Հղի կին
Տղամարդ եվ կին,  Փորձագետի խորհուրդներ

Առողջ ընկերք, առողջ հղիություն

— Վտանգավո՞ր է արդյոք ընկերքի հաստացումը: Կարո՞ղ է այն բացասաբար ազդել պտղի վրա:
Անանուն

Հղիությունը մեծ իրադարձություն է կնոջ կյանքում: Դա մի շրջան է, որից կախված է ոչ միայն կնոջ, այլեւ նրա երեխայի առողջությունը: Հղիության ընթացքում պետք է միշտ խորհրդակցել գինեկոլոգի հետ, այդպիսով հղիության ամիսները դարձնել ապահով, իսկ ծննդաբերությունը՝ թեթեւ:  Մեր հարցերը սիրով պարզաբանեց մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Ավագյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Ե՞րբ պետք է առաջին անգամ այցելել կանանց կոնսուլտացիա:
— Խորհուրդ է տրվում բժշկի այցելել հղիությունը պլանավորելիս, քանի որ գինեկոլոգի մոտ նախնական ստուգումը  շատ կարեւոր է թե՛ կնոջ, թե՛ երեխայի համար: Իսկ եթե դա չի արվել, անհրաժեշտ է դիմել բժշկի հղիության առաջին նշանները զգալուց հետո: Եվ ընդհանրապես, ինչպես ընդունված է հայ ընտանիքներում, մի սպասեք խնդիրների եւ հարցերի առաջացմանը, որպեսզի դիմեք բժշկի: Հիշեք, որ եթե նախածննդյան խնամքը բացակայում է կամ վատ է կատարվում, ապա նույնիսկ նորմալ ընթացող հղիությունը կարող է վտանգվել:

— Ի՞նչ է ընկերքը եւ ի՞նչ դեր է խաղում այն հղիության ընթացքում:
— Ընկերքը կարեւոր օրգան է, որի միջոցով կատարվում է պտղի շնչառությունը, սնումը,  տեղի է ունենում նյութափոխանակություն մոր եւ պտղի միջեւ: Ընկերքը փոխարինում է թոքերի, մարսողական օրգանների, երիկամների, մաշկի եւ մյուս օրգանների ֆունկցիաներին:
— Քանի՞ շերտից է բաղկացած այն:
— Ընկերքը թիթեղանման է եւ ունի երկու մակերես՝ ներքին (պտղային) գոգավոր մակերես, որն ուղղված է դեպի արգանդի խոռոչ եւ արտաքին՝ մայրական, որն ուռուցիկ է, ամուր հպված արգանդապատի ներքին մակերեսին եւ առաջացել է ընկեցիկ թաղանթից: Ընկեցիկ թաղանթը ձեւավորվում է արգանդի լորձաթաղանթից՝ պրոգեստերոնի ազդեցության տակ:

— Երեխայի եւ մոր արյունը նու՞յնն է, թե՞ պտուղն ունի իր սեփական արյունը:
— Անհրաժեշտ է հատուկ նշել, որ պտուղն ունի իր սեփական արյունը եւ արյան շրջանառությունը, որը չի խառնվում մայրական արյան հետ: Ընկերքն ունակ է արգելակելու ոչ միայն մոր արյան բջջային տարրերի, այլեւ այլ նյութերի եւ մանրէների ներթափանցումը պտղի օրգանիզմ: Որոշ նյութեր չփոփոխված վիճակում մորից անցնում են պտղին (թթվածին) եւ հակառակը՝  պտղից մորը (ածխաթթու, միզանյութ):

— Ինչպե՞ս է հասունանում ընկերքը:
— Ընկերքը թավիկներով հյուսվածք է եւ հասունանում է պտղի հետ համատեղ: Հասունանալով՝ այն ամեն ամիս ստանում է անհրաժեշտ տեսք, չափ եւ հաստություն: Արտաքնապես ընկերքը նման է կլոր, հաստ, փափուկ բլիթի: Հղիության վերջում, ծննդաբերության պահին, ընկերքի տրամագիծը հասնում է 15-18 սմ, հաստությունը՝ 2-3 սմ, քաշը՝ 500-600 գ:

