit, նախորդ օրը պետք չէ օգտագործել գազեր առաջացնող սնունդ՝ լոբազգիներ, կաղամբի բոլոր տեսակները, գազավորված ըմպելիքներ, խմորեղեն, կաթ ու կաթնային ուտեստներ։ Ցանկալի է կատարել առավոտյան, անոթի ու լիքը միզապարկով, խմել շատ ջուր։

      • Qrist

        Xntrumem patasxaneq im harcin es gnacelem stugvel sonografya arecin u asec vor im yerku dvaraner@ dvazatum ci linum indz nsanakec dex anun@
        Dyufaston asec tas or xmi cikli 16 erord or@ u satem vaxenum vorhetev im mot satanel amisnerov cka 20 tarekanem da karoxe hetagayum hxiyanalu hamar problemner linen kaseq xntumem xmem dexer@ duk inc xorurt ktaq vor anem duq sat bariyek bzuzkuhi vor mes pes heru apro u motik aproxneri oqnumek der xurutnerov snorakalem sat xntrum patasxanek im harcin

        • Anna Petrosyan

          Qrist, առանց ձվազատման հղիություն չի լինում, հորմոնալ դեղեր օգտագործել խորհուրդ չեմ տա, հեռու թե մոտ նշանակություն չունի, ցանկության դեպքում միշտ կարելի է կապ հաստատել։

    • Qrist

      Saat snorakalem xorrti hamar isk von anem vor anac dexeri dvazatum lini karoxek asel yete karoxek ayd dexer@ vtang en irecic nerkayacnum mi banel bzuzkuhi es dez greley vor dastans xangarvele 4 amise cunem dastan greley vor amenor miqic galise da ince irec nerkayacum satem xntum im es mi harcinel patasxaneq

        • Qrist

          bzuzkuhi jan es hivandanucumey sat vatey mi qani or parkacey norem durs grvel dzvaraners sateyn cavum gotka texi storin hatvacum sat uxex caver uney indz cavazrkoxner eyn talis vor miqic cav@ mexmana es greley vor dzvazatum ci linum u et dexer xmeluc hetu ahavorer vicaks inc@ mnume hetazutucyunerin vor txtayin tarberakov dez uxarkem cem karo aseley vor arterkrumem aprum espes herak inc xorurt ktaq vor cxmem dexer ayl bnakan canaparov inc xorurt tak hec skesurs ga kasem vor ga dez anpayman tesni xntrumem greq satem xntrum snorakalem deznic vor mist patasxanelek im harcerin

        • Anna Petrosyan

          Tamara, քանի որ չեք նշել այդ երևույթը մեկ անգամ է եղել, թե՞ պարբերաբար այդպես է, կխոսեմ 2 տարբերակով։ Առաջինը, եթե արդեն մի քանի ամիս է այդպես, ուրեմն գնացեք գինեկոլոգի մոտ, ստուգվելուց հետո հասկանալի կլինեն նաև պատճառները։ Երկրորդը, եթե այս վերջին անգամն է այդպես եղել, իսկ մինչ այդ միշտ կանոնավոր էր, ուրեմն կարող եք դեռևս սպասել հաջորդ դաշտանին, այս ընթացքում աշխատեք չմրսել և հակաբորբոքային բուսային թեյեր օգտագործել։

          • Nane

            Aseem xmdrem arden 3 tari hormonal paruyr ka texadrvac I’m mot ogostosin 3-rd tarin lranum e ev petk e heracvi…asem vor 3 tarov e. Zhamkete…Inch hetevankner karajanan ete ushacnem paruyr heracnel

          • Anna Petrosyan

            Nane, հետևանքները լուրջ են, բորբոքումից մինչև մսակալում, հորմոնալ խնդիրներ և այլն։

        • Liana

          barev dzez bjshkuhi es dashtani xangarumner unem erexanerics heto 5tari hakabexmnavorichnerem oqtagorcel ayd @ndacqum normal dashtan linumer tarineri het zgaci vor giranum em ev el chxmeci hakabexmnavorich@ arden motavor mek tari e u sksvecin ankanon dashtan 2amis@ mek stugvelem asecin hormonal xndir chunes patchar@ girutyunt e bayc es shat chaxel chem indzanic shat shat chaxer kan vor normal dashtan en tesnum ardyow girutyunne miayn patchar@ naxapes shnorhakalutyun

