Դեղորայք
Փորձագետի խորհուրդներ

Դեղորայքի օգտագործման կանոնները

Այն, որ մենք՝ հայերս, բժշկի ենք դիմում երբ «դանակը ոսկորին է հասնում», հայտնի ճշմարտություն է: Առավել հաճախ գերադասում ենք մեր գանգատները հայտնել դեղատան աշխատողին եւ հենց դեղատնից էլ նշանակումներ ստանալ, երբեմն էլ առանց խորհրդակցելու զբաղվում ենք ինքնաբուժությամբ: Հաջորդ տարածված սխալը, որ թույլ ենք  տալիս, մրսածության ժամանակ հակաբիոտիկների օգտագործումն է:


Պետք է քաջ գիտակցել, որ ցանկացած դեղամիջոց անմեղ եւ անվնաս չէ, իսկ հակաբիոտիկներ օգտագործելիս պետք է կրկնակի զգուշանալ: Դրանք ոչնչացնում են ոչ միայն հիվանդագին, այլ նաեւ օգտակար մանրէները:
Պատահական չէ, որ հակաբիոտիկների երկարատեւ օգտագործումից առաջանում է դիսբակտերիոզ: Ամենասարսափելին այն է, որ այսպիսի  բուժումից  հետո օրգանիզմն ընտելանում է հակաբիոտիկներին, անզգայունակ է դառնում նրանց նկատմամբ: Եվ մենք հաճախ ինքներս ենք նպաստում  այդ գործընթացին: Սխալ է մրսածությունը եւ գրիպը  հակաբիոտիկներով բուժելը: Մրսածության հիվանդությունների մեծ մասը հարուցվում է վիրուսների կողմից, իսկ հակաբիոտիկները դրան չեն օգնում եւ այդ վիրուսների վրա չեն ազդում:

Երբեմն հակաբիոտիկները համակեցության մեջ են մտնում միկրոօրգանիզմների հետ, ընտելանում են եւ, երբ հետո հակաբիոտիկների անհրաժեշտություն է լինում, օրինակ՝ բակտերիալ վարակների բուժման հարցում, նրանք անզոր են լինում օգնել հիվանդին:
Վերոհիշյալից պետք չէ ենթադրել, որ հակաբիոտիկներից առհասարակ օգտվելն անիմաստ է: Դա, իհարկե, այդպես չէ, ուղղակի այս պատրաստուկները պետք է նշանակի բժիշկը՝ խիստ անհրաժեշտության դեպքում եւ զգուշությամբ:

Հակաբիոտիկներն անզոր են վիրուսային հիվանդությունների բուժման հարցում, նույնիսկ վնասակար են (օրինակ՝ գրիպ, շնչառական հիվանդություններ):
Նշենք նաեւ, որ դեղորայքի փոքր չափաբաժինները վնասատուներին չեն սպանում, այլ միայն կոփում են նրանց, իսկ հիվանդությունն այդ ընթացքում վեր է ածվում քրոնիկականի: Դա է պատճառը, որ դեղամիջոց, առավել եւս հակաբիոտիկ ընդունելուց առաջ պետք է  անպայման խորհրդակցել բժշկի հետ:

Հեղինակ՝ Եպրաքսյա Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։