Հիդրոնեֆրոզ
Փորձագետի խորհուրդներ

Երբ առաջանում է հիդրոնեֆրոզ

— Խնդրում եմ  գրել  հիդրոնեֆրոզ հիվանդության մասին:
Սամվել

Հիդրոնեֆրոզ հիվանդությունը հանդիպում է տարբեր տարիքի անձանց մոտ, տղամարդկանց մոտ՝ մի փոքր ավելի հաճախ, քան կանանց:
Մեզ հուզող հարցերին սիրով պատասխանեց թերապեւտ Հովիկ Խանսանամյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Ինչպիսի՞ հիվանդություն է հիդրոնեֆրոզը:
-Հիդրոնեֆրոզը երիկամի ավազանի մեջ մեզի արտահոսքի արգելքների պատճառով առաջացող կուտակումն է:  Մեզի արտահոսքի կասեցման աստիճանից գոյանում է ավազանի բշտանման ուռուցք: Շատ հազվադեպ հիդրոնեֆրոզը զարգանում է միզանցքի եւ միզապարկի հիվանդությունների դեպքում: Կախված նրանից՝  միայն մե՞կ միզածորանն է սեղմված, թե՞ երկուսն էլ, հիդրոնեֆրոզը կարող է լինել միակողմանի կամ երկկողմանի: ՄԵզի արտահոսքի ճանապարհին եղած արգելքի վերացման դեպքում ուռուցքը կարող է հանկարծակի անհետանալ, իսկ մեզի քանակը՝ կարճատեւ ժամանակով ավելանալ:

-Ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել հիդրոնեֆրոզը, եթե ավազանում լճացած հեղուկը չի դատարկվում: Եվ ի՞նչ ձեւով է այն իրեն զգացնել տալիս:
-Դա արդեն սուր հիդրոնեֆրոզն է, որի ցավերը լինում են բութ բնույթի: Ավազանի պարունակության վարակման եւ նրա թարախակալման դեպքում առաջ են գալիս հետեւյալ ախտանիշները՝ դող, ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, գլխացավ, ծարավի զգացում, միզելու ցանկություն: Ցավը կենտրոնանում է հիվանդ երիկամի շրջանում եւ միզածորանով ընթանում դեպի աճուկային շրջանը, արտաքին սեռական օրգանները: Ցավերի հետ միաժամանակ առաջանում են ռեֆլեկտոր խանգարումներ՝ փսխում, փորկապություն, դժվարամիզություն, ցավեր միզելիս: Մեզի հետ կարող է մեծ քանակությամբ թարախ արտադրվել:

-Բժիշկ Խանսանամյան, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս է իրականացվում այս հիվանդության բուժումը:
-Հիդրոնեֆրոզի բուժման ամենաարդյունավետ մեթոդը վիրաբուժական միջամտությունն է: Ցավի նոպայից դուրս հանձնարարվում է ընդունել մեծ քանակությամբ հեղուկներ, չափավոր ուտել եւ պահպանել սահմանված սննդակարգը: Հիվանդները հիմնականում պետք է ստանան կաթնային, բուսական սնունդ: Խիստ օգտակար է հիմնային հանքաջրերի օգտագործումը:

-Շնորհակալություն հարցերի պարզաբանման համար:

Հեղինակ՝ Անի Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։