— Ի՞նչ է ընկերքի հաստացումը, եւ արդյո՞ք այն դիտվում է որպես բարդություն:
— Ընկերքի հաստացում բարդություն որպես այդպիսին չկա, քանի որ ընկերքը ճյուղավորված թավիկներ է: Այդ թավիկները խորասուզվում են մայրական արյունով լցված խորշիկների մեջ: Ճյուղավորված թավիկների շնորհիվ ապահովվում է մոր եւ սաղմի միջեւ նյութափոխանակության գործընթացը: Երկարությամբ կողք կողքի դասավորված բոլոր թավիկների երկարությունը կազմում է 50 կմ: Արյան շրջանառությունը տեղի է ունենում դանդաղ, քանի որ արգանդ-ընկերքային անոթները համեմատաբար բարակ են, միջթավիկային տարածությունը՝ լայն:

— Ինչպե՞ս է ընկերքն ամրանում  արգանդին:
— Ընկերքը սովորաբար ամրանում է արգանդի առջեւի կամ հետեւի պատի վերին հատվածին: Հատակի մասի եւ փողային անկյունների ամրացում հազվադեպ է պատահում: Ճարպակալումը, ինչպես նաեւ սոմատիկ եւ էքստրագենիտալ որոշ հիվանդություններ, կարող են հանգեցնել ընկերքի անբավարարության, որի հետեւանքով ունենում ենք պտղի թերաճ, թթվածնի քաղց: Այս երեւույթները անկենսունակ պտուղների առաջացման եւ կենսունակության նվազման պատճառ են հանդիսանում:

— Դուք նշեցիք, որ ընկերքի հաստացումը բարդություն չէ, սակայն ընկերքը կարող է առաջացնել բարդություններ: Որո՞նք են դրանք:
— Պտղի աճի զարգացման բնականոն ընթացքը կախված է մայր-ընկերք-պտուղ ամբողջությունից: Այս երեքից յուրաքանչյուրի քրոնիկական փոփոխությունը կարող է հանգեցնել աճի խանգարման: Ընկերքի բարդություններից է ընկերքի շերտազատումը, որի պատճառ կարող է լինել արգանդի կծկողական ֆունկցիայի թուլացումը, որն էլ իր հերթին առաջանում է հղիի լարված վիճակից: Շերտազատման ժամանակ ընկերքն անջատվում է արգանդի պատից, եւ  արյուն է հավաքվում նրանց արանքում: Միակ ախտանիշը արյունահոսությունն է, որի ծավալը կախված է ընկերքի շերտազատված մակերեսի չափսից: Երբեմն ստորին հատվածի կծկման հետեւանքով արյունը պահվում է արգանդում, եւ հղիի մոտ նկատվում է մաշկի գունատություն, ընդհանուր թուլություն, գլխապտույտ, ճնշման անկում: Իսկ ընկերքում զարգացող պտղին սպառնում է աճի խանգարում, քաշի նվազում, թերաճում, մտավոր եւ ֆիզիկական թերզարգացում, ընդհուպ  վիժում:

— Արտաքին վտանգավոր ազդակներից ի՞նչն է անցնում պտղին ընկերքի միջոցով:
— Բոլոր արտաքին եւ ներքին վտանգները, կարելի է ասել, ուղիղ կերպով ազդում են պտղի վրա: Հատկապես կնոջ ծխելը կամ նույնիսկ ծուխը շնչելը ուղիղ համեմատական եւ անբարենպաստ ձեւով  է ազդում  երեխայի զարգացման վրա: Երեխաները ծնվում են փոքր քաշով, որն էլ մինչեւ մեկ տարեկան երեխաների հաճախակի հիվանդացության հիմնական պատճառն է: Ծխող կամ պարբերաբար ծուխ շնչող մայրերի երեխաներն ավելի հաճախ են ունենում ֆիզիկական եւ մտավոր թերզարգացում, վատ հիշողություն հետագայում, ինչպես նաեւ այդ երեխաներն ավելի  նյարդային են, չափից դուրս լարված:
Ծուխը թունավորում է պտղին ածխածնի մոնօքսիդով եւ կրճատում թթվածնի ներծծումը ընկերքի միջոցով: Երեխան մնում է փակված <<ծխով>> լցված արգանդում: Նրա սիրտը սկսում է արագ աշխատել, եւ անբավարար թթվածնի պատճառով նա չի կարող աճել ու նորմալ զարգանալ: Ծուխը մեծացնում է հղիության բարդությունների լայն շրջանակը: Ամենավտանգավորներն են արյունահոսությունը, ընկերքի ոչ նորմալ տեղակայումը,  վաղաժամ պոկվելը եւ վաղ ծննդաբերությունը:

