Հազացող երեխա
Երեխաներ

Բրոնխային հեղձուկ

— Աղջիկս 3տ. 6 ամսեկան է. ունի բրոնխային հեղձուկ, ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ ժող. միջոցներով  կարելի է բուժել:
Կարինե, Երեւանից

Բրոնխային հեղձուկը շնչարգելության նոպա է, որն առաջանում է բրոնխների ելքի խիստ նեղացումից եւ շնչափողի անցքի ցնցումներից: Առավել հաճախ հանդիպում է 1-3 տարեկան, ավելի հազվադեպ՝ կրծքով կերակրվող երեխաների մոտ, բայց առանց տենդի: Այդ վիճակը կարելի է շփոթել կրծքային հեղձուկի (ստենոկարդիայի) կամ կրուպի հետ: Բրոնխային հեղձուկի եւ կրուպի միջեւ եղած տարբերությունն այն է, որ կրուպը միշտ ուղեկցվում է տենդային ջերմությամբ, հիվանդն այդ ժամանակ գլուխը հետ է գցում, որպեսզի շնչելը հեշտ լինի: Իսկ բրոնխային հեղձուկի դեպքում օդ հավաքելու համար հիվանդն ուղղվում է կամ առաջ թեքվում, ընդ որում շնչափողում կամ շնչուղիներում ցավ չի լինում:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Բրոնխային հեղձուկի նոպաները սովորաբար առաջանում են մանր բրոնխների ջղակծկումներից՝ լորձաթաղանթի այտուցմամբ եւ արտազատվող լորձից բրոնխներ իխցանմամբ: Հիվանդի դեմքը դառնում է այտուցված եւ կապտավուն երանգ է ստանում, նոպան սկսելուն պես արցունքներ են հայտնվում:  Նոպաները հաճախակի են լինում: Բրոնխային հեղձուկի նոպաների ժամանակ հիվանդի վիճակը թեթեւանում է նստած կամ կիսանստած վիճակում՝ ոտքերը կախած դիրք ընդունելուց եւ թարմ օդի հոսքից:
Այս հիվանդության պատճառն այն է, ինչ գրգռում է նյարդերը եւ բրոնխների թաղանթը: Վիճակը թեթեւացնելու համար բրոնխային հեղձուկով հիվանդները պետք է խստորեն հետեւեն որոշակի կանոնների.

1. Ավելի շատ լինեն մաքուր օդում: Այն սենյակը, որտեղ անցկացնում է երեխան ժամանակի մեծ մասը, պետք է անընդհատ օդափոխվի, այնտեղ փոշի եւ ավելորդ իրեր չպետք է լինեն:
2. Շնչառության կարգավորման համար ցանկացած իրավիճակում գերադասելի է շնչել քթով: Այդպիսի շնչառության ժամանակ օրգանիզմ ներթափանցող օդը հասցնում է խոնավանալ, մաքրվել եւ տաքանալ:
3. Շնչարգելությունը կանխելու նպատակով պետք է խուսափել այնպիսի հույզերի դրսեւորումից, ինչպիսիք են անհանգստությունը, տագնապը, զայրույթը, ճիչը, ինչպես նաեւ երկարատեւ ծիծաղը, տեւական զրույցը եւ այլն: Անհրաժեշտ է, որ երեխան սովորի հանգիստ լինել: Իհարկե, երեխաների դեպքում դա դժվար է, բայց ծնողի վերահսկման դեպքում հնարավոր է:
4. Աշխատեք, որ երեխան  բերանը չլցնի սառնաշաքարով ու մաստակով, եւ ընդհանրապես, շատ չուտի՝ հատկապես գիշերը, քանի որ նման դեպքերում լիքը ստամոքսը ճնշում է ստոծանուն եւ դժվարացնում շնչառությունը: Ցանկալի չէ հատիկեղենով սնվելը, դրանցից փորը փքվում է, ցանկալի է հրաժարվել սննդից անմիջապես հետո հեղուկներ  խմելուց, ջուրը պետք է խմել հաճախ եւ քիչ-քիչ: Ձեր փոքրիկի սննդակարգում սահմանափակեք ձմերուկի եւ խաղողի օգտագործումը: Պարզե՛ք, թե որ մթերքներն են բարդացնում, ինչպես նաեւ թեթեւացնում  վիճակը:
5. Բրոնխային  հեձուկով հիվանդները պետք է խուսափեն հետճաշյա քնից, երկարատեւ քնից՝ հատկապես ցերեկը, ուտելուց հետո լոգանք ընդունելուց:

Ժողովրդական  բժշկությունն  առաջարկում  է

Մի բուռ տատրակի չորացրած ծաղիկների վրա լցնել 2 լ եռման ջուր  եւ  թրմել մինչեւ երեխայի մարմնի ջերմաստիճանի հասնելը: Հետո շփել երեխային այս թուրմով եւ մերսել 1 թեյի գդալ մեղրի եւ 1 փոքր գավաթ օղու խառնուրդով:

Եռացրած ջուրը լցնել 40 գլխիկ ցանովի սոխի վրա եւ պահել մինչեւ փափկելը: Տեղավորել 0,5 լ ձիթապտղի յուղի եւ արեւածաղկի ձեթի մեջ եւ տրորել: Ստացված խյուսն ընդունել 1-ական ճ. գ.` առավոտյան եւ երեկոյան, ուտելուց առաջ: Այս միջոցն օգտակար է նաեւ մեծահասակներին:

Կրծքային հեղձուկի սկզբնական փուլում օգնում է քսուքը՝ պատրաստված փոշիացրած ասպիրինով եւ խոզի մաքուր ճարպով, վերցրած 1:4 հարաբերակցությամբ: Ստացված նրբաքսուքը քսել երեխայի կրծքավանդակին 10 օր:

Հեղինակ՝ Լիլիթ Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։