          • Anna Petrosyan

            Liana, չեմ կարծում, որ պատճառը միայն գիրությունն է, Ինչպիսի՞ հետազոտություններ եք կատարել, որքա՞ն է Ձեր հասակը և քաշը , քանի՞ տարեկան եք։

  • Միլենա

    Բարև Ձեզ բժշկուհի ջան, խնդրում եմ ասեք, ֆիզիկակական մարզումնեը/հիմնականում ոտքերը նիհարեցնող վարժություններ/ խանգարում է դաշտանի ցիկլը? թե կարգավորում?ու կասեք? խնդրում եմ, լսել եմ որ տարվա ընթացքում մի քանի անգամ/7-10 օր/ դաշտանի ուշացումը դա նորմալ է, արդյոք այդպես է?

    • Anna Petrosyan

      Միլենա, չափավոր ֆիզիկական վարժությունները անհրաժեշտ են։ Իսկ դաշտանի մի քանի օր տատանումները նորմալ են, սակայն հաճախակի 10-oրյա ուշացումները՝ ոչ ։

    • Vard

      Barev dzez xndrum em indz ogneq Es arden mi qani tari erexa chem karoxanun unenam unem dashtani lurj xndir chem tesnum amisner sharunak unem hormonal xndir u caxanum em indz asum en vor piti niharem bajc chem katoxanum vonc amum em chem Niharum nor indz asel en vor unem nayev zob inch xorurd ktaq indz ,inch karox em anel xndrum em ogneq

      • Anna Petrosyan

        Vard, Ձեր կատարած բոլոր հետազոտությունները և ախտորոշումները թղթային տեսքով բերեք տեսնեմ, նաև ընդունած դեղորայքի ցանկը։

  • Arpine+

    bjshkuhi jan mi harc unem dzes..hnaravore vor strsi kam nyardayin larvac vichakic shnchahexcutyun lini..mots hachaxakie linum shunchs ktrvum e ots chi heriqum inchic hnaravor e lini.toqers nkarelu kariq ka?

      • Nane

        Բարև Ձեզ,խնդրում եմ կարող եք ասել ինչի հետ կարող է կապված լինել դաշտանի ուշացումը…ես 19 տ. եմ ամուսնացած ու մոտ մեկ ամիս է ինչ դաշտանի ուշացում կա…թեստը բացասական է ցույց տալիս..կանխավ շնորհակալ եմ

        • Anna Petrosyan

          Nane, կարող է լինել նյարդային սթրեսի արդյունք, նորմայից ավելի նիհար լինելու, տարբեր սննդակարգերի հետևելու, հորմոնալ և այլն։ Առհասարակ պատճառները շատ են, և պարզելու համար, թե Ձեզ մոտ հավանական պատճառը ո՞րն է, պիտի անհատական զրուցենք։

          • Nane

            Շնորհակալություն պատասխանի համար.ճիշտն ասաց ես հակված եմ որ կապված սթրեսի հետ.այդ դեպքում ինչ խորհուրդ կտաք.շնորհակալություն

          • Anna Petrosyan

            Nane, խորհուրդ կտամ հանդիպենք, մանրամասն զրուցենք, դրանից հետո որոշակի եզրահանգման կգանք, եթե ունեք կատարած հետազոտություններ, բերեք տեսնեմ։։

          • Anna Petrosyan

            Elmira, վերջի մի քանի բառը չհասկացա, եթե ունեք կատարած հետազոտություններ, ուղարկեք նայեմ, պայմանավորվելու համար զանգահարեք 2 օր նախապես։

  • Karine

    Barev dzez bjshkuhi jan es 36 tarekanem amusnacac em unem balik,chors tari e porcum em chem hxianum u es amis dashtanis mnacel e erku shabat es atyunem tesnum ancnuma mi oric kam erku oric noric tesnumem xndrumem kaseq indz inchic karoxe linel

  • Anna

    madin, Ձեզ մոտ հորմոնալ խնդիր կա և ամենայն հավանականությամբ, մազակալումը դրա հետևանքն է։ Մազերը հեռացնելը կտա ընդամենը ժամանակավոր արդյունք, իրականում պետք է վերացնել բուն պատճառը, և ցանկալի է՝ բնական միջոցներով։ Ցանկության դեպքում կարող եք գալ խորհրդատվության։

  • Anna

    Լուսինե, բոլոր կատարած հետազոտությունների արդյունքները բերեք տեսնեմ։Պայմանավորվելու համար նախապես զանգահարեք՝091 517-207 համարով։