— Հղիությունը համարելով կնոջ համար կարեւոր շրջան՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր ապագա մայրերին:
— Հղիության փաստի հաստատումից հետո աշխատեք հետեւել ձեր գինեկոլոգի կողմից կազմված այցելությունների գրաֆիկին: Մի խախտեք այն, իսկ եթե ունեք խնդիրներ, ապա պետք չէ սպասել մինչեւ հաջորդ այցելությունը: Սնվեք ճիշտ եւ սննդարար, քանի որ <<երկու հոգու փոխարեն>> ուտելը վերաբերում է ուտելիքի որակին, ոչ թե քանակին:
Հրաժարվեք վնասակար սովորություններից (ալկոհոլ, ծխախոտ): Եվ բացի դրանից, ծննդյան պահին առողջ երեխան  չի նշանակում առողջ երեխա հետագայում: Որոշ ֆիզիկական եւ մտավոր թերություններ ի հայտ են գալիս ոչ անմիջապես: Հետեւեք ձեր բժշկի խորհուրդներին եւ համոզված եղեք, որ կունենաք առողջ երեխա ու կխուսափեք բազմաթիվ բարդություններից:

— Շնորհակալություն սպառիչ պատասխանների համար:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

148 մեկնաբանույթուն

  • Anna

    Tatev, եթե արյան արտադրություն չունեք, դեռևս վտանգավոր չէ, համենայն դեպս պետք է զգույշ լինեք,հրաժարվեք սեռական կյանքից։ Հնարավոր է, որ հղիության ընթացքում նա բարձրանա և ավելի բարենպաստ դիրք ստանա։ Արյան արտադրության դեպքում դիմեք գինեկոլոգի։

  • Anna

    Barev dzez hargeli bjshkuhi I’m mot verjin dashtan@ erel e mayisi 29 in bjshkuhin hriutyuns hashvum e 33 34 shabat bayc UZI n misht 1 shabat kam 10 or qich e cupcakes talis kuzei imanal vorqanov e vtangavor erexayi qashn El nvazaguynn e inches naev argandi vzik@ 3.5 mm e inch vtanq en nerkatacnum Es aprum em rusastanum

  • Anna

    Araqsya,ցանկության դեպքում սկայպով էլ եմ անհատական խորհրդատվություն վարում, Ռուսաստանից դիմողներն էլ շատ են։ Իսկ կարգավորման ուղիներն արդեն նշել եմ։

  • Anna

    Narine, մի՛ վախեցեք թունավոր հղիությունից, երեխայի խաղից հետո փսխումը կավարտվի։ Պիտի տրամադրվեք, որ սարսափելի չէ, շատերի մոտ է այդպես և ի վերջո ժամանակավոր է։ Ժամանակի ընթացքում կգտնեք այն ուտելիքները, որոնցից հետո հետ չեք տա կամ գոնե մի քիչ ուշացումով դա կլինի։ Իհարկե կնիհարեք, բայց Ձեր երեխայի առողջությունը դրանից չի տուժի։ Նիշաստա կերեք, Ռուսաստանում հաստատ չկա, բայց եթե ունեք բարեկամներ, ովքեր կարող են Ձեզ այն ուղարկել, թող կապնվեն ինձ հետ։ Երեկոյան անկողնու մոտ դրեք լվացած խնձոր, գազար կամ այլ Ձեր սիրած մթերք, այնպես որ արթնանալուց, առանց գլուխը բարձրացնելու, պառկած դա ուտեք, մի քանի րոպեից նոր վերկացեք։ Երբ սրտխառնոցը դեռ թույլ է, խմեք հանքային ջուր։ Հաճախակի կերեք, որքան էլ որ փսխեք, միևնույն է երեխային որոշ բաներ կհասնեն, և այն մթերքները, որոնցից հետո չեք փսխի, հնարավոր է, որ Ձեր չսիրածները լինեն, այդպես հաճախ է լինում։

