Ձեթը ստամեքսի
Առողջարար սնունդ

Ձեթը` ստամոքսի սպեղանի

— Ինչպես օգտագործել ձեթը ստամոքսի ցավերից ձերբազատվելու համար:
Քրիստինե

Ձեթերի օգտագործումն իսկապես արդյունավետ է ստամոքսի ցավերի դեպքում: Այժմ եկեք անդրադառնանք յուրաքանչյուրին առանձին-առանձին։

Ստամոքսաբորբի ժամանակ ներքին ձեւով կարելի է ընդունել 0,5-1 ճաշի գդալ քնջութի յուղ: Այն օծում է ստամոքսի պատերը եւ սնունդ ընդունելիս ցավեր չեն առաջանում: Կարելի է յուղը խառնել այլ բուսական թուրմերի, օրինակ՝ կռատուկի, լորենու թուրմերի հետ:

Արեւածաղկի ձեթն օգնում է ստամոքսի ցավերի ժամանակ: Խորհուրդ է տրվում արեւածաղկի ձեթն ընդունել առավոտյան, ուտելուց առաջ: Բուժման արդյունավետության համար ավելի լավ է 1 բաժակ արեւածաղկի ձեթին խառնել 1 կտոր մեղրամոմ կամ ակնամոմ, դնել դանդաղ կրակի վրա, մինչեւ մոմը հալվի, եւ փոքր-ինչ հովացնելուց հետո օգտագործել: Կարելի է 1 ճաշի գդալ օգտագործել միանվագ: Արդյունքը հիանալի է:

Նույն ձեւով կարելի է օգտագործել նաեւ ձիթապտղի յուղը:  Օգտագործման քանակը կախված է տարիքից՝ 1 թեյի գդալից մինչեւ 1 ճաշի գդալ:

Ստամոքսի ցավերի դեպքում ժողովրդական բժշկության մեջ լայնորեն կիրառվում է կտավատի ձեթի, ինչպես նաեւ սերմերի օգտագործումը: Կարելի է վերցնել 1 ճաշի գդալ կտավատի սերմ, 1 բաժակ ջրում եռացնել այնքան, մինչեւ կտավատը մածուցիկ դառնա, ապա ավելացնել 2-3 ճաշի գդալ կաթ եւ եփել մինչեւ թանձրանալը: Ուտել գդալով, առանց հացի կամ յուղի:

Այս ուտեստը, որ միեւնույն ժամանակ նաեւ բուժամիջոց է, ժողովուրդն անվանում է կտավատով «թանխաշ»: Վերջինիս օգտագործումը հզոր միջոց է ստամոքսի եւ ներքին օրգանների ցավերի ժամանակ:

Հարգելի՛ ընթերցողներ, բացի ձեթերի օգտագործումից, հարկավոր է հետեւել սննդակարգին, ապրելակերպին եւ բժշկի ցուցումներին:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

2 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։