  • Լուսինե

    Բարև Ձեզ բժշկուհի աղջիկս 15տարեկան է դաշտան դեռ չկա ունի վահանաձև հորմոնի խնդիր խմում է էուտիրոքս 50մլ գինեկոլոգի մոտ սոնոգրաֆիան ենք կատարել ասացին արգանդի և ձվարանի չափերը շատ փոքր են ասեմ որ ունի հասակի կարճություն բայց քաշը նորմալ է խնդրում եմ պատասխանեք ինչ անեմ

  • Arpine+

    bjshkuhi jan knereq iharke chgitem sa dzer masnagitutyan het kap uni te voch bayc mi harc em uzum tal u shat shat anchap shnorhakal klinem ete ogneq. txas 10 tarekan e ev anndhat boxoqum e pori cavic zugaran ush ushe gnum mtaceci chichu uni dex tveci bayc chi ognel chnayac bjshki chem dimel.inch xorhird ktaq voreve dexabus vor@ kogni axineri ashxatanqin kam ayl inch patchar karoxe linel cavi hamar:shnorhakalutyun

  • madin

    barev cez es mi harc unem bjshkuhi jan im pori vra axvamazer en achel uzum em heracnel inch xorhurd ktax heracnem te inqn iren ktapvi dimel em pjshki hormonal xangarum unem dexerer em xmel bayc vochmi ardyunq ctvec xndrum em mi ban aseq

  • Hasmik

    barev dez es 20 tarekanem unecelem xndirner dzvarani kista vor heracvel e dvarani het miasin dranic heto mek tari dashtani xndir chem unecel heto sksvec xaxtumner mius dvaranis vra haytnabervec folekulyar kista dashtan tesnumem 2 amis@ mek angam xndrum em aseq inch anem ays xndirneric azatvelu hamar ev karoxem es hetagayum erexaner unenal

    • Zinna

      Bzzizkuhi jan sat em xndrum patasxaneq yes arten 3 amise inc dastan cem unecel testi depqum bacasakan bay inc watem zgum sirtsa xarnum satem uzum qnel bayc karoxe hxi linem bayc cimanam dra masin kaseq incic klini asumen karoxe hxiyes bayc test cuyc ci tslis greq inz

      • Anna Petrosyan

        Zinna, իմ հիշելով, ես Ձեզ արդեն պատասխանել էի, կարծում եմ, դուք հղի չեք, բայց Ձեզ մոտ այլ խնդիր կա, դա պարզելու, ինչպես նաև հասկանալու համար, թե ինչից պիտի սկսեք, կարող եմ առաջարկել հանդիպենք և քննարկենք Ձեզ անհանգստացնող բոլոր հարցերը։ Ցանկության դեպքում՝ գրեք։

        • Zinna

          Bzzkuhi jan sat snorakalem patasxaneku hamar bayc es germanyayumem aprum cem karox dez het handipel bayc gitem vor heraka karoxek xorurt tall es cem haskanum incic klini vor dastan cem tesno dzer karcikov inc klini pacar@ naxapes snorakalem dezz sat

          • Anna Petrosyan

            Zinna, կարող է լինել և՛ նյարդային ֆոնի հետևանք, և՛ հորմոնալ խախտման արդյունք և այլն, ամեն դեպքում անհրաժեշտ է սկզբից հետազոտվել և գտնել պատճառը։ Որպեսզի հեշտ կողմնորոշվեք, թե ո՞ր ուղղությամբ փնտրեք, կարող եմ առաջարկել խորհրդատվություն սկայպով, մանրամասներ պարզելու համար։

  • Maga

    Nereceq xndrum em patasxaneq im harcin es jek plyus em xmum vorovhetev dvazatum chem unenum folekuls chi hasunanum hormonnerics mek@ barcr e 10 or e inch xmum em erek nkateci aruni nman artadrutyun bac karichniviin xpox xndrum em aseq da vtangavor e ev inch hetevsnqner kunenam naxapes shnorhakalutyun

  • Anna

    RM, եթե հիմա էլ դաշտանը 3-4 ամիսը մեկ է լինում, ուրեմն պետք է կարգավորել դաշտանը, բայց ոչ դեղորայքով։ Եթե ունեք կատարած հետազոտություններ, ուղարկեք կամ բերեք նայեմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։