  • Anna

    Araqsya, բորբոքային ընթացքը և դեղորայքի ընդունումը կարող էին հետևանք թողնել ընկերքի վրա։ Անհրաժեշտ է վարել շարժուն (չափավոր)կյանք, սնվել առողջ և ամրապնդել օրգանիզմը բնական միջոցներով։ Մանրամասնել կարող եմ անհատական խորհրդատվության ժամանակ։

    • Roza

      Barev dzez bjshkuhi jan. Knereq ihakre.verjin dashtans exel e hunvari 11-in.isk petrvari 8-in test em arel hxiutyuns hastatvel e.aysor aravotvanic aryun unem shat.gnacel em EXO-i asecin vor hxiutyun chka.erevi vijum eq. Karox eq inz asel.hima vijum em te uxaki hxiutyun ka poqra chi erevacel.caver chunem

  • Anna

    Sona, 7 շաբաթական հղիության ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ, դրա արդյունքում կարող է լինել արյունոտ արտադրություն։ Գինեկոլոգի խորհրդատվությունը չի խանգարի։ Եթե կան դրա հետ մեկտեղ նաև ցավեր, ուրեմն հատկապես պետք է դիմել գինեկոլոգի։ Ամեն դեպքում վարեք հանգիստ կյանք, աշխատեք հաճախ պառկել, լիարժեք քնեք, լավ սնվեք, զերծ մնացեք սեռական հարաբերություններից և բարձրացրեք Ձեր դիմադրողականությունը։

  • Sona

    Barev dzez. Es 7 shabatakan hghi em ev arden mi shabat e aryunot artadrutyun unem, isl mek angam var karmir aryun. Bjishk@ exo arec ev asac, vor amen inch normal e, voch mi xndir chi tesnum ays pahin. Kaseq xndrem, ardyoq kariq ka anganhstanalu u ardyoq nman aryunayin artadrutyunner@ norma en hamarvum hghiutyan jamanak?

  • Anna

    Ruzanna, դա իսկապես իջեցում է, դուք պարտադիր պիտի բանդաժ կրեք հղիության ողջ ընթացքում, ծանրություն չբարձրացնեք։ Իսկ իջեցումը վերացնել կարելի է միայն վիրահատությամբ, այն էլ եթե դրանից հետո խիստ հետևեք կանոններին, որպեսզի չկրկնվի։

  • Anna

    Mariam, այդ դեղը որոշ բժիշկներ հղիության առաջին ամիսներին նշանակում են։ Սակայն այն պետք է ընդունել շատ զգույշ, ոչ երկարատև և օրը 100մգ–ից ոչ ավելի։ Իսկ հղիության վերջին երեք ամիսներում այն ընդհանրապես հակացուցված է, այն սկզբում էլ կարող է արյունահոսություն առաջացնել։ Ես խորհուրդ կտայի անոթների, նաև թթվածնային քաղցի խնդիրները լուծել բնական միջոցներով։ Դա և անվտանգ է, և ընդհանուր առողջարար, և առանց կողմնակի ազդեցությունների։։

  • Anna

    Քնարիկ, պատճառները տարբեր են, իսկ ընկերքի առաջադիր դիրքը դեռևս չի նշանակում, որ անպայման պիտի նույնը կրկնվի, շատերը հղիությունը տանում են գրեթե մինչև վերջ։ Ճիշտ է, այս դեպքում կեսարյան է ցուցված։ Եղեք ուշադիր, արյան հետքեր նկատելուն պես շտապեք բժշկի։ Ընկերքը վերջնական ձևավորվում է հղիության 15–16 շաբաթում։

  • Քնարիկ

    Բարև ձեզ, ես 30 տարեկան եմ, 1 տարի առաջ առաջադիր ընկերքով հղիության 12-րդ շաբաթում կորցրել եմ երեխայիս, հիմա կրկին 11 շաբատական հղի եմ ու աոաջադիր է, ինչից կարող է դա լինել և կարող է նորից կրկնվել. 4 տարի առաջ վիրահատվել եմ,երակների լայնացում ունեի, կարող է արդյոք դա պատճառ լինել. նախապես շնորհակալություն

