Ռուլետ խոզի մսով
Առողջարար սնունդ

Ռուլետ՝ լցոնած խոզի մսով և սև սալորաչրով

Բաղադրությունը.
800 գրամ տավարի միս, 300-400 գրամ խոզի մսի լցոն, 100 գրամ սեւ սալորաչիր առանց կորիզների, 2 ճաշի գդալ կարմիր քաղցր գինի, 2 գլուխ սոխ, 2-3 պճեղ սխտոր, 1  միջին չափսի գազար, ձեթ, աղը, սեւ աղացած պղպեղը ըստ ճաշակի:

Պատրաստումը.
Տավարի միսը լվալ սառը ջրով, չորացնել, կտրատել բարակ շերտերով, առանձին-առանձին կտորներով: Փոքր-ինչ աղ անել և մուրճիկով  լավ խփել երկու կողմից , որպեսզի որքան հնարավոր է բարակեն : Խոզի մսի լցոնը խառնել քաղցր գինու, մանրացված սխտորի եւ սեւ սալորաչրի հետ:

Խճողակը բարակ շերտով դնել  մսի կտորների վրա: Ամեն մեկը ռուլետի նման փաթաթել եւ խնամքով կապել թելով: Ռուլետների վրա լցնել աղ եւ պղպեղ, իսկ հետո թեթեւակի տապակել ձեթի մեջ:

Առանձին սոուս պատրաստել։ Տապակի մեջ ձեթով տապակել կլոր-կլոր կտրատած սոխը եւ խոշոր քերած գազարը: Վրան դնել մսով ռուլետները, ավելացնել մի քիչ ջուր (այն չպետք է լրիվ ծածկի ռուլետները), աղ անել: Փակել տապակը կափարիչով եւ դնել վառարան` ցածր կրակի վրա, 45 րոպե: Մի մոռացեք շուռ տալ ռուլետները:

Պատրաստի ռուլետները մատուցել շոգեխաշած բանջարեղենով, վրան լցնել մաղադանոս եւ   կետչուպ:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։