  • Anna

    Syuzi, այո, կարող է, իսկ Դուք որևէ հիվանդություն ունեցե՞լ եք հղիության ընթացքում։ Հետևանքները բազմազան են և չարժե հիմա դրանց վրա կենտրոնանալ։ Ավելի լավ է ընդհանուր առողջարար միջոցներ ձեռնարկեք։

  • Anna

    Naira, քանի դեռ արյուն չկա, վտանգ էլ չկա։ Այդուհանդերձ ճիշտ եք մտծում, որ անհրաժեշտ է որոշակի գիտելիքների տիրապետել վտանգից խուսափելու համար։ Այդ հարցով կարող եք դիմել Ձեր գինեկոլոգի, կամ ինձ դիմել, հանդիպելու համար։ Առաջին խորհրդատվությունն անվճար է։

  • Naira

    Barev Dzez, es 24 shabatakan hxi em, amen amis hetazotvel em, verjin hetazotutyan jamanak asacin placentan cacr dirqum e karox e aryun lini. Kcankanai imanal vtangavor e te voch ev inch anem vtangic xusapelu hamar. Naxapes shnorhakal em.

  • Anna

    Armine, ի՞նչ կար չհասկանալու։ Դուք գրում եք, որ փորձում եք 3–րդ երեխան ունենալ, սակայն չի ստացվում, ստուգվել եք, բուժվել եք, հիմա ամեն ինչ նորմալ է,այսինքն վերարտադրողական օրգաններն առողջ են, բայց հղիություն չկա։ Ճի՞շտ եմ հասկանում։ Եթե այդպես է, ուրեմն հղիանալուն կարելի է օգնել, կիրառելով որոշակի սննունդ, բնական միջոցներ։ Կարող եմ ձեզ համար մշակել անհատական պլան, բժիշկը դեղեր է նշանակում, իսկ ես՝ բնական միջոցներ։

  • Anna

    Armine, եթե ամեն ինչ նորմալ է, հղիությանը կարելի է նպաստել բնական միջոցներով, ձեզ համար մշակված սխեմայով, հաշվի առնելով ձեր առողջական խնդիրները։

  • Armine

    Barev dzez,es 15 ttari amusnacac em unem 2 erexa,arden mek tari e inch uzum enq erordn unenal chi stacvum, hetazotvel em,bujvel amen inch normala,bayc haraberutyun unenaluc 3-4 jam heto thach hot em zgum artadrutyunic,ardyoq da e patchar@ chxianalus.naxapes shnorhakalutyun

  • Anna

    Մարինա, եթե արյան արտադրություն չունեք, դեռևս վտանգավոր չէ, համենայն դեպս պետք է զգույշ լինեք,հրաժարվեք սեռական կյանքից։ Հնարավոր է, որ հղիության ընթացքում նա բարձրանա և ավելի բարենպաստ դիրք ստանա։

  • Մարինա

    Բարև ձեզ, ինձ մոտ 18շ 6օրական հղիությունը ծ է ու ինձ մոտ ընկերքը ցածր է։ վտանգավոր է դա թե ոչ? Նախապես շնորհակալություն։

  • Anna

    Եթե դութ հիմա հղի եք, ուրեմն անհանգստանալու ոչինչ չկա,ծննդաբերությունից հետո ամենը կկարգավորվի։ Իսկ եթե հղիություն չկա, ուրեմն ենթադրում եմ խոսքը գնում է արգանդի իջեցման մասին։ Այդ դեպքում ձեզ կօգնի մասնագետի խորհուրդը «Տնային առողջարանի» 2016թ. թ.8 համարում։ Այն լույս կտեսնի օգոստոսի 15–ին։ Հարցրեք բոլոր կրպակներում և փոստային բաժանմունքներում։

  • Անի

    Բարեւ ձեզ ինձ տանտումե հաճախամիզությունը դա պաեմանավորվաձ է ընկերքի հետ իմ ընկերքը ցացր տեղում է գտնվու կասեք ինչ կարոխեմ անել. Նախապես շնորհակալեմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։